Վիտամին B6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտամին B6
Քիմիական նյութ
IUPAC  ?
Բրուտո բանաձև  ?
CAS համար 8059-24-3
Դասակարգում
ԱԹՔ  ?
Դեղաբանական ձևեր
 ?
Պիրիդօքսին

Վիտամին B6ը՝ Պիրիդօքսին (Pyridoxine), մասնակցում է օրգանիզմում սպիտակուցների գոյացման և փոխանակման մեջ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին B6ի անբավարարության դեպքում ախորժակի անկում է տեղի ունենում, նկատվում է գրգռվածություն և քնկոտություն, դեմքի, գլխի, վզի, կրծքի դերմատիտ է զարգանում։ Վիտամին B6 պարունակում են հետևյալ սննդամթերքները՝ միս, փուկ, կաթ, լյարդ, դոնդող և բազմաթիվ բուսամթերքներ; սովորական սնման պայմաններում նրա պակասորդ չի լինում։ Վիտամին B6ի մեծ պահանջ զգացվում է աճման շրջանում, հղիության և կրծքով կերակրելու շրջանում։ Վիտամին B6ի անբավարարության հայտանիշ է արյան բաղադրության փոփոխությունը։