Ամառային օլիմպիական խաղեր 1992

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամառային օլիմպիական խաղեր 1992
Olympic rings with white rims.svg
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Բացումհուլիսի 25, 1992
ՋահակիրAntonio Rebollo?
ԵրդվեցLuis Doreste? և Eugeni Asensio?
ԲացեցԽուան Կառլոս I Բուրբոն
Փակումօգոստոսի 9, 1992
ՄարզադաշտԲարսելոնայի օլիմպիական մարզադաշտ և Բարսելոնա
ՄարզիկներOlga Šplíchalová?, Li Aiyue? և Leng Chunhui?
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 1988
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 1996
Կայքolympic.org/barcelona-1992
Կոորդինատներ: 41°21′53.676000100007″ հս․ լ. 2°9′17.8200001″ ավ. ե. / 41.36491000002777696° հս․. լ. 2.154950000028° ավ. ե. / 41.36491000002777696; 2.154950000028
1992 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային օլիմպիական խաղեր 1992 (անգլ. 1992 Summer Olympics, ֆր.`Jeux Olympiques d'été de 1992, իսպ.`Juegos Olímpicos de Barcelona 1992, կատ.`Jocs Olímpics d'estiu 1992), անցկացվել է Բարսելոնայում 1992 թվականի հուլիսի 25-օգոստոսի 9: Խաղարկվել է 257 մեդալների հավաքածու: Խաղերին մասնակցում էին 9356 մարզիկ (6652 տղամարդ և 2704 կին) 169 թիմերի կազմում:

Օլիմպիական խաղերին մասնակից երկրների քարտեզ

Սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողությունը տեղի ունեցավ 1992 թվականի հուլիսի 25-ին Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում, որը գտնվում էր Մոնժուիկ լեռան վրա: Ըստ գնահատման` բացման արարողությունը դիտել է ավելի քան 2 միլիարդ հեռուստադիտող:

Արարողության գունեղ շոուի հիմնական լեյտմոտիվները դարձան Բարսելոնայի քաղաքները, ինչպես նաև Բարսելոնայի հիմնադրի` Հերակլեսի, սխրանքները: Արարողությանը մասնակցում էին ժամանակի բազում հայտնի երգիչներ` ծնունդով Բարսելոնայից սոպրանո Մոնսերատ Կաբալյեն և Վիկտորիա դե լոս Անխելեսը, մեցցո-սոպրանո Տերեսա Բերգանսան, տենորներ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը և Խայմե Արագալը (վերջին երկուսը ևս ծնվել էին Բարսելոնայում): «Բարսելոնա» երգը, որը գրվել էր օլիմպիական խաղերից հինգ տարի առաջ, նախատեսված էր հանրությանը ներկայացնել Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ, բայց 1991 թվականի նոյեմբերին երգիչը մահացավ և օլիմպիական խաղերին երգի ձայնագրությունը հնչեց:

Մարզիկների շքերթից հետո խոսքով հանդես եկան ՄՕԿ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը և խաղերի կազմկոմիտեի նախագահ, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I, ով պաշտոնապես հայտարարեց խաղերը բացված: Օլիմպիական օրհներգի հնչման ժամանակ բարձրացվեց օլիմպիական դրոշը: Օլիմպիական կրակը վառեց իսպանացի հրաձիգ Անտոնիո Ռեբոլնոն, ով մարզադաշտի կենտրոնից այրվող նետը արձակեց բաժակի ուղղությամբ: Ավանդական երդում տվեցին դատավորներն ու մարզիկները, մարզիկներից դա կատարեց հայտնի իսպանացի նավասպորտի վարպետ Լուիս Դորեստն, դատավորներից`Էուխենի Ասենսոն:

Գլխավոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին խաղերը ԽՍՀՄ փլուզումից հետո: Բարսելոնում ԽՍՀՄ նախկին 12 հանրապետությունների մարզիկներ հանդես եկան Միացյալ թիմի կազմում: Թիմային սպորտաձևերում Միացյալ թիմի ներկայացուցչի պարգևատրման ժամանակ բարձրացվում էր օլիմպիական դրոշը, իսկ ի պատիվ հաղթանակի հնչեցվում էր օլիմպիական օրհներգը: Անհատական մրցումներում բարձրացվում էր մարզիկի երկրի դրոշը, իսկ ի պատիվ հաղթանակի հնչեցվում էր մարզիկի պետության օրհներգը: Լիտվան, Լատվիան և Էստոնիան ձևավորել էին իրենց ազգային հավաքականները, սակայն այդ երկրների առանձին մարզիկներ հանդես էին գալիս Միացյալ թիմի կազմում: Հենց Միացյալ թիմը, ոչ պաշտոնական մեդալների թվով, զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
  • ՀՍՖՀ փլուզումից հետո օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Խորվաթիան, Սլովենիան և Բոսնիա և Հերցեգովինան: Հարավսլավիայի վրա դրված էին միջազգային սանկցիաներ, և այդ երկրի մարզիկները հանդես էին գալիս օլիմպիական դրոշի տակ որպես «անկախ օլիմպիական մասնակիցներ»:
  • Գերմանիայի հավաքականը երկրի միավորումից հետո առաջին անգամ խաղերին հանդես եկավ միասնական թիմով:
  • Առաջին անգամ, 1972 թվականին Մյունխենում կայացած օլիմպիական խաղերից հետո, խաղերին մասնակցեցին ՄՕԿ բոլոր անդամները (բացառությամբ Աֆղանստանի, Սոմալիի և Լիբերիի): ՀԱՀ հավաքականին, 28 տարվա բացակայությունից`ապարտհեյդի լուծարումից հետո, թույլատրեցին մասնակցել խաղերին:
  • Օլիմպիական խաղերում բադմինտոնի, բեյսբոլի և կանանց ձյուդոյի առաջնախաղը արեցին: 20 տարվա ընդմիջումից հետո սլալոմը կրկին ընդգրկվեց խաղային ծրագրի մեջ:
Սան Ժորդի սպորտի պալատ
  • Խաղերին կար երկու պաշտոնական երաժշտական թեմաներ: Առաջին`«Բարսելոնա» երգը, որը ձայնագրվել էր խաղերից 5 տարի առաջ Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ: Ծրագրվել էր, որ նրանք միասին երգը կկատարեն բացման արարողության ժամանակ, սակայն 1991 թվականի նոյեմբերին երգչը մահացավ և բացման արարողության ժամանակ հնչեց երգի ձայնագրությունը: Երկրորդ թեման`«Amigos Para Siempre» («Հավերժ ընկերներ») երգը, որը գրել էր Էնդրու Լլոյդ Ուեբերը և հնչեց փակման արարողության ժամանակ Սառա Բրայթմանի և Խոսե Կարերասի կատարմամբ:
  • Առաջին անգամ խաղերին մասնակցեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պրոֆեսիոնալ բասկետբոլիստները: ԱՄՆ հավաքականին,որը կազմված էր այնպիսի աստղերից, ինչպիսիք են`Մայքլ Ջորդան, Մեջիկ Ջոնսոն, Չարլզ Բարքլի և Լարի Բըրդ, լրագրողները անվանեցին Dream Team (երազանքի թիմ): ԱՄՆ հավաքականը հաղթեց օլիմպիական մրցաշարում, յուրաքանչյուր խաղ ավարտելով մեծ առավելությամբ:
  • Ամենաշատ ոսկե մեդալ (վեց)նվաճեց 20 ամյա բելառուս մարմնամարզիկ Վիտալի Շերբոն, որը հանդես էր գալիս Միացյալ թիմի կազմում: Այդ մեդալներից չորսը նա նվաճեց նույն օրը`օգոստոսի 2-ին, առանձին մարզագործիքներով մրցման ժամանակ:
  • Ռուս լողորդներ Ալեքսանդր Պոպովը և Եվգենի Սադովին նվաճեցին 2-ական ոսկե մեդալ ազատ ոճում, վերցնելով բոլոր ոսկիները 50-400մ հեռավորություններում:
  • Կանանց լողային ծրագրում առանձնանում էր երիտասարդ հունգարացի Քրիստինա Էգերսեգը, հաղթանակ տանելով 3 հեռավորություններում:
  • ԱՄՆ-ից Էվելին Էշֆորդը թեթև աթլետիկայի 4x100մետր մրցելույթում նվաճեց իր չորրորդ օլիմպիական ոսկե մեդալը:
  • Մյունխենի օլիմպիական խաղերի ահաբեկչության (իսրայելական մարզիկների սպանությունը Մյունխենի օլիմպիական գյուղում) 20-րդ տարելիցին իսրայելացի ձյուդոիստ Յաել Արադը նվաճեց երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալը`61 կգ քաշային կարգում արծաթե մեդալ:
  • Թեթև աթլետիկայի 10 000 մետր մրցավազքում հաղթեց եթովպացի Դերարտու Տուլուն, իսկ արծաթե մեդալը`սպիտակամորթ հարավաֆրիկացի Էլանա Մեյերը: Ավարտից հետո մարզիկները պատվո շրջանը անցան գրկախառնված, ցուցադրելով օլիմպիական ընտանիք վերադարձած Աֆրիկայի սև և ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակիչների հաշտությունը:
  • Սենսացիոն ավարտ ունեցավ տղամարդկանց 6-րդ թռիչքները: Հայտնի Սերգեյ Բուբկան չկարողացավ հաղթահարել նույնիսկ սկզբնական բարձրությունը, և հաղթող դարձավ Մակսիմ Տարասովը:
  • 400 մետր արգելապատնեշներով վազքում ամերիկացի Քեվին Յանգը հաղթեց միջազգային ռեկորդով`46,78վրկ, դառնալով առաջին մարդը մոլորակի վրա, ով կարողացավ հաղթահարել այդ հեռավորությունը 47վրկ-ից էլ շուտ:
  • Սեղանի թենիսի չորս ոսկե մեդալներից երեքը նվաճեցին Չինաստանի մարզիկները: Սակայն տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչը ստացվեց զուտ եվրոպական`շվեդացի Յան Ուվե Վալդները հաղթեց ֆրանսիացի Ժան-Ֆիլիպ Գասենին (օլիմպիական խաղերի ամբողջ պատմության մեջ Վալդների սեղանի թենիսի ոսկե մեդալը մնում է միակը եվրոպացիների համար):
  • Բռնցքամարտի մրցաշարը անցավ կուբացի աթլետների ճնշող առավելությամբ, նրանք հաղթեցին 12 կատեգորիաներից 7-ում, և ևս երկուսում զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:

Խաղերի արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների լավագույն տասնյակը, որոնք նվաճել են ամենաշատ մեդալները.

Երկիր Ոսկե մեդալ Ոսկի Արծաթե մեդալ Արծաթ Բրոնզե մեդալ Բրոնզ Արդյունք
1 Olympic flag.svgՄիացյալ թիմ 45 38 29 112
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 37 34 37 108
3 {{{2}}} Գերմանիա 33 21 28 82
4 {{{2}}} Չինաստան 16 22 16 54
5 {{{2}}} Կուբա 14 6 11 31
6 {{{2}}} Իսպանիա 13 7 2 22
7 Flag of South Korea.svg Հարավային Կորեա 12 5 12 29
8 {{{2}}} Հունգարիա 11 12 7 30
9 {{{2}}} Ֆրանսիա 8 5 16 29
10 {{{2}}} Ավստրալիա 7 9 11 27

Մեդալիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկներ, որոնք օլիմպիական խաղերում նվաճել են մեծ թվով մեդալներ

Մարզիկ Սպորտաձև Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1 Olympic flag.svgՄիացյալ թիմ Վիտալի Շերբո Մարմնամարզություն 6 0 0 6
2 Olympic flag.svgՄիացյալ թիմ Եվգենի Սադովիյ Լող 3 0 0 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նիկոլ Խեյսլետ Լող 3 0 0 3
Հունգարիա Հունգարիա Քրիստինա Էգերսեգի Լող 3 0 0 3
5 Olympic flag.svgՄիացյալ թիմ Ալեքսանդր Պոպով (լողորդ) Լող 2 2 0 4
6 Olympic flag.svgՄիացյալ թիմ Տատյանա Գուցու Մարմնամարզություն 2 1 1 4
Ռումինիա Ռումինիա Լիվինյա Միլոշովիչ Մարմնամարզություն 2 1 1 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սամմեր Սանդրես Լող 2 1 1 4

Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի կենտրոնը դարձավ Մոնժուիկ լեռան վրա գտնվող օլիմպիական համալիրը`օլիմպիական մարզադաշտի շրջակայքում: Բացի այդ օլիմպիական խաղերը անցկացվեցին Բարսելոնայի այլ սպորտային համալիրներում ևս: Այս օլիմպիական խաղերի առանձնահատկությունն այն էր, որ մեծաթիվ մրցումներ անցկացվեցին արվարձաններում և մոտակա քաղաքներում`Բադալոնա, Գրանոլերս, Բանիոլես, Կաստելդեֆելս, Սեու դ'Ուրգել, Մոլլետ դել Վալես, Տեռասա, Օսպիտալետ դե Լյոբրեգատ և Վիլադեկանս: Ցուցադրական ֆուտբոլային մրցաշարը անցկացվեց Սարագոսայում, Վալենսիայում և Սաբադելում, իսկ եզրափակիչը`Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում: Առագաստանավային մրցույթները անցկացվեցին Բարսելոնայի նավահանգստում:


Մարզադաշտի անվանում Սպորտաձևեր Քաղաք
Stade olympique de Montjuic Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ Թեթև աթլետիկա, Բացման և փակման արարողություն Բարսելանա (Մոնժուիկ)
Palau Sant Jordi Սպորտի պալատ Սան Ժորդի Սպորտային մարմնամարզություն, Վոլեյբոլ և Հանդբոլ (եզրափակիչներ) Բարսելոնա(Մոնժուիկ)
Piscines Bernat Picornell Բերնատա Պիկորնելիի ջրային համալիր լող, Ջրագնդակ Բարսելոնա(Մոնժուիկ)
Institut National d’Education Physique de Catalogne Կատալոնիայի ֆիզիկական դաստիարակության ազգային ինստիտուտ Ազատ ոճի ըմբշամարտ, Հունահռոմեական ըմբշամարտ Բարսելոնա(Մոնժուիկ)
Palais de sports de Barcelone Բարսելոնայի սպորտի պալատ Գեղարվեստական մարմնամարզություն, Վոլեյբոլ Բարսելոնա(Մոնժուիկ)
Palais de la métallurgie Մետալուրգիայի պալատ Սուսերամարտ Բարսելոնա(Մոնժուիկ)
Piscine municipale de Montjuic Մոնջուիկի քաղաքային լողավազան Ջրացատկ, Ջրագնդակ Բարսելոնա(Մոնժուիկ)
Pavillon de l’Espagne industrielle Իսպանիայի արդյունաբերության տաղավար Ծանրամարտ Բարսելոնա(Մոնժուիկ)
Vélodrome de Horta Велодром Хорта Հեծանվային սպորտ Բարսելոնա (Վալ դ'Էբրոն)
Centre archer olympique Նետաձգության օլիմպիական կենտրոն Նետաձգություն (մարզաձև) Բարսելոնա(Վալ դ'Էբրոն)
Pavillon de Vall d’Hebron Վալ դ'Էբրոնի տաղավար Վոլեյբոլ Բարսելոնա(Վալ դ'Էբրոն)
Centre de tennis de Vall d’Hebron Վալ դ'Էբրոն թենիսի կենտրոն Թենիս Բարսելոնա (Վալ դ'Էբրոն)
Palau Blaugrana Բլաուգրանի սպորտի պալատ Ձյուդո Բարսելոնա
Camp Nou Մարզադաշտ Կամպ Նոու Ֆուտբոլ Բարսելոնա
Real Club de Polo Պոլո խաղերի արքայական ակումբ Ձիասպորտ, Ժամանակակից հնգամարտ Բարսելոնա
Port olympique de Barcelone Բարսելոնայի օլիմպիական նավահանգիստ Առագաստանավային սպորտ Բարսելոնա
Port olympique de Barcelone Բարսելոնայի օլիմպիական նավահանգիստ Առագաստանավային սպորտ Բարսելոնա
Pavillon de la Mar Bella Մար Բելլա տաղավար Բադմինտոն Բարսելոնա
Salle multisport Estació del Nord Ունիվերսալ դահլիճ «Հյուսիսային կայարան» Սեղանի թենիս Բարսելոնա
Palais des sports de Badalona Բադալոնի սպորտի պալատ Բասկետբոլ Բադալոն
Pavillon des pays catalans Կատալոնիայի տաղավար Բռնցքամարտ Բադալոն
Palais des sports de Granollers Գրանոլերսի սպորտի պալատ Հանդբոլ Գրանոլերս
Palais des sports de Granollers Գրանոլերսի սպորտի պալատ Հանդբոլ Գրանոլերս
Lac de Banyoles Լիճ Բանիոլես Ակադեմիական թիավարություն Բանիոլես
Canal olympique de Castelldefels Կաստելդեֆելսի օլիմպիական ալիքը Բայդարկաներով և կանոեներով թիավարություն Կաստելդեֆելս
Parc olympique du Segre Օլիմպիական զբոսայգի Սեգր Սլալոմ Սեու դ'Ուրգել
Centre de tir Mollet del Vallès Մոլյետ դել Վալյեսյի հրաձգության կենտրոն Հրաձգություն, Ստենդային հրաձգություն Մոլյետ դել Վալյես
Palais des sports de Terrassa Տեռասայի սպորտի պալատ Մականախաղ Տեռասա
Palais des sports de L’Hospitalet de Llobregat Օսպիտալետ դե Լյոբրեգատ սպորտի պալատ Բեյսբոլ Օսպիտալետ դե Լյոբրեգատ
Palais des sports de Viladecans Վիլադեկանսի սպորտի պալատ Բեյսբոլ Վիլադեկանս
Stade La Romareda Մարզադաշտ Լա Ռոմարեդա Ֆուտբոլ Սարագոսա
Stade Mestalla Մարզադաշտ Մեստալյա Ֆուտբոլ Վալենսիա
Stade de la Nova Creu Alta Մարզադաշտ դե լա Նովա Կրեու Ալտա Ֆուտբոլ Սաբադել

Կախարդաիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի կախարդաիրը դարձավ Կատալոնական հովվաշուն Կոբին, դիզայներ Խավիեր Մարիսկալոմի կողմից ստեղծված[1].

Մայրաքաղաքի ընտրության քվեարկության արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

91-րդ նիստ ՄՕԿ, 17 հոկտեմբերի 1986, Լոզան
Քաղաք Երկիր Ռաունդ 1 Ռաունդ 2 Ռաունդ 3
Բարսելոնա Իսպանիա 29 37 47
Փարիզ Ֆրանսիա 19 20 23
Բելգրադ Հարավսլավիա 13 11 5
Բրիսբեն Ավստրալիա 11 9 10
Բիրմինգհեմ Մեծ Բրիտանիա 8 8
Ամստերդամ Նիդերլանդներ 5  —

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любава Малышева. Плакат на новые ворота "Радио Свобода", 21.10.2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Official Film - Barcelona 1992 Olympic Games ՅուԹյուբում
Նախորդող:
Սեուլ
Ամառային օլիմպիական խաղեր 1992
Բարսելոնա
Հաջորդող:
Ատլանտա