Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ, պաշտոնապես՝ Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ (շվեդ.՝ Sveriges Riksbanks pris i ekonomisk vetenskap till Alfred Nobels minne), Շվեդիայի բանկի կողմից հիմնադրված մրցանակ՝ նվիրված Ալֆրեդ Նոբելի հիշատակին, որը շնորհվում է տնտեսագիտական գիտությունների բնագավառում նվաճումների համար։ Հանդիսանում է տնտեսագիտության բնագավառում ամենահեղինակավոր մրցանակը։ Ի տարբերություն հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ Նոբելյան դափնեկիրներին շնորհվող մյուս մրցանակների՝ այս մրցանակը չի հանդիսանում Ալֆրեդ Նոբելի ժառանգությունը։ Մրցանակը հիմնադրվել է 1969 թվականին։ 2013 թվականի վերջի դրությամբ այս մրցանակի դափնեկիր են դարձել 74 տնտեսագետ[1]։
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի քաղաքապետարանում։
Ով կարող է առաջադրել թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Նոբելյան հիմնադրամի կանոնադրության՝ թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք.
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամները
- տնտեսագիտության բնագավառում Ա. Նոբելի հիշատակի մրցանակի կոմիտեի անդամները
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
- Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի համալսարանների և ԲՈՒՀ-երի համապատասխան ֆակուլտետների մշտական աշխատող պրոֆեսորները
- Գիտությունների ակադեմիայի կողմից ընտրված նվազագույնը վեց համալսարանների կամ ինստիտուտների համապատասխան ամբիոնների ղեկավարները
- այլ գիտնականներ, որոնցից Ակադեմիան անհրաժեշտ կհամարի առաջարկներ ընդունել
5-րդ և 6-րդ կետերում նշված դասախոսների և գիտնականների ընտրության մասին որոշումները պետք է ընդունվեն յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբեր ամսվա վերջ։
Դափնեկրի ընտրության գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակի հերթական դափնեկրի ընտրության գործընթացը ներառում է հետևյալ փուլերը.
- Նոբելյան կոմիտեն ուղարկում է մոտավորապես 3000 հատ հաստատված ձևի բլանկեր լրացման համար այն հայտնի գիտնականներին, որոնց Նոբելյան կոմիտեն արժանի է համարել մասնակցելու մրցանակի դափնեկրի ընտրությանը (մրցանակի հանձնմանը նախորդող տարվա սեպտեմբեր ամսին)
- Նոբելյան կոմիտեն մշակում է ստացված արդեն լրացված ձևերը (ստացման վերջնաժամկետն է հունվարի 31-ը) և ընտրում է այն թեկնածուներին, որոնց անունները նշվել են թեկուզ և մի քանի անգամ (սովորաբար 250-350 գիտնականներ) (փետրվար ամիս)
- Նոբելյան կոմիտեն առաջարկում է հատուկ ընտրված փորձագետներին գնահատել մրցանակի թեկնածուների աշխատանքները (մարտ-մայիս)
- Նոբելյան կոմիտեն կազմում է հաղորդագրություն Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի համար՝ հիմնված փորձագետներից ստացված արձագանքների վրա։ Հաղորդագրությունը ստորագրվում է կոմիտեի բոլոր անդամների կողմից (հունիս-օգոստոս)
- Նոբելյան կոմիտեն ուղարկում է իր հաղորդագրությունը ակադեմիա. այնտեղ հաղորդագրությունը քննարկվում է ակադեմիայի տնտեսագիտական սեկցիայի 2 նիստերի ժամանակ (սեպտեմբեր)
