Սան Տոմե և Պրինսիպի
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետությունը (պորտ. República Democrática de São Tomé e Príncipe, [sɐ̃ũ tu'mɛ i 'pɾı̃sɨpɨ]) նույնանուն կղզեխմբում գտնվող պետություն է Գվինեական ծովածոցում, Աֆրիկայի ափերի մոտ։ Մակերևույթին առանձնանում են խառնարանային կոները։ Կլիման հասարակածային է, մշտապես խոնավ։ Կենդանական աշխարհում գերակշռում են թռչուններն ու սողունները։ Կան բազմաթիվ գետակներ, խառնարանային լճակներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների 90 %-ը խոսում է աֆրիկյան բանտու լեզուներով: Բնակչությունը կազմված է կրեոլներից, մետիսներից, անգոլարներից, ֆոռոսներից, տոնգաներից և եվրոպացիներից։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն է։ Մշակում են կակաո, սրճենի, ձիթատու և կոկոսյան արմավենի: Կան փայտամշակման և գյուղատնտեսական հումքի մշակման փոքր ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնորսությունը։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սան Տոմե և Պրինսիպի կատեգորիայում։ |
|