Էլ Սիդ
Էլ Սիդ իսպ.՝ Rodrigo Díaz de Vivar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. 1043[1] |
Ծննդավայր | Վիվար դել Սիդ, Quintanilla Vivar, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 10, 1099 |
Մահվան վայր | Վալենսիա, Իսպանիա |
Գերեզման | Tomb of El Cid |
Քաղաքացիություն | ![]() |
Ազդվել է | Al-Muhallab ibn Abi Sufra? |
Մասնագիտություն | ասպետ, վարձկան և ռազմական գործիչ |
Ամուսին | Խիմենա Դիաս |
Ծնողներ | հայր՝ Diego Flaínez?, մայր՝ NN?[2] |
Երեխաներ | Քրիստինա Ռոդրիգես, Մարիա Ռոդրիգես, Դիեգո Ռոդրիգես[3] և Maria del Sol Díaz de Vivar?[3] |
Ստորագրություն![]() | |
El Cid Վիքիպահեստում |
Ռոդրիգո Դիաս դե Վիվար (մոտ. 1043[1], Վիվար դել Սիդ, Quintanilla Vivar, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հուլիսի 10, 1099, Վալենսիա, Իսպանիա), նաև հայտնի որպես Էլ Սիդ Կամպեադոր, կաստիլիացի միջնադարյան ազնվական, սպարապետ և դիվանագետ։ Կաստիլիա և Լեոն միացյալ թագավորության թագավոր Ալֆոնսո VI-ի կողմից աքսորվելուց հետո միացել է մավրերի բանակին։
Նա հռչակվել է իր սխրանքներով Ռեկոնկիստայի ժամանակ։ Հաղթել է ալ-մորավիներին Վալենսիայի համար մղված ճակատամարտում, որին տիրելով (1094 թվականի հուլիս) կառավարել է մինչև իր մահը՝ որպես անկախ տիրակալ։ Սիդ Կամպեադորն իդեալականացվել է «Երգ իմ Սիդի մասին» ժողովրդական էպոսում։ Նրա կերպարն իր արտացոլումն է գտել ոչ միայն Իսպանիայի գրական հուշարձաններում, այլև նրա սահմաններից դուրս (Ֆրանսիայում՝ Պիեռ Կոռնեյլի, Գերմանիայում՝ Յոհան Գոթֆրիդ Հերդերի ստեղծագործություններում)։
Սալաքայի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո, Ալֆոնսո VI-ը ետ է բերում Սիդին, և վերջինս դառնում է քրիստոնյա-մավրական բանակի հրամանատար։
Ռոդրիգո Դիասը կրթվել է Կաստիլիայի թագավորական արքունիքում և ստացել ալֆերեզի տիտղոս (բանակային բարձրագույն աստիճան)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլ Սիդի մասին(անգլ.)
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- ↑ 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
- ↑ 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage