Միսսուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Միսսուրի
Missouri
Flag of Missouri Զինանշան
Flag of Missouri.svg
Seal of Missouri.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է ԱՄՆ
Վարչկենտրոն Ջեֆերսոն Սիթի
Օրենսդրական մարմին Missouri General Assembly
Միության մուտք օգոստոսի 10, 1821 (24-րդ)
Պաշտոնական լեզուներ չկա
Բնակչություն
6 083 672[1] (18 տեղ)
Տարածք 180 533 կմ² (21 տեղ)
Missouri in United States.svg
Հիմնադրված է օգոստոսի 10, 1821 թ.
Սահմանում է Իլինոյս, Արկանզաս, Թենեսի, Կենտուկի, Օկլահոմա, Կանզաս, Նեբրասկա և Այովա
Ժամային գոտի UTC-6, Central Time Zone և America/Chicago
ISO 3166-2 կոդ US-MO
Անվանված է Միսսուրի
Մականուն The Show Me State
Միության մուտք օգոստոսի 10, 1821 (24-րդ)
Կոորդինատներ: 38°30′ հս․ լ. 92°30′ ամ. ե. / 38.500° հս․. լ. 92.500° ավ. ե. / 38.500; 92.500
http://www.mo.gov

Միսսուրի (անգլերեն՝ Լսել Missouri), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում, Միսսիսիպի և Միսսուրի գետերի ավազաններում։ Տարածությունը 180,4 հազար կմ² է, բն․ 5,99 մլն (2010, 70%֊ը՝ քաղաքային)։ Վարչական կենտրոնը՝ Ջեֆերսոն Սիթի։

Խոշոր քաղաքներն են Սենտ Լուիսը և Կանգաս Սիթին։ Մակերևույթը դեպի արևմուտք աստիճանաբար բարձրացող ալիքավոր հարթավայր է։ Հարավում կրաքարային Օզարկ սարավանդն է (բարձրությունը՝ մինչև 540 մ)։ Կլիման բարեխառն է։ Ինդուստրիալ-ագրարային նահանգ է։ Կա կապարի (I տեղը՝ ԱՄՆ-ում), երկաթի հանքաքարի, քարածխի, բարիտի, շինանյութերի արդյունահանում։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և սննդի արդյունաբերությունը։ Զարգացած են ավիահրթիռային («Մագդոնել- Դուգլաս», Սենտ Լուիսում), ավտոմոբիլային (Կանզաս Սիթիում, Սենտ Լուիսում), ռադիոէլեկտրոնային, քիմիական, մսի պահածոների, ալրաղաց արդյունաբերությունը։ Կա ճանապարհաշինական, գյուղատնտտեսական և կարի մեքենաների արտադրություն, կաշվի-կոշիկի, ցեմենտի արդյունաբերություն, սև և գունավոր մետալուրգիա։ Անասնապահությունը տալիս է նահանգի գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի 70% ֊ը։ Մշակում են եգիպտացորեն, սոյա, ցորեն, վարսակ, Միսսիսիպի գետի հովտում՝ բամբակենի։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը բացատրում են երկու կերպ։ Տեղացի հնդկացիների՝ ալդոնքինների լեզվով բառացի նշանակում է «մեծ նավակ» (միսի՝ «մեծ», ուրի՝ «նավակ») և կազմված է տոհմի՝ «մեծ նավակներ ունեցող մարդիկ» անունից։ Երբեմն իմաստավորում են որպես «աղմկոտ գետ» (գետի ջուրը պղտոր է, ցեխագորշավուն)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987: ISBN 5-545-00020-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MO.gov – Պաշտոնական կայք


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png