Կաստիլիա և Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստիլիա և Լեոն
flag of Castile and León? Զինանշան


ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԿարգավիճակԻսպանիայի վարչական բաժանում
Մտնում էԻսպանիա
Ամենաբարձր կետՏորրե դե Սերրեդո
Օրենսդրական մարմինCortes of Castile and León?
Պաշտոնական լեզուներիսպաներեն
Բնակչություն2 383 139 մարդ (2021)[1]
Տարածք94 223 կմ²
Հիմնադրված է1983 թ.
Սահմանակցում էՄադրիդ, Գալիսիա, Աստուրիա, Կանտաբրիա, Բասկերի երկիր, Ռիոխա, Արագոն, Կաստիլիա-Լա Մանչա, Էստրեմադուրա և Norte Region?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՆախորդLeón? և Հին Կաստիլիա
ISO 3166-2 կոդES-CL
jcyl.es

Կաստիլիա և Լեոն կամ Կաստիլիա-Լեոն (իսպ.՝ Castilla y León, ինքնավար համայնք (ինքնավար մարզ))՝ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Մայրաքաղաքը՝ Վալյադոլիդն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է 94,223 քառ․ կմ տարածք։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում է Մեսետան։ Հյուսիսային մասում գտնվում են Կանտաբրիան լեռները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Կառլոս I-ը 1519 թվականին ընտրվել է Գերմանական կայսր (որպես՝ Կառլոս V կայսր) ստիպված կրկին լքել է Իսպանիան (1520 թվական), պատճառ դառնալով Կոմուներոսյան ապսամբության առաջացմանը։ Ապստամբները բողոքում էին բացարձակապես Կառլոսի և նրա հոլանդացի խորհրդականների դեմ՝ հանուն Իմբերիայի ազգային հարստությունների։ Կոմուներոսյան շարժումը ընդունել է ժողովրդական բնույթ։

Կաստիլյան քաղաքների ապստամբությունը ընդդեմ Տոլեդո կայսերական իշխանության տևեց 1520-1522 թվականներին։ Ապստամբները ստեղծել էին «Սուրբ Խունտան»-ը, որին միացել էին գրեթե բոլոր Կաստլիյան քաղաքներից, այդ թվում՝ մայրաքաղաք Վալլադոլիդից։ Նրանք պնդում էին, որ Կառլոս V ապրեր Իսպանիայում, այսպիսով պահանջելով նրանից հեռացնել օտարերկրացիներին կառավարման համակարգից, ընդլայնել քաղաքային ինքնակառավարման մարմինների իրավունքները, արգելել արտահանել ոսկե մետաղադրամները արտերկիր։ Ապստամբները նրան անվանում էին Խենթ Խուան։

Շարժումը լայն թափ առավ 1521 թվականին, երբ ապստամբությունը ստացավ հակապալատական բնույթ։ Վիլյալար դե ճակատամարտում (1521 թվականի ապրիլի 23-ին) Խուան Պադիլիայի գլխավորությամբ պարտություն կրեցին, Խունտայի և այլ ղեկավարներ գերեվարվեցին և մահապատժի ենթարկվեցին։ 1522 թվականին ապստամբների դիմադրությունը վերջնականապես ջախջախեց պալատականներին։ Սակայն զանգվածային ճնշումները այնուամենայնիվ շարունակվեցին մինչև 1526 թվականը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 2 555 742 մարդ (2011թվականի տվյալներով)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստիլիա և Լեոն» հոդվածին։