Յոհան Գոթֆրիդ Հերդեր
Յոհան Գոթֆրիդ Հերդեր (գերմ.՝ Johann Gottfried Herder, օգոստոսի 25, 1744[1][2][3][…], Մորոնգ, Պրուսիայի թագավորություն[1][3][4] - դեկտեմբերի 18, 1803[1][2][5][…], Վայմար, Սաքսեն-Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][6][4]), գերմանացի փիլիսոփա, գրող, լուսավորիչ։ Նրա «Գաղափարներ մարդկության պատմության փիլիսոփայության շուրջ» (մաս 1-4, 1784-1791 թվականներ) երկը համակված է այն գաղափարով, որ մարդկային պատմության ամեն մի դարաշրջան յուրահատուկ է։ Հերդերը ընդգծում է տարբեր ժողովուրդների, մասնավորապես՝ հարավ-սլավոնական ժողովուրդների հոգևոր մշակույթի յուրահատկությունը։ Այստեղ Հերդերը խոսում է նաև հայերի ու Հայաստանի մասին։ Հայերենը համարելով «հնադարյան հրաշալի լեզու»՝ նա նշում է, որ այդ լեզուն կրող ժողովրդի երկիրը դարեր շարունակ ասպատակել են պարսիկները, հռոմեացիները, թուրքերը և ուրիշներ, որոնք խոչընդոտել են նրան՝ կառուցելու «գիտության ու պետության իր շենքը»։ Հերդերը մարդկության զարգացման բարձրագույն սկզբունքը համարել է մարդկայնության, այսինքն՝ բանականության ու արդարության իրականացումը («Նամակներ մարդկայնությունը խրախուսելու մասին», 1794-1797 թվականներ)։ Մարդասիրությունը դիտելով որպես մարդուն բնորոշ սկզբունք, որն ի սկզբանե հատուկ է նրան և բնութագրում է նրա էությունը, Հերդերը այդ կապակցությամբ մարդուն օրգանական աշխարհում դիտում է որպես «բնության առաջին ազատարձակի», որը երկակի ծագում ունի՝ բնական ու հոգևոր։ Գրել է «Գերմանական նորագույն գրականության մասին։ «Պատառիկներ» (1766-1768 թվականներ), «Քննադատական թավուտներ» (1769 թվական), «Հին և նոր ժամանակներում ժոդովուրդների բարքերի վրա բանաստեղծական արվեստի ազդեցության մասին» (1781 թվական) և այլ աշխատություններ։ «Ուսումնասիրություն լեզվի ծագման մասին» (1772 թվական), «Շեքսպիր» և «Հատված Օսիանի ու հին ժողովուրդների երգերի վերաբերյալ նամակագրությունից» (1773 թվական) գործերում Հերդերը ստեղծեց ժողովրդական պոեզիայի տեսությունը, որը դարձավ «Գրոհի և փոթորկի» գրական մանիֆեստը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Haym R. Herder, Johann Gottfried (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1880. — Vol. 12. — S. 55–100.
- 1 2 3 4 Арабажин К. Гердер, Иоганн Готфрид (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 471—473.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Гердер Иоганн Готфрид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ CONOR.Sl

| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գոթֆրիդ Հերդեր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գոթֆրիդ Հերդեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 377)։ |
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1744 ծնունդներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1803 մահեր
- Վայմար քաղաքում մահացածներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Քյոնիգսբերգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 18-րդ դարի փիլիսոփաներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի աստվածաբաններ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի գրականագետներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի հումանիստներ
- Գերմանացի հրապարակախոսներ
- Գերմանացի մանկավարժներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի սոցիոլոգներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գիտության փիլիսոփաներ
- Լուսավորիչներ
- Քաղաքական փիլիսոփաներ