Տյալլինգ Կուպմանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տյալլինգ Կուպմանս
հոլ.՝ Tjalling Koopmans
Տյալլինգ Կուպմանս.jpg
Ծնվել էօգոստոսի 28, 1910(1910-08-28)[1][2][3][…]
's-Graveland
Մահացել էփետրվարի 26, 1985(1985-02-26)[1][2][3][…] (74 տարեկան)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[1]
Բնակության վայր(եր)Հյուսիսային Հոլանդիա[1]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ[1]
Մասնագիտությունտնտեսագետ, մաթեմատիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան[1], Եյլի համալսարան[1], Չիկագոյի համալսարան[1], Netherlands School of Economics?[1], Ազգերի լիգա[1], Penn Mutual?[1] և British Merchant Shipping Industry Joint Working Party?[1]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Institute of Mathematical Statistics?[4]
Ալմա մատերՈւտրեխտի համալսարան (1932)[1], Ամստերդամի համալսարան (1934)[1], Լեյդենի համալսարան (1936)[1] և Օսլոյի համալսարան (1935)[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարՀենդրիկ Կրամերս
Յան Թիմբերգեն
Եղել է գիտական ղեկավարԼեոնիդ Հուրվիչ
Ինչով է հայտնիՌամսի-Կաս-Կուպմանի մոդել
Կուպմանի թեորեմ
Ազդվել էՋորջ Դանցիգ[1]
Ազդել էԴենիս Սարգան, Ալոկ Բհարգավա, Տրյուգվո Հովելմո
ՊարգևներՆոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (1975)
Commons-logo.svg Tjalling Koopmans Վիքիպահեստում

Տյալլինգ Կուպմանս (հոլ.՝ Tjalling Charles Koopmans, օգոստոսի 28, 1910(1910-08-28)[1][2][3][…], 's-Graveland - փետրվարի 26, 1985(1985-02-26)[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[1]), նիդերլանդացի-ամերիկացի ականավոր տնտեսագետ, մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար (1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուպմանսը ծնվել է Նիդեռլանդների 's-Graveland քաղաքում։ Բարձրագույն կրությունը ստացել է Ուտրեխտի համալսարանում՝ մասնագիտանալով մաթեմատիկայի մեջ։ 1930 թվականին նա փոխում է մասնագիտոացումը՝ սկսելով ուսումնասիրել ֆիզիկա։ 1933 թվականին հանդիպել է Յան Թինբերգենին (նա 1969 թվականին տնտեսագիտության ոլորոտւմ ստացել էր Նոբելյան մրցանակակ) և տեղափոխվում Ամստերդամ՝ սովորելու մաթեմատիկական տնտեսագիտություն Թինբերգենի ղեկավարությամբ։ Բացի այդ, Կուպմանսն իր ուսումնասիրություններում ընդգրկում է նաև էկոնոմետրիկան և վիճակագրությունը։ 1936 թվականին նա ավարտել է Լեյդենի համալսարանի ասպիրանտուրան՝ Հենդրիկ Կրամերսի ղեկավարությամբ։ Թեզի վերնագիրն էր «Տնտեսական ժամանակային շարքերի գծային ռեգրեսիայի վերլուծություն» ("Linear regression analysis of economic time series"): [6]

1940 թվականին Կուպմանսը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում նա որոշ ժամանակ աշխատել է մի պետական ​​մարմնում, որտեղ տպագրելէ տրանսպորտի տնտեսագիտության մասին նյութեր՝ կենտրոնանալով օպտիմալ երթուղիների վրա, ապա տեղափոխվել է Չիկագո, որտեղ միացել է հետազոտական ​​մարմնին՝ Քոուլսի հանձնաժողովին, և համագործակցել Չիկագոյի համալսարանի հետ։ 1946-ին նա դառնում է ԱՄՆ-ի լիարժեք քաղաքացի, իսկ 1948-ին՝ Քոուլսի հանձնաժողովի տնօրեն։ Նույն տարի ընտրվում է որպես Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի գիտաշխատող։ [7] 1950 թվականին նա դարձել է Նիդեռլանդների Արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ [8] 1950-ականների՝ Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի կողմից Քոուլսի հանձնաժողովի դեմ թշնամական ընդդիմության աճը ստիպել է Կուպմանսին համոզել Քոուլզների ընտանիքին, որ 1955 թվականին տեղափոխեն Յեյլի համալսարան (որտեղ այն վերանվանվեց Քաուլզի հիմնադրամ)։ Նա շարունակել է հրատարակել օպտիմալ աճի և գործունեության վերլուծության տնտեսագիտության վերաբերյալ։

