Jump to content

Կոկաին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկաին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումմեթիլ(1R,2R,3S,5S)-3-(բենզոիլօքսի)-8-մեթիլ-8-ազաբիցիկլո-[3.2.1]օկտան-2-կարբօքսիլատ
Ավանդական անվանումկոկաին, Էկգոնիլբենզոատ
Քիմիական բանաձևC₁₇H₂₁NO₄
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ, սպիտակ, բյուրեղային նյութ
Մոլային զանգված5,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,22 գ/սմ³ գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճանհիմք` 98 °C
հիդրոքլորիդ` 197
 °C
Սուբլիմացման ջերմաստիճան90 °C
Եռման ջերմաստիճան187 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրումհիդրոքլորիդ` 180 գ/100 մլ
Լուծելիությունը քլորոֆորմ-ում142.85 գ/100 մլ
Լուծելիությունը էթանոլ-ում15.38 գ/100 մլ
Լուծելիությունը դիէթիլ սպիրտ-ում28.57 գ/100 մլ
pKa8,41
Բեկման ցուցիչ1,5022
Դասակարգում
CAS համար50-36-2
PubChem446220
EINECS համար200-032-7
SMILESCN1C2CCC1C(C(C2)OC(=O)C3=CC=CC=C3)C(=O)OC
ЕС200-032-7
RTECSYM2800000
ChEBI10194104
Թունավորություն
ՄԲ5013 մգ/կգ (շներ, ներերակային),
31 մգ/կգ (ծովախոզեր, ներմաշկային),
59 մգ/կգ (մկներ, ներքին)
Թունավորությունվտանգավոր է
H-արժեքներH301,H311,H317,H319,H331
P-արժեքներP301, P305, P310, P311, P338, P351
ԳՀՀ պատկերագրեր«Գանգ» պատկերագիրը ըստ գլոբալ համաձայնեցված քիմիական նյութերի դասակարգման և պիտակավորման համակարգի (ԳՀՀ)
NFPA 704վտանգավոր է
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կոկաին, բենզոիլմեթիլէկգոնինի մեթիլէսթեր, էկգոնինի ածանցյալ, տրոպանային շարքի ալկալոիդ, ունի տեղային անզգայնացնող և հոգեներգործուն ազդեցություն։ Այլ ալկալոիդների հետ միասին պարունակվում է Erythroxylum ցեղին պատկանող բույսերում (լատին․՝ Erythroxylum laetevirens, Erythroxylum novogranatense, Erythroxylum recurrens, Erythroxylum steyermarkii, Erythroxylum coca (կոկայի թուփ)), որոնք տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում[2][3]։

Իրենց ցավազրկող և թմրեցնող հատկությունների շնորհիվ՝ կոկայի տերևները (լատին․՝ Erythroxylum coca var. coca) երկար ժամանակ օգտագործվել են Հարավային Ամերիկայի բնիկ հնդկացիների կողմից։ 19-րդ դարի կեսերին կոկայի տերևներից մաքուր կոկաին ստանալու եղանակը տարածվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Սկզբնապես այն օգտագործվել էր բժշկության մեջ, սակայն 20-րդ դարում նոր միջոցների հայտնաբերման պատճառով ամբողջովին դուրս է մղվել դեղամիջոցների շարքից։

Կոկաինն օփիոիդներից հետո՝ մեթամֆետամինի և ամֆետամինի[4] հետ միասին, երկրորդ «խնդրահարույց թմրամիջոցն» է (թմրամիջոցներ, որոնց գործածումն առաջ է բերում ոչ միայն առողջական, այլև սոցիալ-հոգեբանական լուրջ խնդիրներ[5])։ Կոկայի թփի մշակման և քիմիապես մաքուր կոկաինի արտադրության շրջանների աշխարհագրական մոտ դասավորությամբ պայմանավորված՝ կոկաինի գործածումը առավելապես տարածված է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում. նրանց բաժին է ընկնում կոկաինի համաշխարհային սպառման շուրջ 70%-ը, իսկ 22%-ը բաժին է ընկնում Արևմտյան Եվրոպային[6]։

Կոկաինն ունի բազմաթիվ ժարգոնային անվանումներ, օրինակ՝ ջանկոյ, կոկս, մարաֆետ, կոկոս, թանկ, առաջին, սպիտակ ձի, կոկա, ձյուն, օրտ, կորս, սի, ընկույզ, չարլի, կեկս, ապակի[7], փքված, ալյուր, թարմ, խոնավ, արագացուցիչ, էներգիա[8] և այլն։

Որպես հոգեմետ միջոց՝ կոկաինը հայտնի էր դեռևս մ.թ.ա. 3-րդ դարում Հարավային Ամերիկայի հնդկացիների շրջանում[9][10] :

Կոկայի տերևը

Ինկերի կայսրությունում կոկայի տերևներ ծամելը տարածված էր քահանաների և իշխանավորների շրջանում[10]։ Դրանից օգտվում էին նաև կայսրության կառավարական մարմինների անդամները[10]։ Ինկերը չունեին ձիեր ու այլ փոխադրամիջոցներ և բոլոր կարևոր տեղեկությունները փոխանցում էին սուրհանդակների միջոցով, ովքեր հոգնածության վերացման և դիմացկունության բարձրացման համար իրենց հետ վերցնում էին կոկայի չորացրած տերևներ[10]։ Մարտիկներին հարձակումից առաջ նույնպես տրվում էր կոկաինի չափաբաժին, ինչը թույլ էր տալիս արագացնել առաջխաղացումը և հաղթահարել մեծ հեռավորություններ[9][10][11]։ Կոկայի տերևներ ծամելն այնքան էր մտել հնդկացիների առօրյա կյանք, որ նույնիսկ դարձել էր երկարության և ժամանակի չափման յուրօրինակ միավոր։

Ինկերի կողմից տերևները օգտագործվում էին կրոնական և բժշկական նպատակներով, ինչպես նաև սովի և հոգնածության զգացումների վերացման համար։ Մարդիկ կարծում էին, որ աշխարհի ու հոգիների միջև կապը հաստատվում էր կոկայի տերևների միջոցով, և դրա շնորհիվ կոփվում էին մարմինն ու հոգին։ Կոկայի բերքահավաքից առաջ հնդկացին գիշերն անց էր կացնում իր կնոջ հետ, որպեսզի «Կոկա մայրը» դրական տրամադրվեր։ Ընդ որում, բույսից պատրաստված հյութը լցնում էին արական սեռական օրգանի վրա՝ պոտենցիայի ուժեղացման և հաճույքի զգացման երկարացման նպատակով[12]։

16-րդ դարում իսպանացիները, գրավելով ինկերի կայսրության տարածքը, արգելեցին ժողովրդին օգտագործել կոկա, սակայն համընդհանուր դժգոհությունների պատճառով արգելքը վերացվեց։ 1575 թվականից եվրոպացիները ամբողջությամբ սկսեցին կառավարել կոկաինի առևտուրը։ Այդ ժամանակ Պերուում բնակվող եվրոպացիների 82%-ը զբաղված էր կոկայի մշակմամբ[13]։ 1567 թվականին Լիմայի Երկրորդ ժողովը ընդունեց մի կանոն, որով արգելվում էր կոկայի օգտագործումը, քանի որ այն որակավորվում էր որպես հեթանոսական ծիսակարգ։ Նույն թվականին հայտնի իրավաբան Խուան դե Մատենսոն հայտարարեց.

Չլինի կոկան, չի լինի Պերուն[14]։

Այս հայտարարությունն արվեց, քանի որ կոկան Պերուի, համապատասխանաբար նաև Իսպանիայի եկամտի կարևորագույն աղբյուրներից մեկն էր։

Պերուի մասին իր զեկույցում Դիեգո դե Ռոբլեսը (1570-ական թվականներ) ասել է.

Կոկա Անդը շատ վտանգավոր է հնդկացիների համար... Դրա պատճառով բազմաթիվ մարդիկ են մահացել։

Նա նկատի ուներ կոկայի բերքի հավաքման անբարենպաստ պայմաններից ծագած համաճարակը, որից մահացան շատ մարդիկ[15]։ Այդ մասին Իսպանիայի արքային ուղղված իր զեկույցում ասել է պաշտոնյա Ֆերնանդո Սանտիլյան[16]։ Նա ասում էր, որ հնում կոկա օգտագործում էր միայն վերին խավը, և հենց կոնկիստայի պատճառով է, որ այն այդքան մեծ տարածում է գտել հասարակ բնակչության շրջանում։

Erythroxylum

Այն բանից հետո, երբ Պերուում իսպանական իշխանությունների կողմից պաշտոնապես թույլատրվեց կոկայի օգտագործումը, ամեն օր աշխատավորներին 3-4 անգամ տրվում էր կոկայի տերևներ կարճ ընդմիջումներին օգտագործելու նպատակով[12]։ Շահույթը կառավարում էր կաթոլիկ եկեղեցին[13]։ 1539 թվականին եպիսկոպոս Կուսկոն կոկայի յուրաքանչյուր բերքհավաքի համար սահմանեց 10% հարկ[17]։ Այդ ժամանակ նոր կառավարությունը թույլատրեց գրավել 15-րդ դարում ինկերի ստեղծած կոկայի բոլոր դաշտերը[13]։

Կոկայի տարածվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկայի տերևները առաջին անգամ Եվրոպա է բերել Ամերիգո Վեսպուչին[18]։ Իսպանացիներն սկզբում ուշադրություն չէին դարձնում հնդկացիների սովորույթներին և կոկայի տերևների օգտագործումը դիտարկում էին որպես կրոնական ծիսակարգ։ Սակայն այդ կարծիքը փոխվեց. իսպանացիներն սկսեցին կոկան անվանել «կյանքի բուժահեղուկ»[12]։ 1569 թվականին Նիկոլա Մոնդարդեսը կոկայի օգտագործումից հետո ունեցած զգացումը անվանեց «գերագույն հաճույք»` նշելով, որ բույսը օգտագործվում է տեղաբնիկների կողմից «խելագարության վիճակի» անցնելու համար[19]։ Հայտնաբերվեցին կոկայի բուժիչ հատկությունները։ Որպես կոտրվածքների և թարախակալած վերքերի վերականգնման միջոց կոկայի օգտագործման վերաբերյալ 1609 թվականին փաստել է ճիզվիտ Բլաս Վալերա պադրեն[20].

Կոկան ծառ է, որը չափերով հիշեցնում է խաղողի որթ, այն քիչ ճյուղեր ունի, իսկ դրանց վրա կան շատ նուրբ տերևներ, բութ մատի հաստությամբ և այդ նույն մատի կես երկարությամբ։ Ունի հաճելի, բայց միևնույն ժամանակ թույլ բուրմունք։ Այս բույսը իսպանացիները և հնդկացիներն անվանում են կուկա։ Հնդկացիներին այնքան է դուր գալիս կուկան, որ այն գերադասում են և՛ ոսկուց, և՛ արծաթից, և՛ թանկարժեք քարերից, քանի որ հավաքում են իրենց ձեռքերով. չորացնում են արևի տակ և օգտագործում չոր վիճակում, սակայն կուլ չեն տալիս, այլ վայելում են նրա անուշ հոտը, խմում՝ հյութը։ Կուկայի բուժիչ և աշխուժացնող հատկությունների մասին է վկայում հնդկացիների մեծ աշխատունակությունը։ Կուկային հասնելու համար նրանք կարող են օրերով աշխատել և չսնվել։ Կուկան պաշտպանում է մարմինը բազմաթիվ հիվանդություններից, և մեր թշնամիներն օգտվում են դրանից՝ վերածելով այն փոշու և օգտագործելով վերքերի բուժման, ոսկրերը ամրացնելու, խոցերի կանխարգելման, որդերի ոչնչացման համար։ Եվ, այսպիսով, եթե այն կարողացել է պաշտպանել մարմինն արտաքին հիվանդություններից, ապա մի՞թե այն չի ավելի բուժիչ չէ, քան այսօր առկա դեղամիջոցները։ Կուկան նաև ատամների համար է բուժիչ[21]։

Գիտական աշխատություններում կոկայի առաջին հիշատակումը վերագրվում է 1708 թվականին և պատկանում է Գերման Բուրգավեին («Institutions Medicae»)[13]:

Ամբողջ 18-րդ դարի ընթացքում կոկայի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում անընդհատ աճում էր։ 1814 թվականին բրիտանական «The Gentleman's Magazine» թերթը հորդորեց գիտնականներին լրջությամբ հետազոտել բույսը, որպեսզի.

Մարդը կարողանա սննդի մեջ օգտագործել բույսը, և անհրաժեշտության դեպքում 1 ամիս կարողանա չօգտագործել սնունդ[12]։

1821 թվականին այն բանից հետո, երբ Պերուի նախագահ և բժիշկ Իպոլիտո Ունանուեն Նյու Յորքում կարդաց իր զեկույցը, կոկայի մասին իմացան նաև ԱՄՆ-ում[22]։ Եվրոպայում մինչև 1850 թվականը կոկայի օգտագործումը սահմանափակված էր օրենքով[9][11]։

Շատ եվրոպացի գիտնականներ պայքարում էին կոկայի ակտիվ ալկալոիդի առանձնացման համար։ Առաջին անգամ 1855 թվականին դա հաջողվեց գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Գեդկեին։ Ստացված ալկալոիդը՝ , անվանելով էրիթրօքսիլին (լատին․՝ erythroxyline)՝ նա հրապարակեց այդ նյութի մասին տեղեկությունները «Archiv der Pharmazie» ամսագրում[23]։

Կոկաինի առաջացումը և տարածումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականին բժիշկ Կարլ Շերցերը «Novara» նավով կատարել է շուրջերկյա ճանապարհորդություն և Վոլյերի լաբորատորիայի հանձնարարությամբ 1859 թվականին Պերուից բերել է կոկայի տերևներ, որոնք փոխանցվել են քիմիկոս Ալբերտ Նիմանին[24]։ Զարգացնելով ալկալոիդի մաքրման տեխնիկան[25]՝ նա անվանել է այդ նյութը կոկաին[9][11][26]։ Ստացվել է նաև կոկաինի մեղրամոմը՝ , և մի շարք այլ միացություններ։ Նիմանը իր կատարած գործողությունները քայլ առ քայլ նկարագրել է «Նոր օրգանական միացություներ, որոնք մտնում են կոկայի տերևի բաղադրության մեջ» (գերմ.՝ Über eine neue organische Base in den Cocablattern) աշխատության մեջ։ Վերջինս հրապարակվել է 1860 թվականին, որի համար Նիմանն ստացել է դոկտորի աստիճան[25]։ Նիմանը մահացել է՝ անավարտ թողնելով իր աշխատանքը։ Մայշ և Վիլյամ Լեսսենների հետազոտությունները թույլ տվեցին ճշգրիտ իմանալ նյութի բանաձևը՝ : Կոկաինի ամբողջական սինթեզը հաջողվեց 1897 թվականին Ռիխարդ Վիլշտետերին Այնխորնա լաբորատորիայում[27][28]։

