Լարի Բըրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Լարրի Բըրդ
Larry Bird
Larry Bird layup.jpg
Դիրքը Ծանր հարձակվող/ թեթև հարձակվող
Համար № 33
Ի ծնե տրված անունը Լարրի Ջո Բըրդ
Larry Joe Bird
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1956 (58 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վեսթ Բեյդեն, Ինդիանա ԱՄՆ
Ազգություն Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 100 կգ
համալսարան Ինդիանա սթեյթ (1976–1979)
Դրաֆթի տարի 1978 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 6-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 1979-1992
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (1979–1992)
Որպես մարզիչ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (1997–2000)
Կարիերայի ցուցանիշներ
Միավորներ` 21 791 (24,3 մ/խ)
Փոխանցումներ` 5695 (6,3 փ/խ)
Անդրադարձ` 8974 (10,0 ա/խ)

Լարրի Ջո Բըրդ (անգլ.` Larry Joe Bird, ծնվ.` դեկտեմբերի 7, 1956թ.), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ով իր ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում` որպես ծանր և թեթև հարձակվող։ «Սելտիքսի» կազմում Բըրդը երեք անգամ դարձել է NBA-ի չեմպիոն` 1981, 1984 և 1986 թվականներին։ 1998 թվականին Բըրդը դարձել է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ։ 1997թ.-ից մինչև 2000թ.-ը եղել է «Ինդիանա Փեյսերսի» գլխավոր մարզիչը։

Համարվում է բասկետբոլի պատմության մեծագույն մարզիկներից մեկը։[1]

Կարիերա[խմբագրել]

Լարրի Բըրդը ծնվել է Ուեսթ-Բադեն-Սպրինգս, ոչ մեծ քաղաքում, որտեղ բնակվում էին ուղիղ 2000 մարդ, որը գտնվում է Ինդիանա նահանգի հարավում, Ջորջինի ընտանիքում և Քլոդ Ժոզեֆ Բըրդի ընտանիքում: Նրա ծնողները ունեին Իռլանդական արմատներ: Նա եղել է 4-րդ երեխան ամբողջ ընտանիքի մեջ, ուներ 4 եղբայր (Մայք, Մարկ, Էդդի և Ֆեֆֆ) և մեկ քույր (Լինդա)[2]:

Լարրին ծնվել է շատ թույլ երեխա, ուներ դեմքի ձևախախտումներ՝ շրթունքների բացվածք: 5 տարեկանում վիրահատվել է, որից հետո նրա մոտ մնաց սպի (մեծանալով, նա թաքցրեց այդ սպին իր բեղերի տակ)[3]: Բըրդը հիշում էր, որ իր ընտանիքը փողի կարիք ուներ. «Եթե մենք չկարողանայինք մուծել բանկի հաշիվը և չունենայինք կոշիկներ, մայրս միշտ կոշիկներ էր գնում: Նա չէր վճարում բանկին, բայց երեխաները միշն կոշիկներ էին կրում[4]»:

Դեռահաս տարիքում Լարրին գնացել է տատիկի հետ ապրելու, քանի որ ընտանիքում չկար այնքան փող, որպեսզի երեխաները ապահովված լինեն: Ընտանիքի ծանր վիճակի պատճառը եղել է Լարրի հոր` Ջո Բըրդի ալկոհոլիզմը, ով Կորեական պատերազմից հետո հավանաբար տառապում էր հետնավնասվածքային սթրեսով: Նա փետրվարի 3-ին 1975 թվականին ամուսնալուծությունից հետո ինքնասպանություն գործեց, երբ Լարրին 18 տարեկան էր[5]: Դրանից հետո նրա մայրը, ով աշխատում էր մատուցողուհի, երեխաներին դաստիարակում էր միայնակ: Լարրին դպրոցում սովորելու տարիներին տարվեց բասկետբոլով. նա պարապում էր ամեն օր դպրոցի դասերից հետո: Դեռևս դպրոցական՝ Լարրին երկու անգամ ճանաչվել էր Ինդիանա նահանգի ամենալավ բասկետբոլիստ (1974, 1975)[3]: Իր ավարտական տարում Բըրդը միջինում հավաքում էր 31 միավոր, կատարում 21 ընտրություն և 9 արդյունավետ փոխանցում, հանդես էր գալիս Հայ Վելլի դպրոցում, որի համար էլ ընդգրկվել էր նահանգի հավաքականի մեջ[6]:

Ինդիանա նահանգի համալսարան[խմբագրել]

1974 թվականին Բլումենգտոնում գտնվող Ինդիանայի համալսարանից և հրավիրվեց բասկետբոլային ակումբ: Երիտասարդը միանգամից չհաշտվեց համալսարանի տեղանքի և աշակերտների թվի հետ: Իր մոր հիասթափությունից Լարրին 24 օրից հեռացավ Ինդիանայի համալսարանից: Լարրին վերադարձավ տուն`Ֆրենչ-Լիկ, որտեղ ընդունվեց հարևան Նորտվուդի համալսարան, բայց անտեղից կրկին հեռացավ, երբ իմացավ, որ նա պետք է սովորի 2 տարի և հետո 4 տարի քոլեջում: Լարրին ստացավ ճանապարհային դեպարտամենտ աշխատանքը[7], մի տարվա ընթաքում խաղաց Սիրողական սպորտային միացության կողմից (AAU)[8]: Մեկ տարի անց Բըրդը որոշեց գնալ Ինդիանա նահանգի Տերրե-Հոթ համալսարան, Բոբ Քինգ մարզչի մոտ: Իր առաջին տարին, որպես «Ինդիանա Սթեյթ Սիքամորզ» ակումբի խաղացող, Բըրդը մրցաշրջանը անցկացրել է խորը պահեստայիններին: Առաջին հենց խաղերից Լարրիին կոչում էին «մեծ ճերմակ հույս», իսկ 1975 թվականից նա ստացավ «Լեգենդար Լարրի» մականունը[3]: Իր երկրորդ ուսուցման տարում նա դարձավ «Սիքամորզ» ակումբի առաջնորդը, միջինում հավաքելով 32,8 միավոր, կատարելով 13,3 անդրադարձ խաղի ընթացքոում: Լարրին «Սիքամորզ»-ին օգնեց հասնել ռեկորդային հաղթանակներին և պարտություններին ակումբի ողջ պատմության մեջ—25:3[9]: Հաջորդ մրցաշրջանում Լարրին և «Սիքամորզ»-ը հասան քառորդ եզրափակչին:

