Գոտհոլդ Լեսսինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Գոտհոլդ Լեսսինգ
գերմ.՝ Gotthold Ephraim Lessing
Gotthold Ephraim Lessing Kunstsammlung Uni Leipzig.jpg
Ծնվել է հունվարի 22, 1729({{padleft:1729|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Կամենց, Bautzen (district), Սաքսոնիա, Գերմանիա[8]
Վախճանվել է փետրվարի 15, 1781({{padleft:1781|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4][5][6][7] (52 տարեկանում)
Վախճանի վայր Բրաունշվայգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[8]
Մասնագիտություն գրող, փիլիսոփա, դրամատուրգ, բանաստեղծ, գրադարանավար, աստվածաբան, դրամատուրգ, գրական քննադատ և լրագրող
Լեզու գերմաներեն[9]
Ազգություն գերմանացի
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Լայպցիգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Ժանրեր դրամա
Ուշագրավ աշխատանքներ Miss Sara Sampson, Նաթան Իմաստուն և Էմիլիա Գալոտտի
Անդամակցություն Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ամուսին Էվա Քյոնիգ
Lessing Unterschrift.svg
Գոտհոլդ Լեսսինգ Վիքիքաղվածքում
Gotthold Ephraim Lessing Վիքիպահեստում

Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ (գերմ.՝ Gotthold Ephraim Lessing հունվարի 22, 1729({{padleft:1729|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6][7], Կամենց, Bautzen (district), Սաքսոնիա, Գերմանիա[8] - փետրվարի 15, 1781({{padleft:1781|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4][5][6][7], Բրաունշվայգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[8]), գերմանացի պոետ, թատերագիր (դրամատուրգ), արվեստի տեսաբան և գրաքննադատ, լուսավորիչ։ Գերմանական դասական գրականության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Լատինական դպրոցում, ապա հոր թելադրանքով հաճախել Մայսենի Սբ. Աֆրա վանքում գործող կրթօջախ (հայրը ցանկանոմ էր որդուն դարձնել իր գործի շարունակողը): 1746 թվականից աստվածաբանություն է սովորել Լայպցիգի համալսարանում, թեև անտիկ գրականությունն ու թատրոնն ավելի էին գրավում նրան: Անդամակցել է դերասանուհի Ֆրեդերիկա Կարոլինա Նոյբերի հիմնած թատերախմբին, որի համար թատերգություններ է թարգմանել ֆրանսերենից, ապա այդ խմբի հետ էլ բեմադրել է իր առաջին թատերական ստեղծագործությունը՝ «Երիտասարդ գիտնականը» կատակերգությունը (1748): Դա հարուցեց հոր դժգոհությունը, որը տղային ետ կանչեց ու նրա առջև պայման դրեց. եթե ցանկանում է վերադառնալ Լայպցիգ, պետք է հրաժարվի թատրոնից: Այնուամենայնիվ, Գոտհոլդին թույլատրվեց ուսումը շարունակել համալսարանի բժշկական ֆակուլտետում: Այս համալսարանում նա ուսումնասիրել է նաև փիլիսոփայություն և բանասիրություն:

1748-1760 թվականներին ապրել ու աշխատել է Լայպցիգում, Բեռլինում, թղթակցել կամ խմբագրել Vossische Zeitung-ը, այլ պարբերականներ: Բեռլինում իր զարմիկի՝ Քրիստոլոբ Միլիոսի ընկերակցությամբ հիմնել է թատրոնին առնչվող թեմաներ արծարծող ամսագիր, սակայն ընդամենը չորս համար թողարկելուց հետո, ֆինանսական խնդիրների պատճառով, հարկադրված են եղել դադարեցնել հրատարակությունը: Չնայած դրան՝ Լեսինգը հասցրել է արվեստասերների շրջանում լուրջ ու բանիմաց թատերական քննադատի և տեսաբանի համբավ ձեռք բերել:

1752 թվականին Լեսինգը Վիտենբերգի համալսարանում հաջողությամբ պաշտպանել է մագիստրական ատենախոսությունը: 1760-1765 թվականներին աշխատել է Բրեսլաուում (ներկայումս՝ Վրոցլավ). եղել է գեներալ Տաուենտցենի քարտուղարը: Այդ տարիներին է գրել իր նշանավոր «Լաոկոոն կամ գեղանկարչության և բանաստեղծության սահմանների մասին» աշխատությունը: 1765-ին վերադարձել է Բեռլին, երկու տարի անց մեկնել Համբուրգ, ուր նրան հրավիրել էին դերասան և մենեջեր Կոնրադ Աքերմանն ու Յոհան Ֆրիդրիխ Լյովենը, ովքեր Համբուրգում հիմնադրել էին գերմանական առաջին մշտական գործող թատրոնը և Լեսինգի համար նախատեսել էին դերասանի և թատրոնին ներկայացված պիեսները գրախոսողի աշխատանքները: Թեև այդ նախաձեռնությունը երկար կյանք չունեցավ (երեք տարի անց թատրոնը ստիպված էին փակել՝ դարձյալ ֆինանսական խնդիրների պատճառով), այնուամենայնիվ, այստեղ կուտակած փորձը Լեսինգի համար հիմք հանդիսացավ գրելու «Համբուրգյան դրամատուրգիա» աշխատությունը: Եվ, բացի այդ, Համբուրգում Լեսինգը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Էվա Քյոնիգի հետ:

Ինչպես ցույց տվեց կենսափորձը, լինելով բանականի ու լուսավորականության արմատական կողմնակից, կտրականապես դեմ լինելով եկեղեցական դոգմատիկային՝ Լեսինգն ի վիճակի չէր իրեն հարմար աշխատանք գտնել Բեռլինում, Դրեզդենում, Վիեննայում կամ Համբուրգում և կյանքի վերջին տարիներին հարկադրված էր վարել պալատական գրադարանավարի պաշտոնը Վոլֆենբյուտելում (Բրաունշվայգ): Նրա պարտականությունների մեջ էր մտնում գրքերի կատալոգների կազմումը, որը նա համարում էր թանկագին ժամանակ խլող, ոչ այնքան արժեքավոր գործ: Լեսինգն այս քաղաքում անցկացրեց 12 տարի:

1771 թվականին Լեսինգը Համբուրգում անցել էր մասոնական «Երեք ոսկե վարդ» օթյակի ընծայման ծեսը: Նա հեղինակել է «Gesprache fur Freimauer» կոթողային աշխատությունը (1778-1780), որտեղ սուր քննադատության է ենթարկում գերմանական օթյակները, որոնք, ըստ նրա, վերածվել են ժամանակի բոլոր արատների որջի: Լեսինգը գտնում էր, որ մասոնների գլխավոր գործը պետք է լինի ճշմարտության ազատ, էզոթերիկ որոնումների ապահովումը:

1778 թվականին Լեսինգը գրեց «Նաթան Իմաստուն» դրաման, որը դարձավ հավատի հարցում հանդուրժողականություն, մարդկայնություն քարոզող , լայն տարածում գտած ստեղծագործություն: Հասարակությունն այլևս չէր կասկածում դիպաշարի ճշմարտացիության մեջ և համաձայն էր, որ հրեաների մեջ էլ կան բոլոր առումներով արժանավոր մարդիկ, քանզի բոլորն էլ գիտեին, որ թատերգության գլխավոր հերոսի նախատիպը հրեական ծագումով գերմանացի փիլիսոփա Մոզես Մենդելսոնն է: Վերջինիս հետ Լեսինգը ծանոթացել էր դեռ 1754 թվականին: Առիթը նրանց երկուսի ընդհանուր հետաքրքրվածությունն էր շախմատով: Այս ծանոթությունը Մենդելսոնի ճակատագրում վճռական դեր է խաղացել. տարիներ շարունակ Լեսինգը իր հովանու ներքո է վերցրել նրան: Հարկ է նշել նաև, որ ականավոր գրողն ու լուսավորիչը ակտիվորեն մասնակցել է կրոնական հանդուրժողականության թեմայով ծավալված բանավեճերին, հանդես եկել մի շարք սուր պամֆլետներով:

Լեսինգը վախճանվել է Բրաունշվայգում, 52 տարեկան հասակում:

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսսինգի տեսական հիմնական ստեղծագործություններից է «Լաոկոոն, կամ գեղանկարչության և պոեզիայի սահմանների մասին» երկը, որտեղ նա համեմատում է արվեստի երկու տեսակներ՝ գեղանկարչությունն ու պոեզիան, Սադոլետ քանդակագործի կողմից ստեղծած Լաոկոոնի քանդակի և Վերգիլիոսի կողմից նույն կերպարի նկարագրության օրինակով։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միննա ֆոն Բարնհելմ, կամ զինվորական բախտը» (Minna von Barnhelm oder das Soldatenglück, 1763-67, թարգմանվել է հայերեն[10])
«Էմիլիա Գալոտտի» (Emilia Galotti, 1772, թարգմանվել է հայերեն[10])
«Միսս Սարա Սիմփսոն» (Miss Sara Sampson, 1755)
«Նաթան Իմաստուն» (Nathan der Weise, 1779, թարգմանվել է հայերեն[10])

Այլ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նյութեր Ֆաուստի վերաբերյալ»
«Համբուրգյան թատերգությունը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Лессинг Готхольд Эфраим // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. http://data.bnf.fr/ark:/12148/cb11912703h
  10. 10,0 10,1 10,2 Դրամաներ / Գ. Լեսսինգ; Թարգմ. գերմ.՝ Հ. Հակոբյան; Խմբ.՝ Գ. Վիրապյան; Առաջաբ.՝ Գ. Ֆրիդլենդեր; Նկ.՝ Հ. Մուրադյան. - Երևան։ Հայաստան, 1970. - 494 էջ։
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են