1879 թվականից սկսած՝ Վ.Կ. Անրեպի հետազոտություններից հետո[29], սկսվեց կոկաինի անզգայնացնող հատկությունների հիման վրա նոր ցավազրկող միջոցներ հայտնաբերելու աշխատանքը։ Կարլ Կոլերը առաջին անգամ կոկաինն օգտագործեց ակնաբուժության մեջ, իսկ Հենրիխ Կվինկեն այն օգտագործեց ողնաշարի բուժման համար՝ որպես տեղային անզգայացնող միջոց[24][30]։

1859 թվականին իտալացի բժիշկ Պաոլո Մանտեգացը, կոկայի տերևներով վերադառնալով Պերուից, սկսեց դրանք փորձարկել իր վրա և արդյունքները հրապարակեց «Կոկայի հիգիենիկ և բժշկական յուրահատկությունները» գրքում։ Հեղինակը առաջարկեց օգտագործել այն ատամները սպիտակեցնելու համար[24]։

1863 թվականին Մանտենգացի հրապարակումից ոգեշնչված Անջելո Մարիանին սկսեց «Մարիանի գինի» (անգլ.՝ Mariani Wine) անվանմամբ խմիչքի արտադրությունը։ Ըմպելիքն ալկոհոլի և կոկայի տերևների յուրատեսակ խառնուրդ էր, որում ալկոհոլը լուծիչ էր՝ միջինում 6 մգ կոկայի տերև, 1 ունցիա ալկոհոլ հարաբերությամբ[31]։ Լևոն 13-րդ Հռոմի պապը իր հետ ամեն տեղ տանում էր կոկաինային «Մարիանի» գինին։ Խմիչքի համար Հռոմի պապը Անջելո Մարիանիին պարգևատրել է Վատիկանյան ոսկե աստղով[32]։ Մարիանին հավատեցնում էր, որ կարող է օգտագործողների շնորհակալագրերից հրատարակել 13 հատորանոց գիրք, որոնք տրվել են տարբեր պաշտոնյաներից, դերասաններից և Եվրոպայի արքաներին սպասարկող համարյա բոլոր բժիշկներից[33]։

Կոկաինային գինի

1883 թվականին Թեոդոր Աշենբրանտը խորհուրդ տվեց կառավարությանը օգտագործել կոկաինը զինուժում, բացատրելով, որ կոկաինն բարձրացնում է զորքի տոկունությունը և արագացնում արշավները։ Այդ հայտարարությունը շատ բժիշկների ներգրավեց կոկաինի ուսումնասիրության գործում, այդ թվում նաև Զիգմունդ Ֆրոյդին[34]։ 1884 թվականին Ֆրոյդը սկսեց ուսումնասիրել կոկաինի հոգեներգործուն հատկությունները՝ իր վրա փորձարկելով նյութը։ Նա հրատարակեց հոդված (գերմ.՝ «Über Coca»), որում կոկաինը ներկայացնում էր որպես դեպրեսիայի, տարբեր նյարդային հիվանդությունների, սիֆիլիսի, ալկոհոլիզմի, մորֆիական կախվածության դեմ դեղամիջոց և սկսեց ակտիվորեն օգտագործել այն իր հոգեբուժական պրակտիկայում։ Հետագայում նա կոկաինի առաջացրած զգացումի մասին գրել է.

... Հոգու մաքրում և էյֆորիայի երկարացում, ինչը ոչնչով չի տարբերվում նորմալ մարդու էյֆորիայից։ Դուք զգում եք ուժերի վերականգնում, աշխատունակության բարձրացում։ Այլ կերպ ասած, մնում եք սովորական մարդ և այլևս չեք հիշում, որ օգտվել եք դեղամիջոցից... Կարող եք կատարել երկարատև ֆիզիկական և մտավոր աշխատանք, առանց հոգնածություն զգալու։ Բացարձակապես ոչ մի կախվածություն չի առաջանում ոչ առաջին և ոչ էլ երկարատև օգտագործումից[35]։

Այս և մի քանի այլ հոդվածներից հետո եվրոպական մտավորականությունը սկսեց օգտագործել կոկաին[9]։

1869 թվականին կոկան ներթափանցեց Նյու Յորք, «Կյու Գարդենս» շուկայում հայտնվեցին առաջին սերմերը[13]։ 1876 թվականին կոկայի տերևները դարձան սպորտային դոպինգ, նույնիսկ 1885 թվականին Եվրոպայում սպորտային քայլքի ժամանակ մարզիկները ծամում էին կոկայի տերևներ[13]։

Կոկաինով Կոկա-Կոլայի գովազդը 1900 թվականին

1885 թվականին շուկա ներգործեց Ջոն Պեմբերտոնի հայտնագործությունը՝ Կոկա Կոլան, որը պարունակում էր կոկաին։ Այս ըմպելիքի կազմի մեջ մտնում էին կոկայի տերևները և կոլայի ընկույզները, ինչով էլ պայմանավորված էր ըմպելիքի անվանումը։ 1906 թվականին ԱՄՆ-ի «Մաքուր սնունդ և դեղորայք» (անգլ.՝ Pure Food and Drug Act) որոշման ընդունումից հետո կոկաինն ամբողջությամբ հանվեց ըմպելիքի բաղադրությունից, և որպես փոխարինող միջոց օգտագործվեց կոֆեինը[36]։ 1885 թվականին ամերիկյան Parke-Davis ընկերությունը սկսեց կոկաինը վաճառել տարբեր ձևերով, այդ թվում՝ հեղուկացված՝ ներերակային ընդունման համար, որի հետ տրվում էր նաև հատուկ ասեղ[37]։ Գովազդում ասվում էր.

Կփոխարինի ձեր սնունդը, վախկոտին կդարձնի քաջ, անխոսին՝ հռետոր... տանջվողին անզգա ցավի նկատմամբ[34]։

Մոսկվայում գերմանական կոկաինը վաճառվում էր դեղատներում 1 ռուբլի արժողությամբ[9]։ Նույն պատկերն էր նաև ԱՄՆ-ում։ Մեմֆիսում, Թեննեսիում 20-րդ դարի սկզբին Միսիսիպիի աշխատավորները կոկաինը օգտագործում էին որպես խթանիչներ, ընդ որում՝ սպիտակամորթներն արգելում էին սևամորթներին օգտվել կոկաինից[38]։ Ռոնալդ Զիգելը գրում էր.

Նրա խթանող և հաճույքաբեր գործառույթը բերում է ամերիկյան հասարակության աշխատունակության բարձրացման, մտավոր աշխատանքի արդյունավետության և անսահմանափակ լավատեսության[33]։

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ շատ էր խոսվում «բալթյան թեյի» մասին, որն օգտագործում էին հեղափոխականները։ Այն կոկաինի լուծույթն էր էթիլ սպիրտում կամ այլ ալկոհոլում։ Լուծույթն ունենում էր ավելի երկարատև ազդեցություն, քանի որ նրանում առաջանում էր կոկաէթիլեն, որն ավելի լավ էր յուրացվում օրգանիզմի կողմից, քան կոկաինը։

«Կոկաինի պանիկա» և արգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին առաջին անգամ առաջ քաշվեց տեսակետ, որ կոկաինն ունի կախվածություն առաջացնող հատկություն։ Սակայն ԱՄՆ-ի հասարակությանը դա մտահոգեց միայն 20-րդ դարում։ Երկիրը պատեց «Կոկաինային պանիկան»[33]։ 1900 թվականից ստեղծվեցին հակակոկաինային ընկերություններ։ 3 տարի անց Journal of Pharmacy թերթը ներկայացավ անհիմն հայտարարությամբ.

Կոկաին օգտագործողների մեծամասնությունը խաղամոլներ, մարմնավաճառներ, բռնաբարներ, գողեր, առանց որոշակի աշխատանքի վարձու բանվորներ են[33]։

Այս ամենը չազդեց թմրամիջոցի ինտենսիվ արտադրության վրա։ 1910 թվականին Ամստերդամում հիմնական արտադրող ընկերությունների՝ Merck, Sandoz և Hoffmann–La Roche կողմից ստորագրվեց պատմության մեջ առաջին կոկաինային համաձայնագիրը, որը կրում էր Cocaine Manufacturers Syndicate[12] անվանումը, ընդ որում՝ դրա առկայությունը գաղտնի էր պահվում։ Մի քանի տարի անց Ճավա կղզու կոկայի հոլանդական հողատարածքների տերը ստեղծեց հակամետ սինդիկատ։

Այդ ժամանակ ամերիկյան մամուլում հակակոկաինային ընկերությունները հեղինակություն էին ձեռք բերում։ 1914 թվականին դոկտոր Քրիստոֆեր Կոխը հայտարարեց.

Հարավում սպիտակամորթ կանանց վրա հարձակումների պատճառը կոկաինի ցնորող ազդեցությունն է սևամորթների ուղեղի վրա[33]։

Դ. Մուստոն ասում էր.

Սպիտակամորթները վախենում էին սևամորթների ապստամբությունից և կոկաինին վերագրում էին գերբնական հատկություններ և թույլ չէին տալիս սևամորթներին օգտագործել այն, ինչը վախեցնում էր սևամորթներին[33]։

1912 թվականին կոկաինը դասվում էր թմրամիջոցների շարքին[22]։ Պարզվեց, որ այն մահաբեր նյութ է. այդ շրջանում ԱՄՆ-ում գրանցվել էր 5 հազար մահացության դեպք՝ պայմանավորված կոկաինի օգտագործմամբ[13]։ 1914 թվականին ԱՄՆ-ում Հարիսոնի (անգլ.՝ Harrison Narcotics Tax Act) կողմից ընդունվեց թմրամիջոցների հարկերին վերաբերող օրենքը, ինչն արգելակեց կոկաինի տարածումը։ Կոկաինը 1922 թվականին պաշտոնապես գրանցվեց որպես թմրամիջոց[39]։

Կոկաինի քիմիական բաղադրության բացահայտումը զարկ տվեց քիմիային, հնարավորություն ընձեռնվեց սինթեզել տեղային անզգայնացնող դեղամիջոցներ, օրինակ՝ անեսթեզին, նովոկաին և այլն։ Այդ միջոցների հայտնագործմամբ 20-րդ դարում կոկաինը լիովին դուրս մղվեց բժշկական պրակտիկայից[9]։ Սակայն մինչև պատերազմյան տարիները կոկաինի արտադրությունը նույն տեմպերով շարունակում էր զարգանալ[13], ընդ որում՝ գերիշխող դիրք էր գրավել Ճապոնիան, որին 1930 թվականին բաժին էր ընկնում համաշխարհային արտադրության 23.3%-ը, ԱՄՆ-ին՝ 21.3%-ը, Գերմանիային՝ 15%-ը, Մեծ Բրիտանիային՝ 9.9%-ը, Ֆրանսիային 8.3%-ը։

Նորագույն ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին կոկան և կոկաինը ՄԱԿ-ի կողմից որակավորվեցին որպես արգելված միջոցներ։ Սակայն թմրամիջոցի օգտագործումը տարբեր ձևերով շարունակում էր աճել։ 1970-ական թվականներին մամուլում խոսվում էր Հարավային Ամերիկայում «կոկաինային համաճարակի» մասին։ Այստեղ լայն կիրառում էր ստացել թմրամիջոցի այն ձևը, որն օգտագործվում էր շնչառական ճանապարհով և կոչվում էր «բազուկո»։ Առաջին անգամ նրա վտանգավորության մասին խոսում էին պերուական դեղագետները, հայտնվեց տեղեկատվություն (ինչը սկզբնական շրջանում անտեսված էր ԱՄՆ-ում) թմրամոլների մասին (իսպ.՝ basuco pastaleros), որոնք անընդհատ ծխելով հասնում էին ցնորության, երբեմն էլ՝ մահվան[39]։

1976-1980 թվականներին կոկաինի ներկրման ծավալը ԱՄՆ-ում կրկնապատկվեց։ Դրա գինը կտրուկ ընկավ Բոլիվիայի հեղափոխության պատճառով։ 1982 թվականի հոկտեմբերին նախագահ Ռոնալդ Ռեյգանը պաշտոնապես պատերազմ սկսեց կոկաինի դեմ՝ հայտարարելով. «Անել ամեն ինչ, որպեսզի կասեցվի թմրամիջոցի վտանգը»[39]։ Շոշափելի արդյունքներ չդիտվեցին։ 1988 թվականին ԱՄՆ-ում 300 հազար նորածիններ ծնվեցին կոկաինային կախվածությամբ[40]։

2000 թվականին Հարավային Ամերիկայի երկրները արտահանել են 1000 տոննա կոկաին[12]։ ԱՄՆ-ում (2005 թվականի տվյալներով) կոկաինի շուկայի շահույթը կազմել է 50 միլիարդ դոլլար[41]։ 2009 թվականի տվյալներով 12 տարեկանից բարձր 34 միլիոն ամերիկացի գոնե մեկ անգամ փորձել է կոկաին։ ԱՄՆ-ում տարեկան մահանում են 15 հազար մարդ, որոնց մահը կապված է կոկաինի հետ[40]։

Ամերիկացիների մոտ 2%-ը օգտագործում են կոկաին ամեն օր։ Այդ նիշին հասել է նաև Մեծ Բրիտանիան, որտեղ կոկաինը ամենահայտնի թմրամիջոցն է[17]։ 2008 թվականին այստեղ դիտվել է 25%-անոց աճ. 2009 թվականի տվյալներով 1 միլիոն բրիտանացի ամեն օր օգտագործում են կոկաին[42]։ Ամբողջ աշխարհի չափահաս բնակչության 6.8%-ը երբևէ օգտագործել է կոկաին։ Այդ ցուցանիշն ամենաբարձրը Եվրոպայում է (Իսպանիայում՝ 4.9%)։ Ի դեպ, վերջին 15 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում թմրամոլների թիվը աճել է շուրջ 3 անգամ[42]։

Ֆիզիկական հատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոկաին. մոլային զանգվածը՝ 303,3529 ± 0,0165 գ/մոլ, ցնդում է 90 °C ջերմաստիճանում, մեկ գրամը լուծվում է 600 մլ ջրում, 270 մլ ջրում 80 °C-ում, 0.7 մլ քլորոֆորմում, 6.5 մլ էթանոլում, 3.5 մլ դիէթիլ եթերում, ինչպես նաև էթիլացետատում, ծծմբածխածնում, ացետոնում։
  • Կոկաինի հիդրոքլորիդ (). մոլային զանգվածը՝ 339.8 գ/մոլ, ունի անգույն ասեղանման բյուրեղների կամ սպիտակ բյուրեղային փոշու տեսք, անհոտ է, ունի թունդ համ, լեզվի վրա հայտնվելու դեպքում առաջացնում է համրության նշաններ[43]։ Մեկ գրամը լուծվում է 0.4 մլ ջրում, 3.2 մլ սառը և 2 մլ տաք էթանոլում, 12.5 մլ քլորոֆորմում, լուծվում է նաև գլիցերինում և ացետոնում, անլուծելի է դիէթիլ եթերում և յուղերում, լուծույթների պատրաստման ժամանակ պետք է խուսափել տաքացումից, որպեսզի այն չքայքայվի[44]։ Նյութի դեղաբանական դուրս գրման ձևը փոշին է[43][45]։

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկգոնին

Կոկաինը, ինչպես ցինամիլոկաինը և ռուկսիլինը, իրենից ներկայացնում է բենզոիլէկգոնինի մեթիլէսթեր։ Բոլոր թվարկված ալկալոիդները հիդրոլիզի ժամանակ քայքայվում են մինչև էկգոնին, այսինքն՝ այս նյութը հանդիսանում է այդ երեք նյութերի կմախքը։

