Ֆրանս-պրուսական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանս-պրուսական պատերազմ (1870—1871), զինված կոնֆլիկտ Նապոլեոն III–ի և Գերմանիայի միջև։ Պատերազմի առաջացմանը նպաստել է Պրուսիայի կանցլեր Օտտո Բիսմարկը, սկսել Նապոլեոն III-ը։ Պատերազմը ավարտվեց Պրուսիայի հաղթանակով և Ֆրանսիայի ջախջախմամբ, ինչի շնորհիվ ստեղծվեց Հյուսիս-գերմանական միությունը և Գերմանիայի կայսրությունը։

Խնդրի նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականի պրուս-իտալա-ավստրիական պատերազմի հաղթանակից հետո Պրուսիան ձգտում էր միավորել Գերմանիան և թուլացնել Ֆրանսիային։ Ֆրանսիան իր հերթին փորձում էր կանխել միասնական և ուժեղ Գերմանիայի ստեղծումը։ Պատերազմի առիթ էր դարձել իսպանական գահը։ Իսպանիայում հեղափոխությունից հետո Գերմանիան և Ֆրանսիան առաջ բերեցին իրենց թեկնածությունները Իսպանական գահին։

Պատերազմի առթիվ 1870 թվականի հուլիսի 8-ին Ֆրանսիական դեսպանին ուղարկեցին Պրուսիայի թագավորի մոտ, որպեսզի նա փոխանցի Նապոլեոն III-ի անգոհությունը Իսպանիայի գահի հարցի նկատմամբ։ Համաձայնվելով ֆրանսիական կողմի պահանջների հետ, Վիլհելմ I-ը, կապ հաստատեց Լեոպոլդ Գոգենցոլլերնի հետ և համոզեց նրան հրաժարվել իսպանական գահից։ Լեոպոլդը համաձայնվեց և հրաժարվեց իսպանական գահից։

Սակայն կոնֆլիկտը չէր վերջացել։ Պրուսիայի կանցլեր Բիսմարկը հույս ուներ ներքաշել Ֆրանսիային պատերազմի մեջ և իմանալով թագավորի որոշման մասին Բիսմարկը կատաղության մեջ ընկավ։ Նապոլեոնը գոհ էր դիվանագիտական արդյունքներից, սակայն նրա ջրջապատի մեծ մասը պնդում էր, որ պետք է սկսել պատերազմ Պրուսիայի դեմ։

Հուլիսի 12-ին Ֆրանսիան նոր պահանջ առաջ բերեց, որի համաձայն Պրուսիայի թագավորը պետք է տար համաձայնություն, որ Լեոպոլդը կհրաժարվեր իսպանական գահից, նույնիսկ եթե նրան առաջարկեին։

Սակայն Պրուսիայի թագավորը պատասխանեց, որ չի կարող խոստանալ դա։ Ֆրանսիան ուղարկեց դեսպան ուրիշ առաջարկով, սակայն նրան չնդունեցին, իսկ հետո Պրուսիայի թագավորը խոստացավ շարունակել զրույցը Բեռլինում և հրամայեց ուղարկել արդյունքները կանցլերին։

Երեկոյան երբ Բիսմարկը ծանոթացավ դիվանագիտական զրույցի արդյունքների հետ, հիասթափվեց թագավորից, որը նվաստեցնում էր Պրուսիան պատերազմից խուսափելու նպատակով։ Այդ ժամանակ նա հանեց նամակից այն, որ թագավորը կընդունի դեսպանին Բեռլինում։

Նոր օրինակում ստացվեց, որ թագավորը չի ընդունի դեսպանին։ Նույն օրը Բիսմարկը հրամայեց հրատարակել կեղծ փաստաթուղթը թերթերում։

Ինչպես և պլանավորում էր Բիսմարկը, ֆրանսիական պատգամավորների մեծամասնությունը կողմ էր պատերազմին։ Պատերազմը հայտարարվեց 1870 թվականի հուլիսի 19-ին։

Պատերազմի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ընթացքում Ֆրանսիան տարավ մի շարք լուրջ պարտություններ։ Առաջին բախման ժամանակ գերմանացիները վերցրեցին Վեյսենբուրգը։ Օգոստոսի 4-ին Մակ-Մագոնի զորքերը պարտվեցին Վերտեում, իսկ Ֆրոասսարի զորքերը շպիխերնի բարձունքներում։ Ֆրանսիացիների պարտությունից հետո Մարս լա Տուրեում և Գրավելոտե-ում—Սեն-պրիվա Բազենը զրկվեց նահանջելու և միանալու Մակ-Մագոնի հետ կարողությունից ու փակվեց Մեցեում։ Մակ-Մագոնը գնալով օգնության Բազենին օգոստոսի 30-ին պարտություն կրեց Բոմոնեում, իսկ սեպտեմբերի 1-ին նրան ջախջախեցին Սեդանեում։ Նա պարտավոր էր հանձնվել 86-հազարանոց բանակով, ընդ որում գերի ընկավ նաև Նապոլեոն III-ը։ Բազենի փորձը դուրս գալ Մեցից չհաջողվեց և հոկտեմբերի 27-ին նա ստիպված էր հանձնվել 180-հազարանոց բանակով։

Փարիզում ստեղծված ազգային պաշտպանության ժամանակավոր կառավարությունը հերոսական ուժեր էր ներդրում թշնամու հետ պայքարի հաար։ Ֆրանսիական հողերը և Փարիզը պաշտպանելու նպատակով սկսվեցին հավաքվել բանակներ Փարիզում ու ամբողջ Ֆրանսիայում սակայն հաղթել Պրուսիային չէր ստացվում։

Խաղաղության պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում սովի և հիվանդությունների վտանգի պատճառով Ֆրանսիան ստիպված էր կնքել խաղաղության պայմանագիր Պրուսիայի հետ։ 1871 թվականի հունվարի 28-ին Վերսալում կնքվեց զինադադար։

Վերջնականապես Խաղաղության պայմանագիրը կնքվեց մայիսի 10-ին Ֆրանկֆուրտում։

Ֆրանսիան կորցրեց Էլզազը և Լոթարինգիան և պարտադրվեց վճարել 5 միլիարդ ֆրանկ։

Պատերազմի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը կորցրեց իր թագը, իսկ նրա տեղը եկավ Ադոլֆ Տյերը։ Պատերազմի ընթացքում Ֆրանսիան կորցրեց մոտ 1835 դաշտային զենք, 5373 ամրոցային զենք, 600 հազարից ավել հրացաններ, 756 414 զինվոր, 300 000 սպանված խաղաղ բնակիչ։ Ֆրանսիան կորցրեց Էլզասը և Լոտարինգիան։

Պրուսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան միավորվեց և ստեղծվեց նոր հզոր պետություն։

Ֆրանսիական փողերը դարձան ամուր հիմք գերմանական տնտեսության համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]