Jump to content

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն
Изображение логотипа
Տեսակգիտական ընկերություն և հրատարակչություն
ՀապավումIUPAC
ԿարգախոսԶարգացնել քիմիան աշխարհում
անգլ.՝ Advancing Chemistry Worldwide
Հիմնադրված1919 (1919)
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Ցյուրիխ, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
նախագահՄարկ Ցեզա[1]
Կայքiupac.org

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն (անգլ.՝ International Union of Pure and Applied Chemistry, IUPAC), տարբեր երկրների քիմիկոսների՝ քիմիայի ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպություն։ Այն գիտական միությունների միջազգային խորհրդի (անգլ.՝ International Council for Science, ICSU)[2]։ Կազմակերպության շտաբակայանը գտնվում է Ցյուրիխում, Շվեյցարիա[3][4]։

IUPAC հանձնաժողովի կողմից առաջարկվել են անվանակարգի տարբեր ձևեր։ Անվանակարգի հիմնական նպատակն այն էր, որ քիմիական անվանումը համապատասխանի միայն մեկ նյութի։ Առաջին հրատարակումը, որը զետեղված էր 20-րդ դարի «A Guide to IUPAC Nomenclature of Organic Compounds» (1900) գրքում, պարունակում էր օրգանական միացությունների անվանակարգը[5]։

Օրգանական միացությունների անվանակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

IUPAC-ի օրգանական միացությունների անվանակարգը ունի երեք հիմնական մասեր՝ տեղակալիչներ, ածխածնային շղթայի երկարություն և քիմիական ավարտ։ Տեղակալիչները գլխավոր ածխածնային շղթային միացած կամայական խմբեր են։ Ածխածնային շղթան հնարավոր ամենաերկար շղթան է մոլեկուլի կազմում։ Քիմիական ավարտը ցույց է տալիս, թե միացությունների որ դասին է պատկանում տվյալ մոլեկուլը։ Օրինակ՝ «ան» վերջածանցը ցույց է տալիս միակի կապերով միացած ածխածնային շղթա (հեքսան՝ C
6
H
14
[6]

Ցիկլոհեքսանոլ

IUPAC-ի օրգանական մոլեկուլների անվանակարգի մեկ այլ օրինակ է ցիկլոհեքսանոլը[6][7]։

  • Ցիկլիկ միացությունները նշելու համար օգտագործում են «ցիկլո» բառը։
  • Վեց ածխածնից բաղկացած շղթան անվանում են «հեքս»։
  • Միակի կապերով կապված ածխածնային շղթան անվանում են «ան»։
  • Սպիրտի քիմիական ավարտը նշում են «ոլ»-ով։
  • Երկու քիմիական ավարտները կապվում են իրար և առաջացնում «անոլ» վերջածանցը։

Անօրգանական միացությունների անվանակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալիումի քլորատ

IUPAC-ի անօրգանական միացությունների անվանակարգը ունի երկու հիմնական մասեր՝ կատիոն և անիոն։ Կատիոնը դրականապես լիցքավորված մասնիկի անվանումն է, իսկ անիոնը՝ բացասականապես լիցքավորված մասնիկինը։

IUPAC-ի անօրգանական մոլեկուլների անվանակարգի օրինակ է կալիումի քլորատը (KClO3

  • Կալիումը կատիոնի անվանումն է։
  • Քլորատը անիոնի անվանումն է։

Ամինաթթուների և նուկլեոտիդային հիմքերի կոդավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

IUPAC-ն ունի նաև ամինաթթուների և նուկլեոտիդային հիմքերի կոդավորման աղյուսակ։ Սա նախատեսված է մի շարք ամինաթթուներից և նուկլեոտիդային հիմքերից կազմված մոլեկուլների կարճ և հասկանալի գրառման համար[8][9]։

