Դենիել Կահնեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիել Կահնեման
անգլ.՝ Daniel Kahneman
եբրայերեն՝ דניאל כהנמן
Daniel KAHNEMAN.jpg
Ծնվել էմարտի 5, 1934(1934-03-05)[1][2][3] (86 տարեկան)
Թել Ավիվ, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
Flag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունհոգեբան, տնտեսագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Երուսաղեմի հրեական համալսարան, Միչիգանի համալսարան, Center for Advanced Study in the Behavioral Sciences?, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Փրինսթոնի համալսարան
Գործունեության ոլորտԿոգնիտիվ հոգեբանություն և behavioral economics?
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5], Հունգարիայի գիտությունների ակադեմիա[6], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7], Society of Experimental Psychologists?[8] և Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա[9]
Ալմա մատերԵրուսաղեմի հրեական համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[10] (1961)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11] և եբրայերեն[11]
Գիտական ղեկավարՍուսան Իրվին Թրիփ
Եղել է գիտական ղեկավարAvishai Henik? և Anat Ninio?
Ինչով է հայտնիԿոգնիտիվ բիաներ
Վարքային տնտեսագիտություն
Զարգացման տեսություն
ՊարգևներԱմերիկայի հոգեբանական ասոցիացիա (2007)
Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2002)
ԱՄՆ հոգեբանական հասարակություն (1982)
Լուսվիլի համալսարան (2003)
Ամուսին(ներ)Anne Treisman?
Կայքprinceton.edu/~kahneman
Daniel Kahneman Վիքիպահեստում
Դենիել Կահնեմանի ձայնը

Դենիել Կահնեման (անգլ.՝ Daniel Kahneman, եբրայերեն՝ דניאל כהנמן‎, մարտի 5, 1934(1934-03-05)[1][2][3], Թել Ավիվ, Իսրայել), հրեա-ամերիկացի ականավոր տնտեսագետ և հոգեբան, արժանացել է Նոբելյան մրցանակի վարքագծային տնտեսագիտության ոլորտում իր աշխատանքների համար, հատկապես անորոշության պայմաններում որոշումների կայացման և դատողության վերաբերյալ (2002)։ Նա համարվում է վարքագծային տնտեսագիտության համահիմնադիրներից մեկը: Վարքագծային տնտեսագիտության մեջ միավորված են տնտեսագիտությունն ու կոգնիտիվ հոգեբանությունը, որով բացատրվում է որոշում կայացնելու ռիսկի և իր վարքի վերահսկողության հանդեպ մարդու իռացիոնալ վերաբերմունքը։

Ամոս Տվերսկիի և այլոց հետ Կահնեմանը ստեղծեց ճանաչողական հիմք ընդհանուր մարդկային սխալների համար, որոնք բխում են հեուրիստիկայից և կողմնակալությունից (Kahneman & Tversky, 1973; Kahneman, Slovic & Tversky, 1982; Tversky & Kahneman, 1974), և զարգացրեց հեռանկարային տեսությունը (Kahneman & Տվերսկի, 1979):

2011 թվականին Foreign Policy ամսագիրը նրան դասեց համաշխարհային առաջատար մտածողների ցանկում: Նույն տարում Կահնեմանը հրատարակեց իր հետազոտությունների մասին պատմող Մտածիր դանդաղ, որոշիր արագ (Thinking, Fast and Slow) գիրքը, որը դարձավ բեսթսելլեր:

Կահնեմանը Պրինսթոնի համալսարանի Վուդրո Ուիլսոնի դպրոցում հոգեբանության և հասարակայնության հետ կապերի դասախոս է: Նա նաև բիզնեսի և բարեգործության խորհրդատվական ընկերության՝ TGG Group-ի համահիմնադիր է: Նա ամուսնացած էր կոգնիտիվ հոգեբան Անն Թրեյսմանի հետ, ով մահացավ 2018-ի փետրվարի 9-ին:

2015-ին, The Economist-ը Կահնեմանին համարեց աշխարհի յոթերորդ ազդեցիկ տնտեսագետը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահնեմանը ծնվել է Թել Ավիվում, մանկությունն անց է կացրել Փարիզում, 1948 թ. տեղափոխվել է Պաղեստին։ 1954 թ. Երուսաղեմի հրեական համալսարանում ստացել է մաթեմատիկայի և հոգեբանության բակալավրի աստիճան, որից հետո աշխատել է Իսրայելի ՊՆ բանակում, հիմնականում՝ հոգեբանության բաժնում։ Տվյալ բաժինը զբաղվում էր զինակոչիկների ընտրությամբ և թեստավորմամբ։ Կահնեմանը մշակում էր անձի գնահատման թեստը։

Բանակում ծառայությունն ավարտելուց հետո Կահնեմանը վերադառնում է Հրեական համալսարան, որտեղ փիլիսոփայության և տրամաբանության դասընթացներ է անցնում։ 1958 թ. տեղափոխվում է ԱՄՆ և 1961 թ. Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում ստանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան հոգեբանության մեջ։

1969 թ. համագործակցում է Ամոս Տվերսկու հետ, ով Կահնեմանի հրավերով Հրեական համալսարանում դասախոսություն էր կարդում իրադարձությունների հավանականության գնահատման մասին։

2014-ին աշխատում է Փրինսթոնի և Հրեական համալսարաններում։ Անդամակցում է Economics and Philosophy ամսագրի խմբագրական կազմին։ Կահնեմանը երբեք չի հայտարարել, որ միայնակ է զբաղվել հոգեբանական տնտեսագիտությամբ,[12] նա մատնանշում էր, որ այն ամենը, ինչին ինքն ու Տվերսկին հասել են այս բնագավառում, նրանք հասել են համահեղինակներ Ռիչարդ Թեյլերի և Ջեք Կնետչի հետ։

Ակադեմիական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահնեմանը իր ակադեմիական կարիերան սկսել է 1961 թվականին Երուսաղեմի հրեականի համալսարանում որպես դասախոս: 1966 թվականին դարձել է ավագ դասախոս: Իր սկզբնական աշխատանքները եղել են տեսողական ընկալման և կենտրոնացման վերաբերյալ: Օրինակ, իր առաջին հրատարակումը եղել է Science ամսագրում "Pupil Diameter and Load on Memory" վերնագրով (Kahneman & Beatty, 1966): Այս ժամանակահատվածում Կահնեմանը Միչիգանի համալսարանի (1965–66) և Քեմբրիջի կիրառական հոգեբանության հետազոտման բաժնի հրավիրյալ դասախոս էր (1968-1969): 1966-1967թթ. Կոգնիտիվ ուսումնասիրությունների կենտրոնի անդամ էր և Հարվարդի համալսարանում կոգնիտիվ հոգեբանության դասախոս:

Դատողություն և որոշումների կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակահատվածում նա սկսում է իր երկարատև համագործակցությունը Ամոս Տվերսկիի հետ: Նրանք միասին հրատարակում են դատողության և որոշումների կայացման վերաբերյալ մի շարք հոդվածներ: 2002 թվականին Կահնեմանը արժանանում է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում հեռանկարային տեսության մեջ ունեցած իր ներդրման համար: Կահնեմանն ու Տվերսկին Փոլ Սլովիկի հետ համատեղ խմբագրում են "Դատողությունը անորոշության պայմաններում. հեուրիստիկա և կողմնակալություն" (Judgement Under Uncertainty: Heuristics and Biases) աշխատությունը (1982), որը մեծ ազդեցություն ունեցավ նրանց հետագա աշխատանքի և մտածողության վրա:

Իր կենսագրությունում Կահնեմանը պատմում է, որ Տվերսկիի հետ համագործակցությունը սկսվեց այն բանից հետո, երբ Կահնեմանը նրան հրավիրեց հրեականի համալսարանում իր սեմինարներից մեկի ժամանակ դասախոսություն կարդալու (1968/1969): Նրանց առաջին համատեղ հոդվածը՝ "Հավատ փոքր թվերի օրենքի նկատմամբ" (Belief in the Law of Small Numbers), հրատարակվել է 1971-ին (Tversky & Kahneman, 1971): 1971-1979թթ. նրանք միասին հրատարակել են 7 հոդվածներ: Բացի "Հեռանկարային տեսությունից" (Prospect Theory) շատ կարևոր էր նաև "Դատողությունը անորոշության պայմաններում. հեուրիստիկա և կողմնակալություն (Judgment Under Uncertainty: Heuristics and Biases)" հոդվածը (Tversky & Kahneman, 1974), որը հրատարակվել է Science ամսագրում և ներկայացնում էր նրանց հիմնական գաղափարը:

1978-ին Կահնեմանը հեռանում է հրեականի համալսարանից և աշխատանքի ընդունվում Բրիտանական Կոլումբիայի համալսարանում:

Վարքագծային տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահնեմանն ու Տվերսկին Ստենֆորդի համալսարանի Վարքագծային գիտությունների խորացված ուսումնասիրության կենտրոնի անդամներ էին 1977–1978թթ.: Նույն տարիներին Ռիչարդ Թեյլեր անունով մի երիտասարդ տնտեսագետ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի Ստենֆորդի մասնաճյուղում հրավիրյալ դասախոս էր: Ըստ Կահնեմանի՝ ինքը և Թեյլերը կարճ ժամանակում ընկերացան և մեծ ազդեցություն ունեին միմյանց մտածողության վրա (Kahneman, 2003, p. 437): Թեյլերը, հիմնվելով հեռանկարային տեսության և Կահնեմանի ու Տվերսկիի աշխատությունների վրա, 1980-ին հրատարակեց "Դեպի սպառողի ընտրություն դրական տեսություն" (Toward a Positive Theory of Consumer Choice) հոդվածը, որտեղ Կահնեմանին անվանում է վարքագծային տնտեսագիտության հիմնադիր (Kahneman, 2003, էջ 438):

Կահնեմանն ու Տվերսկին ամբողջությամբ ներգրավվում են այս նոր տեսության զարգացման մեջ: Նրանք շարունակում են միասին հրատարակել հոդվածներ մինչև Տվերսկիի մահը: Մինչ 1983թ. Կահնեմանը իր հոդվածները հրատարակում էր բացառապես Տվերսկիի հետ համատեղ, իսկ 1983-ին հրատարակեց երկու հոդված իր կնոջ՝ Անն Թրեյսմանի հետ, ում հետ ամուսնացել էր 1978-ին:

Հեդոնիկ հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Կահնեմանի ուշադրության կենտրոնում էր «հեդոնիկ հոգեբանությունը»: Այս ենթաճյուղը սերտորեն կապված է դրական հոգեբանության շարժման հետ, որն այն ժամանակ լայն ճանաչում էր ձեռք բերում: Համաձայն Կահնեմանի և նրա գործընկերների՝

Հեդոնիկ հոգեբանությունը ուսումնասիրում է, թե ինչն է փորձը և կյանքը դարձնում հաճելի կամ տհաճ: Այն վերաբերում է հաճույքի, հետաքրքրության, ցավի, ձանձրույթի, ուրախության, տխրության, բավարարվածության և անբավարարվածության զգացողությունների հետ: Այն նաև վերաբերում է հանգամանքների ամբողջությանը, կենսաբանականից մինչև սոցիալական, որոնք առաջացնում են այդ զգացողությունները:

Դժվար է ասել, թե երբ Կահնեմանը սկսեց կենտրոնանալ հեդոնիկ հոգեբանության ոլորտի ուսումնասիրության վրա, սակայն հավանական է, որ դա եղավ տնտեսական օգտակարության մասին իր աշխատությունից հետո: Թեև նա 1979–1986թթ. հրատարակել է 23 աշխատանք և հոդված, 1987–1989թթ. Կահնեմանը հրատարակեց ընդամենը մեկ հոդված, որից հետո սկսեց հրատարակել հոդվածներ օգտակարության և դրա հոգեբանության վերաբերյալ (Kahneman & Snell, 1990; Kahneman & Thaler, 1991; Kahneman & Varey, 1991 և այլն): 1992 թվականին Վարեյն ու Կահնեմանը ներկայացրեցին պահերը և դրվագները որպես «ժամանակի ընթացքում ձեռք բերված փորձառություններ» գնահատելու մեթոդը: Մինչ Կահնեմանը շարունակում էր ուսումնասիրել որոշում կայացնելու պրոցեսը (Kahneman, 1992, 1994; Kahneman & Lovallo, 1993 և այլն), հեդոնիկ հոգեբանությունը շարունակում էր մնալ շատ հրատարակիչների ուշադրության կենտրոնում (օրինակ՝ Fredrickson & Kahneman, 1993; Kahneman, Fredrickson, Schreiber & Redelemeier, 1993; Kahneman, Wakker & Sarin, 1997; Redelmeier & Kahneman, 1996):

Կահնեմանը Դեյվիդ Շկադի հետ զարգացրեց կենտրոնանալու պատրանքի գաղափարը (Kahneman & Schkade, 1998; Kahneman, Krueger, Schkade, Schwarz & Stone, 2006), որպեսզի բացատրի մարդկանց սխալ որոշում կայացնելը, երբ նրանք հաշվարկում են իրենց երջանիկ ապագայի վրա տարբեր իրավիճակների մի շարք ելքերի ազդեցությունը: Դա հայտնի է նաև որպես ազդեցության կանխատեսում, որն առավելապես ուսումնասիրել է Դանիել Գիլբերտը: ՙՙԻլյուզիա՚՚ է այն, երբ մարդիկ հաշվի են առնում մեկ գործոնի ազդեցությունը իրենց ապագա ամբողջ ուրախության վրա և հակված են չափազանցնել այդ գործոնի կարևորությունը՝ անտեսելով մնացած բոլոր գործոնների ազդեցությունը, որոնք շատ հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում: Այս մասին խոսվում է Կահնեմանի և Շկադի՝ 1998-ի "Արդյոք Կալիֆոռնիայում ապրելը մարդկանց դարձնում է ավելի երջանիկ. կյանքի բավարարվածության վերաբերյալ դատողությունների պատրանքը (Does living in California make people happy? A focusing illusion in judgments of life satisfaction)" հոդվածում, որտեղ Միդվեսթի և Կալիֆոռնիայի ուսանողները ունեին կյանքի նույն բավարարվածության աստիճանը, սակայն Միդվեսթի ուսանողները կարծում էին, թե Կալիֆոռնիայում ապրող իրենց հասակակիցները ավելի երջանիկ են: Միդվեսթի ուսանողները այս դատողությունն արել էին՝ հիմնվելով իրենց հասակակիցների բնակության վայրի վրա՝ գերագնահատելով Կալիֆոռնիայի լավ եղանակային պայմանների ազդեցությունը:

Դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահնեմանը Փրինսթոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի և Վուդրո Ուիլսոնի հանրային և միջազգային հարցերի դպրոցում ավագ գիտնական է և պրոֆեսորադասախոսական կազմի անդամ: Նա նաև հրեականի համալսարանի գիտաշխատող է և ավագ գիտնական:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահնեմանի առաջին կինը հրեա հոգեբան Իռա Կահնեմանն էր, ում հետ ունեն 2 երեխա: Երկրորդ կինը կոգնիտիվ հոգեբան Անն Թրեյսմսնն էր մինչև վերջինիս մահը (1978-2018): Կահնեմանին բնութագրում են որպես հրեա աթեիստ:

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին նա ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ;
  • 2002 թվականին Կահնեմանը, լինելով հոգեբան, արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում ՙՙհեռանկարային տեսության՚՚ ոլորտում իր աշխատանքի համար: Կահնեմանը նշում է, որ երբեք չի անցել տնտեսագիտական որևէ կուրս, ինքը և Տվերսկին ամեն ինչ սովորել են Ռիչարդ Թեյլերի և Ջեք Կնետչի հետ համագործակցության արդյունքում;
  • Կահնեմանը և Տվերսկին 2003-ին արժանացել են Լյուիսվիլ Գրավեմեյերի համալսարանի Հոգեբանության մրցանակի;
  • 2007-ին, նրան շնորհվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից մրցանակ`ամբողջ կյանքի ընթացքում հոգեբանության մեջ ունեցած ներդրումների համար;
  • 2009-ի նոյեմբերի 6-ին նրան շնորհվեց պատվավոր դոկտորի աստիճան Նիդեռլանդների Ռոտերդամի Էրասմուս համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կողմից: Իր ելույթում Կահնեմանն ասել է. ՙՙԵրբ դու ապրում ես բավականաչափ երկար, դու տեսնում ես, թե ինչպես է անիրականը դառնում իրական՚՚: Նա նկատի ուներ այն հանգամանքը, որ երբևէ չի ակնկալել դառնալ հայտնի տնտեսագետ, երբ սկսում էր իր աշխատանքները, որոնք հետագայում անվանվելու էին վարքագծային տնտեսագիտություն;
  • 2011 և 2012թթ. նա դարձավ Բլումբերգի 50 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը համաշխարհային ֆինանսական ոլորտում;
  • 2011-ի նոյեմբերի 9-ին Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի կողմից նրան շնորհվել է Talcott Parsons մրցանակ;
  • Իր ՙՙՄտածիր դանդաղ, որոշիր արագ՚՚(Thinking, Fast and Slow) գիրքը 2011-ին արժանացավ Ներկայիս Հետաքրքրություն մրցանակին Los Angeles Times-ում;
  • 2012-ին ՙՙՄտածիր դանդաղ, որոշիր արագ՚՚(Thinking, Fast and Slow) գիրքը Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից արժանացավ մրցանակի` Communication Award որպես2011-ի լավագույն գիրք;
  • 2012-ին նա ընդունվեց Real Academia Española (Տնտեսագիտություն և ֆինանսներ) որպես ակադեմիկոս;
  • 2013-ի օգոստոսի 8-ին նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Դենիել Կահնեմանը կարժանանա նախագահական Ազատության մեդալին;
  • 2015-ի հունիսի 1-ին նրան շնորհվել է Մոնրեալի ՄաքԳիլ համալսարանի Արվեստի ֆակուլտետի պատվավոր դոկտորի աստիճան;
  • 2018-ի դեկտեմբերին Կահնեմանը սոցիալական գիտությունների ազգային ինստիտուտի կողմից արժանացել է ոսկե մեդալի:

Հրատարակված աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ներկայացված են հրատարակված աշխատանքներից մի քանիսը:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կահնեման, Դ. (1973) Ուշադրություն և ջանք (Attention and Effort). Իգլվուդ Քլիֆս, Նյու Ջերսի (Prentice-Hall)
  • Կահնեման, Դ., Սլովիկ, Փ., Տվերսկի, Ա. (1982) Դատողությունը անորոշության պայմաններում. հեուրիստիկա և կողմնակալություն (Judgment Under Uncertainty: Heuristics and Biases). Նյու Յորք, Քեմբրիջի համալսարանի մամուլ
  • Կահնեման, Դ., Դիեներ, Ի., Շվարց, Ն. (Eds.). (1999). Բարօրություն. Հեդոնիկ հոգեբանության հիմքերը (Well-being: The Foundations of Hedonic Psychology). Նյու Յորք, Russell Sage հիմնադրամ
  • Կահնեման, Դ., Տվերսկի, Ա. (Eds.) (2000) Ընտրանքներ, արժեքներ և շրջանակներ (Choices, Values and Frames). Նյու Յորք, Քեմբրիջի համալսարանի մամուլ
  • Կահնեման, Դ. (2011) Մտածիր դանդաղ, որոշիր արագ (Thinking, Fast and Slow), Farrar, Straus and Giroux, ISBN 978-0374275631. (Վերանայվել է Ֆրիման Դայսոնի կողմից Նյու Յորքի Գրքերի վերանայում, 2011-ի դեկտեմբերի 22, էջ 40-44)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kahneman D., Tversky A. (1979) Prospect theory։ An analysis of decision under risk. Econometrica, 47. - 313-327.
  • Tversky A., Kahneman D. (1992) Advances in prospect theory։ cumulative representation of uncertainty. Journal of Risk and Uncertainty, 5. - 297-232.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]