Բասկետբոլի փառքի սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bas.jpg

Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ (անգլ.՝ Naismith Memorial Basketball Hall of Fame), բասկետբոլի հայրենիք Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գտնվող համալիր։ Իր անվանումը ստացել է ի պատիվ բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի։

Սրահը ստեղծված է եղել 1959 թվականին, հանրության համար բացվել է 1968 թվականի փետրվարի 17-ին։ Փառքի սրահի անդամ կարող են հռչակվել բասկետբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մարզիկներ, մարզիչներ, ֆունկցիոներներ և այլ անձինք։ Ի տարբերություն ամերիկյան այլ Փառքի սրահների, օրինակ ամերիկյան ֆուտբոլի և բեյսբոլի սրահների, բասկետբոլային սրահի անդամ կարող են դառնալ ոչ միայն ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստները, այլ նաև սիրահարները և այլերկրացիները։ Փառքի սրահում կարող են կանայք ներկայացված լինել նաև (օրինակ, կանանց բասկետբոլի ստեղծող Սենդա Բերենսոնը1992 թվականի մայիսի 11-ին Փառքի սրահի անդամ է հռչակվել նաև խորհրդային պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Սերգեյ Բելովը։ Բացի առանձին անձանցից՝ Փառքի սրահ են ընդունված նաև վեց թիմ[1]։ 1985 թվականին Փառքի սրահը տեղափոխվել է Կոնեկտիկուտ գետի արևելյան ափ, իսկ 2002 թվականի սեպտեմբերի 28-ին Փառքի սրահը տեղափոխվել է իր պատմոթյան մեջ երրորդ շենքը։ 7400 մ² տարածքով համալիրը արժեցել է 45 ԱՄՆ դոլար։

Փառքի սրահի նոր անդամների ծիսակատարությունը ամենամյա բնույթ ունի, չնայած այն փաստին, որ 1968 և 2007 թվականներին սրահ ոչ ոք չի ընդունվել[2]։ 2011 թվականի դրությամբ փառքի սրահում կա 305 մարդ (այդ թվում նաև Ջոն Վուդենը, Լեննի Ուիլքենսը, Բիլ Շերմանը ընդունվել են երկու անգամ. որպես խաղացողներ և մարզիչներ) և 8 թիմ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg