Սենթ Լուիս
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Սենթ Լուիս | |||
| ֆրանսերեն՝ Saint-Louis անգլ.՝ St. Louis | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Միսսուրի | ||
| Հիմնադրված է | 1764 թ. | ||
| Մակերես | 171,02625 կմ² | ||
| ԲԾՄ | 149 մետր | ||
| Բնակչություն | ▼301 578 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | ||
| Հեռախոսային կոդ | 314 | ||
| Փոստային դասիչ | 63101, 63102, 63103, 63104, 63105, 63106, 63107, 63108, 63109, 63110, 63111, 63112, 63113, 63114, 63115, 63116, 63117, 63118, 63119, 63120, 63121, 63122, 63123, 63124, 63125, 63126, 63127, 63128, 63129, 63130, 63131, 63132, 63133, 63134, 63135, 63136, 63137, 63138, 63139, 63140, 63141, 63143, 63144, 63145, 63146, 63147, 63150, 63151, 63155, 63156, 63157, 63158, 63160, 63163, 63164, 63166, 63167, 63169, 63171, 63177, 63178, 63179, 63180, 63188, 63195, 63197 և 63199 | ||
| Պաշտոնական կայք | greaterstlinc.com(անգլ.) | ||
|
| |||
Սենթ Լուիս (անգլ.՝ St. Louis [seɪnt ˈluːɪs] կամ [sænt ˈluː.iː], ֆրանսերեն՝ Saint-Louis [sɛ̃ ˈlwi]), անկախ քաղաք ԱՄՆ-ում[3], Միսսուրի նահանգում։ Իր անվանումը ստացել է ֆրանսիացի գաղութարարների կողմից Լյուդովիկոս 9-րդի պատվին։ Բնակչությունը` 316 540 մարդ (2016 թվակականի տվյալներով)[4]։ Ոչ պաշտոնական անվանումներն են`«Քաղաք-դարպաս» և «Դամբարանաբլուրների քաղաք»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ ֆրանսիական գաղութարարների գալը, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է քաղաքը, բնակվում էին հնդկացիները` դամբարանաբլուրների շինարարների մշակույթի ներկայացուցիչները, որոնց շնորհիվ Սենթ Լուիսը ստացել է իր «Դամբարանաբլուրների քաղաք» անվանումը։
Բնակավայրը, որտեղ այժմ գտնվում է Սենթ Լուիս քաղաքը, հիմնադրվել է 1763 թվականին ֆրանսիացիների կողմից։
1766-1768 թվականներին բնակավայրը ղեկավարել է ֆրանսիացի նահանգապետ Լուի Սենտ Անժ դե Բելրիվ։ Այնուհետև վերահսկողությունն անցել է իսպանացի նահանգապետերին։ 1800 թվականին բնակավայրի բնակչությունը կազմում էր մոտ 1000 մարդ։ ԱՄՆ-ն Սենթ Լուիսը ձեռքբերեց Ֆրանսիայից 1803 թվականին գործարքի արդյունքում, որը ստացել է «Լուիզիանական գործարք» անվանումը։

Սենթ Լուիսը պաշտոնապես գրանցվել է որպես քաղաք 1809 թվականի նոյեմբերի 9-ին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Միսսիսիպի գետի ափին, նրա մեջ Միսսուրի (գետ) գետի թափվելու վայրից դեպի հարավ։ Սահմանակցում է Սենթ Լուիս շրջանի հետ, սակայն դրա մասը չի համարվում։ Ավարձաններում գտնվում են բլրապատ պրերիաները և Կահոկիա կրաքարային դամբարանաբլուրները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գերակշռում են չափավոր ցամաքային կլիման, քանի որ քաղաքի մոտ չկան ոչ բարձր լեռնազանգվածներ, ոչ էլ խոշոր ջրային տարածություններ։ Տարածքը գտնվում է ինչպես Կանադայից եկող սառը արկտիկական հոսանքների, այնպես էլ Մեքսիկական ծոցի խոնավ արևադարձային զանգվածների ազդեցության տակ։
Միջին ջերմաստիճանը կազմում է 13,5 °C, տեղումների տարեկան քանակը` 980 մմ։ Ամռանը ջերմաստիճանը հասնում է 32 °C-ի, իսկ ձմռանը սովորաբար իջնում մինչև −6 °C: Դիտվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան` −30 °C և ռեկորդային բարձր ջերմաստիճան` 47,2 °C:
1995 և 1999 թվականներին շոգ եղանակի և բարձր խոնավության պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել։
Տարվա ընթացքում 40-50 օրը կարող են լինել ամպրոպային և երբեմն ուղեկցվել մրրկասյուներով։
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| միջին առավելագույնը (°C) | 3,1 | 5,8 | 12,5 | 19,3 | 24,5 | 29,5 | 31,8 | 30,7 | 26,6 | 20,2 | 12,6 | 5,3 | 18,5 |
| միջին ջերմաստիճանը (°C) | −1,5 | 1,0 | 7,2 | 13,7 | 18,9 | 24,1 | 26,5 | 25,3 | 21,2 | 14,6 | 7,8 | 1,0 | 13,3 |
| միջին նվազագույնը (°C) | −6,2 | −3,8 | 1,9 | 8,0 | 13,3 | 18,7 | 21,3 | 19,9 | 15,8 | 9,0 | 3,1 | −3,3 | 8,1 |
| տեղումների քանակը (մմ) | 45,9 | 53,8 | 90,9 | 88,9 | 100,8 | 94,4 | 97,7 | 72,3 | 79,2 | 68 | 83,3 | 76,9 | 952,7 |
| Աղբյուր՝ World Climate | |||||||||||||
Քաղաքի համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենթ Լուիսը սպասարկում է երեք օդանավակայան։ Հասարակական տրանսպորտի համակարգի մեջ մտնոմ է մետրոպոլիտենը, միջքաղաքային, քաղաքային և մերձքաղաքային ավտոբուսները, տաքսի ծառայությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Explore Census Data – St. Louis city, Missouri — United States Census Bureau.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Missouri QuickFacts from the US Census Bureau Արխիվացված 2013-07-02 Wayback Machine.
- ↑ «American FactFinder». U.S. Census Bureau. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Լուիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| ||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 296)։ |
