Պուրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուրակ

Պուրակ, կանաչապատ ոչ մեծ տարածք (0, 1-2, 0 հա) բնակավայրերի հրապարակներում, փողոցներում և առանձին շենքերի մոտ։ Նախատեսվում է կարճատև հանգստի և ճարտարապետական ձևավորման համար։ Ըստ քաղաքաշինական իրավիճակի կարող է ունենալ միայն ճարտարապետական համալիրը ձևավորող, լրացնող դեր՝ առանց անմիջական մոտեցման հնարավորության։

Պուրակի հատակագծային լուծումը կարող է լինել ինչպես կանոնավոր՝ երկրաչափական, այնպես էլ ազատ՝ բնապատկերային։ Պուրակի ճարտարապետական հորինվածքի կարևոր տարրերն են քանդակները, հուշարձանները, ջրավազանները, շատրվանները, ծաղկանոցները և բարեկարգման այլ հնարքներ։ Դրանք ճարտարապետորեն լրացնում և հարստացնում են արդի բնակավայրերի արհեստական միջավայրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։