Dream Team

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Ռոբինսոնն իրականացնում է տուգանային նետում

«Երազանքի թիմ» (անգլ.՝ Dream Team), լրագրողներն այսպես անվանեցին 1992 թվականի Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին մասնակցած Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի հավաքականին, որը կազմված էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «աստղերից»[1]: Իսպանիայում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ «Երազանքի թիմն» իրեն այնպես դրսևորեց, որ շատերի կարծիքով այն հանդիսանում է բասկետբոլի լավագույն թիմը, որ երբևէ եղել է բասկետբոլի պատմության ընթացքում[2]: Բարսելոնյան մրցումների ժամանակ միջին հաշվարկով «Երազանքի թիմն» իր յուրաքանչյուր մրցակցին հաղթել է 44 միավորի առավելությամբ: Եզրափակիչում այն հաղթեց Խորվաթիայի բասկետբոլի հավաքականին 117:85 հաշվով[3]: Թիմին մարզում էր Չուկ Դեյլին, ում օգնականներն էին Լենի Ուիլկենսը, Փի Ջեյ Կառլեսիմոն և Մայք Կրիժիժեվսկին[4]:

Երազանքների թիմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի եզրափակիչ փուլում Խորհրդային Միության հավաքականից Միացյալ Նահանգների բասկետբոլի հավաքականի պարտությունը մեծ արձագանք ստացավ[5], և 1989 թվականի սեպտեմբերին Պուերտո Ռիկոյում անցկացված Միջազգային օլիմպիական կոմիտեի 95-րդ նստաշրջանում կայացվեց աննախադեպ որոշում, այն է՝ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներին թույլ տալ մասնակցել Օլիմպիական խաղերին: Այդ որոշման դեմ Խորհրդային Միության ներկայացուցիչները դեմ քվեարկեցին[6]: «Երազանքների թիմի» խաղացողների առաջին տասնյակի անունները պաշտոնապես հրապարակվեց 1991 թվականի սեպտեմբերին: Այդ ցուցակում ընդգրկված էին Մայքլ Ջորդանն ու Սկոտի Պիպենը «Չիկագո Բուլսից», Ջոն Սթոքթոնն ու Կարլ Մելոունը «Յութա Ջազից», Մեջիք Ջոնսոնը «Լոս Անջելես Լեյքերսից», Լարի Բըրդը «Բոստոն Սելտիքսից», Պատրիկ Յուինգը «Նյու Յորք Նիքսից», Քրիս Միլինը «Գոլդեն Սթեյթ Ուորիորսից», Դեյվիդ Ռոբինսոնը «Սան Անտոնիո Սփըրսից» և Չարլզ Բարքլին «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսից» (ով հետագայում տեղափոխվեց «Ֆինիքս Սանզ»): Դեյվիդ Ռոբինսոնը ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1988 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և շատ էր ցանկանում Բարսելոնայում նվաճել ոսկե մեդալ[5][7]:

Թիմի 11-րդ խաղացողի տեղին հավակնում էին Կլայդ Դրեկսլերը («Պորտլենդ Թրեիլ Բլեիզերս») և Այզեա Թոմասը («Դեթրոյիթ Պիստոնս»)[8]: 1992 թվականի մայիսի 12-ին Կլայդ Դրեկսլերը Դյուկի համալսարանից Քրիստիան Լեթների: Լեթները միակ խաղացողն էր, ով հավաքականի կազմում ընդգրկվեց առանց պրոֆեսիոնալ փորձի՝ առաջ անցնելով երիտասարդ Շաքիլ Օ'Նիլին[9]: Գոյություն ունի վարկած, որ Այզեյա Թոմասը չընդգրկվեց ազգային հավաքականի կազմում, քանի որ Մայքլ Ջորդանը իր մասնակցության դիմաց առաջադրել էր պայման այն մասին, որ թիմում չընդգրկվի Թոմասը:

Ամերիկայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունիսի 28-ին «Երազանքների թիմը» հանդես եկավ Պորտլենդում տեղի ունեցած Ամերիկայի առաջնությունում՝ օլիմպիական առաջնության որակական փուլում: Առաջին խաղում Միացյալ Նահանգների հավաքականը 136:57 հաշվով ջախջախեց Կուբայի ազգային հավաքականին: Գրանցելով ևս չորս հաղթանակ՝ 1992 թվականի հուլիսի 5-ին ամերիկացիներն եզրափակիչում 127:80 հաշվով առաջ անցան Վենեսուելայի ազգային հավաքականին և նվաճեցին ոսկե մեդալ: Առաջնության ամենաարդյունավետ խաղացողը ճանաչվեց Չարլզ Բարքլի, ով միջինում մեկ խաղի ընթացքում հավաքել էր 16,3 միավոր[10]:

Խաղերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղ Ամսաթիվ ԱՄՆ միավորներ Մրցակցի միավորներ Մրցակից Տարբերություն
1 1992 թվականի հունիսի 28 136 57 Կուբա Կուբա +79
2 1992 թվականի հունիսի 29 105 61 Կանադա Կանադա +44
3 1992 թվականի հունիսի 30 112 52 Պանամա Պանամա +60
4 1992 թվականի հուլիսի 1 128 87 Արգենտինա Արգենտինա +41
5 1992 թվականի հուլիսի 3 119 81 Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո +38
6 1992 թվականի հուլիսի 5 127 80 Վենեսուելա Վենեսուելա
(չեմպիոնի կոչման համար խաղ)
+47
Աղբյուր [11]:

Իսպանիայում տեղի ունեցած Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերից յոթ շաբաթ առաջ ստեղծված «Երազանքների թիմի» մասնակցությունը խաղերին դարձավ մրցումների ամենավառ իրադարձությունը, որը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային բասկետբոլի հետագա զարգացման վրա: Առաջին անգամ Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում ընդգրկվել էին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ուժեղագույն խաղացողները, որոնցից էլ մարզիչ Չակ Դեյլինկազմել էր թիմ, որը պրոֆեսիոնալությամբ և տաղանդով նշանակալի կերպով գերազանցում էր ի մրցակիցներին: «Երազանքների թիմը» հաղթեց բոլոր 8 խղերում միջինում 43,8 միավորի տարբերությամբ, իսկ մարզիչն ամբողջ մրցաշրջանում ոչ մի ընդմիջում չվերցրեց: Ամերիկացիներկ ստորագրությունների համար Բարսելոնայում հերթ էին կանգնում ոչ միայն հանդիսատեսը, այլ նաև մրցակից թիմերի խաղացողները: Լիտվայի հավաքականը կիսաեզրափակիչում «Երազանքների թիմի» հետ խաղում ջախջախվեց 76:127 հաշվով, իսկ Խորվաթիայի թիմը եզրափակիչում պարտվեց 85:117 հաշվով:

«Հետագա Օլիմպիական խաղերում դուք դեռ կտեսնեք հրաշալի պրոֆեսիոնալ հավաքականներ, սակայն դրանցից ոչ մեկ չի կարող մրցել այս մեկի հետ», - Չակ Դեյլիի այս ոսքերը դարձան մարգարեություն[12]:

Խաղերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղ ԱՄՆ միավոր Մրցակցի միավոր Մրցակից Տարբերություն
1 116 48 Անգոլա Անգոլա +68
2 103 70 Խորվաթիա Խորվաթիա +33
3 111 68 Գերմանիա Գերմանիա +43
4 127 83 Բրազիլիա Բրազիլիա +44
5 122 81 Իսպանիա Իսպանիա +41
6 115 77 Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո +38
7 127 76 Լիտվա Լիտվա +51
8 117 85 Կաղապար:Դրոշավորում/Խոռվաթիա Խորվաթիա
(չեմպիոնի կոչման համար խաղ)
+32
Աղբյուր [4]

Խաղացողների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող GP GS FGM FGA FG% 3PM 3PA 3P% FTM FTA FT% PPG RPG APG
Բարքլի, ՉարլզՉարլզ Բարքլի 8 4 59 83 .711 7 8 .875 19 26 .731 18.0 4.1 2.4
Բըրդ, ԼարիԼարի Բըրդ 8 3 25 48 .521 9 27 .333 8 10 .800 8.4 3.8 1.8
Դրեկսլեր, ԿլայդԿլայդ Դրեկսլեր 8 3 37 64 .578 6 21 .286 4 10 .400 10.5 3.0 3.6
Յուինգ, ՊատրիկՊատրիկ Յուինգ 8 4 33 53 .623 0 0 .000 10 16 .625 9.5 5.3 0.4
Ջոնսոն, ՄեջիքՄեջիք Ջոնսոն 6 5 17 30 .567 6 13 .462 8 10 .800 8.0 2.3 5.5
Ջորդան, ՄայքլՄայքլ Ջորդան 8 8 51 113 .451 4 19 .211 13 19 .684 14.9 2.4 4.8
Լետներ, ԿրիստիանԿրիստիան Լետներ 8 0 9 20 .450 2 6 .333 18 20 .900 4.8 2.5 0.4
Մելոուն, ԿարլԿարլ Մելոուն 8 4 40 62 .645 0 0 .000 24 32 .750 13.0 5.3 1.1
Մալին, ԿրիսԿրիս Մալին 8 2 39 63 .619 14 26 .538 11 14 .786 12.9 1.6 3.6
Պիպեն, ՍկոտիՍկոտի Պիպեն 8 3 28 47 .596 5 13 .385 11 15 .733 9.0 2.1 5.9
Ռոբինսոն, ԴեիվիդԴեիվիդ Ռոբինսոն 8 4 27 47 .574 0 0 .000 18 26 .692 9.0 4.1 0.9
Սթոքթոն, ՋոնՋոն Սթոքթոն 4 0 4 8 .500 1 2 .500 2 3 .667 2.8 0.3 2.0