Կուպմանսի վաղ աշխատանքները Հարթրի-Ֆոկի տեսության վերաբերյալ կապված են Կուպմանսի տեսության հետ, որը շատ հայտնի է քվանտային քիմիայում։ Կուպմանսը պարգևատրվել է իր Նոբելյան հուշամրցանակով (Լեոնիդ Կանտորովիչի հետ միասին) ռեսուրսների բաշխման ոլորտում՝ մասնավորապես ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մեջ ունեցած ներդրման համար։ Այն աշխատանքը, որի համար շնորհվել է մրցանակը, կենտրոնացել է գործունեության վերլուծության, արտադրության մուտքերի և արդյունքների միջև փոխազդեցությունների ուսումնասիրության վրա, ինչպես նաև դրանց կապի տնտեսական արդյունավետության և գների հետ։ Եվ վերջապես Ջոն վոն Նոյմանը ճանաչում է Կուպմանսի (1942) հոդվածի կարևորությունը՝ սերիական փոխկապակցման գործակիցը բաշխելու համար, և այն հետագայում ազդում է Ջոն Դենիս Սարգանի և Ալոկ Բհարգավայի կողմից միավորի արմատի օպտիմալ փորձարկումների վրա (Sargan and Bhargava, 1983):

Ընտանիք և անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյալլինգ Չարլզ Կուպմանսը Սյորդ Կուպմանսի և Ույցկե վան դեր Զիի որդին էր. նրա երկրորդ անունը՝ Չարլզ, հավանաբար ծագել է նրա «Սյորդ» հայրանունից։ [9]

Տյալլինգն ուներ երկու եղբայր, որոնցից մեկը աստվածաբան և բժիշկ Յան Կուպմանսն էր։ 1940 թվականին նա Նիդեռլանդների գերմանական օկուպացիայի ժամանակ գրել է հետագայում լայն տարածում ստացած «Բիժնա տա լաատ» («Գրեթե շատ ուշ», 30,000 օրինակ) բրոշյուրը՝ նախազգուշացնելով նացիստական ռեժիմի օրոք հրեաների ապագայի մասին։ [10] 1945 թվականին՝ պատերազմի ավարտին, Ամստերդամում պատուհանի հետևից մահապատիժ դիտելիս մահացու վիրավորվել է պատահական գնդակից։ [11][12]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարբեր երթուղիներով բեռնահոսքերի միջև հարաբերակցությունը (1942)
  • Տնտեսական դինամիկայի մոդելների վիճակագրական ներածություն (1950)
  • Արտադրական գործունեության և բաշխման վերլուծություն (1951)
  • Երեք ուրվագիծ տնտեսագիտության վիճակի մասին (1957)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Блауг М. Купманс, Тьяллинг Ч. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 135-137. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tjalling Charles Koopmans — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Scientific Legacy DatabaseInstitute of Mathematical Statistics.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Tjalling Koopmans (1936)։ «Linear regression analysis of economic time series» 
  7. View/Search Fellows of the ASA Archived 2016-06-16 at the Wayback Machine., accessed 2016-07-23.
  8. «T.C. Koopmans (1910 - 1985)»։ Royal Netherlands Academy of Arts and Sciences։ Վերցված է 11 May 2020 
  9. Ruurd Koopmans։ De Macht van Twee: Kwartierstaat van de kinderen van Hendrik Koopmans en Minke Jager (հոլանդերեն) 
  10. Dewulf Jeroen (1 December 2010)։ Spirit of Resistance: Dutch Clandestine Literature During the Nazi Occupation։ Boydell & Brewer։ էջ 125։ ISBN 978-1571134936 
  11. van Istendael Geert (1 July 2005)։ Mijn Nederland [My Netherlands] (հոլանդերեն)։ Atlas-Contact։ ISBN 9789045005195 
  12. Koopmans Tjalling Charles (1975)։ «Tjalling C. Koopmans - Biographical»։ Nobel Media AB 2014։ Վերցված է 27 July 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]