Վալենսիա (ինքնավար համայնք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վալենսիա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Վալենսիա
Comunitat Valenciana
Comunidad Valenciana (Իսպաներեն) 
flag of the Valencian Community Զինանշան
Flag of the Valencian Community (2x3).svg
Բասկերի երկրի դրոշ
Coat of Arms of Valencian Community.svg
Բասկերի երկրի զինանշան
Palau generalitat9.jpg
Երկիր Իսպանիա Իսպանիա
Հիմն Himne de l'Exposició
Կարգավիճակ Ինքնավար համայնք
Մտնում է Իսպանիա
Վարչկենտրոն Վալենսիա
Խոշորագույն քաղաք Վալենսիա
Օրենսդրական մարմին Corts Valencianes
Նախագահ Ալբերտո Ֆաբրա Պարտ
Պաշտոնական լեզուներ վալենսերեն և իսպաներեն
Բնակչություն (2009)
5.111.706 (Իսպանիայի 10.6% %, 4 տեղ)
Խտություն 295
Տարածք 23255 կմ² (Իսպանիայի 4.6% %, 8 տեղ)
Localització de la Comunitat Valenciana respecte a Espanya.svg
Հիմնադրված է հուլիսի 10, 1982 թ.
Սահմանում է Կատալոնիա, Արագոն, Կաստիլիա-Լա Մանչա և Մուրսիա
Ժամային գոտի UTC+1
ISO 3166-2 կոդ PV
Կոորդինատներ: 39°30′ հս․ լ. 0°45′ ամ. ե. / 39.500° հս․. լ. 0.750° ավ. ե. / 39.500; 0.750
Generalitat Valenciana

Վալենսիա կամ Վալենիսայի երկիր (իսպ.՝ Valencia, Comunidad Valenciana, կատ.՝ Comunitat Valenciana), ինքնավար համայնք է Իսպանիայի թագավորության կենտրոնական և հարավ արևելյան մասում, որի վարչկան կենտրոնը Վալենսիա քաղաքն է։ Համայնքը 518 կմ երկայնքով փռվում է Միջերկրական ծովի ափով և ունի 23,259 կմ² տարածք իր 5.1 միլիոն բնակչությամբ (2009)։ Նրա տարածքը հիմնականում գտնվում է պատմական Վալենսիայի թագավորության սահմաններում։ Այն բաժանվում է երեք պրովինցիաների՝ Կաստելիոն, Վալենսիա և Ալիկանտե:

Համաձայն իր ինքնավարության կարգավիճակի Վալենսիայի ժողովուրդը համարվում է ինքնուրույն ազգություն Իսպանիայում[1]: Նրանց արմատները գալիս են Կատալոն-արագոնացիների արաբների կողմից գաղութականացման ժամանակաշրջանից, որից հետո Վալենսիան գրավեց Խամես I-ը 1238 թվականին Ռեկոնկիստայի ժամանակ։ Նոր հիմնադրված Վալենսիայի թագավորությունը դարձավ ինքնավար տերություն Արագոնի թագ-ի ենթակայության տակ։ Վալենսիան թևակոխեց ոսկե դարաշրջան 15-րդ դարում՝ դառնալով թագի մշակութային և տնտեսական կենտրոնը, որտեղ ծնվեցի միջնադարյան կատալոնական գրականության ամենանշանավոր գործիչները։ Ինքնակառավարվող կարգավիճակը մնաց նաև Իսպանական թագավորության առաջացումից հետո, սակայն 1707 թվականին Ֆիլիպ V-ի կողմից այն չեղարկվեց։ Վալենսիայում ազգայնականացումը աճեց 19-րդ դարում։ Ինքնակառավարման ռեժիմը վերականգնվեց միայն 1982 թվականին, երբ Իսպանիան անցում կատարեց դեպի ժողովրդականություն։

Վալենսիայի ժողովուրդը խոսում է կատալոներենի ճյուղ համարվող վալենսերենով[2]: Պատմականորեն վալենսերենը քաղաքական ճնշումների առարկա է եղել, քանի որ երկրում առաջնությունը տրվել է իսպաներենին: Այն իր կարգավիճակը վերադարձրել է միայն 1982 թվականին, որից հետո վալենսերենը ներդրվել է վարչական և կրթական ոլորտ։[3]: Սակայն լեզվի օգտագործումը բնակչության մոտ գնալով նվազում է, քանի որ Իսպանիայի մյուս հատվածներից վերջին տարիներին նկատվում է բնակչության ներհոսք, որոնք հիմնականում իսպանախոս են։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենսիան հիմնադրվել է հռոմեացիների կողմից, որին տրվել է «Valentia Edetanorum», որը թարգմանաբար նշանակում է 'Էդետանի երկրի քաջեր (կամ կտրիճներ)': Արաբական շրջանում Վալենսիայի թայֆայի հիմնադրման հետ անվանումը վերափոխվեց (արաբերեն بلنسية) (Բալանսիա), ինչն արաբների հեռանալուց հետո վերափոխվեց ներկայիս Վալենսիայի։

Անվանումների տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վալենսիայի ինքնավար համայնք»-ը Վալենիայի ստանդարտ թարգմանությունն է։ Անվանումը տրվել է 1982 թվականին Վալենսիային ինքնավար համայնքի կարգավիճակ շնորհելուց հետո, իսպաներեն Comunitat Valenciana[1]: Այս անվանումը ամենաօգտագործվողն է պետական, տուրիստական, լրատվամիջոցների և իսպաներեն գրավոր փաստաթղթերում։ Սակայն օգտագործվում է նաև «Վալենսիա երկիր» (País Valencià) տարբերակը հիմնականում վալենսիացիների, ովքեր սատարում են ձախակողմյան ուժերին, տարբեր քաղաքացիական կուսակցությունների, կատալոներեն գրավոր փաստաթղթերում և Վալենսիայի հիմնական կրթական հաստատությունների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Estatut d'Autonomia»։ Corts Valencianes։ 1982։ Վերցված է April 2015 
  2. «Valenciano»։ Diccionario de la lengua española։ Real Academia Española։ October 2014։ Վերցված է April 2015 
  3. «La població que sap escriure en valencià es quintuplica en els últims 25 anys»։ Conselleria d'Educació, Cultura i Esport։ November 2014։ Վերցված է April 2015