Կանարյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կանարյան կղզիներ
Կանարներ

Islas Canarias
Flag of the Canary Islands Զինանշան
Flag of the Canary Islands.svg
Coat of Arms of the Canary Islands.svg
Canary Islands (6630087415).jpg
Երկիր Իսպանիա Իսպանիա
Հիմն Arrorró
Կարգավիճակ Ինքնավար մարզ
Մտնում է Իսպանիա
Վարչկենտրոն Սանտա Կրուզ դե Տեներիֆե և Լաս Պալմաս դե Գրան Կանարիա
Ամենաբարձր կետ Տեյդե
Պաուլինո Ռիվերո Բաուտե
Հիմնական լեզու իսպաներեն
Պաշտոնական լեզուներ իսպաներեն
Բնակչություն (2012)
2 118 344 (4,5 %, 8-րդ տեղ)
Խտություն 284,5 ( 3-րդ տեղ)
Տարածք 7447 կմ² (1.5 %, 13-րդ տեղ)
Localización de la Región de Canarias.svg
Vista de Garachico, Tenerife, España, 2012-12-13, DD 05.jpg
Ժամային գոտի UTC+0, UTC+1 և Atlantic/Canary
Հապավում 🇮🇨
ISO 3166-2 կոդ ES-CN
Ինտերնետ-դոմեն .ic
Կոորդինատներ: 28°6′ հս․ լ. 15°24′ ամ. ե. / 28.100° հս․. լ. 15.400° ավ. ե. / 28.100; 15.400
gobcan.es

Կանարյան կղզիներ կամ Կանարներ (իսպաներեն՝ Islas Canarias, բառացի՝ Շների կղզիներ, լատիներեն՝ canis – շուն), 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ (արշիպելագ) Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիներն իսպաներեն անվանվում են Islas Canarias՝ Շների կղզիներ ― լատիներեն canis՝ «շուն» բառից։ Այդպես է կղզիներն անվանել 1402 թվականին դրանք հայտնագործած ֆրանսիացի ծովագնաց Ժան դը Բետանկուրը՝ հիշելով, որ դեռ հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագը նշում էր, որ Աֆրիկայի ափերի դիմաց՝ Ատլանտյան օվկիանոսում գոյություն ունի մի կղզի, ուր ապրում են մեծ շներ։ Այդ պատճառով էլ ենթադրվող կղզուն տվել է Canaria անվանումը[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը՝ 7 447 կմ2, բնակչությունը՝ 1 843 755 մարդ (2003 թ.), վարչական կենտրոնը՝ Լաս-Պալմաս քաղաքն է։ Հիմնական կղզիներն են՝ Գրան-Կանարիա (1.532 կմ2), Տեներիֆե (2.057 կմ2), Ֆուերտևենտուրա (1.730 կմ2), Գոմերա (378 կմ2), Պալմա (708 կմ2), Հիեռո (277 կմ2), Լանսարոտե (795 կմ2

Կան մի շարք քնած և գործող հրաբուխներ, որոնցից ամենաբարձրը Տեներիֆե կղզում գտնվող Տեյդե հրաբուխն է (3718 մ)։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշռում են մշտադալար անտառներն ու թփուտները։

Աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանարյան կղզիների երկինքը համարվում է Եւրոպայում ամենապարզն ու լուսավորը։ Հենց այս պատճառով այնտեղ են տեղակայված Եւրոպական մի շարք հայտնի ընկերությունների աստղադիտարաններ։ Կղզիները այս պատճառով հաճախ "Եւրոպայի Աչքերն" են համարվում

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը արևադարձային է։ Զարգացած է ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։ Խոշոր նավահանգիստներն ու հանգստավայրերն են Լաս-Պալմասն ու Սանտա-Կրուզ-դե Տեներիֆեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».