Նուակշոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նուակշոտ
نواكشوط‎‎
Saudi mosque in Nouakchott.jpg
Կոորդինատներ: 18°4′42″ հս․ լ. 15°58′28″ ամ. ե. / 18.07833° հս․. լ. 15.97444° ավ. ե. / 18.07833; 15.97444
Երկիր Մավրիտանիա Մավրիտանիա
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 1957 թ.
Մակերես 1000 կմ²
ԲԾՄ 7±1 մետր
Բնակչություն 760 000 մարդ (2010)
Խտություն 760,00 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC-0
##Նուակշոտ (Մավրիտանիա)
Red pog.png

Նուակշոտ (արաբ․՝ نواكشوط‎‎ կամ انواكشوط, ֆր.՝ Nouakchott), Մավրիտանիայի մայրաքաղաք, Սահարայի խոշորագույն քաղաքը[1]: Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմում է 894 403 մարդ, մինչդեռ 1960-ական թվականների վերջին այն կազմում էր մոտ 20 հազար բնակիչ:

Քաղաքի անվանումը բերբերենից թարգմանաբար նշանակում է «վայր, որտեղ փչում է քամին»[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուակշոտ քաղաքը տիեզերքից

Քաղաքի շինարարությունը սկսվել է 1957 թվականին: Մավրիտանիայի անկախության հրչակման պահին երիտասարդ պետությունը կանգնեց մայրաքաղաքի ընտրման խնդրի առջև: Ֆրանսիական գաղութային վարչակազմը գտնվում էր ժամանակակից Սենեգալի տարածքում: Պետության տարածքում քաղաքներ չկային: Այդ պատճառով որպես մայրաքաղաք ընտրվել էր ձկնորսական 200 բնակչից բաղկացած ոչ մեծ Նուակշոտ բնակավայրը (ksar)[3], որն ոչ մի բանով աչքի չէր ընկնում[4]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուակշոտ քաղաքը առանձնանում է երաշտային կլիմայով, որին բնորոշ է շոգ ամառը և տաք ձմեռը: Չնայած օդի ջերմաստիճանը քաղաքում բարձր է տարվա մեծ մասի ընթացքում, Նուակշոտում այնքան շոգ չէ, ինչքան որոշ այլ քաղաքներում, որտեղ առկա են նույն կլիմայական պայմանները: Չնայած օդի միջին առավելագույնը համեմատաբար մշտական է՝ մոտ 32°C, միջին նվազագույնը կարող է տատանվել ամառային ամիսներին 24°C-ից մինչև 13°C՝ ձմեռային ամիսներին: Քաղաքում տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 159 մմ: Դրանց մեծ մասը սովորաբար թափվում է օգոստոսին: Դեկտեմբերից մինչև հունիս տեղումներ ընդհանրապես չեն լինում:

Նուակշոտի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29.1
(84.4)
30.6
(87.1)
31.6
(88.9)
32.6
(90.7)
33.4
(92.1)
34.6
(94.3)
31.3
(88.3)
32.4
(90.3)
34.9
(94.8)
36.4
(97.5)
33.1
(91.6)
29.1
(84.4)
32.43
(90.37)
Միջին օրական °C (°F) 21.4
(70.5)
22.7
(72.9)
23.9
(75)
25
(77)
26.2
(79.2)
28
(82)
27.1
(80.8)
28.3
(82.9)
29.7
(85.5)
29.2
(84.6)
25.7
(78.3)
22
(72)
25.77
(78.39)
Միջին ցածր °C (°F) 13.7
(56.7)
14.8
(58.6)
16.3
(61.3)
17.5
(63.5)
19.1
(66.4)
21.4
(70.5)
22.9
(73.2)
24.2
(75.6)
24.5
(76.1)
22.1
(71.8)
18.3
(64.9)
15
(59)
19.15
(66.47)
Տեղումներ մմ (դյույմ) 1
(0.04)
2
(0.08)
1
(0.04)
0
(0)
0
(0)
1
(0.04)
12
(0.47)
36
(1.42)
31
(1.22)
7
(0.28)
1
(0.04)
2
(0.08)
94
(3.71)
Միջ. անձրևոտ օրեր 1 1 0 0 0 0 1 2 2 0 0 0 7
Միջին օրական արևային ժամ 8 8 9 9 9 8 8 8 8 8 8 7 8.2
Աղբյուր #1: Climate-Data.org[5]
Աղբյուր #2: Weather2Travel[6] for sunshine, rainy days and another source for precipitation

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան, ծովային նավահանգիստ: Առկա են սննդի և փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է համալսարան և իսլամի ուսումնասիրության ինստիտուտը:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուակշոտը հիշատակվել է Սենտ-Էկզյուպերիի «Մարդկանց մոլորակը» գրքում, որպես ֆորտ, որի մոտակայքում կործանվել է գլխավոր հերոսի ինքնաթիռը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]