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան ընտրում է դափնեկրին ձայների մեծամասնությամբ, ընտրությունը համարվում է վերջնական և քննարկման ենթակա չէ, հայտարարվում է մրցանակի դափնեկիրը (հոկտեմբեր)
- Դափնեկիրը ստանում է մրցանակը Ստոկհոլմում հանդիսավոր արարողության ժամանակ՝ այլ գիտությունների գծով դափնեկիրների հետ միասին (դեկտեմբերի 10)
Դափնեկիրների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոբելյան մրցանակը չեն ստացել այնպիսի խոշոր տնտեսագետներ, ինչպես օրինակ Ջոան Ռոբինսոնը, Նիկոլաս Կադորը, Աբբա Լերները, Դոն Պատինկինը, միայն այն պատճառով, որ մահացել են մինչև իրենց ընդհանուր գիտական վաստակի համար իրենց մրցանակի շնորհումը։
…Նոբելյան կոմիտեի գործունեության շարունակությունը խնդրահարույց է, Կարծում եմ, որ արդեն հիմա նրանց ուշադրությունն աստիճանաբար անցում է կատարում տնտեսագետ-տեսաբաններից դեպի ինստիտուցիոնալ տնտեսագետներ։ Եվ հիմա խնդիր է առաջանում, քանի որ կոնկրետ տնտեսական հետազոտությունների մեջ կարելի է, գոնե, խոսել ինչ-որ մի հիերարխիայի, առաջընթացի խոշոր քայլերի մասին, այն ժամանակ երբ ինստիտուցիոնալ դպրոցի մոտ ես չեմ տեսնում ոչ մի լուրջ ձեռքբերում։
[2] - (Վասիլի Լեոնտև, ապրիլի 14, 1997)
|
- Նոբելյան մրցանակի հիմնադրի ժառանգները չեն աջակցում տնտեսագիտության բնագավառում անվանակարգը[3]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին և այս պահին միակ կինը, որը արժանացել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակին, Էլինոր Օստրոմն է, 2009 թվականի դափնեկիրը։
- Դափնեկիրների միջին տարիքը (մրցանակի հանձնման պահի դրությամբ) կազմում է 67 տարի։ Մրցանակի ստացման պահին ամենաերիտասարդ դափնեկիրն է եղել Քեննեթ Էրրոուն, 1972 թվականի դափնեկիրը, որն այդ պահին 51 տարեկան է եղել։ Պարգևատրվածների մեջ ամենածերը եղել է Լեոնիդ Գուրվիչը, 2007 թվականի դափնեկիրը, որը մրցանակի տրման պահին 90 տարեկան էր։ Գուրվիչը նաև դարձել է բոլոր Նոբելյան մրցանակների գծով ամենածեր դափնեկիրը (մրցանակի տրման պահին)
- Այս պահին ապրող ամենաերիտասարդ դափնեկիրը Փոլ Քրուգմանն է (ծնվ. 1953 թվականի փետրվարի 28-ին)
- Ամենաերկարակյացը տնտեսագիտության գծով Նոբելյան դափնեկիրներից 1991 թվականի դափնեկիր Ռոնալդ Քոուզն է, որը ապրել է 102 տարի։ Ամենակարճ կյանքն ունեցել է 1975 թվականի դափնեկիր Լեոնիդ Կանտորովիչը, որը մահացել է 74 տարեկանում։
- 1969 թվականից սկսած 46 մրցանակ է շնորհվել տնտեսագիտության բնագավառում՝ որից. 23 մրցանակ շնորհվել է միայն մեկ դափնեկրի, 17 մրցանակ շնորհվել է թվով երկու դափնեկրի միաժամանակ, 6 մրցանակ շնորհվել է թվով երեք դափնեկրի միաժամանակ
- 2014 թվականի դրությամբ 75 անձ է պարգևատրվել այս մրցանակով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «All Prizes in Economic Sciences». Nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.(անգլ.)
- ↑ , Глава 1. Интервью с Василием ЛеонтьевымО чём думают экономисты: Беседы с нобелевскими лауреатами (խմբ. Под ред.П. Самуэльсона и У. Баннета; Пер. с англ. — Московская школа управления «Сколково»), Москва, 2009, էջ 56 — 490 էջ, ISBN 978-5-9614-0793-8։
- ↑ Потомок Альфреда Нобеля выступил против номинации в области экономики
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն |
|
|