1978/79 մրցաշրջանի սկզբին «Սիքամորզ» ակումբի հիմնական մարզիչը` Բոբ Քինգը կաթված տարավ և նրան փոխարինեց իր օգնական Բիլլ Հոդջեսը: Նա կարողացավ համոզել Լարրին մնալ ևս մի մրցաշրջան, երբ նրան դրաֆթի ժամանակ տեղափոխել էին «Բոսթոն Սելթիքս»: 1978/79 մրցաշրջանում Լարրիի ակումբը առանց պարտությունի հասավ ՆՍԱԱի եզրափակիչ, որտեղ նրանք պետք է խաղային Միչիգան նահանգի համալսարանի դեմ, որտեղ խաղում էր Բըրդի ապագա ՆԲԱ-ի մրցակիցը` Մեջիք Ջոնսոնը: Այդ խաղը հավաքեց ամենաշատ լսարանները ուսանողական չեմպիոնատի ողջ պատմության մեջ[10]: Չնայած նրան, որ Միչիգանը հաղթեց Ինդիանային 75-64, Լարրին նվաճեց բոոլոր առանձին մրցանակները. Տարվա ամենալավ խաղացողը (ըստ UPI, Sporting News), Նեյսմիթի, Ջոն Վուդենի, Ադոլֆ Ռապպայի և Օսկար Ռոբերտսոնի մրցանակաները: Ուսման ժամանակ Լարրին միջինում հավաքում էր 30,3 միավոր:

ՆԲԱ[խմբագրել]

1979—1983: Ակնթարթային ազդեցություն[խմբագրել]

1978 թվականի դրաֆթում հարձակվողին`Լարրի Բըրդին 6-րդ համարի ներքո ընտրեց «Բոսթոն Սելթիքս» ակումբը: Նա որոշեց համալսարանում սովորել ևս մեկ տարի, դրա համար էլ եկավ ակումբ մյուս տարի: «Սելթիքս»-ը իրավունք ուներ Բըրդի հետ պայմանագիր կնքել, ուստի Բըրդը պայմանագիրը կնքեց մինչև իր ուսանողական կարիերայի վերջը: Հաջորդ մրցաշրջանում ՆԲԱ-ը արգելեց հետ վերադարձնել ուսանողներին համալսարանական չեմպիոնատ (ՆՍԱԱ), եթե ՆԲԱ-ի ակումբը պայմանագիր է ստորագրել տվյալ խաղացողի հետ: Արգելքը ստացավ Բըրդի ուսանողական կանոները[11]:

Լարրի Բըրդը միացավ «Բոսթոն Սելթիքս»-ին 1979/80 մրցաշրջանում: Համար 33-ը նա վերցրեց ի պատիվ իր եղբոր, ով նույնպես բասետբոլիստ էր, խաղում էր դպրոցական մակարդակի, խաղում էր 33 համարի ներքո[12]: Առաջին մրցաշրջանում Լարրին օգնեց «Սելթիքս»-ին հաղթել 61 խաղ 21 պարտությունից, չնայած որ մի տարի առաջ ակումբը հաղթել էր ընդամենը 29 խաղ: Փլեյ-Օֆֆ-ում «Բոսթոն»ը պարտվեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբին, որը գլխավորում էր Ջուլիուս Իրվինգի հետ: Մրցաշրջանի վերջում, Լարրի Բըրդը դառնալով ակումբի ամենալավ միավորներ հավաքողը, անդրադարձ կատարողը և խլումներ կատարողը[13], ստացավ տարվա ամենալավ նորեկ մրցանակը[14]: Միջսեզոնում ակումբին հրաժեշտ տվեց դժգոհ իր դերից Բոբ Մակադուն, փոխարենը 1980 թվականի դրաֆթի ժամանակ «Սելթիքս»-ը ստացավ «Դեթրոիթ Փիսթոնս» ակումբի խաղացող Մայքլ Լեոն Կարրաին- պաշտպանության սպեցալիստ նույնպես ուներ հնարավորություն տեղափոխվելու երկու ուրիշ ակումբ[15]: «Սելթիքս»-ի գլխավոր մենեջերը`Ռեդ Աուերբախը 1980 թվականի դրաֆթի ժամանակ աշխատում էր այնպես անել, որ ակումբը կարողանա առաջին և տասներեքերորդ համարներին փոխանակի կամ տեղափոխի: Աուերբախւշը փոխանակեց Ռոբերտ Պերիշի հետ-կենտրոնական խաղացող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» ակումբից- և ուներ իրավունք ընտրել դրաֆթի երրորդ համարի խաղացողին Քեվին Մակհեյլին: Պերիշի, Լարրիի և Մակհեյլի եռյակը, ապագայում վաստակեց հայտնիություն`«Մեծ եռյակ»[16]:

Հիմնական մարզչի` Բիլլ Ֆիթչի ղեկավարության ժամանակ «Բոսթոն»-ի բասկետբոլիստները հաջողությամբ ավարտեցին 1980/81 մրցաշրջանը[17]: Կոնֆերանսների եզրափակչում «Բոսթոն»-ը երկրորդ տարին անընդմեջ հանդիպեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի հետ: Սերիաները «Բոսթոն»-ը սկսեց անհաջող 3-1 հաշվով, բայց թիմը իր մեջ ուժ գտավ և հավասարեցրեց հաշիվը: 7-րդ խաղում «Բոսթոն»-ը հաղթեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» 91-90 հաշվով[18]: Եզրափակչում «Սելթիքս»-ը հաղթեց «Հյուստոն Ռոկեթս» ակումբին, որտեղ խաղում էր Մոզես Մելուենը, 6 խաղում Բըրդը միջինում հավաքում էր 15,3 միավոր, կատարում 15,3 անդրադարձ և 7 արդյունավետ փոխանցում[19]: Մաքսվելլը ստացավ «ամենաարդյունավետ բասկետբոլիստը եզրափակչում» մրցանակը[20]: Հաջորդ վիճակահանության ժամանակ կրկին անգամ «Բոսթոն»-ը հանդիպեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի հետ: «Բոսթոն»-ը կրկին նույն հաշվով պարտվում էր, բայց այս անգամ հաղթեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբը[21]:

1982/83 Փլեյ-Օֆֆ մրցաշրջանում «Սելթիքս»-ի բասկետբոլիստները առաջին տուրում հաղթելով «Ատլանտա» ակումբին (2-1), հաջորդ տուրում պարտվեցին բոլոր 4 խաղերը ընդեմ «Միլուոքի Բաքս» ակումբի դեմ[22]: Այդ պարտությունից հետո Բիլլ Ֆիթչը հրաժարական տվեց[23]:

1983—1987 Բըրդը ընդեմ Ջոնսոնի[խմբագրել]

Բըրդը ընդեմ Մեջիք Ջոնսոնի

«Սելթիքս»-ի և «Լեյքերսի» մեջ դիմակայությունը անցավ ՆԲԱ-ի պատմության գիրկը, 1980-ից մինչև 1989 թվականներին այդ երկու ակումբներից մեկը դուրս էր գալիս եզրափակիչ, բայց միայն 1984 թվականին նրանք 10 տարվանից հետո, առաջին անգամ եզրափակչում խաղում էին իրար դեմ, գլխավոր մրցանակի համար[24]:

1983/84 թվականներին «Սելթիքս»-ի նոր մարզիչ նշանակվեց ակումբի նախկին խաղացող Կեյ Սի Ջոնսը: «Սելթիքս»-ը մրցաշրջանը ավարտեց 62 հաղթանակով և 20 պարտությունով և երեք տարվա ընդմիջումից հետո «Սելթիքս»-ը դուրս է գալիս եզրափակիչ:[25] Հանդիպում «Լոս-Անջելես Լեյքերս» ակումբի հետ: Դա եղել է Լարրիի և Մեջիքի առաջին հանդիպումը, սկսած 1979 թվականին, որտեղ նրանք խաղացել են ՆՍԱԱ-ի եզրափակչում: Որպեսզի դիտեն եզրափակչի 5-րդ խաղը, «Բոսթոն Գարդեն»-ում հավաքվել էր մոտ 10000 մարդ: Բըրդը 5-րդ խաղում հավաքեց 34 միավոր և «Սելթիքս»-ին պարգևեց հաղթանակ 121-103 հաշվով: Եզրափակչի 7-րդ խաղում Լարրին օգնեց հաղթել թիմին 111-102 հաշվով, հավաքելով 20 միավոր և կատարելով 12 անդրադարձ[26]: Լարրին եզրափակչում միջինում հավաքելով 27,4 միավոր և կատարելով 14 անդրադարձ, ստացավ ամենաթանկարժեք բասկետբոլիստը ՆԲԱ-ում և ամենաարդյունավետ բասկետբոլիստը եզրափակչում:

Բըրդի արդյունավետությունը 1984/85 մրցաշրջանում հասունացավ մինչև 28,7 միավոր, կրկին անգամ դարձավ ամենաթանարժեք բասկետբոլիստ մրցանակը, իսկ «Սելթիքս»-ը նորից հանդիպեց «Լեյքերս»-ին եզրափակչում: «Բոսթոն»-ը առաջին խաղում ոչնչացրեց Լոս-Անջելեսին 148-114 հաշվով, որը անցավ պատմության գիրկ որպես «Memorial Day Massacre» —անգլ.-ից — «Սպանդանոց`Օրվա հիշողությունը»: Բայց «Լեյքերս»-ը չկոտրվեց և օգնեց 38 տարեկան վետերան` Կարիմ Աբդուլ Ջաբբարի վերականգնումը, որն էլ արդյունքում օգնեց հաղթել «Սելթիքս»-ին բոլոր վեց խաղերում[27]: Դա առաջին անգամ էր, երբ «Սելթիքս»-ը պարտվեց «Լեյքերս»-ին եզրափակչում, և երբ նրանք պարտվեցին վճռական խաղը իրենց տանը`«Բոսթոն Գարդեն»-ում[28]:

Միջմրցաշրջանում «Սելթիքս»-ի թիմին միանում է Բիլլ Ուոլտոնը, ով խաղացել էր «Լոս-Անջելես Քլիպպերս» ակումբում: Նա եղել էր «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի հայտնի աստղ, բայց հենց կարիերայի սկզբից նրան այցելում էին վնասվածքները, և «Բոսթոն»-ում նա դարձավ պահեստային[29]:

«Սելթիքս»-ը 1985/86 մրցաշրջաններում օրինակի համար ամենահզոր ակումբներից էր ՆԲԱ-ի պատմության մեջ: Բըրդը առաջին անգամ հաղթեց 3 միավորանոց միջոցառումը: «Սելթիքս»-ը հաղթեց 67 խաղ, որից 40-ը «Սելթիքս»-ը հաղթել էր իր տանը, պարտվելով ընդամենը մեկ խաղ[30]: Լարրի Բըրդը 3 անգամ անընդմեջ ստացավ ամենաթանկարժեք բասկետբոլիստ մրցանակը, իսկ Ուոլտոնը ամենալավ պահեստային խաղացող մրցանակը: Փլեյ-Օֆֆ-ում Բոսթոնը հաղթեց «Հյուստոն Ռոկետս» ակումբին դառնալով չեմպիոն[31]: Լարրիին սերիաների արդյունքների գրեթե հաջողվում էր դառնալ Թրիփլ-դաբլի հեղինակ (24,0 միավոր, 9,7 անդրադարձ, 9,5 արդյունավետ փոխանցումներ)[32], իսկ վճռական խաղում հավաքեց 29 միավոր, 11 անդրադարձ և 12 արդյունավետ փոխանցում: Լարրին երկրորդ անգամ դարձավ Եզրափակչի ամենաարդյունավետ խաղացող մրցանակը:

Ի շնորհիվ Հենդերսոնի փոխանակման «Բոսթոն»-ը ուներ հնարավորություն 1986 թվականի դրաֆթի ժամանակ ընտրել 2-րդ համարին: Բայց կառավարությունը որոշեց ընտրել Լենա Բայասին—շատ խոստումնալից խաղացող էր, Մերիլենդից[33]: Երկրպագուները կարծում էին, որ նա կդառնա ակումբի ապագան, բայց դրաֆթից 48 ժամ հետո Բայասը մահացավ կոկաինի չափից շատ մեծ դոզայի պատճառով[34]:

Չնայած խաղացողի մահին, ով կարող էր դառնալ ակումբի գլխավորը, «Սելթիքս»-ը մնում էր շատ հզոր ակումբ: «Բոսթոն»-ը ավարտեց մրցաշրջանը 59 հաղթանակով և 29 պարտություններով և կրկին անգամ դուրս եկավ ՆԲԱ-ի եզրափակիչ[35]: Այդ մրցաշրջանում Լարրին դարձավ ՆԲԱ-ի այն հայտնի խաղացողներից մեկը, որի «Ակումբ 50-40-90». խփելու տոկոսը նրա մոտ կազմում էր 0,500 խաղից (0,525), 0,400 շատ խփումներ 3 միավորանոցի գծից այն կողմ և 0,900-ից շատ տուգանայինի գծից (0,910)[36]: Եզրափակչում «Բոսթոն»-ը նորից պետք է խաղար «Լեյքերս»-ի հետ: Առաջին երկու խաղերում հաղթեց «Բոսթոն»-ը, իսկ մյուս խաղերը` «Լեյքերս»-ը: Հաջորդ անգամ «Բոսթոն»-ը դուրս եկավ եզրափակիչ 21 տարի հետո[37].: Դա վերջին անգամ էր երբ Լարրին և Ջոնսոնը իրար դեմ կխաղային եզրափակչում, նվիրելով աշխարհին բասկետբոլի ամենալավ դիմակայություններից մեկը[38]: Այս երկուսի դիմակայությունը բասկետբոլի պատմության ամենալավ դիմակայություններից մեկն էր[39][40][41][42]: Ենթադրվում է, որ հենց Լարրին ու Ջոնսոնը փրկեցին ՆԲԱ-ը[43]: Չնայած իրենց դիմակայությանը, խաղադաշտից դուրս Լարրին և Ջոնսոնը դարձան ամենալավ ընկերները: Նրանց ընկերությունը բազմացավ, երբ նրանք նկարահանվում էին Converse-ի գովազդում, որում նրանք պատկերում էին ոխերիմ թշնամիներին: Ջոնսոնը գտնվում էր Լարրիի կարիերայի ավարտելու միջոցառմանը և էմոցիոնալ Լարրիին կոչեց «Հավերժական ընկեր»[44][45]:

Շատ բաներում, Լարրիի և Ջոնսոնի դիմակայությունը նպաստել է հետաքրքրության վերականգնումը նարկոտիկների[46], ռասիզմի, Ասսոցիացիայի հանդեպ, և վատ հարաբերությունները ակումբների տնօրենների և խաղացողների միջև[47][48]:

1988—1992: Կարիերայի արևամուտը[խմբագրել]

1987/88 մրցաշրջանի վերջում ակումից հեռացավ Քեյ Սի Ջոնսը, իսկ նոր մարզիչ դարձավ նրա օգնականը`Ջիմմի Ռոջերսը: 1988/89 մրցաշրջանի 6 խաղերից հետո Լարրին պետք էր օպերացիա` հանելու ոսկրային հյուսվածքը երկու կրունգների համար[49]: Բըրդին չհաջողվեց վերականգնվել, իսկ «Սելթիքս»-ի բասկետբոլիստները պարտվեցին «Դեթրոիթ»-ին Փլեյ-Օֆֆ-ի առաջին տուրում[50]:

Բըրդը վերադարձավ 1989/90 մրցաշրջանում և օգնեց ակումբին հաղթել 52 խաղ: «Սելթիքս»-ը վստահորեն սկսեցին տուրը ընդեմ «Նյու-Յորք Նիքս» ակումբի, հաղթելով երկու խաղ, բայց «Սելթիքս»-ը պարտվեց մյուս 3 խաղերը[51]: Դա նվաստացուցիչ պարտություն էր «Նիքս»-ի կողմից: Այդ պարտությունից հետո Ռոջերսը հեռացվեց ակումբից: Նոր գլխավոր մարզիչ դարձավ Ռոջերսի օգնական, «Սելթիքս»-ում հանդես եկած խաղացող`Կրիս Ֆորդը:

Ֆորդի հետ «Սելթիքս»-ը հզորացրեց իր ցուցանիշները, հաղթանակների քանակը հասցնելով 56-ի: Լարրին բաց թողեց 2 խաղ վնասվածքի պատճառով: Փլեյ-Օֆֆ-ում «Սելթիքս»-ը պարտվեց «Դեթրոիթ Փիսթոնս» ակումբին 6 խաղերում[52]: 1992 թվականի Փլեյ-Օֆֆ-ին «Սելթիքս»-ը կիսաեզրափակչում պարտվեց «Կլիվլենդ Կավալիերս» ակումբին[53]: Մեջքի վնասվածքի պատճառով Բըրդը Փլեյ-Օֆֆ-ում խաղաց 4 խաղ: Կարիերայի վերջում Լարրին 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում վաստակեց ոսկե մեդալ ամերիկական Dream Team-ի հետ:

1992/93 մրցաշրջանի սկզբում Լարրին որոշեց, որ այլևս չի կարող խաղալ ՆԲԱ-ում նախկին մակարդակով: 1992 թվականի օգոստոսի 8-ին Լարրի Բըրդը հայտարարեց կարիերայի ավարտի մասին, որպես խաղացող: Մինչ այդ, Լարրին «Սելթիքս»-ում խաղաց 13 մրցաշրջան, հաղթելով 3 չեմպիոնական մրցանակ[13]: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Լարրին խաղաց 897 խաղ, հավաքելով 21791 միավոր (միջինում 24,3) կատարելով 8974 անդրադարձ (10,0) և 5695 արդյունավետ փոխանցում (6,3)[6]:

Մրցակցությունը Մեջիք Ջոնսոնի հետ[խմբագրել]

Լարրի Բըրդը և Մեջիք Ջոնսոնը առաջին անգամ իրար հանդիպեցին, որպես հակառակորդներ 1979 թվականին ուսանողական (ՆՍԱԱ) մրցաշրջանի եզրափակչում, երբ Միչիգանի համալսարանը, որտեղ խաղում էր Մեջիք Ջոնսոնը, հաղթեց Ինդիանայի համալսարանին: Նրանց դիմակայությունը շարունակվեց ՆԲԱ-ում և հասել էր իր գագաթնակետին, երբ «Բոսթոն Սելթիքս»-ը և «Լոս-Անջելես Լեյքերս»-ը 1984-1987 թվականներին երեք անգամ հանդիպցին եզրափակչում: Ջոնսոնը ասում էր, որ նրա համար ռեգուլյար մրցաշրջանը բաղկացած է 80 սովորական խաղերից և 2 խաղից` «Լոս-Անջելես Լեյքերս»-«Բոսթոն Սելթիքս»: Դրա մասին նաև խոսում է Լարրին, ասելով, որ առավոտյան, սկզբից նայում է Ջոնսոնի վիճակագրությունը[54]:

Լրագրողները ակնկալում էին, որ Լարրիի և Ջոնսոնի դիմադրությունը, կոչ էր անում նրա համար, որ նրանք ամբողջովին ապրել են տարբեր պայմաններում և տարբեր մարդիկ են: Այդպես, նրանց հակամարտությունը համարվում էր «Լոս-Անջելես Լեյքերս»-ի և «Բոսթոն Սելթիքս»-ի պայքար[55][56]: Այդ հակամարտությունը այնքան ժամանցային էր, որ ազդեց ՆԲԱ-ի վերածննդման վրա[57]: Այս երկու բասկետբոլիստների հակամարտությունը հավաքեց նոր, շատ երկրպագուներ: Լրագրող Լարրի Շվարցը հաստատում էր, որ Ջոնսոնը և Լարրին հեշտությամբ փրկեցին ՆԲԱ-ն սնանկությունից[58]:

Չնայած նրանց հակամարտությանը, նրանք դարձան շատ մոտիկ ընկերներ 1984 թվականից, երբ նկարահանվեցին Converse-ի գովազդի մեջ[59]: 1992 թվականին Ջոնսոնը ներկա էր Լարրիի միջոցառմանը, որտեղ նա հայտարարում էր, որ ավարտում է կարիերան: Հենց Լարրին պետք է որոշեր, թե ով պետք է գնա Բասկետբոլի Փառքի Սրահ, և նա ընտրեց Ջոնսոնին[60], Իսկ Ջոնսոնը միջոցառումից հետո էմոցիոնալ Լարրիին կոչեց իր «հավերժ ընկեր»[54]:

Մարզիկի բնութագիրը[խմբագրել]

Հուշարձան ի պատիվ Լարրի Բըրդի

13 մրցաշրջան «Բոսթոն Սելթիքս»-ում, 1979/80 մինչև 1991-1992 թվականներ, Լարրին իրեն անվանեց ունիվերսալ բասկետբոլիստ: Խաղում էր ծանր և թեթև հարձակվողի դիրքում: Լարրին իր համար անուն ստեղծեց, մեծացրեց արդյունքը կարևորագույն իրավիճակներում, գերիշխում էր խաղի մեծ մասերում, խփելով խաղի վերջին վարկյաններին և ցուցադրելով բացառիկ պաշտպանողական հնարքներ: Լարրին չուներ հզոր մարմնակազմություն, ոչ արագություն, ոչ մի լավ կորդինացում, բայց նա ուներ մեկ այլ բան-ուներ դիպուկահարի բնածին որակներ և բարոյական հազվագյուտ աշխատանք[3]: Լարրին տիրապետում էր անգերազանցելի ունակություն, որով կարողանում էր կանխատեսել և արձագանքել հակառակորդի շարժումներին: Իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերային ընթացքում Լարրին խաղացել է 897 խաղ, հավաքել է 21791 միավոր (միջինում 24,3 միավոր խաղի ընթացքում), կատարում էր 8974 անդրադարձ (10,0) և կատարում 5695 արդյունավետ փոխանցում (6,3): Կարիերայի ժամանակ միջինում նրա նետումները կազմեց 0,496 տոկոս, և 0,886 տուգանայինի գծից[6]: Լարրին հիմա զբաղեցնում է 5-րդ տեղը, թրիփլ-դաբլ կատարողների մեջ—59 ռեգուլյար մրցաշրջանում չհաշված Փլեյ-Օֆֆ-ի 10 խաղերը[61]: Լարրին, նույնիսկ խաղալով Մակհելի և Պերիշի նման խաղացղների հետ նույն թիմում, մի քանի մրցաշրջանների ընթացքում գլխավորում էր «Սելթիքս»-ը, հավաքած միավորների, անդրադարձերի, խլումների և խաղային ժամանակի քանակով: Նա վստահ էր, աշխատասեր բասկետբոլիստ էր, ով, զարգանալով, իր թիմակիցներին ոգեշնչում էր դեպի հաղթանակ: Նրա տաղանդի գաղտնիքը թաքնվում է նրանում, որ նա ժամերով պարապում էր դահլիճում և պետք էր կատարեր 100 երեք միավորանոց նետում[62]: Լարրին ճանաչվել է Տրեշ-Տոկի վարպետ: Ավելի շատ հայտնի էր 3 միավորանոց նետումների միջոցառման ժամանակ դեպքը, երբ Լարրին մտավ հակառակորդների հանդերձարան և նրանց ասաց. «Տղաներ, ուզում եմ իմանաք, որ միջոցառմանը հաղթելու եմ ես: Ահա նայում եմ ձեզ վրա և ուզում եմ հասկանալ, թե ով գրավելու երկրորդ տեղը:»