Ամինաթթվի կոդ Նշանակություն
A Ալանին
B Ասպարգինաթթու կամ ասպարագին
C Ցիստեին
D Ասպարգինաթթու
E Գլուտամինաթթու
F Ֆենիլալանին
G Գլիցին
H Հիստիդին
I Իզոլեյցին
J Լեյցին կամ իզոլեյցին
K Լիզին
L Լեյցին
M Մեթիոնին
N Ասպարագին
O Պիրոլիզին
P Պրոլին
Q Գլուտամին
R Արգինին
S Սերին
T Թրեոնին
U Սելենոցիստեին
V Վալին
W Տրիպտոֆան
Y Թիրոզին
Z Գլուտամինաթթու կամ գլուտամին
X կամայական
* տրանսլյացիայի ավարտ
- անորոշ երկարության բացվածք
Նուկլեինաթթվի կոդ Նշանակություն Կոդավորման հիմք
A A Ադենին (Adenine)
C C Ցիտոզին (Cytosine)
G G Գուանին (Guanine)
T T Թիմին (Thymine)
U U Ուրացիլ (Uracil)
R A կամ G պուրիններ (puRines)
Y C, T կամ U պիրիմիդիններ (pYrimidines)
K G, T կամ U կետոններ (ketones)
M A կամ C ամինո միացություններ (aMino)
S C կամ G Ուժեղ փոխազդեցություն (Strong)
W A, T կամ U Թույլ փոխազդեցություն (Weak)
B ոչ A (C, G, T կամ U) B-ն գալիս է A-ից հետո
D ոչ C (A, G, T կամ U) D-ն գալիս է C-ից հետո
H ոչ G (A, C, T կամ U) H-ն գալիս է G-ից հետո
V ոչ T, ոչ էլ U (A, C կամ G) V-ն գալիս է U-ից հետո
N A C G T U նուկլեինաթթու (nucleic acid)
X ծածկված
- անորոշ երկարության բացվածք

Գլխավոր ասամբլեաներ և կոնգրեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

IUPAC-ը կազմակերպում է գլխավոր ասամբլեաներ և կոնգրեսներ[10]։ 1997 թվականից ասամբեան և կոնգրեսը անցկացվում են միևնույն վայրում։

