Հավի միս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավի միս
Ենթատեսակմիս և poultry meat?[1]
 Chicken meat Վիքիպահեստում
Հավի մսի պատրաստումը գրիլի սարքի մեջ:

Հավի միս, թռչնամսի այս տեսակն ամենատարածվածն է աշխարհում[2]։ Հավի միսը պարունակում է 2,5-13,1 % ճարպեր, 20,3-22,4 % սպիտակուցներ։ Հավից պատրաստում են տարատեսակ առաջին և երկրորդ ճաշատեսակներ՝ թե՛ տաք, թե՛ սառը ակրատներ։ Հավի միսն օգտագործում են նաև տարբեր աղցանների պատրաստման ժամանակ։

Հավի տարիքը որոշվում է մաշկի գույնով և ոտքերի տեսքով։ Երիտասարդ հավի մաշկը, որպես կանոն, սպիտակ է, նուրբ, դրա վրա ակնհայտ (հատկապես թևերի տակ) տեսանելի են երակները, ոտքերը ծածկված են մանր թեփուկներով։ Ծեր հավի մաշկը կոշտ է, դեղնավուն երանգ ունի։ Ծեր հավի ոտքերը պինդ են և ծածկված են կոպիտ ու խոշոր թեփուկներով, որոնք կրային ելուստներ ունեն։ Աքաղաղների տարիքը կարելի է որոշել ըստ բիտերի մեծության. երիտասարդ աքաղաղների մոտ (մինչև 6 ամսական) բիտի փոխարեն ոչ մեծ, փափուկ ելունդներ են, ծեր աքաղաղների մոտ՝ խոշոր, ոսկրացած բիտեր են, որոնք 2 սմ և ավելի երկարություն են ունենում։ Հավերի և աքաղաղների տարիքը նաև կարելի է որոշել ըստ կրծոսկրի ծայրի. ծեր թռչունի մոտ այն ոսկրացել է և գրեթե չի ճկվում, իսկ երիտասարդ թռչունի մոտ առաձգական և ճկվող է։

Արգանակի պատրաստման համար առավել նախընտրելի է վերցնել հասուն թռչնի միս, բայց որ շատ ծեր չլինի։ Թռչունը պիտի լինի միջին պարարտության, քանի որ ճուտիկներից և աքաղաղներից ստացվող թուրմը բավարար թափանցիկ չէ և բուրավետ է։ Եթե մսեղիքի վրա կան ճարպի ավելցուկներ, դրանք պետք է հեռացնել և վերամշակումից հետո օգտագործել մսատրորվածքների մեջ, մսի տապակման համար և այլն։ Գերադասելի է ճարպը հեռացնել փորիկի ստորին հատվածից։

Տապակման համար պիտանի են ոչ ծեր, միջին պարարտության հավերն ու աքաղաղները։ Ծեր հավի միսն առավել նպատակահարմար է կիրառել աղացած արտադրանքի համար՝ կոտլետներ, տեֆտելիներ և այլն։ Հավի ոսկորներից, որոնց վրայից արդեն կտրած-հեռացրած է միսը, կարելի է ոչ մեծ քանակությամբ թանձր արգանակ եփել։

Սառը ակրատների համար (դոնդողացված հավը մայոնեզով և այլն), ինչպես նաև աղցաններին ավելացնելու համար կիրառում են ցանկացած պարարտության և տարիքի թռչնի մսեղիք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #4160744-2 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «FAOSTAT: ProdSTAT: Livestock Primary». Food and Agriculture Organization. 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 01-11-2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավի միս» հոդվածին։