Բըրդը հաղթեց միջոցառումը, հատկանշական էր, որ նա չհանեց իր մարզական շորերը[63]: Լարրին «Սելթիքս»-ին օգնեց հաղթել ՆԲԱ-ի 3 չեմպիոնական տիտղոսներ և 10 Ատլանտայի դիվիզիայի տիտղոսներ: 3 տարի անընդմեջ—1984 թվականից մինչև 1986—նա ստացավ ՆԲԱ-ի MVP մրցանակը, ՆԲԱ-ի եզրափակչի ամենաթանկարժեք բասկետբոլիստը և 12 անգամ մասնակցել ՆԲԱ-ի բոլոր աստղերի խաղերին: 1996 թվականին Լարրի Բըրդը ընդգրկվել էր ՆԲԱ-ի 50 ամենամեծագույն բասկետբոլիստների ցուցակում, իսկ 1998 թվականին Բասկետբոլի փառքի սրահ[64][65][66]:

Սպորտային կարիերայի ավարտից հետո[խմբագրել]

Վերջացնելով սպորտսմենի կարիերան, Լարրին դարձավ «Բոսթոն Սելթիքս»-ի «հատուկ օգնական», նրա պարտականությունների մեջ մտնում էր խաղացողներին հետախուզելը և գնահատական տալը: Իրականում տարվա ընթացքում Լարրին հանգստանում էր Ֆլո-Րիդայում, խաղալով Գոլֆ և նկարահանվելով ֆիլմի գովազդում (Մայքլ Ջորդանի հետ «Space Jam» ֆիլմում) և մի անգամ չէր հայտնվել Բոսթոնի գրասենյակ:

1997 թվականին Լարրին գլխավորեց իր հայրենի նահանգի «Ինդիանա Փեյսերս» ակումբը: Իր դեբյուտային մրցաշրջանում Լարրին ակումբին հասցրեց արևելյան կոնֆերանսի եզրափակիչ, որտեղ նրանք պարտվեցին ապագա չեմպիոն-«Չիկագո Բուլս» ակումբին: Լարրին դարձավ այդ մրցաշրջանի ամենալավ մարզիչը: Իր մարզչական կարիերայի ընթացքում «Փեյսերս»-ը սահմանեցին իրենց համար ռեկորդ, որտեղ նրանք մի մրցաշրջանի ընթացքում հաղթել էին 58 խաղ, երկու անգամ հասել էին կոնֆերանսի եզրափակիչ, մեկ անգամ հաղթել են եզրափակիչը, բայց պարտվեցին «Լեյքերս»-ին ՆԲԱ-ի եզրափակչում: Լարրին իր մարզչական կարիերան ավարտեց 2000 թվականին, կատարելով իր խոստումը, մարզել ակումբին 3 տարի: 2003 թվականին Լարրին վերադարձավ «Փեյսերս», բայց արդեն, որպես ակումբի նախագահ: Իր ղեկավարության ժամանակ «Փեյսերս»-ը ակումբը վերստեղծեցին և վերադարձավ Փլեյ-Օֆֆ 2011 քվականին: Լարրին 2008 թվական դրաֆթի ժամանակ Ռոյ Հիբբերթին տեղափոխեց «Փեյսերս», 2011 թվականին փոխանակեց Ջորջ Հիլլին «Սան Անտոնիո Սփըրս»-ից, պայմանագիր կնքեզ ազատ խաղացող Դեվիդ Ուեսթին և ընտրեց 2010 թվականի դրաֆթի ժամանակ Փոլ Ջորջին և Լեն Ստիվենսոնին: Այս բասկետբոլիստների շնորհիվ, և Դեննի Գրեյնջերի, 2011 թվականին ակումբը հաղթեց Փլեյ Օֆիի առաջին տուրը: 2012/13 մրցաշրջանում, բայց արդեն առանց վնասվածք ստացած Գրեյնջերի, «Փեյսերս»-ը դորս եկավ Կոնֆերանսի եզրափակիչ, որտեղ պարտվեցին ապագա չեմպիոնին-«Մայամի Հիթ» ակումբին: 2011/12 մրցաշրջանի արդյունքներով Լարրին ճանաչվեց ամենալավ ղեկավարը ՆԲԱ- ակումբի: 2012 թվականի ամռանը Լարրին հեռացավ ակումբից և հաջորդ տարի ակումբի ղեկավար դարձավ Դոննի Ուոլշը, ով արդեն ակումբը ղեկավարել էր անցյալում:

Aquote1.png Տարեկան ընդմիջումը ինձ հնարավորություն տվեց, շատ բաների մասին, հանգստանալ, հոգ տանել իմ առողջության մասին և «վերալիցքավորել մարտկոցները»:
— Լարրի Բըրդ
Aquote2.png


Անձնական կյանքը[խմբագրել]

