Տնտեսագետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսագետ, տնտեսության բնագավառի մասնագետ, տնտեսագիտական հարցերի փորձագետ։ Տնտեսագետ անվանում են ինչպես գիտնականներին (այսինքն տնտեսագիտության մասնագետներին), այնպես էլ մարդկանց, որոնք աշխատում են հետազոտության, ծրագրավորման և տնտեսական գործունեության ղեկավարությունում։

Ինչպես նաև տնտեսագետ անվանում են այն մարդուն, ով գրում է հոդվածներ և տնտեսագիտական քաղաքականության տարբեր նյութեր։

Կազմակերպություններում տնտեսագետները մասնակցում են բյուջեի պլանավորման և մշակման հարցում, կատարում է բյուջեի իրականացման հսկողություն, ինչպես նաև պարբերական և կառավարման հաշվետվության նախապատրաստում և ձևավորում։ Այս մասնագիտության ներկայացուցիչների պարտավորությունները կայանում են ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության պլանավորման և տնտեսագիտական ուղեկցման մեջ[1]։

Հայտնի տնտեսագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սմիթ
Բեն Բերնանկե

Վաղ տնտեսագետների կարելի է հանդիպել արդեն Հին Հունաստանում։ Այսպես Արիստոտելը (մ.թ.ա. 384-322) սկզբում գիտական շարադրություն «Տոպիկա»-ում, հետո «Քաղաքականություն»-ում անդրադառնում է մարդու արտադրական գործընթացի հարցին[2]։ Քսենոփոնը (մ.թ.ա. 431-355) իր «Տնտեսագիտություն» աշխատությունում ներկայացնում է Աթենքի տնտեսագիտությունը։ Սակայն ասիացի գիտնականների համաձայն՝ «աշխարհի առաջին տնտեսագետը» եղել է Հնդկաստանի պատմության մեջ հայտնի բրահմանը՝ Չանակյան (մ.թ.ա. 350-275)՝ կայսր Չանդրագուպտայի խորհրդականը։

Լուսավորության դարաշրջանի առաջին նշանավոր տնտեսագետ-տեսաբաններից էր իռլանդացի տնտեսագետ Ռիչարդ Կանտալիոնը (1680-1734)։ Բայց արդի տնտեսագիտության նախահայրը շոտլանդացի տեսաբան Ադամ Սմիթն է (1723-1790)։ Վերջինս, Դավիթ Ռիկարդոն (1772-1823) և Թոմաս Մալթուսը (1711-1776) դասվում են քաղաքատնտեսության կլասիկները։ Այդ դարաշրջանի ուրիշ տնտեսագետներից կարելի է առանձնացնել Ջոն Ստյուարտ Միլին (1806-1873), Ժան Բատիստ Սեյին (1767-1832), Կառլ Մարքսին (1818-1883)։

20-րդ դարում տնտեսագիտության թեորեմը զարգացել է հիմնականում ավստրիացիր Օյգեն Բյոմ-Բավերկի (1851-1914) և Կառլ Մենգերի (1840-1921), արդի մակրոէկոնեմիկայի թեորեմի հիմնադիր Ջոն Մեյնարդ Քեյնսի (1883-1946), ամերիկացիներ Իրվինգ Ֆիշերի, Ջեյմս Թոբինի, Միլթոն Ֆրիդմենի շնորհիվ։

21-րդ դարի առավել հայտնի տնտեսագետներից կարելի է նշել 2008 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ ստացած Փոլ Քրուգմանին, Համաշխարհային բանկի նախկին տնտեսագետ և նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցին, Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Բեն Բերնանկեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-15-ին։ Վերցված է 2017-09-13 
  2. http://www.quebecoislibre.org/05/050915-11.htm

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]