Վալյադոլիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վալյադոլիդ (այլ կիրառումներ)
Քաղաք
Վալյադոլիդ
Valladolid
Դրոշ Զինանշան
Bandera valladolid.svg Valladolid-COA.svg

Valladolid puente Mayor 08 ni.JPG
Կոորդինատներ: 41°38′0″ հս․ լ. 4°43′0″ ամ. ե. / 41.63333° հս․. լ. 4.71667° ավ. ե. / 41.63333; 4.71667
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնք Կաստիլիա և Լեոն
Նահանգ Վալյադոլիդ
Քաղաքապետ Ֆրանցիսկո Խավիեր Լիոն դե Լա Ռիվա (2007)
Հիմնադրված է 1072 թ.
Մակերես 197,5 կմ²
ԲԾՄ 691 մ
Կլիմայի տեսակ Միջերկրածովյան կլիմա տաք ամառներով[1]
Խոսվող լեզուներ Իսպաներեն
Բնակչություն 315 522 մարդ (2010)
Տեղաբնականուն

Vallisoletano

Vallisoletana
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 983
Փոստային ինդեքսներ 47001-47018
Պաշտոնական կայք ava.es
##Վալյադոլիդ (Իսպանիա)
Red pog.png

Վալյադոլիդ (իսպ.՝ Valladolid [baʎaðoˈlið]), քաղաք Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Իսպանիայի պատմամշակութային կենտրոններից։ XIII դարի սկզբից մինչև XVII դարի սկիզբը համարվել է Կաստիլյայի և իսպանական այլ վարչական միավորների միապետերի նստավայր։ Ներկայումս Կաստիլյա և Լեոն ինքնավար համայնքի մեջ գտնվող համանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ 2013 թվականին բնակչությունը կազմել է 309,714 մարդ[2][3]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն են անվան առաջացման հետ կապված մի քանի ստուգաբանական տեսակետներ։ Դրանցից մեկի համաձայն՝ "Valladolid" բառը գալիս է Կելտիբերյան լեզվից (Celtiberian language), որտեղ Vallis Tolitum բառը նշանակում է «Ջրերի հովիտ»՝ նկատի ունենալով Վալյադոլիդի հորդառատ գետերը։ Մյուս տեսակետի համաձայն, Վալյադոլիդ քաղաքի անվանումը կապված է VIII դարի իսլամացի խալիֆ Ալ Վալիդի (لد الوليد) անվան հետ, ով 705-715 թվականներին իշխել է իսլամական կայսրությունը, որի մեջ ներառված է եղել Վալյադոլիդ քաղաքի տարածքը[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալյադոլիդը գտնվում է Պիսուերգա և Էսգուևա գետերի միախառնման վայրում։ Տեղակայված է խաղողագործությամբ զբաղվող 5 շրջաններում՝ Ռիբերա դել Դուերո, Ռուեդա, Տորո, Տիերա դե Լիոն, Սիգալես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վակեյները կելտական ցեղեր են եղել։ Քաղաքի տարածքում հայտնաբերվել են Կելտիբերյան ցեղի և հռոմեացիների գործունեության հատքեր։ Քաղաքի հիմնական մասը գտնվում է San Miguel y el Rosarillo հրապարակում և շրջապատված է եղել ցանկապատով։ Հնագիտական պեղումների ժամանակն հայտնաբերվել են երեք հնագույն ժամանակաշրջանների հետքեր։

1469 թվականին Կաստիլիայի թագուհի Իզաբելա I-ն ու Արագոնի թագավոր Ֆերդինանդն ամուսնանում են այս քաղաքում․ 15-րդ դարից այն եղել է թագավորական նստավայր։

1506 թվականին Վալյադոլիդում մահացել է Քրիստափոր Կոլումբոսը․ ներկայումս այդ տունը դարձել է ճանապարհորդի թանգարանը։ 1601-1606 թվականներին Ֆիլիպ III թագավորի կողմից այն դարձել է մայրաքաղաք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալյադոլիդ (1981–2010) Extremes (1971–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.2
(63)
23.6
(74.5)
25.0
(77)
29.7
(85.5)
34.4
(93.9)
37.6
(99.7)
40.2
(104.4)
39.5
(103.1)
38.2
(100.8)
30.2
(86.4)
23.2
(73.8)
21.4
(70.5)
40.2
(104.4)
Միջին բարձր °C (°F) 8.2
(46.8)
11.2
(52.2)
15.2
(59.4)
16.9
(62.4)
21.0
(69.8)
27.0
(80.6)
30.7
(87.3)
30.1
(86.2)
25.6
(78.1)
18.9
(66)
12.4
(54.3)
8.6
(47.5)
18.8
(65.8)
Միջին օրական °C (°F) 4.2
(39.6)
5.9
(42.6)
9.0
(48.2)
10.7
(51.3)
14.5
(58.1)
19.3
(66.7)
22.3
(72.1)
22.1
(71.8)
18.5
(65.3)
13.2
(55.8)
7.9
(46.2)
5.0
(41)
12.7
(54.9)
Միջին ցածր °C (°F) 0.2
(32.4)
0.7
(33.3)
2.8
(37)
4.6
(40.3)
7.9
(46.2)
11.6
(52.9)
14.0
(57.2)
14.1
(57.4)
11.3
(52.3)
7.6
(45.7)
3.5
(38.3)
1.3
(34.3)
6.6
(43.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −18.8
(−1.8)
−16
(3)
−12.4
(9.7)
−6.5
(20.3)
−5.4
(22.3)
−0.5
(31.1)
2.4
(36.3)
2.4
(36.3)
−0.4
(31.3)
−5.6
(21.9)
−9.2
(15.4)
−12.6
(9.3)
−18.8
(−1.8)
Տեղումներ մմ (դյույմ) 40
(1.57)
27
(1.06)
22
(0.87)
46
(1.81)
49
(1.93)
29
(1.14)
13
(0.51)
16
(0.63)
31
(1.22)
55
(2.17)
52
(2.05)
53
(2.09)
433
(17.05)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 6 5 5 8 8 5 2 2 4 8 7 8 68
% խոնավություն 83 72 62 62 60 52 45 48 56 70 79 84 64
Միջին ամսական արևային ժամ 101 147 215 232 272 322 363 334 254 182 117 89 2624
Աղբյուր #1: Agencia Estatal de Meteorología (normals 1981–2010)[4]
Աղբյուր #2: Agencia Estatal de Meteorología (extremes only 1938–2012)[5]Կաղապար:Better source

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկեր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կլիման Վալյադոլիդում
  2. 2,0 2,1 Marín, Manuela et al., eds. 1998. The Formation of Al-Andalus: History and Society. Ashgate. ISBN 0-86078-708-7
  3. Muhammad ibn Jarir al-Tabari, v. 23 The Zenith of the Marwanid House, transl. Martin Hinds, Suny, Albany, 1990
  4. «Valores climatológicos normales. Valladolid» (Spanish)։ Agencia Estatal de Meteorología։ Վերցված է 20 August 2014 
  5. «Valores extremos. Valladolid Aeropuerto» (Spanish)։ Agencia Estatal de Meteorología։ Վերցված է 22 September 2012 

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]