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած «Երազանքների թիմը» շատերի կողմից դիտարկվում է որպես լավագույն բասկետբոլային թիմ: 12-ից 11 խաղացողները ընդգրկվեցին NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկում (բացառությամբ Լետների): 2010 թվականին թիմը ներառվեց Նեիսմիթի անվան Բասկետբոլի փառքի սրահում, և հանդիսանում է յոթ թիմերից մեկը, որրը արժանացել է այդ պատվին: Բացի այդ, թիմի 12 խաղացողների 11-ը (բացառությամբ Լետների) և չորս մարզիչներից երեքը (բացառությամբ Կառլեսիմոյի) սրահում ներառվեցին առանձնահատուկ կերպով: Շատերի կարծիքով այս թիմը հսկայական դեր կատարեց սպորտի և մասնավորապես բասկետբոլի զարգացման գործում, քանի որ Իսպանիայում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերը հեռարձակվում էին աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Թիմի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Բարսելոնայում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած ԱՄՆ տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի կազմ
Խաղացողներ Մարզիչներ
Դիրք # Անուն Հասակ Քաշ Ակումբ
ՏՀ 4 Կրիստիան Լետներ 207 սմ 111 կգ Դյուկայի համալսարան
Կ 5 Դևիդ Ռոբինսոն 216 սմ 107 կգ Սան Անտոնիո Սփըրս
Կ 6 Պատրիկ Յուինգ 213 սմ 110 կգ Նյու Յորք Նիքս
ԹՀ 7 Լարի Բըրդ 206 սմ 100 կգ Բոստոն Սելտիքս
ԹՀ 8 Սկոտի Պիպեն 201 սմ 95 կգ Չիկագո Բուլս
ՀՊ 9 Մայքլ Ջորդան 198 սմ 91 կգ Չիկագո Բուլս
ՀՊ 10 Կլայդ Դրեքսլեր 201 սմ 100 կգ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
ՏՀ 11 Կարլ Մելոուն 206 սմ 115 կգ Յութա Ջազ
Խ 12 Ջոն Սթոքթոն 185 սմ 79 կգ Յութա Ջազ
ԹՀ 13 Քրիս Մալին 201 սմ 98 կգ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
ՏՀ 14 Չարլզ Բարքլի 198 սմ 110 կգ Ֆինիքս Սանս
Խ 15 Մեջիք Ջոնսոն 206 սմ 100 կգ Լոս Անջելես Լեյքերս
Գլխավոր մարզիչ
Մարզչի օգնականներ

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղ՝ առաջին
  • Խաղերի արդյունք՝ 8-0
  • Պարտություն՝ չկա
  • Միավորների՝ 117 միավոր (1-ին տեղի խաղում)
  • Միավորների տարբերություն՝ 44 միավոր (1-ին տեղի խաղում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хашимов, Ардашер (Sher) (09.11.2013)։ «20 фактов о Dream Team, которых вы не знали»։ Sports.ru (ռուսերեն) 
  2. ESPN (05.05.2012)։ «This Day in Sports: The Dream Team Takes Gold in Barcelona»։ espn.go.com (անգլերեն) 
  3. NBA (12.08.2010)։ «The Original Dream Team»։ nba.com (անգլերեն) 
  4. 4,0 4,1 USA Basketball (12.08.2010)։ «Games of the XXVth Olympiad — 1992»։ usabasketball.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-18-ին 
  5. 5,0 5,1 Tim Povtak. «Robinson is riveted on gold». Orlando Sentinel. June 30, 1992. Retrieved on August 13, 2010.(անգլ.)
  6. Jack McCallum. «Lords Of The Rings». Sports Illustrated. February 18, 1991. Retrieved on August 12, 2010.(անգլ.)
  7. Sam Smith. «Olympian Jordan: 'We’ll kill 'em'». Chicago Tribune. September 22, 1991. 13.
  8. Whitaker Lang (2012-07)։ «The Dream Will Never Die: An Oral History of the Dream Team»։ GQ։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 2012-06-12 (անգլ.)
  9. «Drexler, Laettner join Olympic team». Reading Eagle. May 13, 1992. Retrieved on August 12, 2010.(անգլ.)
  10. «MEN'S TOURNAMENT OF THE AMERICAS -- 1992»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-05-07 
  11. «USAB: MEN'S TOURNAMENT OF THE AMERICAS -- 1992 >»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-07-ին։ Վերցված է 2012-03-04 
  12. Седьмая Dream Team и её предшественницы(չաշխատող հղում) // «Спорт-Экспресс», 5 сентября 2006 года