Վերսալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վերսալ
Versailles
Զինանշան
Blason ville fr Versailles (Yvelines).svg

Versailles depuis les hauteurs de Satory - cropped.jpg
Կոորդինատներ: 48°48′19″ հս․ լ. 2°8′6″ ավ. ե. / 48.80528° հս․. լ. 2.13500° ավ. ե. / 48.80528; 2.13500
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մարզ Իլ դե Ֆրանս
Քաղաքապետ Էտյեն Պինտ
Առաջին հիշատակում 1038
Մակերես 26,18±0 կմ²
ԲԾՄ 132 մ
Պաշտոնական լեզու ֆրանսերեն
Բնակչություն 85 900 մարդ (2004)
Խտություն 3281 մարդ/կմ²
Տեղաբնականուն վերսալցի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ 78646/78000
code INSEE 75056 և 75101—75116
Պաշտոնական կայք mairie-versailles.fr (ֆր.)
##Վերսալ (Ֆրանսիա)
Red pog.png
Վերսալյան ամրոց
Վերսալյան ամրոցի Մարտերի պատկերասրահի գմբեթի կենտրոնական մասը։

Վերսալ, Վերսայ (ֆր.՝ Versailles), քաղաք Ֆրանսիայում, Փարիզի հարավարևմտյան արվարձանը։ Իվելին դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 85 900 մարդ (ըստ 2004 թվականի տվյալների)։ Վերսալը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական հուշարձաններով, կերպարվեստով և պատմական իրադարձություններով։

1682-1789 թվականներին Վերսալը ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրն էր։ 1783 թվականին Վերսալում կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտվել է 1775-1783 թվականների ԱՄՆ-ի անկախության պատերազմը։ 1870-1871 թվականներին, ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, Վերսալը զավթել են պրուսական զորքերը։ 1871 թվականի հունվարի 18-ին այստեղ թագադրվել է Վիլհելմ I գերմանական կայսրը։ 1871 թվականին, Փարիզի կոմունայի ժամանակ Վերսալը, որտեղ գտնվում էր Ազգային ժողովը և Ա․ Թիերի կառավարությունը, դարձել է հակահեղափոխության կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո Վերսալում ստորագրվել է Վերսալի հաշտության պայմանագիրղ 1919-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերսալը օկուպացրել են (1940 թվականից) գերմանաֆաշիստական զորքերը, ազատագրել են ֆրանսիական պարտիզանները 1944օգոստոսին։ Լյուդովիկոս XIII-ի ոչ մեծ որսորդական դղյակից (1624, ճարտարապետ՝ Ֆ․ Լերուա) Վերսալը 17-18 դարերում (1661-1668, ճարտարապետ՝ Լ․ Լևո, 1670-1674, ճարտարապետ՝ Ֆ․ դ’ Օրբե, 1678-1689, ճարտարապետ՝ ժ․ Արդուեն Մանսար) վերաճել է վեհաշուք պալատա-պուրակային անսամբլի՝ մեծածավալ պալատով (ճակատի երկարություն՝ 576,2 մետր) և կանոնավոր պուրակով (տարածությունը՝ 6 հազար հեկտարից ավելի)։ Քաղաքի հատակագիծը պայմանավորվել է պալատից ճառագայթող երեք ճանապարհներով (դեպի Փարիզ, Սեն Կլու և Սո թագավորական պալատները), որոնց առանցքների հատման կետում, պալատի հանդիսավոր բակում հեծյալ Լյուդովիկոս XIV-ի արձանն է (19-րդ դարի 2-րդ քառորդ, քանդակագործ՝ Լ․ Մ․ Լ․ Պտիտո)։ Միջին՝ փարիզյան ուղու առանցքով, դեպի պալատի մյուս կողմը տարածվում է գլխավոր ծառուղին՝ Լատոնայի (Լետոյի) և Ապոլլոնի ավազաններով և Մեծ ջրանցքով (երկարություն՝ 1520 մետր), որը կանոնավոր զբոսայգու (1660-ական թվականներ, ճարտարապետ՝ Ա.Լենոտր), ծառուղիների երկրաչափորեն հստակ ցանցի սիմետրիայի առանցքն է։ Մեծ ջրանցքից հյուսիս՝ Մեծ Տրիանոն (1687, ճարտարապետ՝ Ժ․ Արդուեն Սանսար) և Փոքր Տրիանոն (1762-1764, ճարտարապետ՝ Ժ․ Ա․ Գաբրիել) պալատներն են, բնապատկերային պարտեզը (1774, ճարտարապետ՝ Ա․ Ռիշար)։ Վերսալի անսամբլը, ուր զուգակցվել են բարոկկոյի տարածական թափն ու կլասիցիզմին հատուկ կառուցման ռացիոնալությունը, որոշակի ազդեցություն է ունեցել եվրոպական շատ երկրների քաղաքաշինության և պարտեզապուրակային արվեստի զարգացման վրա։ 1830 թվականին Վերսալի անսամբլները վերածվել են Վերսալի և Տրիանոնների ազգային թանգարանի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 418 CC-BY-SA-icon-80x15.png