Խոզապուխտ, խոզապուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խոզապուխտ, խոզապուխտ
իսպ.՝ Jamón, jamón
Խոզապուխտ, խոզապուխտ.jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա և կինոկատակերգություն
Թվական1992 և մայիսի 13, 1993[1]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԲիգաս Լունա[2][3]
ՊրոդյուսերԱնդրես Վինսենտե Գոմես
Սցենարի հեղինակԲիգաս Լունա և Quim Monzó?
ԴերակատարներՍտեֆանիա Սանդրելլի[4][3][5], Anna Galiena?[4][5], Պենելոպե Կրուս[4][3][5], Խավիեր Բարդեմ[4][3][5], Jordi Mollà?[4][3][5], Juan Diego?[4], Juan Diego?[5] և Miquel García Borda?[5]
ՕպերատորԽոսե Լուիս Ալկայնե
ԵրաժշտությունՆիկոլա Պիովանի
ՄոնտաժTeresa Font?
Նկարահանման վայրԲարսելոնա
Տևողություն95 րոպե
Jamón Jamón Վիքիպահեստում

«Խոզապուխտ, խոզապուխտ» (իսպ.՝ Jamón, jamón), իսպանացի ռեժիսոր Բիգաս Լունայի` 1992 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմը։ Այն հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսի առաջին դերն է կինոյում (նկարահանումների ժամանակ նա եղել է 16 տարեկան)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվիան (Պենելոպե Կրուս) երիտասարդ գրավիչ աղջիկ է, որն աշխատում է ներքնազգեստի կարի գործարանի բուֆետում։ Շուտով պարզվում է, որ նա հղի է գործարանի սեփականատեր Խոսե Լուիսից (Ժորդի Մոլյա)։ Ի զարմանս նրա՝ Խոսեն ամենևին հիասթափված չէ այդ լուրից, այլ Սիլվիային սիրո խոստովանություն է անում, առաջարկություն անում և պնդում երեխայի ծնունդը։

Բուֆետապանուհու որդու մոտալուտ հարսանիքի լուրը բնավ չի գոհացնում Խոսե Լուիսի մորը՝ Կոնչիտային (Ստեֆանիա Սանդրելլի), նա աղջկան կասկածում է բացառապես շահադիտական նկատառումների մեջ։ Խոսե Լուիսի հայրը հանգիստ է վերաբերվում այդ իրադարձությանը Այդ ժամանակ Կոնչիտան վարձում է Խոսե Լուիսի ընտանիքում աշխատող սեքսուալ պատանի Ռաուլին (Խավիեր Բարդեմ), որպեսզի նա գայթակղի Սիլվիային՝ հույս ունենալով, որ նման սկանդալի հրապարակումը կկանխի ամուսնությունը։ Այնուամենայնիվ, Սիլվիան հավատարիմ է մնում իր սիրելիին՝ չնայած Ռաուլի համառ ուշադրությանը։ Ռաուլն աստիճանաբար իսկապես սիրահարվում է Սիլվիային, բայց միևնույն ժամանակ Կոնչիտան ինքն է համակվում Ռաուլի հանդեպ կրքով։ Շուտով նա դառնում է Կոնչիտայի սիրեկանը։

Մինչդեռ Խոսե Լուիսը վարանում է՝ պատրա՞ստ է արդյոք հարսանիքին մոր կամքին հակառակ։ Սիլվիային նման անվստահությունը դուր չի գալիս, և նա սկսում է մտածել «իսկական, անկախ և խելամիտ տղամարդու» մասին։

Ֆիլմն ավարտվում է մեծ ծեծկռտուքով, որտեղ որպես զենք օգտագործվում են խոզի բուդ։ Ռաուլը սպանում է Խոսե Լուիսին[6]։

Պրեմիերան տարբեր երկրներում[7][խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի անվանումը նմանակում է մանկական բառախաղը։ «Jamón, jamón, jamón ...» (խոզապուխտ, խոզապուխտ, խոզապուխտ ...) բառի կրկնակի արագ կրկնությունից հետո այն շուտով սկսում է հնչել (վանկերի տեղափոխություն) այսպես՝ «monja, monja, monja…» (միանձնուհի, միանձնուհի, միանձնուհի ...):
  • Ամերիկյան վարձույթում ֆիլմը թողարկվել է «Պատմություն խոզապուխտի և կրքի մասին» վերնագրով (A Tale of Ham and Passion)[7]:
  • Ֆիլմը նկարահանվել է Իսպանիայի Կաստեհոն դե Մոնեգրոս մունիցիպալիտետում և Սարագոսա պրովինցիայում[8]։
  • Ռաուլը համաձայնվում է Կոնչիտայի սիրեցյալը դառնալ այն բանից հետո, երբ Կոնչիտան համաձայնվում է նրան նվիրել «Yamaha FZR600» մոտոցիկլետ։
  • Ֆիլմում կա «սննդի», մասնավորապես, ինչպես անվանումն է ենթադրում, խոզապուխտի մի քանի այլաբանություն.
    • Եզրափակիչ ծեծկռտուք՝ խոզի բդի օգտագործմամբ,
    • Սիլվիայի և Խոսե Լուիսի անկողնային տեսարան.
Խոսե Լուիսը վեր է բարձրացնում Սիլվիայի վերնաշապիկը և սկսում է համբուրել ու ծծել նրա պտուկները։
Սիլվիա։ Դե, ինչպե՞ս ես սիրում ուտել իմ կրծքերը։ (How come you like eating my tits?)
Խոսե Լուիս։ Ես սիրում եմ նրանց համը։ (I like the way they taste)
Սիլվիա։ Եվ ի՞նչ համ ունեն նրանք։ (What do they taste like?)
Խոսե Լուիս։ Չգիտեմ։ Ոչ մի։ Մեկը նման է օմլետի, մյուսը խոզապուխտի։ (I don’t know. Nothing. That’s be asking too much: one tasting like an omelette the other like ham)
  • Բնօրինակում օգտագործվել են «Իսպանական տորտիլյա» և համապատասխանաբար անգլ.՝ Jamón serrano անվանումները։
  • 1992 թվականին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ ֆիլմի ռեժիսոր Բիգաս Լունան արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակի։ Դրանից հետո՝ 1993 թվականին, ֆիլմն առաջադրվել է ևս 7 մրցանակի, և հաղթել դրանցից չորսը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]