Էդմունդ Ֆելպս
Էդմունդ Սթտոզեր Ֆելպս (անգլ.՝ Edmund Strother Phelps, Jr., հուլիսի 26, 1933[1][2][3], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ մակրոտնտեսական քաղաքականության մեջ միջժամանակային փոխանակման վերլուծության համար (2006)։
1955 թվականին Ամհերստի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, 1959 թվականին՝ Յելի համալսարանի դոկտոր։ 1958-1966 թվականներին դասավանդել է Յելի, 1966-1971 թվականներին՝ Փենսիլվանիայի, իսկ 1971 թվականից՝ Կոլումբիայի համալսարաններում։ 1983-1984 թվականներին եղել է Տնտեսագիտական միջազգային ատլանտյան միության նախագահը։
1982 թվականից ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, 2011 թվականից՝ ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդմունդ Ֆելպսը ծնվել է 1933 թվականին Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում[8] (այլ աղբյուրներով՝ Չիկագո քաղաքում)[9]։ Տնտեսագիտությունից գիտական աստիճանն ստացել է 1959 թվականին Յելի համալսարանում[10]։ 1971 թվականին դարձել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ մինչ այդ մի քանի տարի աշխատել է Փենսիլվանիայի համալսարանում։ 1982 թվականին ստացել է քաղաքատնտեսության մակվիկարյան պրոֆեսորի տիտղոս (հայտնի տնտեսագետ Ջոն Մակվիկարի պատվին, 1787-1868)։ 2006 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ և 1999 թվականից միակ տնտեսագետն է, ով այդ մրցանակը չի կիսել մեկ ուրիշի հետ[8][11]։
Տնտեսագիտական իր հայացքներով Ֆելպսը նոր քեյնսական է[12]։ 1968 թվականին Ֆելպսը նկարագրել է աշխատաշուկայի հավասարակշռությունը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Golden Rules of Economic Growth (1966)
- Microeconomic Foundations of Employment and Inflation Theory (1970)
- The Statistical Theory of Racism and Sexism (1972)
- Studies in Microeconomic Theory (1979-1980)
- Political Economy։ An Introductory Text (1985)
- Seven Schools of Macroeconomic Thought (1990)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Блауг М. Фелпс, Эдмунд С. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 304-306. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124719414 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2006/
- ↑ https://www.nybooks.com/contributors/edmund-s-phelps/
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ 8,0 8,1 The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006. - Nobelprize.org
- ↑ Matt Moore; Karl Ritter. Phelps 6th American to Win Nobel in 2006. - My Way News, 09.10.2006
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006. - Nobelprize.org, 09.10.2006
- ↑ Columbia University's Phelps gets Nobel in economics. - USA Today, 09.10.2006
- ↑ Edmund Phelps, a neo-Keynesian Nobel laureate. - Khaleej Times Online, 09.10.2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆելպսի էջը Կոլումբիայի համալսարանի կայքում (անգլ.)
- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Ֆելպսի կենսագրությունը (անգլ.)
- Статья Э. Фелпса «Экономящие субсидии»
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