Որակական վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմուշը, որում ենթադրաբար գտնվում է կոկաին, մշակում են կոբալտի ռոդանիդի լուծույթով։ Կոկաինի առկայության մասին վկայում է կապույտ գունավորումը[27]։

Որակական վերլուծության համար կարելի է կիրառել նաև ջրային բաղնիքի վրա կոկաինի հիդրոքլորիդի և ծծմբական թթվի տաքացումը, որի ընթացքում առաջանում է մեթիլբենզոատ, որի հոտը վկայում է ռեակցիայի մասին։

Կոկաինի հիդրոքլորիդի զանազանման համար օգտագործում են կալիումի պերմանգանատի հետ ընթացող ռեակցիան, որի արդյունքում գոյանում են բնութագրական բյուրեղներ, որոնք տեսանելի են մանրադիտակի տակ։

Պաշտոնապես հաստատված և նախընտրելի եղանակը Էրլիխի ռեակցիան է։ Նմուշը ենթարկվում է կաթիլային վերլուծության նախապես պատրաստված ռեակտիվի միջոցով, որը ստացվում է 0.5 գ պ-դիմեթիլամինոբենզալդեհիդի լուծումից 3:2 հարաբերությամբ (ըստ ծավալի) էթանոլ և խիտ ծծմբական թթու պարունակող 50 մլ լուծույթում։ Փորձերի անցկացման ժամանակ լուծույթին ավելացվում են հայտածիչ նյութի կաթիլներ, ապա լուծույթը տեղափոխում են մութ վայր, որից հետո խառնուրդը տաքացնում են մինչև 100 °C ջերմաստիճան և այդ ջերմաստիճանում պահում երեք րոպե։ Կարմիր գունավորումը վկայում է կոկաինի առկայության մասին[46]։

Կոկաինի և այլ տրոպանային ալկալոիդների կենսաքիմիական հիմքը օրնիտին ամինաթթուն է։

Կենսասինթեզի առաջին փուլը N-մեթիլ-Δ1-պիրոլինային կատիոնի առաջացումն է, ինչը հանդիսանում է ընդհանուր բոլոր տրոպանային և պիրոլիդինային ալկալոիդների համար։ Պիրիդօքսալֆոսֆատի (PLP) ազդեցությամբ ընթանում է օրնիտինի դեկարբօքսիլացման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է պուտրեսցին, որը հետագայում S-ադենոզիլմեթիոնինի (SAM) առկայությամբ մեթիլացվում է՝ առաջացնելով N-մեթիլպուտրեսցին։ Դիամինոօքսիդազի մասնակցությամբ N-մեթիլպուտրեսցինը ենթարկվում է օքսիդիչ դեզամինացման՝ առաջացնելով ալդեհիդ, որը հետագայում ենթարկվում է ներմոլեկուլային ցիկլացման՝ առաջացնելով Շիֆի հիմք[47][48]։

N-մեթիլացված կատիոնը ացետիլկոֆերմենտ A-ի (ացետիլ-CoA) հետ մասնակցում է Մանիխի ռեակցիային։ Ռեակցիայի ընթացքում առաջանում են R- և S- էնանտիոմերներ. կոկաինի առաջացմանը մասնակցում է միայն S-էնանտիոմերը. այն ենթարկվում է Կլայզենի կոնդենսացման ևս մեկ ացետիլ -CoA մոլեկուլի հետ։ Ստացված միացությունը օքսիդացվում է մինչև նոր N-մեթիլպիրոլինային կատիոնի ստացումը, որը նորից մասնակցում է Մանիխի ռեակցիային (ներմոլեկուլային), որի շնորհիվ ձևավորվում է տրոպանային կմախքը։ Մեթիլէկգոնին առաջանում է SAM-ի և նիկոտինամիդադենինդինուկլեոտիդ (ՆԱԴ) վերակագնիչի ազդեցությամբ, որին հաջորդում է էսթերի առաջացումը բենզոիլ-CoA-ի հետ[49]։

Ստացման եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրոպանային ալկալոիդներ

Կոկաինի հիմնական աղբյուր հանդիսանում է կոկայի թուփը։ Անմշակ թփերը պարունակում են 1% կոկաին։ Կոկայի թուփը պարունակում է հետևյալ ալկալոիդները[27].

  • Կոկաին
  • Ցինամիլկոկաին
  • α- և β- տրուկսիլին
  • Բենզոիլէկգոնին
  • Էկգոնինի մեթիլէսթեր
  • Նորէկգոնին
  • Տրոպակոկաին
  • Գիգրին
  • Կուսկգիգրին
  • Էկգոլիդինի մեթիլէսթեր

Այս ալկալոիդներից կոկաինն ունի ցավազրկող և հոգեմետ հատկություններ, իսկ ցինամիլկոկաինի դեպքում դրանք ավելի թույլ են արտահայտված։ Կոկաինի հումքի մշակումից ստացված մաքուր նյութի ելքը կազմում է 1%։ Ընդ որում՝ առաջացած հավելանյութերը չեն կարող օգտագործվել առանց վերամշակման[27]։

Այս խնդիրը լուծվեց 1890-ական թվականներին, երբ ապացուցվեց, որ կոկայի բոլոր տրոպանային ալկալոիդների հիմքը էկգոնինն է։ Այդ հայտնագործությունից հետո պարզ դարձավ, որ կարելի է ավելի շատ կոկաին արտադրել, եթե կոկայի բոլոր ալկալոիդները ճեղքվեն մինչև էկգոնին և վերջինից էլ սինթեզվի կոկաին[27]։

Առաջնային մշակումից մնացած հումքը ենթարկվում է հիդրոլիզի՝ թթվի հետ տաքացման պայմաններում, ինչի արդյունքում ալկալոիդները ճեղքվում են մինչև էկգոնին։ Առաջած էկգոնինից կոկաին կարելի է ստանալ երկու եղանակով[27].

  • Մեթիլ սպիրտում գազանման աղաթթվի առկայությամբ էկգոնինի էսթերացմամբ։ Ապա ստացված նյութը բենզոացվում է բենզոիլքլորիդի կամ բենզոյական թթվի՝ ֆոսֆորի օքսիքլորիդի (POCl3) հետ տաքացմամբ։
  • Բենզոացման եղանակով՝ էկգոնինի և բենզոյական թթվի անհիդրիդի խառնուրդից, հաջորդող մեթիլյոդիդի կամ դիմեթիլսուլֆատի մեթիլացմամբ։

Տրոպինի և պսևդոտրոպինի ամբողջական սինթեզն առաջին անգամ կատարել է Ռիխարդ Վիլշտետերը 1903 թվականին[50]։ Հետագայում Ռոբերտ Ռոբինսոնի կողմից հայտնագործվել է սինթեզի ավելի ռացիոնալ մեթոդ[27][51]։

Հանդիպող ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոշու տեսքով կոկաինի հիդրոքլորիդ

Կոկայի մածուկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատչելի արտադրանք, որն ստացվում է կոկայի տերևների առաջնային էկստրակցիայից։ Սպիտակավուն կամ մարմնագույն փոշի է, հիմնականում խոնավ, կազմված է մատի ճնշման դեպքում հեշտությամբ քայքայվող մասնիկներից։ Բացի կոկաինը պարունակում է նաև էկստրակցիայի համար օգտագործված նյութեր, օրինակ՝ մանգանի կարբոնատ։ Կոկաինի պարունակությունը տատանվում է 40-90% միջակայքում[52]։

Կոկաինի հիդրոքլորիդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկաինի հիդրոքլորիդ

Կոկաինի աղն ամենատարածված ձևն է։ Կոկաինային բժշկական միջոցները նույնպես իրենցից ներկայացնում են կոկաինի հիդրոքլորիդի լուծույթներ[53]։ Սպիտակ, մի փոքր դեղնավուն կամ մարմնագույն փոշի է, պարունակում է պինդ թափանցիկ բյուրեղիկներ[52][54]։

Նյութը, որը ձեռք է բերվում անմիջապես արտադրողից կամ փորձառու վաճառականից, շատ մաքուր, 80-95% կոկաին և շատ քիչ այլ ալկալոիդներ պարունակող արտադրանք է։ Որպես բալաստային նյութեր կարող են օգտագործվել օրգանական հավելումներ, օրինակ՝ ամֆետամին, կոֆեին և այլն[52][53][54]։

Այդպիսի գործընթացը թույլ է տալիս 2-3 անգամ մեծացնել չափաբաժինը, ինչը դժվար նկատելի է գնորդի համար։ Օգտագործվում են նաև ավելի էժան բալաստային նյութեր՝ շաքարի փոշի, չոր կաթ, որոնք նվազեցնում են կոկաինի հարաբերական պարունակությունը, բայց թույլ են տալիս առաջին չափաբաժնից ստանալ երկրորդային 5-6 չափաբաժին[52][53]։

Կրեկ, կոկաինի բյուրեղային ձևն է, որն իրենից ներկայացնում է կոկաինի աղերի խառնուրդ սննդային սոդայի (նատրիումի բիկարբոնատ) կամ այլ քիմիական հիմքերի հետ:

Կրեկը (անգլ.՝ Crack) կոկաինի ավելի էժան տարբերակն է, նախատեսված է ծխելու համար։ Իրենից ներկայացնում է ազատ հիմք (անգլ.՝ free base, ունի չպրոտոնացված ամինախումբ), որը ստացվում է լուծիչների (եթեր) ալկալային էկստրակցիայի ճանապարհով։ Քանի որ կոկաինի հիդրոքլորիդը թանկ էր և քայքայվում էր բարձր ջերմաստիճանում, 1970-ական թվականների կրեկը մեծ տարածում գտավ։ Ավելի բարձր քայքայման ջերմաստիճանի շնորհիվ այս միջոցը հնարավոր էր օգտագործել ծխելու եղանակով։ 20-րդ դարի վերջին կոկաինի այս տեսակը տարածվեց ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում։ Իր անվանումը ստացել է ծխելու ժամանակ արձակած յուրօրինակ ձայնի շնորհիվ, ինչը պայմանվորված է բյուրեղների քայքայմամբ։ Կրեկի հալման ջերմաստիճանը 98 °C է, ինչի շնորհիվ այն առանց թմրամիջոցի կորստի հեշտությամբ հնարավոր է ծխել։ Կրեկն օգտագործվում է նաև տաքացված միջոցի տեսքով, այսպես կոչված՝ հերոինային մեթոդ, որի էությունը թեյի գդալով տաքացման և ընդունման մեջ է։ Դա այսպես կոչված կոկսերն է[52][55]։

Սպիդբոլը (անգլ.՝ Speedball) կրեկի և հերոինի խառնուրդ է, հանդիսանում է կոկաինի ամենավտանգավոր տարատեսակը։ Առողջության համար մեծ վնաս ներկայացնելը կապված է օփիոիդային թմրամիջոց հերոինի և հոգեմետ կոկաինի միջև առաջացած կապի հետ։ Այսպիսի միացությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել սրտանոթային համակարգում՝ առաջացած կախվածության հետևանքով[52]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկաինն ազդում է նյարդային համակարգի երեք կենտրոնական շրջանների վրա՝ դոֆամինային, նորադրենալինային և սերոտոնինային։ Կապելով մոնոամինների փոխադրիչները՝ կոկաինը խախտում է նախասինապսային թաղանթի կողմից նեյրոմեդիատորների հետադարձ նեյրոնային կլանումը։ Այդպիսով, նեյրոմեդիատորը մնում է սինապսային ճեղքում և նյարդային ազդակի յուրաքանչյուր փոխանցումից մեծանում է նրա կոնցենտրացիան ենթասինապսային թաղանթում։ Միաժամանակ սպառվում է նեյրոմեդիատորային պաշարը աքսոնային հաստուկում։ Այս երևույթն ավելի արտահայտված է կոկաինի շարունակական օգտագործման դեպքում։ Յուրաքանչյուր նյարդային ազդակի հետ անջատվում է ավելի քիչ նեյրոմեդիատոր և, հակադարձաբար, աճում է ընկալիչների քանակը ենթասինապսային թաղանթում . այս երևույթը ավելի նկատելի է դոֆամինային ընկալիչների դեպքում[56][57]։

Կոկաինի կողմից առաջացրած հիվանդագին հաճույքը և հոգեկան կախվածությունը կապված են կենտրոնական նյարդային համակարգում դոֆամինային փոխադրիչների (անգլ.՝ Dopamine transporter- DAT) արգելակմամբ։ Նորադրենալինի փոխանակության խանգարումները հիմնականում դիտվում են սիմպաթիկ նյարդային համակարգում՝ թողնելով ազդեցություն այն օրգանների վրա, որոնցում նորադրենալինային ընկալիչների թիվը գերակշռող է։ Կոկաինն ազդում է նաև սերոտոնինային փոխանակության վրա, և նույնիսկ մեկանգամյա օգտագործման դեպքում հանգեցնում է սինապսային ճեղքում սերոտոնինի կոնցենտրացիայի մեծացման, որը հանգեցնում է կոկաինին հատուկ կենտրոնական ազդեցության[56][57]։

Լաբորատորիայի կենդանիների մոտ մեկանգամյա գործածման դեպքում դոֆամինային ընկալիչների կոնցենտրացիան ենթասինապսային թաղանթի վրա աճում է միջինը 37 %-ով, կրկնակի ներարկման դեպքում խտությունը շարունակում է մեծանալ։ Կապված դոֆամինի փոխանակության ծանրացման հետ՝ կարող է զարգանալ սպեցիֆիկ հոգեկան խանգարում, որն իր ընթացքով նման է շիզոֆրենիային[56]։

Կոկաինի տեղային անզգայնացնող հատկությունը կապված է իոնի արգելակմամբ։ Կենտրոնական նյարդային համակարգի անզգայնացման համար անհրաժեշտ է կոկաինի մեծ քանակություն, որը մոտավորապես հավասար է մահացու չափաբաժնին[56][57]։

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պարբերաբար կոկաին գործածող մարդու համար նախատեսված չափաբաժիններն ունեն հետևյալ տեսքը[58].

  • Կլինիկական չափաբաժին՝ 1,5 մգ/կգ մաքուր նյութ
  • Միանգամյա օգտագործման չափաբաժին՝ 15-60 մգ
  • Թունավորման չափաբաժին՝ 500 մգ
  • Մահացու չափաբաժին՝ 1,2 գ. կախված օրգանիզմի հնարավորություններից՝ սկսած 20 մգ-ից։

Տարբեր տեսակների կիսատրոհման պարբերությունը է[58].

  • Կոկաին՝ 38-67 րոպե
  • Բենզիլէկգոնին՝ 4-6 ժամ
  • Մեթիլէկգոնին՝ 2,5-7,6 ժամ

Կենսամատչելիությունը %-ներով տարբեր ձևերի համար[58].