ԽՍՀՄ փոստային նամականիշ
Գլխավոր ասամբլեաներ
Համար Տարի Անցկացման վայր
1 1920 Իտալիա Հռոմ
2 1921 Բելգիա Բրյուսել
3 1922 Ֆրանսիա Լիոն
4 1923 Միացյալ Թագավորություն Քեմբրիջ
5 1924 Դանիա Կոպենհագեն
6 1925 Ռումինիա Բուխարեստ
7 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ
8 1927 Լեհաստան Վարշավա
9 1928 Նիդերլանդներ Հաագա
10 1930 Բելգիա Լիեժ
11 1934 Իսպանիա Մադրիդ
12 1936 Շվեյցարիա Լուցերն, Ցյուրիխ
13 1938 Իտալիա Հռոմ
14 1947 Միացյալ Թագավորություն Լոնդոն
15 1949 Նիդերլանդներ Ամստերդամ
16 1951 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Վաշինգտոն ԿՇ
17 1953 Շվեդիա Ստոկհոլմ
18 1955 Շվեյցարիա Ցյուրիխ
19 1957 Ֆրանսիա Փարիզ
20 1959 Գերմանիա Մյունխեն
21 1961 Կանադա Մոնրեալ
22 1963 Միացյալ Թագավորություն Լոնդոն
23 1965 Ֆրանսիա Փարիզ
24 1967 Չեխոսլովակիա Պրահա
25 1969 Իտալիա Կորտինա դ’Ամպեցո
26 1971 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ
27 1973 Գերմանիա Մյունխեն
28 1975 Իսպանիա Մադրիդ
29 1977 Լեհաստան Վարշավա
30 1979 Շվեյցարիա Դավոս
31 1981 Բելգիա Լյովեն
32 1983 Դանիա Լունգբյու
33 1985 Ֆրանսիա Լիոն
34 1987 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն
35 1989 Շվեդիա Լունդ
36 1991 Գերմանիա Համբուրգ
37 1993 Պորտուգալիա Լիսաբոն
38 1995 Միացյալ Թագավորություն Հիլֆորդ
39 1997 Շվեյցարիա Ժնև
40 1999 Գերմանիա Բերլին
41 2001 Ավստրալիա Բրիսբան
42 2003 Կանադա Օտավա
43 2005 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին
44 2007 Իտալիա Թուրին
45 2009 Միացյալ Թագավորություն Գլազգո
46 2011 Պուերտո Ռիկո Սան Խուան
47 2013 Թուրքիա Ստամբուլ
48 2015 Հարավային Կորեա Պուսան
Կոնգրեսներ
Համար Տարի Անցկացման վայր
1 1894 Բելգիա Բրյուսել
2 1896 Ֆրանսիա Փարիզ
3 1898 Ավստրո-Հունգարիա Վիենա
4 1900 Ֆրանսիա Փարիզ
5 1903 Գերմանիա Բերլին
6 1906 Իտալիա Հռոմ
7 1909 Միացյալ Թագավորություն Լոնդոն
8 1912 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ
9 1934 Իսպանիա Մադրիդ
10 1938 Իտալիա Հռոմ
11 1947 Միացյալ Թագավորություն Լոնդոն
12 1951 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք
13 1953 Շվեդիա Ուպսալա
14 1955 Շվեյցարիա Ցյուրիխ
15 1956 Պորտուգալիա Լիսաբոն
16 1957 Ֆրանսիա Փարիզ
17 1959 Գերմանիա Մյունխեն
18 1961 Կանադա Մոնրեալ
19 1963 Միացյալ Թագավորություն Լոնդոն
20 1965 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա
21 1967 Չեխոսլովակիա Պրահա
22 1969 Ավստրալիա Սիդնեյ
23 1971 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոսթոն
24 1973 Գերմանիա Համբուրգ
25 1975 Իսրայել Երուսաղեմ
26 1977 Ճապոնիա Տոկիո
27 1979 Ֆինլանդիա Հելսինկի
28 1981 Կանադա Վանկուվեր
29 1983 Գերմանիա Քյոլն
30 1985 Միացյալ Թագավորություն Մանչեստեր
31 1987 Բուլղարիա Սոֆիա
32 1989 Շվեդիա Ստոկհոլմ
33 1991 Հունգարիա Բուդապեշտ
34 1993 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին
35 1995 Թուրքիա Ստամբուլ
36 1997 Շվեյցարիա Ժնև
37 1999 Գերմանիա Բերլին
38 2001 Ավստրալիա Բրիսբան
39 2003 Կանադա Օտավա
40 2005 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին
41 2007 Իտալիա Թուրին
42 2009 Միացյալ Թագավորություն Գլազգո
43 2011 Պուերտո Ռիկո Սան Խուան
44 2013 Թուրքիա Ստամբուլ
45 2015 Հարավային Կորեա Պուսան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «IUPAC-ի նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  2. «IUPAC National Adhering Organizations». Iupac.org. 2011 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  3. «IUPAC Council Agenda Book 2009» (PDF). IUPAC. 2009. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  4. International Union of Pure and Applied Chemistry: John D. Petersen Appointed IUPAC Executive Director Արխիվացված 2012-12-14 Wayback Machine. IUPAC. Retrieved on 2013-07-29.
  5. IUPAC Publications List Արխիվացված 2010-05-09 Wayback Machine retrieved 15 April 2010
  6. 6,0 6,1 Klein, David R. (2008). Organic Chemistry I As a Second Language: Translating the Basic Concepts Second Edition. John Wiley & Sons Inc. ISBN 978-0-470-12929-6.
  7. «Gold Book web page». Old.iupac.org. 2006 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  8. Amino Acid Codes retrieved 15 April 2010
  9. Amino Acid and Nucleotide Base Codes retrieved 15 April 2010
  10. General Assemblies and Congresses of IUPAC

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]