Շաքիլ Օ'Նիլ
![]() Shaquille O'Neal | ||
![]() | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | 32, 34, 33, 36 | |
Ի ծնե տրված անունը | Շաքիլ Ռաշոն Օ'Նիլ Shaquille Rashaun O'Neal | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1972 (51 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 2,16 մ | |
Քաշ | 147 կգ | |
համալսարան | Լուիզիանայի նահանգային համալսարան (1989–1992) | |
Դրաֆթի տարի | 1992 / ռաունդը` 1, ընտր.` 1 | |
Դրաֆթ ակումբ | Օռլանդո Մեջիք | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
28 596 միավոր (23,7 մ/խ), 13 099 անդրադարձ (10,9 ա/խ), 2 732 բլոկ (2.3 բ/խ) |
Շաքիլ Ռաշոն Օ'Նիլ (անգլ.՝ Shaquille Rashaun O'Neal, մարտի 6, 1972[1][2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4]), հայտնի նաև Շաք (Shaq) մականվամբ, ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Կշռելով 147 կգ և ունենալով 216 սմ հասակ, Օ'Նիլը համարվել է NBA-ի ամենածանրքաշային բասկետբոլիստներից և լիգայի պատմության մեծագույն կենտրոնականներից մեկը։ 19 տարվա մարզական կարիերայի ընթացքում չորս անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը։
Պրոֆեսիոնալ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիզիանայի նահանգային համալսարանի կարիերայից հետո Օ'Նիլը մուտք է գործում NBA-ի 1992 թվականի դրաֆթ` ընտրվելով «Օռլանդո Մեջիքի» կողմից` 1-ին ընտրության իրավունքով։ Օ'Նիլը շատ արագ կերպով դառնում է լիգայի լավագույն կենտրոնականներց մեկը։ 1992-93 մրցաշրջանում հաղթում է «Տարվա նորեկ» (Rookie of the Year) մրցանակը։ Այնուհետև իր թիմին հասցնում է 1995 թվականի փլեյ-օֆֆ։ «Մեջիքում» 4 տարի հանդես գալուց հետո Օ'Նիլը տեղափոխվում է «Լոս Անջելես Լեյքերս», որի կազմում ունենում է հաջողված կարիերա՝ հաջորդաբար հաղթելով NBA-ի գավաթը 2000, 2001 և 2002 թվականներին (ամեն անգամ ստանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչումը)։ Այնուհետև իր և Կոբի Բրայանտի միջև առաջացած որոշակի տարաձայնությունների պատճառով Օ'Նիլը 2004 թ.-ին տեղափոխվում է «Մայամի Հիթ»։ «Հիթի» կազմում Օ'Նիլը 2006 թ.-ին հաղթում է իր թվով չորրորդ NBA-ի գավաթը։ 2007-2008 մրցաշարի միջնամասում Օ'Նիլը տեղափոխվում է «Ֆինիքս Սանս»։ Մրցաշրջանից ավարտից հետո նոր պայմանագիր կնքում է Լեբրոն Ջեյմսի «Կլիվլենդ Կավալիերսի» հետ։ 2010–2011 մրցաշրջանն անցկացնելով «Բոստոն Սելտիքսի» կազմում՝ Օ'Նիլը վերջնականապես անցնում է թոշակի։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազարտային խաղ (1994)
- Կազաամ (1996)
- Գուդ բուրգեր (1997)
- Պողպատ (1997)
- Նա լավ է խաղում (1998)
- Հիանալի օր Հիփ հոփում (1998)
- Ուոշը (2001)
- Ֆրեդդին (2001)
- Մայրամուտից հետո (2004)
- Շատ սարսափելի կինո 4 (2006)
- Տնային նապաստակը (2008)
- Ջեք և Ջիլ (2011)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/614/shaquille-oneal
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/_/id/614/shaquille-oneal
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/614/shaquille-oneal
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NBA.com էջ
- Շաքիլ Օ'Նիլ - IMDb էջ
|
- Ապրող անձինք
- 1972 ծնունդներ
- Մարտի 6 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Օռլանդո Մեջիքի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Լեյքերսի բասկետբոլիստներ
- Մայամի Հիթի բասկետբոլիստներ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ
- Կլիվլենդ Կավալիերսի բասկետբոլիստներ
- Բոստոն Սելտիքսի բասկետբոլիստներ
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Չօգտագործվող համարներով NBA բասկետբոլիստներ
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Interscope Records-ի արտիստներ
- Կեղծանուններ