Ալդեհիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալդեհիդների ընդհանուր կառուցվածքը
Ֆորմալդեհիդ՝ պարզագույն ալդեհիդ

Ալդեհիդներ (լատ.՝ alcohol dehydrogenatus — սպիրտ առանց ջրածնի), ֆորմիլ խումբ պարունակող օրգանական միացություններ։ Վերջիններս ունեն R-CHO կառուցվածք,[1] որտեղ R-ը կողմնային շղթան է, իսկ կարբոնիլային կենտրոնը (-CHO)՝ ֆորմիլ խումբը։[2] Ալդեհիդները կետոններից տարբերվում են նրանով, որ կարբոնիլային խումբը գտնվում է մոլեկուլի ածխածնային կմախքի ծայրամասային դիրքում, ոչ թե երկու ածխածինների ատոմների միջև։ Ալդեհիդները շատ տարածված են օրգանական քիմիայում։ Ըստ կարբոքսիլային խմբին միացած ռադիկալի բնույթի • Հագեցած •Չհագեցած

Ըստ կարբօքսիլային խմբի թվի

•Մեկ ալդեհիդային խումբ պարունակող •Դիալդեհիդներ •Բազմատոմ ալդեհիդներ

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդեհիդներում ածխածնային կենտրոնն ունի հարթ կառուցվածք, քանի որ գտնվում է sp2-հիբրիդացման մեջ։ Ֆորմիլային ածխածնի ատոմը կրկնակի կապով միացած է թթվածնի ատոմին և միակի կապով՝ ջրածնի ատոմին։ Հարկ է նշել, որ ֆորմիլ խմբի C-H կապը թթվային (շարժուն) չէ։ Մոլեկուլում առկա զուգորդման (կոնյուգացիա) հաշվին, ալդեհիդի α-ջրածնի ատոմը շատ ավելի թթվային (pKa≈17) է, քան ալկանների C-H կապը (pKa≈50)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IUPAC Gold Book — aldehydes»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-09-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 7 
  2. Кнунянц И. Л. и др. т.1 А-Дарзана // Химическая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1988. — С. 196-198. — 623 с. — 100 000 экз.
  3. Chemistry of Enolates and Enols – Acidity of Alpha-Hydrogens