Վաշինգտոն (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վաշինգտոն
Picto infobox map.png
Վաշինգտոն
անգլ.՝ Washington
flag of Washington Զինանշան
Flag of Washington.svg
Seal of Washington.svg
Washington in United States.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Օլիմպիա
Ամենաբարձր կետ Mount Rainier
Օրենսդրական մարմին Washington State Legislature
Միության մուտք նոյեմբերի 11, 1889 (42-րդ)
Պաշտոնական լեզուներ չկա
Բնակչություն
7 170 351 մարդ (2015)[1] (13 տեղ)
Տարածք 184 827 կմ² կմ² (18 տեղ)
Washington in United States.svg
Հիմնադրված է նոյեմբերի 11, 1889 թ.
Սահմանում է Բրիտանական Կոլումբիա, Այդահո և Օրեգոն
Ժամային գոտի UTC-8 և America/Los Angeles
Փոխարինեց Washington Territory
ISO 3166-2 կոդ US-WA
Անվանված է Ջորջ Վաշինգտոն
Մականուն The Evergreen State
Միության մուտք նոյեմբերի 11, 1889 (42-րդ)
Կոորդինատներ: 47°30′ հս․ լ. 120°30′ ամ. ե. / 47.500° հս․. լ. 120.500° ավ. ե. / 47.500; 120.500
access.wa.gov

Վաշինգտոն (անգլերեն՝ Լսել Washington), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Նահանգի վարչական կենտրոնը Օլիմպիա քաղաքն է, ամենախոշոր քաղաքը Սիեթլ-ն է` 6 830 038 մարդ բնակչությամբ (2011 թ.): Որպեսզի չշփոթեն մայարաքաղաք Վաշինգտոնը նահանգի հետ, շատ հաճախ մայրաքաղաքի անվանմանը ուղեկցում է «Կոլումբիայի շրջան» անունը (իսկ անգլերեն տարբերակով՝ «Washington, D.C.»): Պաշտոնական կարգախոսն է «Հավերժ կանաչ նահանգ»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսց Վաշինգտոնը նահանգ սահմանակից է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգին, արևելքից սահմանակից է Այդահո նահանգին, իսկ հարավից՝ Օրեգոն նահանգին [2]: Արևմուտքից ջրային սահման ունի Խաղաղ օվկիանոսի հետ: Ընդհանուր մակերեսը կազմում է 184 827 կմ² (18-րդ տեղում է ԱՄՆ-ում), հողի մակերեսը կազմում է 172 587 կմ²:

Նահանգի արևմտյան ծայրակետը Ալավայի հրվանդանն է:

Էթնիկական ծագման բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության կամար

Վաշինգտոն նահանգը ունի պետական մայրուղիներ, ինչպես նաև լավ զագացած լաստանավային համակարգ, որն ամենամեծն է, ոչ միայն ԱՄՆ [3], այլև ամբողջ աշխարհում: Վաշինգտոն նահանգում գործում են 140 օդանավակայաններ, որոնցից 16-ը՝ պետական օդանավակայաններ են: Տրանսպորտը պատկանում է Վաշինգտոնի պետական դեպարտամենտին: Բացի այդ այնտեղ է գտնվում Բոինգ-Ֆիլդը, որը ԱՄՆ-ի հատուկ նշանակության օդանավակայաններից մեկն է:

Կան լայնածավալ ջրային ճանապարհներ Վաշինգտոնի խոշոր քաղաքներում։ Դրանց թվում են Սիեթլը, Բելվույուն, Տոմոկան (նավահանգիստ Տամոկա) և Օլիմպիան: Նահանգի մայրուղիները ԱՄՆ-ում կազմում են մի մեծ ցանց, այդ թվում, կամուրջները և խոշորագույն լաստանավային համակարգը: Վաշինգտոն նահանգում են գտնվում 5 ամենաերկար լողացող կամուրջներից 4-ը աշխարհում:

Կասկադյան լեռներում տրանսպորտի կազմակերպման համար պահանջվում է կատարել դժվարին աշխատանք: Վաշինգտոն նահանգում շահագործվում և պահպանվում են յոթ հիմնական ճանապարհ- լեռնանցքներ և ութ փոքր լեռնային թունելներ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի տվյալներով Վաշինգտոնի ՀՆԱ-ն կազմել է 268,5 միլիարդ դոլար (14-րդ տեղում է ԱՄՆ-ում): Այստեղ գտնվում են կորպորատիվ այնպիսի ընկերությունների շտաբկայաններ, ինչպիսիք են` Microsoft (գլխամասային գրասենյակը գտնվում է Ռեդմոնդում), Starbucks, Amazon.com, PACCAR և Valve:

Էվերեթը ունի արտադրական օբյեկտ` Boeing-ը:

Վաշինգտոնը Միացյալ Նահանգներում ունի հետադարձ հարկային համակարգ: Նահանգը չունի նաև կորպորատիվ շահույթի շահութահարկ:

Այստեղ 1989—2007 թվականներին հիմնվել է Icos կորպորացիան, որն էլ հայտնի է բիոտեխնոլոգիաների շուկայում: Ամենախոշոր ավտոարտադրողը «Քենուորթ»-ն է:

Վաշինգտոնը մեկն է այն 14 ԱՄՆ նահանգներից, որը ապաքրեականացրել է բժշկական մարիխուանան:

Խոշորագույն քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի տվյալներով հետևյալ քաղաներին են համարվում Վաշինգտոնի խոշորագույն քաղաքները[4][5]:

Կարգ Քաղաք Բնակչություն
1 Սիեթլ 602 000
2 Սպոկան 205 500
3 Տակոմա 203 400
4 Վանկուվեր 164 500
5 Բելվույու 120 600
6 Էվերետտ 103 500
7 Սոպկան-Վալլի 89 440
8 Ֆեդերալ-Ուեյ 88 580
9 Քենթ 88 380
10 Յակիմա 84 850
11 Ռենթոն 83 650
12 Բելլինգհեմ 76 130
13 Օբերն 67 485
14 Քեննեվիք 67 180
15 Լեյքվուդ 58 840

Քույր շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարևան նահանգներ և երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական թանգարան Մերիհիլլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]