Գրանադայի ամիրայություն (արաբ․՝ إمارة غرﻧﺎﻃﺔ` Իմարաթ Ղռանատա), հայտնի նաև որպես Գրանադայի Նասրիների Թագավորություն (իսպ.՝ Reino nazarí de Granada), արաբական պետություն Պիրենեյան թերակղզու հարավում։ Եղել է վերջին արաբական տերությունը Եվրոպայում։ Հիմնադրվել է 1238 թվականին, երբ մի քանի տարի առաջ Ալ-Մոհադների հարստության վերջին խալիֆ Մուհամմադ ալ Նասիրը Լաս Նավաս դե Տոլոսայի ճակատամարտում պարտություն է կրում քրիստոնյա թագավորությունների միացյալ զորքի կողմից։