Թիոեթերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թիոեթերներ, (<թիո…), օրգանական միացություններ, եթերների ծծմբային նմանակներն են՝ բանաձևով (-ը ռադիկալ է՝ ևն)։

Փոքր մոլեկուլով թիոեթերները ջրում անլուծելի հեղուկներ են։ Օքսիդացնելիս սկզբում առաջացնում են սուլֆօքսիդներ, ապա՝ սուլֆոններ։ Թիոեթերներ ստացվում են մետաղների սուլֆիդների վրա ալկիլհալոգենիդներ ազդելով, իսկ խառը թիոեթերներ՝ մերկապտիդներն ալկիլացնելով։ Թիոեթերների ածանցյալներից են իպրիտը և մեթիոնինը։ Որոշ նավթերի ծծմբային միացություններ թիոեթերներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 188