Քրիսթոֆեր Պիսարիդես
Քրիսթոֆեր Պիսարիդես (հուն․՝ Χριστόφορος Αντωνίου Πισσαρίδης, փետրվարի 20, 1948[1][2], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս[3][15][16]), հույն-բրիտանացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար (2010)[17]։ Ներկայումս (2014) Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ղեկավարում է տնտեսագիտության ամբիոնը։ Գիտական աշխատանքները վերաբերվում են մակրոտնտեսագիտությանը, մասնավորապես՝ աշխատանքի տնտեսագիտությանը և քաղաքատնտեսությանը։ Աստանայի տնտեսագիտական 5-րդ ֆորումի մասնակից[18], մասնակցել է «Նոր Ղազախստան» թեմայով բանավեճերին։ 2012 թվականի մարտին ստացել է Եվրասիայի՝ գիտնականների տնտեսագիտական ակումբի պատվավոր պրոֆեսորի կոչում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Էսեքսի համալսարանում[19] ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1971 թվականին՝ մագիստրոսի աստիճան։ Արդյունքում, աշխատանքի է անցել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, որտեղ 1973 թվականին ստացել է դոկտորի աստիճան՝ մաթեմատիկոս-տնտեսագետ Միտիո Մորիսիմի ղեկավարությամբ։ 1976 թվականից Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի մակրոտնտեսագիտության հետազոտական ծրագրերի ղեկավարն է։
Ներկայումս (2014) ղեկավարում է տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության ամբիոնը, ինչպես նաև Տնտեսագիտական ցուցանիշերի ուսումնասիրման կենտրոնի հետազոտական ծրագրերի տնօրենն է։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքի տնտեսագիտության ինստիտուտի մրցանակ (Դեյլ Մորթենսենի հետ, 2005)[20]
- Բրիտանական ակադեմիայի անդամ[19]
- Էկոնոմետրիկ միության անդամ[19]
- Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում՝ Փիթեր Դայմոնդի և Դեյլ Մորթենսենի հետ՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար[17]
- Հոբելյանական մեդալ «Ղազախստանի Հանրապետության անկախության 20 տարի» (2012)[21]
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Job Matchings with State Employment Agencies and Random Search (1979)
- Short-Run Equilibrium Dynamics of Unemployment Vacancies, and Real Wages (1985)
- Unemployment and Vacancies in Britain (1986)
- Job Creation and Job Destruction in the Theory of Unemployment (1994)
- Equilibrium Unemployment Theory (2000)
- Structural Change in a Multi-Sector Model of Growth
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 3,0 3,1 3,2 Notable Names Database — 2002.
- ↑ www.ae-info.org
- ↑ 5,0 5,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ 6,0 6,1 https://www.lse.ac.uk/economics/people/faculty/christopher-pissarides
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://etheses.lse.ac.uk/789
- ↑ http://etheses.lse.ac.uk/688
- ↑ http://etheses.lse.ac.uk/1077
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2010 — Nobel Foundation.
- ↑ Preisträger des Weltwirtschaftlichen Preises 2015 verkündet (գերմ.) — Institut für Weltwirtschaft, 2015.
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ History of IZA Prize in Labor Economics
- ↑ Профессор Кристофер Писсаридес Արխիվացված 2010-10-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Кристофер А. Писсаридес — биография». Nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.(անգլ.)
- ↑ 17,0 17,1 Нобелевскую премию по экономике разделили трое ученых
- ↑ «Кристофер Писсаридес на Астанинском экономическом форуме». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «Кристофер Антониу Писсаридес» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.(անգլ.)
- ↑ IZA (2010 թ․ օգոստոսի 12). «Prize». IZA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.(անգլ.)
- ↑ Указ Президента Республики Казахстан № 327 от 17 мая 2012 года «О награждении юбилейной медалью „Қазақстан Республикасының тәуелсіздігіне 20 жыл“».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիսթոֆեր Պիսարիդես» հոդվածին։ |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիկոսիա քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի տնտեսագետներ
- Հույն տնտեսագետներ
- Բրիտանացի տնտեսագետներ