  • Ծամելու եղանակով՝ 20-40 %
  • Ներշնչման եղանակով՝ 20-40 %
  • Ծխելու եղանակով՝ 6-32 %
  • Ներարկման եղանակով՝ 100%

Նյութափոխանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկաինը, ներթափանցելով օրգանիզմ, արագորեն բաշխվում է շրջանառվող արյան ամբողջ ծավալով և լյարդային էսթերազայի ազդեցությամբ փոխակերպվում է բենզոիլէկգոնինի և էկգոնինի։ Այս գործընթացում գերակշիռ դեր ունի պսևդոխոլինէսթերազան։ Կոկաինի փոխարկման արագության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, օրինակ՝ լյարդի արյունամատակարարման ճնշումը։ Կոկաինի և ֆոսֆորային օրգանական միացությունների համատեղ օգտագործումը բերում է կոկաինի կոնցենտրացիայի մեծացման՝ պսևդոխոլինէսթերազայի լրիվ կամ մասնակի ապաակտիվացման պատճառով[59]։

Կոկաինային կախվածություն ունեցող մարդու սրտի աշխատանքը

Կոկաինը, ներթափանցելով մարդու օրգանիզմ, անցնում է փոխարկումների հետևյալ շղթայով[60].

  1. Ֆերմենտային հիդրոլիզի և խոլինէսթերազայի ազդեցությամբ կոկաինից անջատվում է բենզոիլային խումբ և առաջանում է մեթիլէկգոնին։ Բենզոիլէկգոնինը խոլինէսթերազայի ազդեցությամբ չի ենթարկվում փոխարկման։
  2. Հիդրոլիզի գործընթացի ժամանակ առաջացած կոկաինը և մեթիլկոկաինը ճեղքվում են համապատասխանաբար մինչև բենզոիլէկգոնին և էկգոնին[60]։

Ֆիզոլոգիական pH միջավայրում մեթիլէկգոնինը, ի տարբերություն բենզոիլէկգոնինի, չի լուծվում արյան մեջ[60]։

Օրգանիզմից կոկաինի արտանետման 80 %-ը կատարվում է երիկամների միջոցով՝ բենզոիլէկգոնինի և էկգոնինի տեսքով։ Հարկ է նշել, որ էթանոլի և կոկաինի համատեղ օգտագործման դեպքում առաջանում է կոկաէթանոլ, ինչը բերում է կոկաինային նյութերի կիսատրոհման պարբերության մեծացմանը[59]։

2-3 օրվա ընթացքում կոկաինի չափաբաժնի 90-95 %-ը դուրս է գալիս օրգանիզմից հետևյալ հարաբերակցությամբ[61].

  • Չփոխակերպված կոկաին՝ 1-9 %,
  • Բենզոիլէկգոնին՝ 35-60 %,
  • Մեթիլէկգոնին՝ 32-49 %,
  • Էկգոնին՝ 1-8 %,
  • Նորկոկաին և հիդրօքսիլացված մեթաբոլիտներ՝ 10 %:

Մեթաբոլիտների հարաբերակցությունը մեծապես կախված է թմրամիջոցի ընդունման եղանակից։

Կլինիկական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկաինով արբեցած ճանճի շարժման հետագիծը

Կոկաինի թողած ազդեցությունը կարելի է բաժանել երկու տեսակի՝ կենտրոնական և ծայրամասային (պերիֆերիկ)։ Առանձնացվում են նաև կոկաինի ընդունման եղանակի հետ կապված բարդությունները[62]։

Կենտրոնական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանավորված են գլխուղեղում նեյրոմեդիատորների (նեյրոմոդուլյատորներ) փոխանակության վրա թողած ազդեցությամբ, այդ թվում[62].

  • Զգացմունքային վերելք, հիվանդագին բարձր տրամադրություն
  • Էներգիայի ներհոսքի զգացում
  • Մտավոր ակտիվության ուժեղացում
  • Քնի տևողության նվազեցում
  • Ախորժակի անկում
  • Ֆիզիկական դիմացկունության բարձրացում

Ծայրամասային ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանավորված են ծայրամասային նյարդային համակարգում նեյրոմեդիատորների փոխանակության վրա թողած ազդեցությամբ, այդ թվում[62].

  • Սրտի ռիթմի արագացում
  • Հեղձուկ
  • Զարկերակային ճնշման բարձրացում
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
  • Հիպերհիդրոզ (քրտնարտադրության ինտենսիվացում)
  • Միդրիազ (բբերի լայնացում)

Երկարատև օգտագործման հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ կողմնակի ազդեցություններն առաջանում են երկարատև օգտագործման դեպքում, երբ օրգանիզմը և նեյրոմեդիատորներն առանց թմրամիջոցի չեն կարողանում նորմալ աշխատել[62].

  • Քնի խանգարում, անքնություն
  • Գլխացավ
  • Սրտխառնոց
  • Հոգնածություն, հիշողության և ուշադրության կորուստ
  • Հարբուխ, հաճախակի քթային արյունահոսություններ, հնարավոր է քթային միջնապատի նեկրոզ (բջիջների մահ)
  • Դյուրագրգռություն, ագրեսիվ պահվածք
  • Տրեմոր, ցնցումային վիճակ, հնարավոր են էպիլեպսիկ ցնցումներ
  • Դեպրեսիա
  • Հոգեկան խանգարումներ, խելացնորություն, զառանցագին մտքերի առաջացում
  • Հալյուցինացիաներ՝ շոշափական, տեսողական, ձայնային։ Ավելի բնութագրական է մաշկի տակ մանր միջատների առկայության զգացումը։ Դրա հետ կապված մարմնի վրա կարող են քերծվածքներ և կտրվածքներ արվել՝ նրանց հեռացնելու նպատակով։
  • Շնչառական գործառույթի խախտում
  • Գլխուղեղային կաթված
  • Առիթմիա, ստենոկարդիա, սրտամկանի կաթված
  • Տեսողության վատացման միտումներ

Երկարատև օգտագործման ժամանակ մարմնի քաշի անկումը կապված չէ ախորժակի բացակայության հետ։ Դա պայմանավորված է նյութափոխանակության ընթացքում ճարպերի քայքայմամբ։ Կոկաինից հրաժարվելու դեպքում ախորժակի բարելավումը բերում է քաշի կտրուկ աճի[63][64]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկաինի հիդրոքլորիդի 4%-անոց լուծույթ, որն ունի կիրառություն բժշկական պրակտիկայում

Կոկաինի բժշկական կիրառման սկիզբը կարելի է համարել 1859 թվականը, երբ Նիմանն առաջին անգամ ստացավ կոկաին կոկայի տերևներից։ Նոր նյութը անմիջապես հետաքրքրեց բժշկական հասարակարգին։

Առաջին անզգայնացնող միջոցը ստացավ ռուս քիմիկոս, Սանկտ Պետերբուրգի կլինիկական ինստիտուտի պրոֆեսոր Վասիլի Կոնստանտինովիչ ֆոն Անրեպը։ Ապագա բժիշկը, վերապատրաստվելով Վյուրցբուրգի համալսարանում[65], սկսեց ներարկել իր մաշկի տակ կոկաին և եկավ եզրահանգման, որ այն անզգայություն է առաջացնում ասեղնածակոցների նկատմամբ։ 1879 թվականին Անրեպը կատարեց փորձ գորտի վրա, որով ապացուցվեց ալկալոիդի ցավազրկող հատկությունը[30][66], ինչի մասին հրապարակեց «Պլյուֆգերի արխիվ» թերթը «Կոկաինի ֆիզիոլոգիական հատկությունները» հոդվածով։ Անրեպն ասում էր.

Գորտերի մոտ կոկաինն անզգայնացնում է նյարդային վերջույթները և կենտրոնները, ընդ որում՝ ծայրամասային նյարդերը առաջին հերթին... Փոքր չափաբաժիններն ուժեղացնում են ռեֆլեքսները, իսկ մեծերը՝ նվազեցնում (տաքարյունների մոտ)[30]։

Կարլ Կոլլերն առաջին անգամ օգտագործեց կոկաինի 1%-անոց լուծույթը ակնաբուժության ոլորտում։ Նրա նպատակը բբի լայնացումը և տեղային անզգայնացումն էր[67]։ 1884 թվականին Կոլլերի՝ կոկաինի տեղային անզգայնացնող հատկությունների մասին զեկույցից հետո կոկաինն սկսվեց օգտագործվել ակնաբուժության մեջ[24][68]։ Մեկ տարի անց Ուիլյամ Հալստեդը նկարագրեց ալկալոիդների նյարդաչեզոքացնող հատկությունը[69]։ 1898 թվականին Հենրիխ Քվինկեն օգտագործեց կոկաինը ողնաշարը ցավազրկելու համար։ Կոկաինի տարածման գործում մեծ դեր է ունեցել վիրաբույժ Կարլ Լյուդվիգ Շլեյխը, ով սեփական օրգանիզմի վրա բազմաթիվ փորձերից հետո սկսեց օգտագործել այն վիրաբուժության ոլորտում՝ որպես տեղային անզգայացնող միջոց[24][30]։

Կոկաին պարունակող հարյուրավոր դեղամիջոցներ հայտնվեցին շուկայում, դրանք սկսեցին օգտագործվել վնասվածքաբանության, գինեկոլոգիայի և այլ ճյուղերում։ Կոկաինը գովազդվում էր որպես դեղամիջոց, որը բուժում է բոլոր հիվանդությունները, որոնք կապված են ցավի հետ[26]։ Կոկաինի արտադրությամբ զբաղվում էին խոշոր դեղագործական ընկերություններ՝ Merck, Le Pharmacie Centrale de France, Parke-Davis: 1900 թվականին ԱՄՆ-ում կոկաինը մտավ ամենաշատ վաճառված դեղամիջոցների հնգյակի մեջ[31]։

20-րդ դարի սկզբում վիրաբույժների հետաքրքրությունը կոկաինի նկատմամբ վերացավ նրա թերությունների պատճառով։ 1911 թվականին սինթեզվեց նովոկաինը, որը կոկաինը դուրս մղեց մրցակցությունից։ Մինչև 1920-ական թվականները կոկաինը վաճառվում էր որպես հարբուխի դեմ դեղամիջոց՝ կաթիլների ձևով։ 1912 թվականին Ազգերի լիգայի կողմից քննարկվող Կոնվենցիան ընդունվեց 1920 թվականին, որում արգելվում էր թմրամիջոցների տարածումը։ Այդ պատճառով կոկաին պարունակող միջոցների պաշտոնական վաճառքը սահմանափակվեց[70]։

Ներկայումս բժշկության մեջ գործնականորեն կոկաին չի օգտագործվում։ Գոյություն ունեն մի քանի գրական աշխատանքներ, որոնցում խոսվում է ակնաբուժության մեջ կոկաինի օգտագործման մասին, սակայն այդ մեխանիզմի անհայտության, կոկաին պարունակող միջոցների դժվարամատչելիության և թմրամիջոցային կախվածություն առաջացնելու պատճառով այդ մեթոդները չեն օգտագործվում[24][68]։

Որպես թմրամիջոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կոկաինը հիմնականում գործածվում է որպես թմրամիջոց։ Այս թմրամիջոցը հայտնի է իր խթանիչ հատկության շնորհիվ, ինչը բարձրացնում է մարդու տրամադրությունը և աշխատունակությունը։ Կոկաինը չունի համ և հոտ, այդ հատկությունները այն ստանում է խառնուրդների շնորհիվ[58]։

Կոկաինի համաշխարհային օգտագործումը փորձագետների կողմից գնահատվում է մոտ 750 տոննա տարեկան չափաքանակով, ընդ որում՝ մեկ երրորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, որը հանդիսանում է կոկաինի սպառման հիմնական շրջանը[31]։

Գործածման եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկաինի փոշին(այսպես կոչված՝ «արահետները») շնչառական ընդունման համար

Քանի որ կոկաինն ավելի լավ է ներծծվում լորձաթաղանթի միջոցով, դրա այդ հատկությունն օգտագործվում է գործածման ամենատարածված եղանակների դեպքում։ Կոկաինն օրգանիզմ ներթափանցում է նաև դեղամիջոցների ընդունման ավանդական այլ ճանապարհներով։ Առավել լայն տարածում ունեն հետևյալ մեթոդները[58].

  • Ներքթային եղանակ. այս մեթոդի ժամանակ հարթ մակերևույթի վրա լցվում է ոչ մեծ քանակությամբ փոշի, այնուհետև խոշոր մասնիկները զգուշորեն մանրացվում են և բաշխվում գծային տեսքով, ինչը իրենից ներկայացնում 5-10 սմ երկարությամբ և 2-3 մմ հաստությամբ գիծ։ Թղթից պատրաստվում է կոնի տեսքով գլանակ և նեղ ծայրը դրվում է «արահետի» սկզբին, իսկ լայնը՝ քթանցքին։ Կատարվում է ներշնչում և գլանակը տեղաշարժվում է գծի երկայնքով։ Այս մեթոդի համար օգտագործվում են կոկաինի հիդրոքլորիդի տարբեր պարունակությամբ խառնուրդներ։ Կլինիկական ազդեցություններն առաջանում են 5-15 րոպեից, ազդեցությունը գագաթնակետին հասնում է 15-20 րոպեների միջակայքում։ Կլինիկական ազդեցությունը տևում է 60-90 րոպե[71]։
  • Ինհալիացիոն (ներշնչման) եղանակ. կատարվում է գոլորշու ներշնչման միջոցով, որից հետո տեղի է ունենում կոկաինի ներծծում բրոնխներում։ 6,5 % կոկաինը թոքեր է ներթափանցում գոլորշու միջոցով, մնացածը՝ աէրոզոլային եղանակով։ Այսպիսի եղանակով կարող է օգտագործվել միայն կրեկը, կոկաինի հիդրոքլորիդը քայքայվում է ծխելու ժամանակ։ Կրեկը օգտագործվում է խառնուրդների միջոցով։ Կլինիկական ազդեցությունը զարգանում է համարյա ակնթարթորեն՝ 8-10 վայրկյանում, արյան պլազմայում 5 րոպե անց դիտվում է կոկաինի կոնցենտրացիայի գագաթնակետը, ազդեցության գագաթնակետը վրա է հասնում 6-8 րոպեում և տևում է 10-20 րոպե[58]։
  • Ծամելու եղանակ. նյութը, որը պարունակում է կոկաին, կուլ են տալիս և այն ներծծվում է ստամոքսում ու աղիներում։ Այս եղանակով կարելի է օգտագործել կոկաին ցանկացած ձևով՝ սկսած կոկայի տերևներից, մինչև կոկաինի հիդրոքլորիդ։ Կլինիկական ազդեցությունները համարյա համընկնում են ներքթայինի հետ, սակայն նույն չափաբաժնի դեպքում ավելի թույլ են արտահայտված[58]։
  • Ներարկման եղանակ (ներերակային, ներմկանային, ենթամաշկային). ներարկման համար օգտագործվում է ջրի (որոշ դեպքերում 0,9%-անոց -ի լուծույթ) և կոկաինի հիդրոքլորիդի կամ սպիդբոլի լուծույթը։ Ներարկման եղանակից և ազդման ժամանակահատվածից կախված կան որոշ տարբերություններ։ Ամենաարագ ներգործումը դիտվում է ներերակային ներարկման դեպքում, բայց ազդեցության մարումը նույնպես շատ արագ է տեղի ունենում։ Կլինիկական ազդեցությունը դիտվում է 0,5-2 րոպե հետո, կոկաինն արյան պլազմայում իր ամենամեծ կոնցենտրացիային հասնում է 5 րոպե անց։ Ամենաուշ ընկալվող և ամենաերկարատև միջոցը ենթամաշկային ընդունման ձն է։ Կոկաինի ամենաբարձր կոնցենտրացիայի արժեքը դիտվում է 30 րոպե անց և 1-2 ժամ հետո սկսում է նվազել[58]։
  • Բերանի միջոցով (պերօրալ) գործածման եղանակ. կոկաին պարունակող նյութը կուլ են տալիս, և այն ներծծվում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթի միջոցով։ Այս եղանակով կարող է գործածվել կոկաինի ցանկացած ձև՝ սկսած կոկայի տերևներից մինչև կոկաինի հիդրոքլորիդ։ Ազդեցության տևողությունը և կլինիկական հետևանքների առաջացումը գրեթե համընկնում են ներքթային եղանակի հետ, սակայն կլինիկական հետևանքները նույն դեղաչափերի դեպքում ավելի թույլ են արտահայտված[58]։
  • Ենթալեզվային գործածման եղանակ. նյութը, որը պարունակում է կոկաին, դրվում է լնդի վրա կամ լեզվի տակ, որտեղ բերանի խոռոչի գեղձերի միջոցով տեղի է ունենում ներծծում։ Այս մեթոդը տարածված է կոկայի տերևի և մածուկի ընդունման դեպքում։ Կլինիկական ազդեցությամբ նման է ծամելու եղանակին[58]։
  • Անալ կամ վագինալ տեղադրման եղանակ. պատրաստվում է մոմիկ, որն իրենից ներկայացնում է յուղային հիմք, որը խառնվում է կոկաինի հետ։ Ստացված մոմիկը տեղադրվում է հեշտոցի կամ ուղիղ աղիքի մեջ։ Ազդեցության տևողությունը և կլինիկական հետևանքների առաջացումը հիմնականում համընկնում են բերանի միջոցով գործածման եղանակին[58]։

