Ժան Լը Ռոն Դ'Ալամբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Լը Ռոն Դ'Ալամբեր
ֆր.՝ Jean le Rond D'Alembert
Jean Le Rond d'Alembert, by French school.jpg
Ծնվել էնոյեմբերի 16, 1717(1717-11-16)[1][2][3][4]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5][2][3][4]
Մահացել էհոկտեմբերի 29, 1783(1783-10-29)[1][2][3][6][4][7] (65 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա[5][2][6][4]
ԳերեզմանCatacombs of Paris
ՔաղաքացիությունՖրանսիա[8]
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, երաժշտագետ, թարգմանիչ, գրող, երաժշտություն տեսաբան, հանրագիտական, ճարտարագետ, աստղագետ և բառարանագիր
Գործունեության ոլորտմաթեմատիկա և Մեխանիկա
Պաշտոն(ներ)Perpetual Secretary?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[9], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա[10], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարան և Collège des Quatre-Nations?[11]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][4]
Եղել է գիտական ղեկավարՊիեռ Սիմոն Լապլաս[12]
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ՀայրLéopold Philippe d'Arenberg?[13]
ՄայրԿլոդինա Տերեն դը Տենսին[2][3][14]
Ստորագրություն
Signature D'Alembert.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Jean Le Rond d'Alembert Վիքիպահեստում

Ժան Լը Ռոն Դ’Ալամբեր (ֆր.՝ Jean Le Rond D'Alembert, d'Alembert, նոյեմբերի, 16 1717 թվական, Փարիզ- հոկտեմբերի 29, 1783 թվական, Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա, Փարիզի (1741) և Պետերբուրգի (1764) Գիտությունների Ակադեմիայի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1751-1757 թվականներին Դ. Դիդրոյի հետ մասնակցել է «Գիտությունների, արվեստների և արհեստների հանրագիտարանի» ստեղծմանը։ Առաջինն է ձևակերպել («Դինամիկայի վերաբերյալ տրակտատ»-ում, 1743) կամայական նյութական համակարգի շարժման դիֆերենցիալ հավասարումներ կազմելու ընդհանուր կանոնները, որով դինամիկայի խնդիրները հանգեցրել է ստատիկային (տես Դ'Ալամբերի սկզբունք)։ Դ'Ալամբերի հիմնական մաթեմաթիկական հետազոտությունները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների տեսությանը, որտեղ նա տվել է լարի լայնական տատանումները երկու կամայական ֆունկցիաների գումարով արտահայտող 2-րդ կարգի դիֆերենցիալ հավասարման (ալիքային հավասարում)* լուծման մեթոդ։ Այս, ինչպես նաև Լ. Էյլերի և Դ. Բեռնուչիի հետագա աշխատանքները կազմել են մաթեմաթիկական ֆիզիկայի հիմքը։ Դ’Ալամբեր տվել է հանրահաշվական հավասարման արմատի գոյության վերաբերյալ հիմնական թեորեմի առաջին (թեև ոչ խիստ) ապացույցը։ Փիլիսոփայական աշխատանքներից նշանակալից են Հանրագիտարանի համար գրված «Ակնարկ գիտությունների ծագման և զարգացման» ներածականը (1751), որտեղ տրվում է գիտությունների դասակարգումը և «Փիլիսոփայության տարրեր» հոդվածը (1759)։ Ընդունելով նյութական իրերի օբյեկտիվ գոյությունը՝ Դ’Ալամբեր, այնուամենայնիվ, հետնողական մատերիալիստ չէր նա չէր բացառում աստծո գոյությունը, ժխտում էր իրերի էության ըմբռնման հնարավորությունը։ Դ’Ալամբեր համարում էր, որ գոյություն ունեն անփոփոխ և հասարակական միջավայրից անկախ բարոյական սկզբունքներ։ Դ’Ալամբեր աշխատություններ ունի նաև երաժշտության տեսության և երաժշտական գեղագիտության վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 М. Д'Аламбер // Энциклопедический лексиконСПб.: 1838. — Т. 15. — С. 307–308.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Аламбер, Жан // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 350.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 55. — ISBN 978-2-221-06888-5
  5. 5,0 5,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11850178X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 Alembert, Jean le Rond d' // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 1. — P. 539–540. — ISBN 0-671-76747-X
  7. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  8. Berry A. A Short History of AstronomyJohn Murray, 1898.
  9. Hankins T. L. Jean d'Alembert: Science and the Enlightenment — 1990.
  10. https://books.google.de/books?id=pedJAgAAQBAJ&pg=PA276&lpg=PA276&dq=d%27alembert+%22Russian+Academy+of+Sciences%22&source=bl&ots=PgXmoZ-KfX&sig=15RdLyxJki30YmI0pbPviK4B0t0&hl=en&sa=X&ved=0ahUKEwj7xqvUwMjXAhVSFOwKHQDkBUgQ6AEIQDAH#v=onepage&q=d'alembert%20%22Russian%20Academy%20of%20Sciences%22&f=false
  11. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. (unspecified title) — 2012. — Vol. 47. — P. 243–289.
  14. Аламбертъ // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 398.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 262 CC-BY-SA-icon-80x15.png