Լարրին 2 անգամ ամուսնացել է: 1975 թվականին նոյեմբերի 8-ին, Ինդիանա նահանգի համալսարանի ապագա առաջին կուրսեցի, ամուսնացել է մանկության ընկերուհու հետ` Ջանետ Կոնդրեի հետ: Իրենց ամուսնությունը տևեց տարվանից քիչ մինչև 1976 թվականի հոկտեմբերի 31-ին: 1977 թվականի օգոստոսի 14-ին ցանկանալով վերականգնել իրենց հարաբերությունները, ծնվեց նրանց աղջիկը`Կորրին: Լարրին միշտ ֆինանսականով օգնում էր իր երեխային, բայց երբեք չէր ծանոթանում նրա հետ: Երկրորդ ամուսնությունը ավելի հաջող էր: Դինան և Լարրին ծանոթաել էին Ինդիանա նահանգի համալսարանում: Նրանք ամուսնացան 1989 թվականի սեպտեմբերի 30-ի: Դինան և Լարրին ունեցան երկու երեխաներ— որդի Կոննորը (Connor) և դուստր Մերայան (Mariah): Լարրին նկարահանվել է 3 գեղարվեստական ֆիլմերում. «Դրամախաղ», (անգլ.՝ Blue Chips 1994), «Տիեզերական Ջեմ» (անգլ.՝ Space Jam 1996) Մայքլ Ջորդանի և Բիլլ Մյուրեի հետ, և «Բասկետբոլային տենդ» (անգլ.՝ Celtic Pride 1996) Դեն Էյկրորդի, Դենիել Ստերնի և Դեյմոն Ուեյսանսի հետ:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Օգտագործված աղբյուրներ 3