Հարկ է նշել, որ կոկաինի և ալկոհոլի համատեղ գործածումը բերում է կոկաինի կիսատրոհման ժամանակի դանդաղեցմանը, քանի որ առաջանում է էթիլկոկաին (կոկաէթիլեն)[59][59]։ Հետևաբար, ի տարբերություն բենզիլէկգոնինի և էկգոնինի՝ կոկաինն ավելի հեշտությամբ է հաղթահարում հեմատոէնցեֆալիտային արգելքը[58]։

Զրկանքի համախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկաինի հանդեպ հակվածությունը կախված է ընդունման եղանակից։ Ամենաարագ արդյունքը դիտվում է ծխելու և ներերակային ներարկման եղանակների ժամանակ։ Նյութի ներծծման դեպքում գործընթացն ավելի սահուն է ընթանում։ Կոկաինի հանդեպ առաջանում է ուժեղ կախվածություն, որն առաջին հայացքից դիտվում է որպես հոգեբանական կախվածություն, սակայն դրա հիմքում ընկած են ֆիզիոլոգիական գործոնները։ Կոկաինից հրաժարվելու դեպքում դիտվում է բնավորության բացասական փոփոխություն։ Գլխավոր կլինիկական ախտանիշը դիսֆորիան (էյֆորիայի հակառակ բնույթը) է, որն արտահայտվում է հետևյալ ձևերով[72].

  • Անհանգստություն, դյուրագրգռություն, անհանդուրժողականություն
  • Հոգնածություն, ուժազրկում
  • Դեպրեսիա
  • Անքնություն

Մի շարք հեղինակներ կարծում են, որ այս ախտանիշները պայմանավորված են միայն հոգեբանական գործոններով[72]։

Գերդոզավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյարդային համակարգի վիճակը, որի դեպքում կոկաինի ընդունումը թողնում է առավելագույն ազդեցություն

Մեծ քանակությամբ կոկաին օգտագործելու դեպքում լուրջ խնդիրներ են ծագում կապված կենտրոնական նյարդային համակարգի հետ։ Ազդեցությունները զարգանում են անկանոն հերթականությամբ։ Առաջին հերթին խախտվում են մեծ կիսագնդերի կեղևի ֆունկցիոնալ գործառույթները։ Առաջանում է հիվանդագին հաճույք, անհանգստություն, հոգեկան խանգարումներ, թուլանում է սովի և հոգնածության զգացումը, հնարավոր են հալյուցինացիաներ։ Կոկաինը խթանում է երկարավուն ուղեղի ֆունկցիաները (շնչառական, անոթամղիչ, փղսման), հնարավոր են ցնցումներ։ Եթե կոկաինի չափաքանակը շատ մեծ է, ապա ԿՆՀ-ի գրգռումը վերածվում է դրա ընկճվածության։ Այդ դեպքում երկարավուն ուղեղի վնասման պատճառով հնարավոր է մահ։

Գերդոզավորման առաջին նշանները ի հայտ են գալիս ընդունման պահից մի քանի րոպե անց, կախված օգտագործման ձևից՝ կարող են զգացվել մի քանի ժամ անց[73]։ Մարդու համար թունավոր չափաքանակ է հանդիսանում 500 մգ մաքուր նյութը։ Մահացու չափաբաժինը 1.2 գ է, կախված օրգանիզմի հնարավորություններից՝ մահացու կարող է հանդիսանալ նաև 20 մգ-ը։ Կոկաինը ճնշում է գործադրում սրտի վրա և հենց այդ պատճառով էլ, սիրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են։ Մարդիկ, ովքեր նկատել են թմրամիջոցային հարբեցման երևույթը, սկզբնական շրջանում հիմնականում չեն դիմում բժշկի, այլ դիմում են վերջին փուլերում, օրինակ՝ արյունահազության, միոկարդում արյան մատակարման լրիվ կամ մասնակի արգելակման ժամանակ[73]։

Տուժածների մոտ հիմնական գանգատը կրծքային հատվածում ցավերի առկայությունն է։ Մնացած կլինիկական ազդեցությունները վերանում են[73]։

Թունավորման թեթև աստիճանի դեպքում տուժողը դեռևս էյֆորիայի մեջ է, գրգռված, մտածողությունը արագացված, և հնարվոր են հոգեկան ընկճվածություններ (ավելի հաճախ կոկաինի և էթանոլի համատեղ օգտագործումից)։ Դիտվում են զարկերակային հիպերտենզիա, միդրիազ, հիպերհիդրոզ, տախիկարդիա[73]։

Միջին աստիճանի թունավորման դեպքում դիտվում է ադրէներգիական հոգեկան խախտում, ինչը պայմանավորված է անոթազարկի հաճախության խանգարումով։ Կոկաինը հանգեցնում է նաև կաթվածի, մահացու առիթմիայի, ուղեղային արյունազեղման, թոքերի արյունահոսության, ցնցումների[73]։

Սուր թունավորման պարագայում տուժողը գտնվում է կոմայում, դիտվում են արյան շրջանառության խախտումներ[73]։

Թունավորման փուլում մահվան ամենհաճախակի հանդիպող պատճառներից են[73].

Սովորական վիճակում մահվան հիմնական պատճառներն են[73].

  • Երիկամային անբավարություն
  • Կոագուլացիա
  • Օրգանային անբավարարություններ

Պետք է նշել, որ թմրամիջոցի թունավոր չափաքանակը խիստ կախված է ընդունման պարբերականությունից։ Պարբերաբար կոկաին գործածող մարդը կարող է ընդունել մահացու չափաբաժինը գերազանցող չափաքանակներ, սակայն երկարատև դադարից հետո նույն չափաքանակի ընդունման դեպքում տվյալ անձը կարող է մահանալ։ Պարբերաբար մեծ չափաքանակների գործածումը բերում է թունավորման կամ մահվան[73]։

Կոկաինային թունավորման և թմրամոլության բուժման սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավորման բուժման սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր կոկաինային թունավորման դեպքում թերապիան պետք է ներառի հետևյալ պարտադիր գործողությունները[74].

  • Թոքերի բավարար օդափոխության ապահովում,
  • Արյան շրջանառության դինամիկայի (հեմոդինամիկա) համարժեք պարամետրերի ապահովում,
  • Զարկերակային ճնշման կարգավորում,
  • Առիթմիայի վերացում,
  • Ցնցումների արգելակում,
  • Փսիխոզի վերացում,
  • Միոկարդի արյունազրկման դեմ պայքար։

Առաջնահերթ նախապայմանները բավարարելուց հետո պետք է կարգավորել սրտանոթային համակարգի գործունեությունը[74]։

Հիպերտենզիայի բուժման համար ավելի անվտանգ է օգտվել բենզոդիազեպինային շարքին պատկանող նյութերից[75]։ Հաստատված է, որ այն միջոցները, որոնք ավանդաբար օգտագործվում են այլընտրանքային վիճակներում, ավելի մեծ հավանականությամբ կարող են բերել կողմնակի ազդեցությունների[74]։

Զարկերակային ճնշման նորմալացման համար ավելի ընդունված է նիտրոգլիցերինի և նատրիումի նիտրոպրուսիդի ընդունումը։ Միջոցները ընդունվում են ներերակային ճանապարհով։ Նյութից պատրաստվում է 400 մլ 5%-անոց գլյուկոզայի և 0,9%-անոց -ի լուծույթ։ Բոլոր միջոցները ներմուծվում են դանդաղ՝ սրտային և զարկերակային ճնշման վերահսկողական տիտրման միջոցով[74]։

Առիթմիայի վերացման համար օգտագործվում է լիդոկաին կամ մագնեզիումի սուլֆատ, նրանց անզորության դեպքում պետք է օգտվել անապրիլինից (պրոպրանոլոլ)։ Սակայն վերջինիս օգտագործման դեպքում պետք է հաշվի առնել դրա հետ կապված բարդությունները։ Այն ազդում է միոկարդի վրա և կարող է բերել ստենոկարդիայի ու կաթվածի։ Կոկաինային թունավորման դեպքում β-արգելակիչների օգտագործումն արգելվում է, քանի որ դրանք ուժեղացնում են սրտանոթային համակարգի ճնշումը, հետևաբար, մոտեցնում են մահը[74]։

Այլընտրանքային բենզոդիազեպին կարող է հանդիսանալ ամինոստիգմինը։ Սակայն այս միջոցը բերում է ցնցումային կարգավիճակի սրման և խախտում է միոկարդի թափանցելիությունը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում դեղամիջոցը օգտագործել էլեկտրոկարդիոգրաֆիայի առկայությամբ։

Հակափսիխոտիկ դեղամիջոցների օգտագործման ժամանակ պետք է խիստ զգույշ լինել, քանի որ դրանք կարող են բերել կոլապսի, սրտի ռիթմի և ջերմակարգավորման խանգարումների։

Կարևոր նշանակություն ունի նաև կոկաինի դուրս բերումը օրգանիզմից։ Կոկաինով թունավորման ժամանակ տուժողի մոտ փսխումներ չեն առաջանում, նշանակվում են էնթերոսորբենտներ և թուլացուցիչներ։ Տուժողը պետք է թունավորման պահից սկսած 24-36 ժամ գտնվի հսկողության տակ. դա դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ընթացքում կարող են առաջանալ կոկաինային փսիխոզներ։ Հարկ է նշել, որ թունավորումը վերացնելուց հետո անհրաժեշտ է, որ անձը գտնվի հոգեբույժի հսկողության տակ։ Դա պայմանավորված է ինքնասպանության հակումները կանխելու անհրաժեշտությամբ, քանի որ թունավորման հաղթահարումից հետո առաջ է գալիս զրկանքի համախտանիշ[74]։

Կոկաինային թմրամոլության բուժման սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկաինային թմրամոլության բուժումը ներառում է հետևյալ միջոցառումները[76].

  1. Կտրուկ հրաժարում կոկաինից,
  2. Հոգեբուժական թերապիա՝ ուղղված թմրամիջոցի գործածման պատճառի վերացմանը,
  3. Սոցիալական միջավայրի և շփման տիրույթի փոփոխություն,
  4. Հոսպիտալացում և ստացիոնար հոգեթերապիա, իսկ սուր արտահայտված դիսֆորիայի դեպքում հնարավոր է դեղորայքային թերապիայի կիրառում։

Ընդհանրապես պետք է նշել, որ կոկաինային թմրամոլությունը չունի բուժման յուրահատուկ մոտեցումներ։ Թմրամիջոցի գերդոզավորման սուր հետևանքների վերացումից հետո առաջ եկող զրկանքի համախտանիշն իր ընթացքով գրեթե չի տարբերվում այլ խթանիչների չարաշահման հետևանքներից[76][77]։

Իրավական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, գոյություն ունի թմրամիջոցների, այդ թվում՝ կոկաինի շրջանառությունը սահմանափակող օրենսդրություն։ ԱՄՆ-ում արաջնահերթ խնդիրը թմրամիջոցի անօրինական շրջանառության կանխումն է։ Եվրոպայում առաջնահերթ է բացասական սոցիալական հետևանքների, մասնավորապես, հանցագործությունների և ՄԻԱՎ վարակակիրների թվի կրճատումը, իսկ ահա թմրամիջոցների տարածման հարցը երկրորդական է[78]։

Պատժի խստությունը տարբերվում է կախված երկրից։ Օրինակ՝ Եվրոպայում թմրամիջոցների տարածման և վաճառքի համար կարելի է ստանալ ազատազրկման հետևյալ ժամկետները[78].

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ու Ասիայի որոշ երկրներում թմրամիջոցների տարածման համար նախատեսված է մահապատիժ. օրինակ՝ Իրանում, ընդ որում՝ «Թմրամիջոցների դեմ պայքարի» օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված է մահապատժի իրագործում հասարակական վայրում։ Արաբական երկրներում մահապատիժն իրագործվում է գլխատման, ֆրանսիական նախկին գաղութներում՝ գնդակահարման, բրիտանական գաղութներում՝ կախաղանի միջոցով[78]։

Հարկ է նշել, որ որոշ երկրներում պատասխանատվության են ենթարկվում նաև թմրամիջոց գործածողները. օրինակ՝ Հունաստանում նրանք ազատազրկվում են 2-5 տարի ժամկետով[78][79]։

Գոյություն ունեն միջազգային տարբեր համաձայնագրեր, որոնցում սահմանվում են թմրամիջոցների տեսակները։ Հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիան է (Նյու-Յորք, 1961 թվականի մարտի 30, խմբագրվել է 1972 թվականի մարտի 25-ին), որում նշված են թմրամիջոցների շարքին դասվող միջոցների և նյութերի անունները, դրանց դեմ պայքարի միջոցները, դասակարգումը, ձևավորված է թմրամիջոցների արտադրման և տարածման դեմ միջազգային պայքարի մեխանիզմ։ Այս կոնվեկցիան կրում է խորհդատվական բնույթ, սակայն, այդուհանդերձ, հանդիսանում է թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային համագործակցության գլխավոր փաստաթուղթը[80]։

Հայտնաբերման եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս, կոկաինի տարածվածությամբ պայմանավորված, հայտնաբերվում են մեթոդներ, որոնք թույլ են տալիս որոշել կոկաինի օգտագործման փաստը։ Արտաքին միջավայրում դրա հայտնաբերման միջոցառումներն ուղղված են մաքսանենգության կանխարգելմանը։ Մարդու օրգանիզմում կոկաինի հայտնաբերումն ուղղված է թմրամիջոցային թունավորման փաստի հաստատմանը և ժամանակին բուժօգնություն ցուցաբերմանը։

Արտաքին միջավայրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմրամիջոցների փոխադրումները կանխարգելելու համար օգտագործում են վարժեցված շների, որոնք ուժեղ հոտառության շնորհիվ կարող են զգալ կոկաինի առկայությունն օդում։

Կոկաին հայտնաբերող միջոցի փաթեթավորումը

Ներկայումս իրականացվում են աշխատանքներ կոկաին հայտնաբերող ոչ հպումային միջոցների ստեղծման գծով, որոնք կարող են աշխատել, օրինակ, ատոմային քառագնդային ռեզոնանսի նախատիպով։ Մեթոդի էությունն այն է, որ բյուրեղային կոկաինի բոլոր բյուրեղիկներն ունեն որոշակի ռեզոնանսային հաճախություն, այսինքն՝ այն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանում։ Համեմատելով չափանմուշի հետ՝ կարելի է իմանալ յուրաքանչյուր խառնուրդում կոկաինի առկայությունը։ Սակայն այս մեթոդը անօգուտ է գազերի և հեղուկների դեպքում[81]։

Որպեսզի պարզվի՝ փորձանմուշը պարունակում է կոկաին, թե ոչ, օգտվում են հետևյալ մեթոդներից.

