Փոլ Միլգրոմ
Փոլ Միլգրոմ (անգլ.՝ Paul Robert Milgrom, ապրիլի 20, 1948, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր (2020) (Ռոբերտ Ուիլսոնի հետ միասին) «աճուրդների տեսության կատարելագործման և դրանց նոր ձևաչափերի գյուտի համար»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1948 թվականի ապրիլի 20-ին Դետրոյթում (Միչիգան նահանգ)։ Նրա հայրը՝ Աբրամ Իսահակ Միլգրոմը (1914-1989)[9], ծնունդով Տորոնտոյից, ներկարար էր[10][11], մայրը՝ Աննա Լիլիան Միլգրոմը (ծնված Ֆինկելշտեյնում, 1917-1997), տնային տնտեսուհի էր[12]։ Ծնողները սերում էին Ռուսաստանի հրեա գաղթականների ընտանիքներից[13]։ Ընտանիքն ուներ չորս որդի։ Երբ նա երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Օուք Պարկ, որտեղ Փոլն ավարտել է ավագ դպրոցը։
1970 թվականին Միչիգանի համալսարանից ստացել է մաթեմատիկայի (A.B.) բակալավրի աստիճան, իսկ 1978 թվակակին Սթենֆորդի համալսարանից` վիճակագրության մագիստրոսի աստիճան։ 1979 թվականին Սթենֆորդի համալսարանից ստացել է բիզնեսի գծով դոկտորի աստիճան։
Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի Կառավարման դպրոցի կառավարման տնտեսագիտության և որոշումների կայացման ֆակուլտետում 1979-1981 թվականներին սկսել է դասախոսական գործունեությունը պրոֆեսորի ասիստենտի պաշտոնում, 1981-1982 թվականներին եղել է ասոցիացված պրոֆեսոր, 1982-1983 թվականներին՝ պրոֆեսոր։ Այնուհետև 1982-1983 թվականներին դասավանդել է Յեյլի համալսարանում որպես հրավիրյալ պրոֆեսոր, 1983-1985 թվականներին՝ Տնտեսագիտության և կառավարման պրոֆեսոր, 1985-1987 թվականներին Ուիլյամս եղբայրների կառավարման պրոֆեսոր և տնտեսագիտության պրոֆեսոր։ 1987 թվականից Սթենֆորդի համալսարանում եղել է որպես տնտեսագիտության պրոֆեսոր, 1989-1991 թվականներին՝ Սթենֆորդի տեսական տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 1993 թվականից՝ Շիրլին և Լեոնարդ Էլի կրտսեր հումանիտար գիտությունների և գիտությունների պրոֆեսոր, 1993 թվականից՝ Սթենֆորդի տնտեսական քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող[14]։
1996 թվականին Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ կարդացել է Վ. Վիկրիի փոխարեն դասախոսություն։ 2007 թվականին եղել է միջազգային արևմտյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[14]։
1992 թվականից Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ է, 2006 թվականին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, 1980 թվականին՝ գիտաշխատող, իսկ 2020 թվականից Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ է, 2017 թվականից՝ «Խաղերի տեսության հասարակության» անդամ, 2017 թվականից՝ Ֆինանսական տեսության խմբի անդամ, 1984 թվականից՝ Էկոնոմետրիկ ընկերության անդամ, 1974 թվականից՝ Ակտուարների հասարակության անդամ[14]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ անգամ (2000 թվականին) ամուսնացել է Եվա Մեյերսոն Միլգրոմի հետ։ Առաջին ամուսնությունից ունի երկու երեխա՝ Ջոշուա Թերսթոն Միլգրոմը և Էլանա Թերսթոն Միլգրոմը[14]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է[14]։
- 2007 - Ազգային գիտական հիմնադրամի «շուկայական դիզայն» աշխատանքի համար դրամաշնորհ,
- 2007 - Clarivate Citation Laureates,
- 2008 - էրվին Պլեյն Նեմերս մրցանակ տնտեսագիտության ոլորտում,
- 2012 - BBVA Foundation Frontiers of Knowledge Award տնտեսագիտության, ֆինանսների և կառավարման գծով,
- 2014 - Golden Goose Awardruen;
- 2015 - Ազգային գիտական հիմնադրամի կողմից «աճուրդի շուկայի դիզայն» աշխատանքի համար դրամաշնորհ,
- 2017 - Ստենֆորդի համալսարանի հումանիտար և բնական գիտությունների դպրոցից «բարձրագույն կրթության բնագավառում ակնառու մանկավարժական նվաճումների համար» դեկանի մրցանակ,
- 2017 - Չիկագոյի ապրանքային բորսայի և մաթեմատիկական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի նորարարական քանակական կիրառման մրցանակ,
- 2018 - ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայից Ջոն Քարտիի «գիտության զարգացման համար» մրցանակ,
- 2020 - Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://orcid.org/0000-0002-1919-4138
- ↑ Paul Milgrom — Stanford University.
- ↑ 3,0 3,1 https://profiles.stanford.edu/paul-milgrom
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Erwin Plein Nemmers Prize in Economics — Northwestern University.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2020 — Nobel Foundation.
- ↑ https://bayesian.org/project/savage-award/
- ↑ Abraham Isaac Milgrom: Obituary. The Detroit Jewish News, March 3, 1989
- ↑ Paul Milgrom. Auctions and Bidding. The Journal of Economic Perspectives, Volume 3, Issue 3, 1989; p. 3—22.
- ↑ Simon Board. Bidding for Contracts
- ↑ Anne Lillian Milgrom (née Finkelstein): Obituary. The Detroit Jewish News, August 22, 1997
- ↑ Семья Милгром-Финкельштейн в переписи населения США 1940 года
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Paul Robert Milgrom CV//Stanford University, 11.06.2020
- ↑ Пресс-релиз Нобелевского комитета по экономике - 2020 год
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի տնտեսագետներ