Էրիք Մեսքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիք Մեսքին
անգլ.՝ Eric Maskin
05N3441 emaskin.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1950(1950-12-12)[1][2][3] (72 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և հետազոտող
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Սանտա Ֆե ինստիտուտ, Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ և Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բրիտանական ակադեմիա, Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Հարվարդի քոլեջ, Tenafly High School? և Elisabeth Morrow School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1976)
Գիտական ղեկավարՔեննեթ Էրրոու
Եղել է գիտական ղեկավարԺան Տիրոլ, Drew Fudenberg?, Robert Ward Vishny?, Mathias Dewatripont?, David S. Scharfstein?[6], Աբհիջիտ Բաներջի, Tarun Khanna?, Մայքլ Կրեմեր[6], Eliana La Ferrara?[6], Philippe Aghion?[6], Igal Hendel?[6], Steven Tadelis?[6], Maitreesh Ghatak?[6], Rachel Croson?[6], Eddie Dekel?[6], Michael Whinston?[6], Mark J. Machina?[6], Andrew Metrick?[6], Ben Polak?[6], Jay Pil Choi?[6], Sandeep Baliga?[6], Roberto Serrano?[6], Ilya Segal?[6], Yingyi Qian?[6], Kareen Rozen?[6], Alexander Scott Kelso?[6], Mark Stegeman?[6], Estelle S. Cantillon?[6], Jonathan Lewis Burke?[6], Daisuke Nakajima?[6], Yaron Raviv?[6], Antonio Rangel?[6], Leeat Yariv?[6], Illoong Kwon?[6], Brishti Guha?[6], Shailendra Mehta?[6], Tanjim Hossain?[6], Alain Leon de Crombrugghe?[6], Dean F. Amel?[6], Barbara J. Alexander?[6], Ramon Caminal?[6], Mark Chen?[6], Francesca Cornelli?[6], Paulo Corte-Real?[6], Matthew Ellman?[6], Péter Eső?[6], Armando Gomes Jr.?[6], Simon Grant?[6], Sunku Hahn?[6], Chiaki Hara?[6], Shira Lewin?[6], John Nachbar?[6], Andrew Newman?[6], Eswaran Somanathan?[6], Cong Minh Trinh?[6], Gabor Virag?[6], Sang-Seung Yi?[6], Oved Yosha?[6], Ran Shorrer?[6], Sven Feldmann?[6], Jaehyon Nahm?[6], Klaus Nehring?[6], Kentaro Tomoeda?[6], Xiaosheng Mu?[6], Aubrey Clark?[6], Sangram Kadam?[6], Jonathan Libgober?[6], Deborah Menegotto?[6] և Huang Chen-Ying?[6]
Պարգևներ
Commons-logo.svg Eric Maskin Վիքիպահեստում

Էրիք Մեսքին (անգլ.՝ Eric S. Maskin, դեկտեմբերի 12, 1950(1950-12-12)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի բակալավր (1972), մագիստրոս (1974) և գիտությունների թեկնածու (1976)։

1977-1984 թվականներին դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, 1981 թվականից՝ պրոֆեսոր, 1985-2000 թվականներին՝ Հարվարդի համալսարանում, 2000 թվականից՝ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ 2003 թվականին եղել է Էկոնոմետրիկ միության նախագահը։ Economics Letters ամսագրի գլխավոր խմբագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Օպտիմալ մեխանիզմների տեսության հիմնման համար (2007

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսքինը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Յորք քաղաքում։ Մանկությունն անց է կացրել Նյու Ջերսիի Էլփայն քաղաքում։ 1968 թվականին ավարտել է Նյու Ջերսիի Թենաֆլայ ավագ դպրոցը[8] և ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան կիրառական մաթեմատիկայից։ 1976 թվականին դոկտորի աստիճան ստանալուց հետո, Մեսքինը Քեմբրիջի համալսարանի Ջեսուս քոլեջում սկսում է աշխատել որպես գիտաշխատող, իսկ հաջորդ տարվանից՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1985 թվականին վերադարձավ Հարվարդի համալսարան որպես տնտեսագիտության Լուի Բերկմանի անվան պրոֆեսոր, որտեղ աշխատեց մինչև 2000 թվականը։ Նույն թվականին նա տեղափոխվեց Նյու Ջերսիի Փրինստոնի Առաջատար ուսումնասիրությունների ինստիտուտ։ Համատեղությամբ եղել է նաև Երուսաղեմի Հրեական համալսարանի Առաջատար ուսումնասիրությունների ինստիտուտի Երուսաղեմի՝ տնտեսագիտության տեսության գծով ամառային դպրոցի տնօրենը[9]։ 2011 թվականին Մեսքինը կրկին վերադարձել է Հարվարդ[10]։

Անդամակցում է ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիային, Էկոնոմետրիկ միությանը, Եվրոպայի տնտեսագիտական ասոցիացիային, Բրիտանական ակադեմիային։ 2003 թվականին եղել է Էկոնոմետրիկ միության նախագահը։

Մեսքինն ամուսնացած է Գեյլ Սոթելի հետ, ով պատմության դասախոս է, ունեն 2 երեխա[11]։ Փրինստոնում ապրելու տարիներին բնակվել են Ալբերտ Այնշտայնի նախկին տանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Conceptual Economic Theory (1994)
  • Nash Equilibrium and Welfare Optimality (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]