  • Բարակաշերտային քրոմատոգրաֆիա. հետազոտության ժամանակ կոկաինի էկստրակցիան կատարում են քլորոֆորմում՝ ամոնիակի ավելացումով։

Օգտագործվում է Դրագենդորֆի ռեակտիվը, որը նախատեսված է հեքսան-քլորոֆորմ-եռէթիլամին խառնուրդի լուծման համար։ Կոկաինի առկայության մասին վկայում է քրոմատոգրաֆը՝ շագանակագույն ներկված հատվածով։

  • Հեղուկագազային քրոմատոգրաֆիա. ալկալոիդների բացահայտման բազմաթիվ և հուսալի շատ մեթոդներ կան, օրինակ՝ Վարիանի գործիքի վրա մեզից քլորոֆորմի էկստրակցիայով[82]։
  • Զանգվածաքրոմատոսպեկտրաչափություն. նախ կոկաին պարունակող խառնուրդը բաժանվում է բաղադրամասերի կվարցային կաթիլային աշտարակում։ Այդ դեպքում զանգված սպեկտրը ունենում է հետևյալ հիմնական իոնները. 82, 182, 94, 105, 42, 303 զ/լ (ռուս.՝ м/з
  • Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա. այս մեթոդը թույլ է տալիս նույնականացնել միանման նյութերը, դրա համար փորձն սկսելուց առաջ պետք է նախապատրաստել խառնուրդը, ինչը կատարվում է էկստրակցիայի միջոցով[83]։

Մարդու օրգանիզմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու օրգանիզմում կոկաինի առկայության բացահայտումը կատարվում է երկու ձևով՝ անմիջականորեն ազդող նյութի հայտնաբերում կամ նրա մետաբոլիտների հայտնաբերում։

Տարբերակվում են երկու մեթոդներ՝ կանխարգելող և հաստատող։

Կանխարգելող մեթոդներն են.

  • Իմունոքրոմատոգրաֆիական վերլուծություն,
  • Իմունոֆերմենտային վերլուծություն,
  • Բևեռացված ֆլուորոիմունովերլուծություն,
  • Բարակաշերտային քրոմատոգրաֆիա։

Մեկ մեթոդի դրական պատասխանի դեպքում պետք է կատարել նաև մյուս հետազոտությունները կոկաինի առկայությունը հաստատելու համար։

Հաստատող մեթոդներն են.

  • Բարակաշերտային քրոմատոգրաֆիայի վրա հիմնված հետազոտություններ,
  • Հեղուկագազային քրոմատոգրաֆիա,
  • Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիա,
  • Քրոմատոզանգվածային սպեկտրոսկոպիա։

Հաստատող մեթոդներից մեկով ստուգելու դեպքում կարելի է հաստատել թմրամիջոցի առկայությունը։

Կոկաինի անօրինական շրջանառությունը և արտադրությունը աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրող կարտելի «ապրանքանշանը» կրող կոկաինի բրիկետներ, որոնք պատրաստվել են փոխադրման համար

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (անգլ.՝ UNODC) 2009 թվականի զեկույցի համաձայն՝ օփիոիդներԻ, կոկաինի և կաննաբիսի համաշխարհային շուկաները գտնվում են հանգիստ վիճակում, նույնիսկ պասիվացել են։ Կոկաինի հիմնական արտադրողներն են հարավամերիկյան պետությունները՝ Պերուն, Կոլումբիան և Բոլիվիան։ Կոլումբիայում է գտնվում կոկաինի ամբողջ քանակության 48 %-ը, Պերուում՝ 33 %-ը, Բոլիվիայում՝ 18 %-ը։ Մնացած ամերիկյան երկրներում կոկաինի արտադրության քանակը քիչ է[84]։

Կոկաինի արտադրությունն իրենից ներկայացնում է ուղղահայաց խորը ինտեգրացիա. ամբողջ արտադրական ցիկլը ղեկավարվում է մի կարտելի կողմից, որն իրենից ներկայացնում է միջազգային և լավ կազմակերպված հանցավոր խմբավորում։ Այն ունի բրգային դաժան կառուցվածք և ազդեցության բազմաթիվ ոլորտներ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են միավորվել ժամանակավոր դաշինքով[85]։ Հանցագործները սկսած 20-րդ դարի 90-ական թվականներից սկսել են օգտագործել բարձր տեխնոլոգիական միջոցներ, որոնք թույլ են տալիս պայքարել օրինապահ մարմինների դեմ[86]։

Նարկոբիզնեսի տնտեսական զարգացումը կարելի է բաժանել երեք փուլի։ 1970-1990 թվականներին շուկայում գերակշիռ դեր ուներ Մեդելյան նարկոկազմակերպությունը։ Այն ղեկավարվում էր Պաբլո Էսկոբարի, Օչոա եղբայրների, Լեդրայի և Հաջայի կողմից, 1970-ական թվականներին ղեկավարում էր կոկաինի արտադրության և սպառման բոլոր ծավալները։ Հենց այս կազմակերպության միջոցով է Կոլումբիան դառնում թմրամիջոցների արտադրության միջազգային կենտրոն։ Գնալով մեծանում է նրա ազդեցությունը պետական մարմինների վրա։ Այսպիսի իրավիճակը շահավետ չէր ԱՄՆ-ի համար, և 1984 թվականին սկսվում է ակտիվ գործունեություն կազմակերպության դեմ, որը նպատակուղղված վերացվում է. 1984-1990 թվականները հայտնի են նաև կոկաինային պատերազմ անվամբ։ 1990 թվականին Մեդելյան նարկոկազմակերպությունը պարտություն կրեց, նրա բոլոր ղեկավարները ձերբակալավեցին կամ սպանվեցին, և կազմակերպությունը կորցրեց իր դիրքերը շուկայում։ Պատերազմի ընթացքում ԱՄՆ ներկրվող կոկաինը մոտ 5 անգամ էժանացավ, 1 կգ արժեր 60 հազար դոլար, մինչ այդ այդպիսի քանակությունը հնարավոր էր ձեռք բերել 300 հազար դոլարով[87]։

Մեդելյան նարկոկազմակերպության անկումից հետո ի հայտ եկավ Կալի կազմակերպությունը, որը ղեկավարվում էր Ռոդրիգես եղբայրների կողմից։ 1990-ական թվականների կեսերից կարտելը կառավարում էր ԱՄՆ արտահանվող կոկաինի 80 %-ը, իսկ Արևմտյան Եվրոպա արտահանվողի՝ 90 %-ը։ Դասեր քաղելով Մեդելյան կազմակերպության պատմությունից՝ նրանք սկսեցին ֆինանսավորել պետական մարմինները՝ այդպիսով ապահովագրելով իրենց գործունեությունը։ 1996 թվականին Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ 1994 թվականի նախընտրական քարոզարշավի համար կազմակերպությունն իրեն հատկացրել է 6 միլիոն դոլար։ Բացի այդ, Ռոդրիգես եղբայրները զբաղվում էին նաև օրինական բիզնեսով՝ նրանց էին պատկանում դեղագործական լաբորատորիաներ, խանութների ցանց և այլ եկամուտներ։ 1995 թվականին Կալի կազմակերպությանը հարված հասցվեց, նրա ղեկավարները ձերբակալվեցին։ Քլինթոնյան կառավարությունը արգելեց ԱՄՆ քաղաքացիներին գործ ունենալ կարտելի օրինական ձեռնարկությունների արտադրանքների հետ։ Երրորդ փուլը ընդգրկում է մինչև 21-րդ դարի սկիզբը ընկած ժամանակաշրջանը։ Ինչպես փորձը ցույց է տալիս, նույնիսկ ամենալավ կազմակերպված կազմակերպությունը չի կարող դիմադրել մի քանի երկրների, սակայն կարտելների վերացմամբ չեն կրճատվում կոկաինի արտադրության ծավալները[87]։

Կոկայի թփի մշակման և մաքուր կոկաինի ստացման կենտրոնները հիմնականում տեղակայված են Կոլումբիայում։ Կոլումբիական նարկոկարտելները ի զորու են տարեկան արտադրել մոտավորապես 350 տոննա կոկաին։ Ըստ որոշ տվյալների՝ կոկաինից ստացված եկամուտը կազմում է Կոլումբիայի, Պերուի և Բոլիվիայի ՀՆԱ-ի 20-30 %-ը։

Կոկայի տերևում կոկաինի պարունակությունը 1 % է, ինչով և պայմանավորված է առաջնային մշակման իրականացումը հենց տեղում։ 100 կգ թարմ տերևից ստացվում է մոտ 1 կգ կոկայի մածուկ, ինչը մեծ քանակությամբ տրոպանային ալկալոիդներից կազմված խառնուրդ է։ Այս նյութը հանդիսանում է կոկաինի արտադրության հումք[88]։

Մածուկը հավաքվում է և անցնում արտադրական հետևյալ ցիկլով. մոտավորապես 2.5 կգ-ից ստացվում է 1 կգ կրեկ կամ կոկաին՝ կախված արտադրության կազմակերպվածության որակից և տեխնիկական ապահովվածությունից։ Խոշոր կազմակերպությունները իրենց արտադրանքի վրա փակցնում են կենդանիների նկարներ, ինչը հանդիսանում է իրենց ապրանքանշանը[88]։

Համաձայն «Matrix Knowledge Group»-ի և Լոնդոնյան տնտեսական դպրոցի՝ կոկաինի տարածման համար բանտարկվածների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ Անգլիայում ակտիվորեն օգտագործում են օրինական բիզնեսի քողի տակ թմրամիջոցների տարածման ձևը։ Նրանք սահմանում են աշխատավարձեր, հստակեցնում են կանոնադրությունը և հաշվարկում են ռիսկի գործոնը։ Յուրաքանչյուր դիլլերի տարեկան եկամուտը մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ է։ Այս նույն հետոզոտության արդյունքում պարզվել է, որ կոկաինի արժեքը մոտ 160 անգամ մեծանում է փոխադրման և սպառման ժամանակ։ Կոկաինի կիլոգրամի ինքնարժեքը 225 ֆունտ ստերլինգ է, իսկ Մեծ Բրիտանիայում այն վաճառվում է 30 600 ֆունտ ստերլինգ տարբերությամբ[89]։

Կոկաինի տեղափոխման ավանդական մեթոդներից բացի մեծ նարկոկազմակերպությունները դիմում են նաև այլ քայլերի. օրինակ՝ 2010 թվականին Էկվադորում հայտնաբերվել է դիզել-էլեկտրական սուզանավ, որի երկարությունը 31 մետր էր և այն կարող էր տեղափոխել մինչև 1 տոննա բեռ[90]։

Կոկաինն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկաինն իր ներգործող հատկությամբ մեծ ազդեցություն է թողել ներկայիս երաժշտության վրա։ 1960-ական թվականներին ռոք-երգիչներն առավել ակտիվ էին օգտագործում կոկաին, օրինակ՝ Քիթ Ռիչարդսը, Նիլ Յանգը։ 1970-ական թվականներից սկսած կոկաինը դարձավ ռոք երաժշտության ազատ կիրառվող և անբաժանելի մասը[91]։

Կոկաինի (հերոինի հետ համակցված) գերդոզավորումից մահացել է Ջիմ Մորիսոնը[92]։ Էլվիս Պրեսլիի մահը կապվում է նրան տրվող հոգեմետ դեղերի չափաբաժնի գերազանցման հետ, ենթադրվում է, որ նրանց կազմում կար կոկաին։ Ջոն Էնտվիլսը մահացել է սրտի կաթվածից, ինչի պատճառն էր կոկաինի օգտագործումը[93]։ Deep Purple խմբի կիթառահար Թոմի Բոլինը մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 4-ին կոկաինի և այլ թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով։ Կոկաինից կախվածության մեջ էին բազմաթիվ ռոք աստղեր՝ Էրիկ Կլեպտոնը[94], Օզզի Օսբորնը[95], Ջիմմի Փեյջը[96], Փոլ Դի'Աննոն[97], Էլթոն Ջոնը[98], Քորտնի Լավը[99], Դեվիդ Բոուին[99], Ջեյմս Բրաունը, Փիթ Դոերտին, Ուիթնի Հյուսթոնը[99], Նոել և Լիամ Գալլահերները, Բրայան, Կարլ և Դեննիս Ուիլսոն եղբայրները[99], Ռոբբի Վիլիամսը[100]։

