Փիթեր Դայմոնդ
Փիթեր Դայմոնդ (անգլ.՝ Peter A. Diamond, ապրիլի 29, 1940[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի ականավոր տնտեսագետ։ Հայտնի է ԱՄՆ անվտանգության ու սոցիալական քաղաքականության իր վերլուծությամբ և 1980-1990-ական թվականների վերջին սոցիալական ապահովագրման խորհրդատվական խորհրդում կատարած աշխատանքի համար։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար (2010)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթեր Դայմոնդը ծնվել է Նյու Յորք քաղաքում Ռուսական կայսրությունից և Ռումինիայից գաղթած հրեաների ընտանիքում[16][17]։ Հայրը փաստաբան էր, մայրը՝ հաշվապահ։ Սովորել է Բրոնքսի ու Վուդմերի միջնակարգ դպրոցներում։
Մաթեմատիկայի բակալավրի աստիճանն ստացել է Յեյլի համալսարանում 1960 թ., իսկ գիտությունների թեկնածու աստիճանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1963 թ.։ 1964-1965 թթ. եղել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր և դոցենտ։ 1966 թ. տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես պրոֆեսորի օգնական։ 1970 թ. նշանակվել է պրոֆեսոր, 1985-1986 թթ. զբաղեցրել է տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը և 1997 թ. ստացել պրոֆեսորի կոչում։
1968 թ. Դայմոնդը ընտրվել է Էկոնոմետրիկ միության անդամ և զբաղեցրել նախագահի պաշտոնը։ 2003 թ. եղել է ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։ 1978 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի, 1984 թվականից՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 1988 թվականից՝ Սոցիալական ապահովագրության ազգային ակադեմիայի հիմնադիր անդամը։ 2008 թվականից Դայմոնդն ստացել է Ռոբերտ Բոլի մրցանակ՝ սոցիալական ապահովագրության ոլորտում զգալի ներդրումների համար[18]։
Դայմոնդը սոցիալական ապահովագրության մասին գիրք («Սոցիալական ապահովության պահպանումը․ 2004 թվականի հավասարակշռված մոտեցում») է գրել Փիթեր Օրզագի հետ, ով նախագահ Օբամայի ղեկավարման բյուրոյի և բյուջեի նախկին տնօրենն էր[19]։
2010 թ. ապրիլի 29-ին Դայմոնդը նախագահ Օբամայի կողմից հայտարարվեց Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավարման խորհրդի թափուր աշխատատեղի 3 թեկնածուներից մեկը[20]։ Օգոստոսի 5-ին Սենատը քննեց Դայմոնդի թեկնածությունը, սակայն մերժեց վերջինիս[21]։ Նախագահ Օբաման երկրորդ անգամ ներկայացրեց նրա թեկնածությունը սեպտեմբերի 13-ին[22]։
Բեն Բերնանկեն, Դաշնային ռեզերվային համակարգի ներկայիս ղեկավարը, եղել է Դայմոնդի ուսանողը[23]։
2010 թ. հոկտեմբերին Փիթեր Դայմոնդը Դեյլ Մորթենսենի հետ ստացել է Նոբելյան մրցանակ՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար[24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/lists/496/000063307/
- ↑ 2,0 2,1 Peter A. Diamond Facts — Nobel Foundation.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Diamond P. Essays on optimal economic growth — MIT, 1963.
- ↑ 5,0 5,1 5,2 Infinite History on Video // MIT Technology Review / J. Pontin — 2011. — ISSN 0040-1692
- ↑ Nobel prize for economics awarded to trio of academics // BBC News Online — 2010.
- ↑ Few Olympic Medals? Who Cares? // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1988. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 9,0 9,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Peter A. Diamond - Autobiography - Nobelprize.org
- ↑ http://www.nemmers.northwestern.edu/economics.html
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2010 — Nobel Foundation.
- ↑ Jewish Virtual Library(անգլ.)
- ↑ Peter Diamond’s Autobiography(անգլ.)
- ↑ Национальная Академия социального страхования — Конференции и события Archived 2008-09-28 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Сохранение социального обеспечения: сбалансированный подход(անգլ.)
- ↑ Обама назначил троих кандидатов в Совет управляющих ФРС(անգլ.)
- ↑ Сенат отверг кандидатуру Даймонда в ФРС до голосования(անգլ.)
- ↑ Два кандидата в Совет управляющих ФРС получили одобрение(անգլ.)
- ↑ Сенат упрекает Даймонда в недостатке опыта(անգլ.)
- ↑ Нобелевскую премию по экономике разделили трое ученых
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փիթեր Դայմոնդի հրապարակումները Archived 2010-06-07 at the Wayback Machine. (անգլ.)
- Հարցազրույց Փիթեր Դայմոնդի հետ Archived 2010-10-12 at the Wayback Machine. (անգլ.)
|
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