Միչիգան
Միչիգան անգլ.՝ Michigan | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Միջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Լանսինգ | |||||
Ամենաբարձր կետ | Mount Arvon? | |||||
ԲԾՄ | 275 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Michigan Legislature? | |||||
Դատական մարմին | Michigan Supreme Court? | |||||
Միության մուտք | հունվարի 26, 1837 (26-րդ) | |||||
Բնակչություն | ▲9 922 576 մարդ (2015)[1] (8 տեղ) | |||||
Տարածք | 250 493 կմ² (11 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | հունվարի 26, 1837 թ. | |||||
Սահմանակցում է | Վիսկոնսին, Օհայո, Ինդիանա, Օնտարիո, Մինեսոտա և Իլինոյս | |||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի[2], Կենտրոնական ժամային գոտի[2], Ամերիկա/Նյու Յորք և UTC-5 | |||||
Հապավում | MI և Mich. | |||||
ISO 3166-2 կոդ | US-MI | |||||
Անվանված է | Մեծ Լճեր | |||||
Մականուն | The Great Lakes State | |||||
Միության մուտք | հունվարի 26, 1837 (26-րդ) | |||||
michigan.gov(անգլ.) |
Միչիգան (անգլերեն՝ Michigan), կամ Միշիգն, նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ Այն բնակչության քանակով ութերորդն է՝ մոտավորապես 10 միլիոն։
Անվանումը ծագում է ֆրանսիական միշիգամա բառից, որը նշանակում է մեծ լիճ[3]: Նահանգը գտնվում է Մակինո ջրվեժով բաժանվող Ցածր և Բարձր թերակղզիների վրա, ութ կիլոմետր լայնությամբ ջրանցքով, առանձնացված Գուռոն և Միչիգան լճերով: Հաճախ են ասում, որ Ցածր թերակղզին ունի ձեռնոցի տեսք: Երկու թերակղզիներն առանձնացվում են Մակինո կամրջով: Նահանգը ունի ամենաերկար մերձջրյա ափը համեմատած աշխարհի վարչական տարածքային միավորների հետ, շրջապատված հինգ Մեծ և Սենտ-Քլերի[4] լճերով: Նահանգում կան 64980 լճեր և լճակներ[5]: Տարածքում բնակվել են հնդկական ցեղեր: 18-րդ դարում ֆրանսիական գաղութարարաները եկել են այդ տարածք և այն դարձել է Նոր Ֆրանսիայի մաս: 1762 թվականին ֆրանկ-հնդկական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո նահանգն անցավ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, և վերջ ի վերջո Մեծ Բրիտանիան զիջեց տարածքն ԱՄՆ-ին` անկախության համար պատերազմում պարտության պատճառով։ Պարտությունից հետո նահանգը դարձավ Հյուսիս-արևմտյան տարածքի մաս: 1800 թվականից նահանգի արևմտյան մասը մտավ Ինդիանայի տարածք։ Միչիգանը, որը ձևավորվել է 1805 թվականին, 1837 թվականի հունվարի 26-ին այն անցավ ԱՄՆ-ին, որպես 26-րդ նահանգ։ Շուտով Միչիգանը դարձավ առաջատար արդյունաբերական նահանգներից մեկը։
Միչիգանում կարևոր բնագավառ է մեքենաների արդյունաբերությունը: Նահանգը երեք խոշոր ավտոմեքենաների ընկերությունների հայրենիքն է` «Ջեներալ մոթըրս», «Ֆորդ», «Կռեյսլեր», դրանց հսկողությունն այժմ էլ գտնվում է Դետրոյթի մետրոպոլիտի տարածքում` Դետրոյթ, Դիրբորն և Օբերն-Խիրս քաղաքներում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի հազարամյակների ընթացքում Միչիգանի տարածքում ապրել են հնդկացիական ցեղեր: Մինչև եվրոպացիների հայտնվելը նրանք են եղել այդտեղի բնակիչները: Առաջին եվրոպացին, ով եղել է Վերին թերակղզում, Էտեն Բրյուլերն էր (1662): 1668 թվականին միսիոներ Ժակ Մարկետն այստեղ հիմնել է առաջին բնակավայրը` Սու-Սենտ-Մերի: 1672 թվականին Ռոբեր դա լա Սալլը իրականացրել է առաջին եվրոպական առագաստանավի կառուցումը Վերին լճում: 1701 թվականին ֆրանսիացի սպա և հետազոտող Անտուան Կադիլակը հիմնեց Դետրոյթ ֆորտը Պոնշտրարտեն ֆորտի մոտ: XVIII դարի ընթացքում շրջանը ֆրանսիացիներից անցավ անգլիացիներին ֆրանս-հնդկական պատերազմի արդյունքում: Ամերիկյան