Հայտնի երգեր կոկաինի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Cocaine Blues»՝ ժողովրդական երգ, սկզբնապես հայտնի էր «Transfusion Blues» անվանմամբ։ Հայտնի է դարձել Ջոննի Կեշի կողմից (հնչել է նաև այլոց կատարմամբ, օրինակ՝ Հենկ Ուիլյամսի և Խոակին Ֆենիքսի), երգում արծածվում է մի մարդու ողբերգական պատմություն, ով կոկաինի ազդեցության տակ սպանում է իր կնոջը[91]։
  • «Cocaine Blues» երգի բառերը, որոնք հայտնի են դարձել Բոբ Դիլանի կատարմամբ, գրվել են Գարի Դեվիսի կողմից։ Երգում նկարագրվում են կոկաինի օգտագործմամբ պայմանավորված մի քանի հետազդեցություններ, մասնավորապես, «մառախուղ գլխում», ինչը սկզբից խանգարում է հերոսին «տարբերել Սալիին Սյուից», ապա առաջացնում է փղձկում և բերում այն եզրահանգման, որ «կոկաինը ձիերի համար է, այլ՝ ոչ մարդկանց»[91]։
  • «Cocaine»՝ Ջեյ Ջեյ Քեյլի կոմպոզիցիան է, հայտնի է նաև Էրիկ Քլեփթոնի (Մարկ Նոպֆլերի հետ զուգերգով) և Nazareth-ի կատարմամբ։ Քլեփթոնը նշում էր, որ երգը «հակակոկաինային» է՝ հիմք ընդունելով երգի մեջ առկա՝ «ուզու՞մ ես ընկնել, ընկնե՞լ անդունդը, ընդունի՛ր կոկաին» արտահայտությունը, ինչին ոչ ոք լուրջ չվերաբերվեց։
  • «Cocaine Decisions»՝ Ֆրենկ Զապպայի The Man from Utopia ժողովածուում զետեղված երգն է։ Ի տարբերություն Քեյլի երգի՝ այն իսկապես կրում էր կոկաին օգտագործող երաժիշտներին ուղղված քննադատական բնույթ։
  • «Snowblind»՝ երգ Black Sabbath, Vol. 4 ժողովածուից։ Նրա նախնական տարբերակը ստիպված էին վերաձայնագրել. Օզզի Օսբորնն ամեն տան վերջում գոչում էր «կոկաին»։ Սակայն երգիչը իր բոլոր համերգներին նորից արտաբերում էր այդ բառը։
  • «Hotel California»՝ The Eagles-ի Hotel California (1976) ժողովածուի երգ է։ Կա տեսակետ, որ երգում նկարագրվում են կոկաինային կախվածության առաջացումը և հետևանքները[101]։ Այդ ժամանակրջանի մեկ այլ խումբ իր «Life in the Fast Lane» երգով ավելի ընդգծված է շոշափում կոկաինային կախվածության թեման։
  • «Casey Jones»՝ Grateful Dead-ի (1971) կոմպոզիցիան է, որում ներառվում է Քեյսի Ջոնսի կոկաինի օգտագործման պատմությունը, որը հավանաբար դարձել 1900 թվականի Վոգանի (Միսսիսիպի նահանգ) աղետի պատճառը[102][103]։

Կոկաինի մասին այլ հայտնի երգեր են՝ «Wacky Dust» (Էլլա Ֆիցջերալդ)[104], «No Thing On Me» (Քուրտիս Մեյֆիլդ), «What A Waster» (The Libertines), «Dr. Feelgood» (Motley Crue), «Picture» (Kid Rock), «The Perfect Drug» (Nine Inch Nails), «This Cocaine Makes Me Feel Like I’m on This Song» (System of a Down), «Cocaine and Toupees» (Mindless Self Indulgence), «Kokain» (Rammstein), «Mutter, der Mann mit dem Koks ist da» (Falco, T»MA մականվան տակ), «Perfecte Droge» (Megaherz), «Tender Sugar» Akira Yamaoka, «Bales of Cocaine» (The Reverend Horton Heat), «Never Change» (Jay-Z), «Cocaine» (Noisuf-X), «Cocaine Muzik» (Յո Գոտի), «Cocaine» (Nomy), «Ghetto Cocaine» (KDD), «The Girl You Lost To Cocaine» (Սիա Ֆուրլեր), «Cocaine» (The Game), «Brain Bypass» (Combichrist

Կոկաինը գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկայի մասին անգլիական գրականության մեջ առաջին հիշատակումը վերագրվում է 1662 թվականին, երբ Աբրահամ Կաուլին հրատարակեց «The Legend of Coca»[13] ստեղծագործությունը։ 19-րդ դարում՝ կոկաինի զանգվածային տարածման շրջանում, այն սկսեցին օգտագործել բազմաթիվ գրողներ։ Նրանցից մեկը Ռոբերտ Լուիս Սթիվենսոնն է։ «Դոկտոր Ջեհիլի և միստեր Հայդի տարօրինակ պատմություն» ստեղծագործությունը, ըստ որոշ աղբյուրների, գրվել է վեց օր և գիշեր անդադար աշխատանքի հետևանքով՝ կոկաինի ազդեցության տակ[92]։ Նրա կինը՝ Ֆեննին, գրել է.

Այն, որ իմ հաշմանդամ ամուսինը իր ներկայիս առողջական վիճակում կարողացել է 60 հազար բառ գրել, ինչն ինքնին մեծ աշխատանք է, ինձ անհավանական է թվում։

Կոկաին օգտագործող հեղինակների թվին են պատկանում Էմիլ Զոլան, Էդգար Ալան Պոն և Արթուր Կոնան Դոյլը։ Վերջինս այդ սովորույթով շնորհեց նաև իր ամենահայտնի հերոսին՝ Շերլոկ Հոլմսին[105]։ Չնայած արգելքներին՝ կոկաինը 20-րդ դարում նույնպես պահպանեց իր դերը գրականության մեջ։

  • Մշտապես կոկաինի ազդեցության տակ աշխատում էր Ալիսթեր Կրոուլին։ Նա գրել է «Կոկաին» հոդվածը, որում գովաբանում էր կոկաինը և կոչ անում բոլորին օգտագործել այն։
  • Ուիլյամ Բերոուզը նշում էր, որ կոկաինը «ամենաթարմացնող թմրամիջոցն» է, որն ինքն օգտագործել է[106]։
  • Կոկաին օգտագործել և նշել են այդ մասին 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի ստեղծագործող հեղինակներ՝ Բրետ Իսթոն Էլիսը[107], Չակ Պալանիկը, Իրվին Ուելշը[108]։
  • Սթիվեն Քինգը ակտիվորեն օգտագործել է կոկաին 1979-1987 թվականներին[109][110]. նա ասում էր, որ կոկաինի ազդեցության տակ գրված իր երկու գրքերը նա ընդհանրապես չի հիշում։ Քինգը նշում էր, որ կոկաինը օգնել է նրան ազատվել ալկոհոլիզմից և վաղաժամ մահից («Եթե չլիներ կոկան, ես կշարունակեի խմել դեռ 55 տարի»)։ Հետագայում New York Times թերթում կհայտնվի այս երկտողը՝ «կաթվածից վախճանվել է գրող Սթիվեն Քինգը»)[111]։
  • Ռյու Մուրակամին գրել է «Մենախոսություններ հաճույքի, անտարբերության և մահվան մասին» եռերգությունը, որում պատմվում է թմրամիջոցների մասին, մասնավորապես, կոկաինի և մարդու օրգանիզմի վրա նրա ազդեցության մասին։
  • Մ.Ա.Բուլգակովն իր «Մորֆին» պատմվածքում նկարագրում է, թե հերոսն ինչպես է ապարդյուն փորձում ազատվել մորֆինի կախվածությունից կոկաինի միջոցով.
Ես՝ ապաբախտ բժիշկ Պոլյակովը, փետրվարին հիվանդանալով մորֆինամոլությամբ, նախազգուշացնում եմ բոլորին, ում բաժին կընկնի այսպիսի ճակատագիր, չփորձե՛ք փոխարինել մորֆինը կոկաինով։ Կոկաինն ամենանենգ և դաժան թույնն է[112]։
  • Բուլգակովը իր «Զոյկինյան բնակարան» պիեսում նկարագրում է կոկաինի առևտուրը.
Ամեստիստով։ Կոկաին բերեցի՞ր... Ճիշտն ասա, ասպիրին խառնե՞լ ես[113]։
  • Բուլգակովը հաճախակի հիշատակել է կոկաինը «Սպիտակ գվարդիա» վեպում. «Ծխախոտային ծխից շողում էին մարմնավաճառողուհիների սպիտակ ոչ երկրային գեղեցիկ, տանջված, կոկաինացված դեմքերը»։ «Դարմանի՛ր ինձ, Տե՛ր, մոռացի՛ր այն մասին, ինչ ես գրել եմ կոկաինի ազդեցության տակ... Օգնի՛ր ինձ, ազատի՛ր կոկաինից»[114]։
  • Կոնստանտին Վագինովն իր «Գարպագոնիանա» վեպում պատմում է մի հանցագործի մասին, ով վաճառում էր կոկաին. «Նրա բարձի տակ՝ փաթեթների մեջ, պահվում էր աստվածային կոկաինը, որի համար տալիս էին նույնիսկ մատանիներ, ... գողանում և բերում էին ոսկու գին ունեցող հացեր... Օգնականները ... փորձում էին մաքրամաքուր փոշին...»[115]:
  • Մարկ Ագեևը 1934 թվականին գրել է «Սիրավեպ կոկաինի հետ» վեպը (հրատարակվել է Փարիզում Մ. Ագեև մականվան տակ)։
  • Վիկտոր Պալեվինի «Հախճապակյա աշխարհ» պատմվածքում, կոկաին օգտագործում է յունկերը, ով հերթապահում էր Պետրոգրադում Հոկտեմբերյան հեղափոխության նախաշեմին։
  • Պալեվինի «Թայմ-աութ կամ Երեկոյան Մոսկվա» պատմվածքում, հանցագործը ամսական երեք րոպե նստում էր թաք թավայի վրա հանուն կոկաինի չափաբաժնի[116]։
  • Վիկտոր Պալեվինի «Չապաևը և դատարկությունը» ստեղծագործությունում նկարագրվում էր նավաստի-բոլշևիկը, ով օգտագործում էր «բալթյան թեյ»՝ օղու և կոկաինի խառնուրդ։
  • Պալեվինի «Generation P» վեպում գլխավոր հերոս Տատարսկին ներքաշում էր կոկաինը զուգարանում[117], Ազադովսկու սենյակում օգտագործում է գորգի վրա թափված կոկաինը[118]։
  • Սերգեյ Մինաևի գրքերի հերոսները պարբերաբար օգտագործել են կոկաին։
  • «99 ֆրանկ» վեպում գլխավոր հերոս Օկտավը օգտագործում էր վերը նշված թմրամիջոցը։
  • Թոնի Սանչեսի «Ես թմրավաճառ Ռոլինգ Սթոունզն էի» գրքում պատմվում է կոկաինային կախվածություն ունեցող խմբավորումների մասին։
  • Բիլ Քլեգի ստեղծագործություններում պատմվում է կրեկից կախվածության մասին[119]։

Կոկաինը ֆիլմարտադրության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկաինը դեռևս համր ֆիլմերի շրջանից հոլիվուդյան աստղերի կյանքի անբաժան մասն էր[120]։ 1980-ական թվականներին այս թմրամիջոցն աճ գրանցեց ֆրիբեյզ-կոկաինի (կրեկի նախնին) ի հայտ գալու հետ մեկտեղ[13]։ Կոկաինի (հերոինի հետ միասին) գերդոզավորումից մահացել են Ռիվեր Ֆենիքսը[105] և Ջոն Բելուշը[120][121]։ Կոկաինի հետ կապված խնդիրներ ունեցել են Ժան Կլոդ Վան Դամը[99], Տատում Օ՛Նիլը, Ջեյմս Կաանը[99], Նիկ Նոլթին[99], Ռոբին Ուիլյամսը[122], Հելեբն Միրենը[123], Ռոբերտ Դաունի կրտսերը[105], Պամելա Անդերսոնը[124], Լինդսի Լոհանը[125] և այլք։

2000-ական թվականներին Հոլիվուդում կոկաինը տարածման երկրորդ տեմպ ստացավ. դա հիմնականում պայմանավորված էր դրա բազմապիսի համային խառնուրդների ստեղծմամբ (մասնավորապես «ելակային»)[126]։ 2007 թվականին Մեգան Ֆոքսն ասել է, որ կոկաինը արդեն Հոլիվուդում է, և նա գիտի միայն 5 հոգու, ովքեր չեն օգտագործում կոկաին, և ինքը նրանցից մեկն է[127]։

Կոկաինի թեման շոշափվում է նաև հայտնի ֆիլմերում, օրինակ՝ «Սպիով դեմքը», «99 ֆրանկ», «Քրեական ընթերցվածք», «Ջիա», «Թրաֆիկ», «Վախ և նախանձ Լաս-Վեգասում», «Հարցազրույց», «Լոնդոն», «Ճարպիկը», «Կոկաին», «Իսկական սեր», «Ռեքվիեմ երազանքի համար», «Սև կատվիկ, սպիտակ կատու», «Ուոլ սթրիթի գայլը», «Նոր ժամանակներ», «Կարմիր ջերմություն», «Զինագործ բարոնը», «Հիմնական բնազդ», «Գիշներ բուգի ոճով», «Էննի Հոլ»[120]։

Հայտնի մարդիկ, ովքեր օգտագործել են կոկաին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար կոկաինը համարվում է երկնային, աստվածային թմրամիջոց[128][129], այն օգտագործել են 19-րդ և 20-րդ դարերի բազմաթիվ հայտնի մարդիկ։ Չնայած նրան, որ վիկտորյան դարաշրջանի վերջում կոկաին օգտագործողները հասարակության համար արատավոր էին, կան տեղեկություններ որ Վիկտորյա թագուհին ևս օգտագործել է կոկաին[130]։ Այս հարցում նրա հետևորդն էր Ուինսթոն Չերչիլը[131]։ Ուլիսս Ս. Գրանտն աշխատանքային ժամերին օգտագործում էր «կոկաինային գինի»[33]։ 1884 թվականին Զիգմունդ Ֆրոյդը սկսեց իր վրա փորձեր կատարել՝ ուսումնասիրելով կոկաինի հետազդեցությունները[132]։ Նա հիացմունքով էր խոսում կոկաինից ստացվող հաճույքի մասին, սակայն կտրուկ փոխեց իր պատկերացումները, երբ ընկերը մահացավ գերդոզավորումից[133]։

