Կենտրոնական (բասկետբոլ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Կենտրոնական կամ 5-րդ համար, դիրք բասկետբոլ սպորտաձևում, որի դերում հանդես եկող բասկետբոլիստը սովորաբար պետք է լինի թիմի ամենաբարձրահասակը, ինչպես նաև կարող է լինել ամենամարմնեղը կամ ամենաուժեղը։ Նշանակվում է Կ (C) տառով։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող այժմյան կենտրոնականների հասակը տատանվում է 208-ից 221 սմ-ի միջև։
Կենտրոնականի հիմնական գործը հարձակման մեջ օղակի տակ պայքարելն է, այսինքն՝ կենտրոնականը պետք է մոտ գտնվի զամբյուղին, որովհետև շատ հաճախ կենտրոնականները կանոնավոր կերպով չեն կարողանում կատարել արդյունավետ միջին կամ երեքմիավորանոց նետումներ։ Պաշտպանության մեջ կենտրոնականը պետք է հնարավորինս ուշադիր հետևի գնդակին, որպեսզի հնարավոր դեպքերում բլոկ դնի, կամ էլ հակառակորդի ձախողված նետումից հետո տիրանա անդրադարձին։
Ենթադրվում է, որ կենտրոնականները և ծանր հարձակվողները վատ են իրացնում տուգանային նետումները, ուստի հակառակորդ թիմերը կարող են հենց նրանց վրա իրացնել միտումնավոր տուգանքներ։ Այս մարտավարությունն NBA-ում հայտնի դարձավ որպես «Hack-a-Shaq»։
Տես Նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պաշտպաններ | 1. Խաղարկող | Խաղարկող-ռմբարկու (PG/SG) | ||
| 2. Հարձակվող պաշտպան | Պաշտպան-հարձակվող/Սվինգմեն (SG/SF կամ SG/PF) | |||
| Հարձակվողներ | 3. Թեթև հարձակվող | Անկյունային (SF/PF) | ||
| 4. Ծանր հարձակվող | Խաղարկող-հարձակվող (PG/SF կամ PG/PF) | |||
| Կենտրոնական | 5. Կենտրոնական | Հարձակվող-Կենտրոնական/Բիգմեն (SF/C կամ PF/C) | ||
| Ֆրոնտքորտ (SF/PF/C) | Թիմի ավագ | Գլխավոր մարզիչ | | ||||