պատերազմից հետո անկախանալու համար Միչիգանը անցավ Հյուսիս-արևմտյան տարածք: 1794 թվականին ճակատամարտում ամերիկյան զորքը ջախջախեց հնդկացիներին և ըստ Ջեյի պայմանագրի վերահսկողություն ստացավ մի շարք հողատարածքների վրա: 1805 թվականին ստեղծվեց Միչիգանի շրջանը: Անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում (1812-1815 թվականներին) այն ժամանակավորապես հայտվնեց անգլիացիների ձեռքում: 1830-ական թվականներին այստեղ սկսվեց վերաբնակիչների զանգվածային հոսք, որը կապված էր Էրի ջրանցքի, ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծմամբ, ինչպես նաև գյուղատնտեսության և արտադրության զարգացմամբ: 1835 թվականին ստեղծվեց նահանգի սահմանադրությունը, սակայն Օհայոյի հետ տարածքային վեճի պատճառով մտավ Միության մեջ միայն 1837 թվականի հունվարի 26-ին: Նահանգի առաջին նահանգապետ դարձավ Ստիվենս Մեյսոնը 1835 թվականին: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիների կողմից մասնակցեց Միչիգանի արական բնակչության 23%-ը (ավելի քան 90 հազար մարդ), նրանցից մոտավորապես 14 հազարը զոհվեց: 1903 թվականին Հենրի Ֆորդի գործարանում հիմնվեց մեքենաների կոնվերային արտադրություն: 1926 թվականին Ջեներալ Մոթըրս ընկերությունը ճյուղային ռեկորդ սահմանեց, տարեկան ընդհանուր վաճառքը հասցնելով 1 միլիարդի:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միչիգան նահանգի 41,3 %-ը կազմում է ջրային տարածքը, իսկ ինքը նահանագը կապված է Մակինո կամրջով միացված Վերին և Ստորին թերակղզիներից, ինչպես նաև մի շարք այլ կղզիներից: Հյուսիսից և արևելքից Միչիգանը սահմանակից է կանադական Օնտարիո շրջանին Գուռոն և Վերին լճերի ջրերով: Օնտարիոյի հետ սահմանակից չոր հատվածն անցնում է Սենտ Քլեր գետի ափով, որը թափվում է Սենտ Քլեր լիճը և Սենտ Քլերից սկիզբ առնող ու Էրի լիճը թափվող Դետրոյտ գետի ափով: Հարավից սահմանակից է Օհայո և Ինդիանա նահանգներին: Արևմուտքից Ստորին թերակղզին սահմանակից է Միչիգան լճի ջրերին, Իլինոիս և Վիսկոնսին նահանգներին, իսկ Վերին թերակղզին սահմանակից է Վիսկենսին նահանգի ցամաքին և Վերին լճի ջրերեին:
Ընդհանուր նահանագի ափամերձյան երկարությունը կազմում է 5,2 հազար կիլոմետր: Միչիգանի տարածքում գտնվում են 11 հազար ներքին լճեր, որոնք ազդում են այստեղի կլիմայի վրա:
Ռասայական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- սպիտակամորթներ - 78.9 %
- գերմանական ծագման - 22.3 %
- իռլանդական ծագման - 11.9 %
- անգլիական ծագման - 10.1 %
- լեհական ծագման-9%
- ֆրանսիական և ֆրանս-կանադական ծագման - 6.7 %
- հոլանդական ծագման - 5.1 %
- իտալական ծագման - 4.7 %
- աֆրոամերիկացիներ - 14.2 %
- հնդկացիներ - 0.6 %
- ասիացիներ - 2.4 %
- այլ ռասաներ - 1.5 %
- խառը ռասաներ - 2.3 %
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի Միչիգանում տեղի է ունենում Woodward Dream Cruise ավտոշքերթը, որտեղ մասնակցում են ավելի քան 40 հազար ոչ սովորական և չհանդիպող ավտոմեքենաներ: Այն աշխարհի ամենամեծ միօրյա ավտոշքերթն է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ 2,0 2,1 Determine the time zone for Michigan? — MI.
- ↑ Michigan in Brief: Information About the State of Michigan . Library of Michigan. State of Michigan (July 2011)
- ↑ Coastal Management ProgramState of Michigan
- ↑ James E. Breck. Compilation of Databases on Michigan Lakes: Fisheries Technical Report 2004-2. — Fisheries Division, Michigan Department of Natural Resources, 2004. — P. 5. — 46 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Michigan.gov – Պաշտոնական կայք
|
|