Գուանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուանին
Guanin.svg
Guanine 3d.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում 2-ամինո-1H-պուրին-6(9H)-ՕH
Այլ անվանումներ 2-ամինո-6-օկսոպորին,
2-ամինոգիպոկսանտին,
գուանին
Քիմիական բանաձև C₅H₅N₅O
Մոլային զանգված 151,049 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 2,2 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան 360 °C °C
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածք Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Դասակարգում
CAS համար 73-40-5
PubChem 764
EINECS համար 200-799-8
SMILES C1=NC2=C(N1)C(=O)N=C(N2)N
ЕС 200-799-8
RTECS MF8260000
ChEBI 744
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Գուանին (Գուա, Gua), ազոտային հիմքեր, պուրինի ամինաածանցյալ (2-ամինո-6-օկսոպուրին), համարվում է նուկլեինաթթվի մասը։ ԴՆԹ-ում կրկնապատկման և տրանսկրիպցիայի ժամանակ առաջացնում է երեք ջրածնային կապ ցիտոզինի կոմպլիմենտարության հետ (Cyt)։ Առաջին անգամ առանձնացվել է գուանոյից։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգույն, անձև բյուրեղային փոշի։ Հալման ջեմաստիճանը 365 °C է։ Գուանինի լուծույթը HCl-ում դիսոցվում է։ Հիմնային և թթվային միջավայրում ունի առավելագույնս 2 կլանում ուլտրամանուշակագույն սպեկտորում՝ (λмакс) 275 և 248 նմ ժամանակ (pH 2) և 246 և 273 նմ (pH 11).

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական բանաձև — C5H5N5O, մոլային զանգված — 151,15 գ/մոլ։ Ցուցաբերում է հիմնային հատկություններ, pKa1 = 3,3; pKa2= 9,2; pKa3=12,3: Գուանինի հետ փոխազդելիս HNO2 առաջանում է կսանտին։

Լուծելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ է լուծվում թթուներում և հիմքերում: Վատ է լուծվում էֆիրային յուղում, սպիրտում: Չի լուծվում ջրում:

Որակական ռեակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանինի հայտնաբերման համար այն հագեցնում են մետաֆոսֆորային և տրինիտրաֆենոլային թթուներով, դիազոսուլֆաթթունորի հետ Na2CO3 տալիս է կարմիր գունավորում։

Բնության մեջ տարածում և կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտնում է նուկլեինաթթվի կազմության մեջ։ Առաջին անգամ առանձնացվել է գուանոյից, որից էլ առաջացել է նրա անունը։ Համարվում է սարդակերպերի արտազատման արտադրանքը (Arachnida)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կնունյանց Ի. Լ: Կարճ քիմիական հանրագիտարան (հատոր 1), Մ.: Սովետական հանրագիտարան, 1967
  • Ն. Ա. Տյուկավկինա, Յ. Ի. Բաուկով, Ս. Է. Զուրաբյան: Քիմիայի դասագիրք. Մ. 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 guanine