Ռոջեր Մայերսոն
Ռոջեր Մայերսոն (անգլ.՝ Roger Bruce Myerson, մարտի 29, 1951[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ օպտիմալ մեխանիզմների տեսության հիմնման համար (2007)։ Հարվարդի համալսարանի բակալավր (1973), մագիստրոս (1973) և գիտությունների դոկտոր (1976)։ 1976-2001 թթ. դասավանդել է Հյուսիսարևմտյան համալսարանում (պրոֆեսոր 1982 թվականից), 2001 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոջեր Մայերսոնը ծնվել է 1951 թ. մարտի 29-ին հրեական ընտանիքում։ Սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ ստանում է բակալավրի աստիճան, 1973 թ.՝ մագիստրոսի, իսկ 1976 թ. գիտությունների թեկնածու՝ կիրառական մաթեմատիկայից[8]։ Դոկտորական թեզի թեման էր «Համագործակցային խաղերի տեսությունը»[9]։
1976-2001 թթ. Մայերսոնը Հյուսիսարևմտյան համալսարանի Կելլոգ կառավարման դպրոցում աշխատում էր որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ Հենց այս դպրոցում է արել Նոբելյան մրցանակ ստացած իր հետազոտության մեծ մասը[10]։ 1978-1979 թվականներին նա հրավիրված գիտաշխատող էր Բիլեֆելդի համալսարանում։ 1985-2001 թվականներին՝ տնտեսագիտության հրավիրված պրոֆեսոր Չիկագոյի համալսարանում։ 2001 թվականին դարձավ տնտեսագիտության պրոֆեսոր Չիկագոյի համալսարանում, այժմ (2014) նույն համալսարանում՝ Գլեն Լլոյդի տնտեսագիտության պրոֆեսոր[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թ. Մայերսոնն ամուսնացավ Ռեգինա Վեբերի հետ։ Զույգն ունի 2 երեխա՝ Դանիելը և Ռեբեկան[11]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Game Theory։ Analysis of Conflict (1991)
- Probability Models for Economic Decisions (2005)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ CONOR.Sl
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.pritzkermilitary.org/whats_on/pritzker-military-presents/front-center-john-callaway-global-economic-crisis/
- 1 2 «Curriculum Vitae of Roger Myerson» (PDF). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15–ին-ին.
- ↑ JUF News: Nobel Prize winners have Jewish, Chicago connections
- ↑ «Roger B. Myerson – Autobiography». Nobelprize.org.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոջեր Մայերսոնի մասին Չիկագոյի համալսարանի կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Մայերսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 29 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Գիտությունների դոկտորներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
