Ֆրանսուա Քենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ֆրանսուա Քենե
ֆր.՝ François Quesnay
François Quesnay.jpg
Ծնվել է հունիսի 4, 1687(1687-06-04)[1][2][3][4]
Մերե[4]
Մահացել է դեկտեմբերի 16, 1774(1774-12-16)[1][2][3][5] (87 տարեկանում)
Ֆրանսիա[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն փիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ, հանրագիտական և վիրաբույժ
Գործունեության ոլորտ տնտեսագիտություն
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներին իսպաներեն[1]
Ազդվել է Կոնֆուցիոս[7]
Պարգևներ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
Francois Quesnay Վիքիպահեստում

Ֆրանսուա Քենե (հունիսի 4, 1687(1687-06-04)[1][2][3][4], Մերե[4] - դեկտեմբերի 16, 1774(1774-12-16)[1][2][3][5], Ֆրանսիա[6]), ֆրանսիական տնտեսագետ, ֆիզիոկրատների դպրոցի հիմնադիրը։ 1744 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորրի աստիճան և դարձել Լյուդովիկոս 15-ի արքունական բժիշկը։ Տնտեսագիտական պրոբլեմներով զբաղվել է 60 տարեկանից։

Քենեն և նրա հետևորդները մերժել են շրջանառությունից կապիտալ շահույթի ստացման մասին մեերկանտիչիզմի հիմնական թեզը։ Ելնելով փոխանակության համարժեքության սկզբունքից, նա կարծում էր, որ շահույթը ստեղծվում է արտադրության, բայց ոչ թե ամբողջ, այլ միայն գյուղատնտեսության մեջ։ Քենեի տնտեսագիտական տեսության հիմնակետը «զուտ արդյունքի» ըստ էության հավելյալ արդյունքի մասին ուսմունքն է, որը, ըստ նրա, արտադրվում է միայն գյուղատնտեսության մեջ և իրենից ներկայացնում նորաստեղծ արտադրանքի ավելցուկ՝ տարվա ընթացքում արտադրվածի նկատմամբ։

Քենեյի հասարակությունը բաժանել է երեք դասակարգի՝
ա․ արտադրողական (ֆերմերներ և գյուղատնտ․ բանվորներ),
բ․ «անպտուղ» (կապիտալիստներ և արդյունաբերության մեջ ու առևտրում աշխատողներ),
գ․ սեփականատերեր (ազնվականներ, հոգևորականներ, թագավորն իր շքախմբով, պաշտոնյաներ)՝ այդ բաժանման հիմքում դնելով դրանցից յուրաքանչյուրի ավանդը հավելյալ արդյունքի արտադրության մեջ։

Քենեյի գլխավոր աշխատությունն է «Տնտեսական աղյուսակը» (1758), որտեղ նա առաջին անգամ փորձել է վերարտադրությունը վերլուծել հասարակական արդյունքի բնաձև (իրային) և արժեքային տարրերի միջև որոշակի հաշվեկշռված համամասանություններ սահմանելու տեսանկյունից։ Քննադատելով «աղյուսակում» եղած սխալներն ու ներքին հակասությունները, Կ․ Մարքսը միաժամանակ այն անվանել է կապիտալիստական արտադրության առաջին համակարգված տեսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png