Ջորջ Բուշ կրտսերը, ում լրագրողները բազմիցս մեղադրել են կոկաին օգտագործելու համար, հարցազրույցում խոստովանել է, որ կոկաին օգտագործելն իր սխալն է եղել[134]։ Դիեգո Մարադոնան որակազրկվել է կոկաին օգտագործելու համար, նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ կոկաին պահելու մեղադրանքով[135][136][137][138]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 cocaine
  2. Bieri Stefan, Anne Brachet, Jean-Luc Veuthey, Philippe Christen: Cocaine distribution in wild Erythroxylum species(չաշխատող հղում)
  3. T. PLOWMAN, L. RIVIER: Cocaine and Cinnamoylcocaine Content of Erythroxylum Species 1983
  4. The levels of use of opioids, amphetamines and cocaine and associated levels of harm: summary of scientific evidence. EMCDDA, Lisbon, March 2014 (անգլերեն)
  5. High-risk drug use key epidemiological indicator (անգլերեն)
  6. Спектор С. И., Богданов С. И.: Наркомании в Свердловской области. История, современное состояние, прогноз: Екатеринбург Урал 2003
  7. Сленг наркоманов
  8. Данилин А. Г: LSD: галлюциногены, психоделия и феномен зависимости: Москва:ЗАО Изд-во Центрполиграф 2001
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 : Кокаин. История. Способы употребления. Механизмы действия кокаина. Психическая и физическая зависимость
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Марлин Добкин де Риос: Растительные галлюциногены 1997
  11. 11,0 11,1 11,2 Веселовская Н. В., Коваленко А. Е.: Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий 2000
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 The History Of Cocaine. www.a1b2c3.com.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 «Cocaine Timeline». www.myaddiction.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  14. Juan de Matienzo de Peralta. «Gobierno de Perú»
  15. Coleccion de Documentos ineditos de Indias. Tomo XI. - Мадрид, 1869, стр. 40
  16. Fernando de Santillan. «Relacion del origen, descendencia, politica y gobierno de los inca (1555)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. 17,0 17,1 «Drug that spans the ages: The history of cocaine». The Independent (UK). 2006. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  18. «Կոկաին:Ընդհանուր բնութագիր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  19. Monardes, Nicholas (1925). Joyfull Newes out of the Newe Founde Worlde. Translated into English by J. Frampton. New York, NY: Alfred Knopf.
  20. «Drugs Quotes». www.scholarisland.org. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  21. Инка Гарсиласо де ла Вега. «История государства Инков». www.vostlit.info (Восточная литература). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. 22,0 22,1 «Cocachasqui - Cronología Cocachasqui coca Perú Peru coke cocaine drugs drogas cocaina drug peace» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.
  23. F. Gaedcke (1855). «Ueber das Erythroxylin, dargestellt aus den Blattern des in Sudamerika cultivirten Strauches Erythroxylon Coca». Archiv der Pharmazie. 132 (2): 141–150. doi:10.1002/ardp.18551320208.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Ида Гадаскина. «Яды - вчера и сегодня». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  25. 25,0 25,1 Albert Niemann (1860). «Ueber eine neue organische Base in den Cocablattern». Archiv der Pharmazie. 153 (2): 129–256. doi:10.1002/ardp.18601530202.
  26. 26,0 26,1 Орехов А. П. Химия алкалоидов / Родионов В. М. - 2-е, дополненное и переработанное. - Москва: Издательство Академии наук СССР, 1955. - С. 153-154. - 860 с.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 Орехов А. П. Химия алкалоидов / Родионов В. М. - 2-е, дополненное и переработанное. - Москва: Издательство Академии наук СССР, 1955. - С. 154-160. - 860 с.
  28. Humphrey AJ, O'Hagan D (2001). «Tropane alkaloid biosynthesis. A century old problem unresolved». Nat Prod Rep. 18 (5): 494–502. doi:10.1039/b001713m. PMID 11699882.
  29. Hurtado J. «History of cocaine. Cocaine the Legend» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 П. Ю. Столяренко. «История обезболивания в стоматологии». www.critical.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  31. 31,0 31,1 31,2 Myers R. L. The 100 Most Important Chemical Compounds: a reference guide. - London: Greenwood Press, 2007. - P. 88-91. - ISBN 978-0-313-33758-1.
  32. «Leo XIII on coke». www.cocaine.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 Bernardo Alexander Attias (2002). «Cocaine». St. James Encyclopedia of Pop Culture. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  34. 34,0 34,1 «History of cocaine. Medical use» (անգլերեն). www.a1b2c3.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  35. «Freudian slips. Cocaine». www.heretical.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  36. ««Кока-Кола» - история успеха». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  37. «Parke-Davis injection kit» (անգլերեն). www.cocaine.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  38. Barlow, William. «Looking Up At Down»: The Emergence of Blues Culture. Temple University Press (1989), p. 207. ISBN 0-87722-583-4.
  39. 39,0 39,1 39,2 Bernardo Alexander Attias (2002). «Cocaine. Page 2». St. James Encyclopedia of Pop Culture. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  40. 40,0 40,1 «Cocaine statistics». www.myaddiction.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  41. «Cocaine Market». Havocscope.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  42. 42,0 42,1 Michael Savage. «Cocaine Britain: 25 per cent rise in the last year». www.independent.co.uk. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  43. 43,0 43,1 Государственная Фармакопея СССР М.: "Медицина" 1968
  44. В.И.Сорокин.Использование экспресс-тестов при исследовании наркотических средств и сильнодействующих веществ 1997
  45. Dr Anne Claustre (2004 թ․ հուլիսի 9). «Cocaine (PIM 139)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  46. Экспертное исследование кокаина. Методические рекомендации (УТВ. ПОСТОЯННЫМ КОМИТЕТОМ ПО КОНТРОЛЮ НАРКОТИКОВ, ПРОТОКОЛ ОТ 07.02.1996 N 45) Федеральное законодательство 1996
  47. Paul M Dewick Medicinal Natural Products. A Biosynthetic Approach. Second Edition 2002
  48. Племенков В. В.: Введение в химию природных соединений 2001 Казань
  49. Paul M Dewick: Medicinal Natural Products. A Biosynthetic Approach. Second Edition 2002 Wiley
  50. R. Willstatter, Annalen., 1903, 317, 204
  51. R. Robinson, J. Chem. Soc. Trans., 1917, 111, 762
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - С. 76-79. - 196 с.
  53. 53,0 53,1 53,2 Маркова И. В. Клиническая токсикология детей и подростков. - Санкт-Петербург: Интермедика, 1998. - Т. 1-й. - С. 147. - 394 с.
  54. 54,0 54,1 «Что такое кокаин?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
  55. «Кокаин (крэк, спидбол): признаки/способы употребления/действие на организм/последствия/передозировка». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  56. 56,0 56,1 56,2 56,3 Маркова И.В. Клиническая токсикология детей и подростков. - Санкт-Петербург: Интермедика, 1998. - Т. 1-й. - С. 148-149. - 394 с.
  57. 57,0 57,1 57,2 Bertram G. Katzung: Basic & clinical pharmacology 2009(չաշխատող հղում)
  58. 58,00 58,01 58,02 58,03 58,04 58,05 58,06 58,07 58,08 58,09 58,10 58,11 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - С. 83-87. - 196 с.
  59. 59,0 59,1 59,2 59,3 Маркова И.В. Клиническая токсикология детей и подростков. - Санкт-Петербург: Интермедика, 1998. - Т. 1-й. - С. 148. - 394 с.
  60. 60,0 60,1 60,2 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - С. 94-95. - 196 с.
  61. Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - С. 91-93. - 196 с.
  62. 62,0 62,1 62,2 62,3 Веселовская Н.В. Коваленко А.Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспанцеров, химико-токсилогических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - С. 78-82. - 196 с.
  63. Megan Brooks (2013 թ․ օգոստոսի 14). «Cocaine Use Linked to 'Profound' Metabolic Change». Medscape Medical News > Psychiatry. WebMD, LLC. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27–ին-ին.
  64. Karen D. Erschea; և այլք: (2013 թ․ դեկտեմբեր). «The skinny on cocaine: Insights into eating behavior and body weight in cocaine-dependent men». Appetite. 71 (1): 75–80. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  65. Jorge Hurtado. «HISTORY OF COCAINE. Cocaine the Legend». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  66. Yentis SM, Vlassakov KV (1999). «Vassily von Anrep, forgotten pioneer of regional anesthesia». Anesthesiology. 90 (3): 890–5. doi:10.1097/00000542-199903000-00033. PMID 10078692.
  67. П.Ю. Столяренко, И.М. Федяев, Т.И. Столяренко. «МАЛОИЗВЕСТНЫЕ СТРАНИЦЫ ИЗ ИСТОРИИ МЕСТНОЙ АНЕСТЕЗИИ». Самарский государственный медицинский университет. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  68. 68,0 68,1 «Злоупотребление лекарствами: Кокаин». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  69. Halsted W (1885). «Practical comments on the use and abuse of cocaine». New York Medical Journal. 42: 294–295.
  70. Федулов А. В. «Международное сотрудничество в сфере контроля над оборотом наркотиков: социально-политические аспекты». Автореферат диссертации на соискание ученой степени кандидата политических наук. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  71. Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - С. 90. - 196 с.
  72. 72,0 72,1 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - С. 83. - 196 с.
  73. 73,0 73,1 73,2 73,3 73,4 73,5 73,6 73,7 73,8 Маркова И. В. Клиническая токсикология детей и подростков. - Санкт-Петербург: Интермедика, 1998. - Т. 1-й. - С. 149-150. - 394 с.
  74. 74,0 74,1 74,2 74,3 74,4 74,5 Маркова И. В. Клиническая токсикология детей и подростков. - Санкт-Петербург: Интермедика, 1998. - Т. 1-й. - С. 152-154. - 394 с.
  75. Բենզոդիազեպին
  76. 76,0 76,1 «Кокаин - Проект «Без наркотиков» - Nodrugs.ru». 4 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  77. Пятницкая И. Н. Общая и частная наркология: Руководство для врачей. - Издательство «Медицина», 2008. - С. 309-310. - 640 с.
  78. 78,0 78,1 78,2 78,3 «Справка «Законодательство зарубежных стран» (НИИ наркологии МЗ РФ)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  79. «Незаконное потребление наркотиков и законодательство стран-членов ЕС» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  80. «Единая конвенция о наркотических средствах (с изменениями от 25 марта 1972 г.)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  81. «Бесконтактные способы выявления взрывчатки и наркотических веществ» (ռուսերեն). Журнал Специальная Техника №6 2000. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  82. «Simple Gas-Liquid Chromatographic Method for Confirmingthe Presence of Alkaloids in Urine»
  83. Ю. Н. Баранов, П. А. Иванов, Т. В. Попова, А. Г. Звонарев. Криминалистическое исследование наркотических средств, психотропных и сильнодействующих веществ. - ИМЦ ГУК МВД России, 2004. - С. 72-83.
  84. «World Drug Report 2009» (pdf) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  85. «Наркоситуация в мире и транснациональный наркобизнес» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  86. «Колумбийские наркокартели активно используют ИТ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  87. 87,0 87,1 Латов Ю. В. Криминальная глобализация экономики. Часть I. Контрабанда - ведущий международный криминальный промысел // "Экономическая теория преступлений и наказаний". — Т. 5. — Էջ  1.
  88. 88,0 88,1 «Производство кокаина и крэка в Южной Америке» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  89. «Анатомия наркобизнеса Торговцы наркотиками дали тюремные интервью» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  90. «Эквадорская полиция конфисковала у наркоторговцев подлодку». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  91. 91,0 91,1 91,2 «Top 10 Cocaine Songs». listverse.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  92. 92,0 92,1 «Famous Drug Users» (ռունդի). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  93. «Cocaine stopped Entwistle's heart». news.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  94. «What Drugs Was Eric Clapton Addicted To And How Did He Take Them?». www.bobtellsall.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  95. «Ozzy Osbourne Talks About Getting Hooked On Cocaine». snarkerati.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  96. «Rock Star fined in Cocaine case». news.google.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  97. Джон Хоттен (2004). «Пол Ди'Анно. Попойки, кокаин, драки, избиение женщин, опустошенность, отчаяние...» (ռուսերեն). Classic Rock – Russia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  98. «Elton John tells TV show of his cocaine struggle». breakingnews.iol.ie. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  99. 99,0 99,1 99,2 99,3 99,4 99,5 99,6 «List of celebrity cocaine addicts». en.allexperts.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  100. «Robbie Williams. Me & My Monkey». www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  101. «Drug References In Popular Music». www.popculturemadness.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  102. «Casey Jones lyrics». artsites.ucsc.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  103. «Casey Jones». www.songfacts.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  104. «Waky Dust». everything2.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  105. 105,0 105,1 105,2 «Famous People' Drug Use». www.erowid.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  106. «William Burroughs letters». www.lucaspickford.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  107. «Lunar Park by Bret Easton Ellis». contemporarylit.about.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  108. «Reheated Cabbage». www.irvinewelsh.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  109. King, Stephen. On Writing. Scribner 2000
  110. «A sad face behind the scary mask». www.theage.com.au. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  111. «Famous Drug Users». www.thegooddrugsguide.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  112. Михаил Булгаков «Морфий»
  113. Михаил Булгаков. «Зойкина квартира». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  114. Միխայիլ Բուլգակով Սպիտակ գվարդիա
  115. Константин Вагинов. «Гарпагониана». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  116. Виктор Пелевин. «Тайм-аут или Вечерняя Москва». pelevin.nov.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  117. Виктор Пелевин. «Generation P». pelevin.nov.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  118. Виктор Пелевин. «Generation P». pelevin.nov.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  119. Բիլ Քլեգ, Թմրամոլի դիմանկարը երիտասարդ տարիներին (PORTRAIT OF AN ADDICT AS A YOUNG MAN. A Memoir By Bill Clegg), «Little, Brown and Company», 2010 — 222 էջ։
  120. 120,0 120,1 120,2 «Hollywood and Cocaine» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  121. «John Belushi Dies at the Chateau Marmont». www.franksreelreviews.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  122. «http://www.wewritereviews.com/top-five-most-famous-cocaine-users/». www.wewritereviews.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  123. «Dame Helen in cocaine admission» (անգլերեն). BBC. 01.09.2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  124. «Pamela Anderson has confessed to taking cocaine» (անգլերեն). www.boston.com. 18.11.2009. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  125. «Lohan in Cocaine Scandal». www.hollywood.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  126. «Hollywood's New Fruit Addiction». www.tmz.com. 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  127. «Megan Fox Says All Of Hollywood Is On Cocaine». sveb.wordpress.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  128. Джонатан Даффи. «Знаменитости предпочитают кокаин» (ռուսերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  129. Роман Уколов. «Русские яппи любят "кокс"». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  130. «The Pleasures of Cocaine». Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  131. «Coca Tooth». cocaine.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  132. «Freud and Cocaine». www.artandpopularculture.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  133. «Famous Users». www.thegooddrugsguide.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  134. «О Буше написали еще одну биографию, припомнив ему кокаин и спиртное» (ռուսերեն). Lenta.ru. 07.09.2004. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  135. «Viaje al fondo de Maradona» (իսպաներեն). elmundo.es. 22 сентября 1996. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26–ին-ին.
  136. «Diego Maradona sale de otro round en la dura pelea contra la adicción y el fantasma de la muerte» (իսպաներեն). perfil.com. 2007 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  137. «Марадона третий раз попался на допинге» (ռուսերեն). Спорт-экспресс. 30 августа 1997. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  138. «Dio positivo el control antidoping a Diego Maradona» (իսպաներեն). Clarin. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Steven B. Karch, A Brief History of Cocaine (Second Edition), «CRC Press», 2005 — 224 էջ, ISBN 978-0849397752։
  • The Matrix Knowledge Group The illicit drug trade in the United Kingdom.
  • Մարդու ֆիզիոլագիա Compendium (խմբ. Բ. Ի. Տկաչենկո և Վ. Ֆ. Պյատինա), «Самарский дом», 2002 — 416 էջ, ISBN 5-7350-0335-6։
  • Ի. Ն. Պյատնիցկայա, Ընդհանուր և մասնակի թմրագիտություն։ Ուղեցույց բժիշկենրի համար, ««Медицина»», 2008 — 640 էջ, ISBN 5-225-03329-6։
  • Ն. Վ. Վեսելյովսկայա, Ա. Ե. Կովալենկո, Թմրանյութեր. Հատկությունները, Գործառույթը, Ֆարմակոկինետիկան, Նյութափոխանակությունը, «Триада-Х», 200 — 196 էջ։
  • Ա. Պ. Օրեխով, Ալկալոիդների քիմիան (խմբ. Վ. Մ. Ռոդիոնով), «ԽՍՀՄ-ի ԳԱ», 1955 — 860 էջ։
  • Ի. Վ. Մարկովա, Երեխաների և պատանիների կլինիկական թունաբանություն, հ. 1, «Интермедика», 1998 — 394 էջ, ISBN 5-89720-006-8։
  • Ս. Ի. Սպեկտոր, Ս. Ի. Բոգդանով, Սվերդովլյան շրջանի թմրամոլությունը։ Ներկայիս կարգավիճակը, կանխատեսումներ, Եկատերինբուրգ, «Урал», 2003 — 300 էջ, ISBN 5-86037-057-1։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկաին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 525