Միլթոն Ֆրիդմեն (անգլ.՝ Milton Friedman, հուլիսի 31, 1912(1912-07-31)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք - նոյեմբերի 16, 2006(2006-11-16)[4][1][5][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, տնտեսագիտական ուղղություններից մեկի՝ մոնետարիզմի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ սպառման վերլուծության, դրամաշրջանառության պատմության և մոնետարիզմի տեսության բնագավառում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև տնտեսական կայունության քաղաքականության բարդության պրակտիկ ցուցադրման համար (1976)։ Առաջին մեծ աշխատությունը «Անկախ մասնավոր պրակտիկայի եկամուտները» գիրքն է, որը լույս է տեսել 1940 թվականին (համահեղինակ Ս․ Կուզնեց)։
Ավարտել է Չիկագոյի համալսարանը, ստացել մագիստրոսի աստիճան 1933 թվականին։ Կոլումբիայի համալսարանի փոիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Չիկագոյի և Քեմբրիջի համալսարաններում (1953-1954)։ 1950-ական թվականներին մասնակցել է «Մարշալի պլան»-ին որպես խորհրդատու։ 1967 թվականին եղել է Ամերիկայի տնտեսագիտական ընկերության նախագահը։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի շքանշանով (1951)։ Կինը՝ Ռոուզ Ֆրիդմանը (1910-2009), նույնպես հայտնի տնտեսագետ էր։ 2002 թվականին գիտնականի պատվին Կատոյի ինստիտուտը հանձնում է «Միլթոն Ֆրիդմանի անվան մրցանակ» ազատության զարգացման համար։
Блауг М. Фридмен, Милтон // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 316-321. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Илларионов А. Фридман и Россия։ Судьба великого экономиста как ответ на вопрос, почему одни страны процветают, а другие приходят в упадок // Публикации Института КатонаArchived 2008-05-03 at the Wayback Machine.. — 18.11.2007 г.
Усоскин В. М. Денежный мир Милтона Фридмана. — М.։ Наука, 1989
Ebenstein L. Milton Friedman։ A Biography. — New York and Basingstoke, England։ Palgrave Macmillan, 2007—272 p. — ISBN 978-1-4039-7627-7.