Ռեկոնկիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 Իսպանիայի պատմություն

Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ-Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիայի պորտալ

Ռեկոնկիստա (Reconquista՝ վերանվաճում), պիրենեյան քրիստոնյաների` մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթաց։ Ընդհանուր առմամբ Ռեկոնկիստան տևեց շուրջ 770 տարի։

Ռեկոնկիստան սկսվեց արաբների կողմից 8-րդ դարում թերակղզու մեծ մասը նվաճելուց անմիջապես հետո, սակայն ֆեոդալական մասնատվածությունը թույլ չէր տալիս քրիստոնյաներին միասնաբար կռվել մուսուլմանների դեմ։

Խաչակրաց արշավանքների ժամանակ Ռեկոնկիստան սկսեց ընկալվել որպես պայքար հանուն ողջ քրիստոնյա աշխարհի։

Ռեկոնկիստան ավարտվեց 1492 թվականին, երբ Իսպանիան վերանվաճեց մուսուլմանների վերջին հենակետը՝ Գրանադան։

Ավանդական պատմագրությունը որպես վերանվաճման՝ Reconquista -ի սկիզբ ընդունում է 718 կամ 722 թվականին տեղի ունեցած Կավադոնգայի ճակատամարտը՝ Իբերական /Պիրենեյան/ թերակղզում մուսուլմանների նկատմամբ քրիստոնյա զորքի տարած առաջին հաղթանակը 711 թվականից՝ թերակղզի ներխուժելու արաբա-բերբերական միացյալ զորքի առաջին հաջողված փորձից ի վեր։ Այդ ոչ մեծ ճակատամարտում իսպանացի քաջամարտիկների խումբը Պելագիուս Աստուրիացու հրամանատարությամբ պարտության է մատնել Իբերիայի հյուսիսի սարերը պաշտպանող թշնամական պահակազորին՝ հիմք դնելով Աստուրիասի քրիստոնեական անկախ թագավորությանը։ Մուսուլմանների ձեռքն անցած Ալ-Անդալուսի /Անդալուզիայի/ նոր տիրակալները քրիստոնյաների առաջխաղացումը կանխելու նպատակով paria- ներ՝ թանկարժեք ընծաների տեսքով տուրքեր են մատուցել հարևանությամբ իշխող քրիստոնյաներին։ Այդուհանդերձ՝ 13-րդ դարի կեսերից արդեն սկվել է մավրերի վտարումը թերակղզու հարավում գտնվող բերդերից ու ամրոցներից. 1236 թվականին բնիկ տերերի ձեռքն է անցել Կորդովան, 1248 թվականին՝ Սևիլիան։ Հարավում մուսուլմանների տիրապետության տակ անկլավի տեքով մնացել է միայն Գրանադան։

1491 թվականից ամբողջ թերակղզին անցել է քրիստոնյաների իշխանության ներքո։ 1492 թվականին կնքվել է Ալհամբրայի դաշնագիրը, որով հրեաները, որոնք զանգվածաբար համագործակցել էին մուսուլման զավթիչների հետ և հրաժարվել էին քրիստոնեություն ընդունել, վտարվել են Կաստիլիայից ու Արագոնից։ Այնուհետև 1499–1526 թվականների միջև ստորագրվել են մի շարք էդիկտներ, որոնք հարկադրում էին թերակղզում մնացած իսլամադավաններին կրոնափոխ լինել, քրիստոնեություն ընդունել։ Հետագայում վերջիններիս զգալի մասը, այնուամենայնիվ, վտարվել է թերակղզուց[1][2]։

Ռեկոնկիստայի հիմնադրույթը 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, իսպանական պատմագրության մեջ զուգադրվել է իսպանական ինքնության, ազգային ինքնագիտակցության զարգացման, ռոմանտիկ ազգայնականության, մի որոշ ժամանակաշրջան՝ նաև գաղութատիրական հայեցակարգի հետ[3]։

Իբերիայի գրավումը արաբների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ դարի սկզբին խալիֆ Վալիդ Առաջինի օրոք Արաբական խալիֆայության սահմանները մոտեցան վեստգոթերի թագավորությանը։ Այս ժամանակվա հայտնի զորահրամանատար, Աֆրիկայի «վալի»՝ կառավարիչ Մուսա իբն Նուսայրը, ուժեղացնելով իր բանակը իսլամ ընդունած բերբերներով, 707-709 թվականներին գրավեց Հյուսիսային Աֆրիկայի դեռ չգրավված հատվածները և դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս։

Միայն Սեուտան ուժեղ դիմադրություն ցույց տվեց արաբներին և երկար ժամանակով կանխեց նրանց առաջընթացը։ Այն պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։ Կայսրության զորքերը բավականին հեռու էին գտնվում և չէին կարող պաշտպանել Սեուտան, այդ պատճառով քաղաքի կառավարիչ Յուլիանը սկսեց բանակցել վեստգոթերի հետ, ովքեր այդ ժամանակ տիրում էին Իբերիային։

