Jump to content

Մեռյալ ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռյալ ծով
եբրայերեն՝ ים המלח

Լճի արբանյակային լուսանկարը տարբեր տարիներին
31°31′58″N 35°29′31″E / 31.5329°N 35.4920°E / 31.5329; 35.4920
Կոորդինատներ 31°31′14″N 35°29′4″E / 31.52056°N 35.48444°E / 31.52056; 35.48444
Տեղագրություն Առաջավոր Ասիա
Երկիր Իսրայել Իսրայել
Հորդանան Հորդանան
Պաղեստին Պաղեստին
Հայելու բացարձակ բարձրությունը -427[1][2] մ
Ավազանի մակերեսը մոտ 810 կմ²
Ծավալը 147 (ի սկզբանե 325) կմ³
Ամենամեծ խորությունը 306[3] մ
Աղիությունը 300—350 ‰
Թափվող գետերը Հորդանան

Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Իսրայել" does not exist.

Մեռյալ ծով (Հորդանան)
Մեռյալ ծով (Հորդանան)
Վիքիպահեստում

Մեռյալ կամ Աղի ծով[4] (եբրայերեն՝ ים המלח Յա՛մ հա-մէ՛լախ - «Աղի ծով»; արաբ․՝ البَحْر المَيّت ’Ալ-Բահր Ալ-Մայիտ — «Մեռյալ ծով»), աղի լիճ Իսրայելի և Հորդանանի միջև։ Լճի աստվածաշնչյան անունն է Աղի ծով։ Հանդիպում են նաև Արավայի ծով (ים הערבה, Յա՛մ հա-Արաւա՛) և Արևելյան ծով (ים המזרחי, Յա՛մ հա-միզրախի՛) անունները։ Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 423մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Լճի մակարդակի նվազումը կանխելու նպատակով Իսրայելը նախատեսում է Կարմիր ծովից պոմպերով ջուր հասցնել Մեռյալ ծով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ Ծովը նաև աշխարհի ամենաաղի լիճն է, աղիությունը հասնում է մինչև 342գ/կգ, կամ 34,2 % (2011)։ Այն 9.6 անգամ ավելի աղի է քան օվկիանոսը և ունի 1.24կգ/լիտր խտություն, որն էլ թույլ է տալիս լողալ ծովի մակերևույթին ու չսուզվել։ Լճի շրջակայքի ցեխը հաճախ օգտագործվում է բուժական նպատակներով և բավականին գրավիչ է զբոսաշրջիկների և կոսմետիկայի արդյունաբերության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dead Sea Level Data Summary 2012
  2. «Water Authority of Israel». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  3. Lawrence Nemeh. (2012). «Dead Sea desiccation» (անգլերեն). Nicholas School of the Environmen atDuke University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7–ին-ին.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեռյալ ծով» հոդվածին։