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Լարի Բըրդի կարիերան` NBA.com կայքում
  2. Remnick, David (May 27, 1984). «Just a Hick from French Lick». The Washington Post / Anchorage Daily News. http://news.google.com/newspapers?id=uCIfAAAAIBAJ&sjid=dKcEAAAAIBAJ&dq=larry-bird%20parents&pg=2068%2C6119080։ Վերցված է November 1, 2011. (անգլերեն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 {{{վերնագիր}}} . — ISBN 978-5-9584-0165-9.
  4. CNN/SI — 33: Larry Bird enters the Hall of Fame(անգլերեն)
  5. «Plain and simple, Bird one of the best»։ ESPN։ Արխիվացված օրիգինալից 2013-05-28-ին։ http://www.webcitation.org/6Gwznj9Ba։ Վերցված է 2013-05-28։ 
  6. 6,0 6,1 6,2 Larry Bird, basketball-reference.com. Retrieved March 20, 2010.
  7. Bird, Larry (1989), Drive: The Story of My Life. Doubleday, p. 35. ISBN 0-385-24921-7(անգլերեն)
  8. Bird, Larry (1989), Drive: The Story of My Life. Doubleday, pp. 39-40. ISBN 0-385-24921-7(անգլերեն)
  9. Larry Keith. (1978-01-23)։ «Bird Has Those Trees At The Top»։ Sports Illustrated։ Արխիվացված օրիգինալից 2013-05-27-ին։ http://www.webcitation.org/6GvEnYrZs։ Վերցված է 2013-05-26։ 
  10. Andy Katz։ «From coast to coast, a magical pair»։ espn.go.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67nnt3fVJ։ Վերցված է 2012-02-07։ 
  11. Именем закона. 25 правил, названных в честь баскетболистов. — sports.ru.
  12. «33 факта о Ларри Бёрде»։ sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-28-ին։ http://www.webcitation.org/6Gx03Ogml։ 
  13. 13,0 13,1 «Larry Bird Bio»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNPyzPa։ Վերցված է 2012-01-09։ 
  14. «NBA & ABA Rookie of the Year Award Winners»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNCemFt։ Վերցված է 2011-12-29։ 
  15. «Robert Allen McAdoo Jr.»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNA9YHh։ Վերցված է 2011-12-23։ 
  16. Peter May. (12.02.2010)։ «History repeating itself with Big Three?»։ ESPN։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XND9AuF։ Վերցված է 2011-12-29։ 
  17. «Yearly Win/Loss Records»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNDu0yQ։ Վերցված է 2011-12-29։ 
  18. «1981 NBA Playoffs Summary»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNEWQSd։ Վերցված է 2011-12-29։ 
  19. «1981 NBA Finals Composite Box Score»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2013-07-19-ին։ http://www.webcitation.org/6IE8PrR3F։ Վերցված է 2013-06-02։ 
  20. «Finals MVP»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNF2w9A։ Վերցված է 2011-12-29։ 
  21. «1982 NBA Playoffs Summary»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNFb0Zk։ Վերցված է 2011-12-29։ 
  22. «1983 NBA Playoffs Summary»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNG4XBg։ Վերցված է 2011-12-29։ 
  23. Mass Waltham. (27.09.2002)։ «Investment group buys Celtics for $360 million»։ CNN/SI։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNGZ6j4։ Վերցված է 2011-12-29։ 
  24. «Celtics Win First Bird-Magic Finals Showdown»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 22 июня 2011-ին։ http://web.archive.org/web/20110622091858/http://www.nba.com/history/finals/19831984.html։ Վերցված է 2011-10-30։ 
  25. «1983-84 Boston Celtics Roster and Statistics»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNH96RD։ Վերցված է 2012-01-08։ 
  26. «The 1984 NBA Finals»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNHcyaG։ Վերցված է 2012-01-08։ 
  27. «1984-85 Boston Celtics Schedule and Results»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNK3lEG։ Վերցված է 2012-01-09։ 
  28. «Kareem, Lakers Conquer the Celtic Mystique»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 2013-07-19-ին։ http://www.webcitation.org/6IE8QWdQj։ Վերցված է 2013-02-02։ 
  29. «Bill Walton Biography»։ NBA։ Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին։ http://www.webcitation.org/688tf321a։ Վերցված է 2012-04-08։ 
  30. «1985-86 Boston Celtics Schedule and Results»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNKWLpG։ Վերցված է 2012-01-08։ 
  31. «1985-86 Boston Celtics Schedule and Results»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին։ http://www.webcitation.org/688tfg05Y։ Վերցված է 2012-04-08։ 
  32. «1986 NBA Finals Composite Box Score»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2013-07-19-ին։ http://www.webcitation.org/6IE8RT58t։ Վերցված է 2013-06-02։ 
  33. Scoop Jackson.։ «Legend of Len Bias»։ ESPN։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNKypPH։ Վերցված է 2012-01-09։ 
  34. «The Death of Len Bias»։ The Washington Post։ 19.06.1986։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNLZzgL։ Վերցված է 2012-01-09։ 
  35. «1987 NBA Playoffs Summary»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNM8O6A։ Վերցված է 2012-01-09։ 
  36. «What does 50-40-90 Club Mean?»։ Sporting Charts։ http://www.sportingcharts.com/dictionary/nba/50-40-90-club.aspx։ Վերցված է 2013-06-02։ 
  37. «Boston Celtics Franchise Index»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին։ http://www.webcitation.org/688tg6bBp։ Վերցված է 2012-04-08։ 
  38. «1987 NBA Finals Composite Box Score»։ Finals Composite Box Score։ basketball-reference.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64thym1FD։ Վերցված է 2011-08-05։ 
  39. Larry Schwartz։ «Eye for victory»։ ESPN.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64thzIOsB։ Վերցված է 2011-08-05։ 
  40. «Larry Bird inducting Magic Johnson»։ cbc.ca։ 15 августа 2002։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64thznBha։ Վերցված է 2011-08-05։ 
  41. Rome Neal (11 февраля 2009)։ «'Magic' Time»։ cbsnews.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti0k9eR։ Վերցված է 2011-08-05։ 
  42. David Halberstam (29 июня 1987)։ «SI Flashback: The Stuff Dreams Are Made Of»։ Sports Illustrated։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti1tqfG։ Վերցված է 2011-08-05։ 
  43. Ken Berger (3 марта 2010)։ «'Magic & Bird' required viewing to remind NBA how it got here»։ CBSSports.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti2aEsm։ Վերցված է 2011-08-06։ 
  44. Eric Deggans (28 февраля 2010)։ «How Magic Johnson and Larry Bird saved the NBA»։ St. Petersburg Times։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti4sStL։ Վերցված է 2011-08-06։ 
  45. Matt Goisman (3 июня 2011)։ «Book Review: “When the Game was Ours” by Jackie MacMullan»։ sportsofboston.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti6GvaE։ Վերցված է 2011-08-06։ 
  46. Michael Cahill (15 февраля 2011)։ «20. Drug Use Throughout the 1970s»։ 75 Biggest Fails in NBA History։ bleacherreport.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti7LsY8։ Վերցված է 2011-08-06։ 
  47. Jack McCallum (23 марта 1992)։ «Magic Johnson and Larry Bird stepped in and rescued the NBA during its darkest days. Can anyone replace them?»։ Leaving A Huge Void։ sportsillustrated.cnn.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti939Y0։ Վերցված է 2011-08-06։ 
  48. Etan Thomas։ «United we stand»։ Արխիվացված օրիգինալից 2012-01-23-ին։ http://www.webcitation.org/64ti9f4cN։ Վերցված է 2011-10-28։ 
  49. Jack McCallum. (28.11.1988)։ «The Bird Is Grounded»։ CNN/SI։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNNCnH5։ Վերցված է 2012-01-09։ 
  50. «1988-89 Boston Celtics Schedule and Results»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNO4CTN։ Վերցված է 2012-01-11։ 
  51. «1989-90 Boston Celtics Schedule and Results»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNOXKs6։ Վերցված է 2012-01-09։ 
  52. «1990-91 Boston Celtics Schedule and Results»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNP11KQ։ Վերցված է 2012-01-09։ 
  53. «1991-92 Boston Celtics Schedule and Results»։ Basketball-Reference։ Sports Reference։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ http://www.webcitation.org/65XNPVwTS։ Վերցված է 2012-01-09։ 
  54. 54,0 54,1 «Classic NBA Quotes: Magic and Larry»։ nba.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67npaKgQB։ Վերցված է 2012-02-07։ 
  55. "Bork (1995). Basketball Sternstunden. pp. 49-55.
  56. Halberstam, David.։ «SI Flashback: The Stuff Dreams Are Made Of»։ nba.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67npatfUt։ Վերցված է 2012-02-07։ 
  57. Rome Neal.։ «'Magic' Time»։ cbsnews.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67npbMJTP։ Վերցված է 2012-02-07։ 
  58. Schwartz, Larry.։ «Magic made Showtime a show»։ espn.go.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67nnrtWgS։ Վերցված է 2012-02-07։ 
  59. Aamidor, Abraham (2006). Chuck Taylor, All Star: The True Story of the Man Behind the Most Famous Athletic Shoe in History. p. 151. ISBN 0-253-34698-3.
  60. «Larry Bird inducting Magic Johnson»։ cbc.ca։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67npc12zj։ Վերցված է 2012-02-07։ 
  61. Dorish, Joe. (2013-01-29)։ «Players with the most triple-doubles in NBA history (Photos)»։ Examiner.com։ Արխիվացված օրիգինալից 2013-06-06-ին։ http://www.webcitation.org/6HAn7mj8C։ Վերցված է 2013-06-05։ 
  62. «Лэрри Берд: досье»։ sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-23-ին։ http://www.webcitation.org/6GpPMeWzp։ Վերցված է 2013-05-21։ 
  63. «Мастера разговорного жанра»։ sports.ru։ 17 августа 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ http://www.webcitation.org/6EiSFSNTh։ Վերցված է 2013-02-22։ 
  64. «The NBA at 50»։ nba.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ http://www.webcitation.org/67npFTE8m։ Վերցված է 2012-02-07։ 
  65. «Larry Bird NBA & ABA Statistics»։ basketball-reference։ 7 августа 2009։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ http://www.webcitation.org/6EiSK15KQ։ Վերցված է 2013-02-22։ 
  66. «"Bird elected to Hall of Fame"»։ Hoophall.com։ July 2010։ Արխիվացված օրիգինալից 2013-03-09-ին։ http://www.webcitation.org/6EzdDp1xY։ Վերցված է 2012-02-07։