Յուլիանն իր դուստր Կավային ուղարկում է Տոլեդյան արքունիք, որպեսզի այնտեղ ստանա իր ծագմանը վայել դաստիարակություն։ Սակայն նրան հավանում է վեստգոթերի թագավոր Ռոդերիխը և պատվազրկում նրան։ Ի պատասխան` Յուլիանը քաղաքն արաբներին է հանձնում՝ նախապես պայմանագիր կնքելով։ Դրանից հետո Հուլիանը սկսում է համոզել Մուսային գրավել Իսպանիան՝ խոստանալով օգնել։ Մուսան, ում դրդում էին պատերազմի նաև Իսպանիայի հրեաները, Իսպանիա է ուղարկում խալիֆ Վալիդի թույլտվությամբ մի փոքր զորամաս։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bishko, Charles Julian, 1975. The Spanish and Portuguese Reconquest, 1095–1492 in A History of the Crusades, vol. 3: The Fourteenth and Fifteenth Centuries, edited by Harry W. Hazard, (University of Wisconsin Press) online edition
  • Fletcher, R. A. "Reconquest and Crusade in Spain c. 1050–1150", Transactions of the Royal Historical Society 37, 1987. pp.
  • García Fitz, Francisco, Guerra y relaciones políticas. Castilla-León y los musulmanes, ss. XI–XIII, Universidad de Sevilla, 2002.
  • García Fitz, Francisco & Feliciano Novoa Portela Cruzados en la Reconquista, Madrid, 2014.
  • Lomax, Derek William: The Reconquest of Spain. Longman, London 1978. 0-582-50209-8
  • Nicolle, David and Angus McBride. El Cid and the Reconquista 1050–1492 (Men-At-Arms, No 200) (1988), focus on soldiers
  • O´Callaghan, Joseph F.: Reconquest and crusade in Medieval Spain (University of Pennsylvania Press, 2002), 0-8122-3696-3
  • O'Callaghan, Joseph F. The Last Crusade in the West: Castile and the Conquest of Granada (University of Pennsylvania Press; 2014) 364 pages;
  • Payne, Stanley, "The Emergence of Portugal", in A History of Spain and Portugal: Volume One.
  • Reuter, Timothy; Allmand, Christopher; Luscombe, David; McKitterick, Rosamond (eds.), The New Cambridge Medieval History, Cambridge University Press, 1995, 0-521-36291-1.
  • Riley-Smith, Jonathan, The Atlas of the Crusades. Facts on File, Oxford (1991)
  • Villegas-Aristizábal, Lucas, 2013, "Revisiting the Anglo-Norman Crusaders' Failed Attempt to Conquer Lisbon c. 1142", Portuguese Studies 29:1, pp. 7–20.
  • Villegas-Aristizábal, Lucas, 2009, "Anglo-Norman Involvement in the Conquest and Settlement of Tortosa, 1148–1180", Crusades 8, pp. 63–129.
  • Villegas-Aristizábal, Lucas, 2018, "Was the Portuguese Led Military Campaign against Alcácer do Sal in the Autumn of 1217 Part of the Fifth Crusade?" Al-Masāq 30:1 doi:10.1080/09503110.2018.1542573
  • Watt, W. Montgomery: A History of Islamic Spain. Edinburgh University Press (1992).
  • Watt, W. Montgomery: The Influence of Islam on Medieval Europe. (Edinburgh 1972).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dadson, Trevor J. (2014). «Tolerance and Coexistence in Early Modern Spain: Old Christians and Moriscos in the Campo de Calatrava». Boydell & Brewer Ltd – via Google Books.
  2. Boase, Roger (2002 թ․ ապրիլի 4). «The Muslim Expulsion from Spain». History Today. 52 (4). «The majority of those permanently expelled settling in the Maghreb or Barbary Coast, especially in Oran, Tunis, Tlemcen, Tetuán, Rabat and Salé. Many travelled overland to France, but after the assassination of Henry of Navarre by Ravaillac in May 1610, they were forced to emigrate to Italy, Sicily or Constantinople.»
  3. García Fitz, Francisco (2009). «La Reconquista: un estado de la cuestión» (PDF). Clío & Crímen: Revista del Centro de Historia del Crimen de Durango (իսպաներեն) (6): 144–145. ISSN 1698-4374. «Hay que reconocer que la irrupción de este concepto en la historiografía hispánica del siglo XIX, con su fuerte carga nacionalista, romántica y, en ocasiones, colonialista, tuvo un éxito notable y se transmitió, manteniendo algunos de sus rasgos identitarios más llamativos, a la del siglo XX. [It is necessary to recognize that the emergence of this concept in Hispanic historiography of the 19th century, with its strong nationalistic, romantic and, at times, colonialist emphasis, had a remarkable success and was transmitted, retaining some of its most striking features, into the 20th century.]»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]