Չարլզ Բարքլի
|
Charles Barkley | |||||
| Դիրքը | Ծանր հարձակվող | ||||
|---|---|---|---|---|---|
| Համար | № 34, 32, 14, 4 | ||||
| Ի ծնե տրված անունը | Չարլզ Ուեյդ Բարքլի Charles Wade Barkley | ||||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 20, 1963 (63 տարեկան) | ||||
| Ծննդավայր | |||||
| Հասակ | 1,98 մ | ||||
| Քաշ | 114 կգ | ||||
| Դպրոց | Լիդսի ավագ դպրոց (Լիդս, Ալաբամա) | ||||
| համալսարան | Օբուրն (1981–1984) | ||||
| Դրաֆթի տարի | 1984 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ | ||||
| Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սեվնթիսիքսերս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
Կարիերայի ցուցանիշներ | |||||
| 23 757 միավոր (22,1 մ/խ) 12 546 անդրադարձ (11,7 ա/խ) 4215 փոխանցում (3,9 խ/խ) | |||||
| |||||
Չարլզ Ուեյդ Բարքլի (անգլ.՝ Charles Wade Barkley, փետրվարի 20, 1963[1][2][3][…], Leeds), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սեվնթիսիքսերս» (1984–1992), «Ֆինիքս Սանս» (1992–1996) և «Հյուստոն Ռոքեթս» (1996–2000) ակումբներում՝ որպես ծանր հարձակվող։ Համարվել է լիգայի պատմության լավագույն ծանր հարձակվողներից մեկը։
Լիդսի դպրոցն ավարտելուց հետո երեք մրցաշրջան անցկացրել է Օբուրնի համալսարանում, որից հետո մուտք գործել NBA՝ 1984 թվականին անցկացված դրաֆթի ժամանակ՝ ընտրվելով հինգերորդը «Ֆիլադելֆիա Սիքսերսի» կողմից։ 5-ական անգամ արժանացել է All-NBA առաջին և երկրորդ թիմ խորհրդանշանական հավաքականի անդամ, ինչպես նաև մեկ անգամ՝ All-NBA երրորդ թիմ, 11 անգամ ճանաչվել է NBA-ի աստղ՝ 1991 թվականին հռչակվելով բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 1993 թվականին ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր խաղացող։ NBA-ի 50-ամյակի կապակցությամբ հռչակվել է լիգայի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստներից մեկը։
Բարքլին եղել է Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի՝ «Դրիմ թիմի» անդամ, որի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ Բարսելոնայի (1992) և Ատլանտայի (1996) օլիմպիական խաղերում։
Բասկետբոլիստի կարիերայից Բարքլին հեռացել է 2000 թվականին։ 2006 թվականին ճանաչվել Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ[4]։ Բասկետբոլիստի կարիերայից հեռանալուց ի վեր Բարքլին աշխատում է TNT հեռուստաալիքում՝ որպես NBA-ի հանդիպումների վերլուծաբան։ Հանդիպումների վերլուծությունից բացի նաև մի շարք գրքերի հեղինակ է։ Որոշակի հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև քաղաքականության ասպարեզում՝ 2008-ի հոկտեմբերին հայտարարելով, որ կառաջադրվի 2014 թ. Ալաբամայի նահանգապետի ընտրություններում, սակայն որոշումից ետ է կանգնել 2010-ին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://espn.go.com/nba/player/bio/_/id/37/charles-barkley
- ↑ http://espn.go.com/nba/player/stats/_/id/37/charles-barkley
- ↑ Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ «Փառքի սրահի անդամները». Բասկետբոլի փառքի սրահ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ cnbc.com, Թվիթերի օգտատերերը «հիմարներ» են(չաշխատող հղում) , Վերցված է հուլիսի 21, 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-10-30 Wayback Machine
- Charles Barkley: NBA.com կենսագրությունը
- Չարլզ Բարքլի - էջը IMDb-ում
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բարքլի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բարքլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ
- Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի բասկետբոլիստներ
- Հյուստոն Ռոքեթսի բասկետբոլիստներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- Չօգտագործվող համարներով NBA բասկետբոլիստներ
- Ամերիկացի մարզական լրագրողներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի մեդիա գործիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային գործիչներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