Դավոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դավոս
Զինանշան
Davos wappen.svg

Davos Congress Center.jpg
Կոորդինատներ: 46°47′59″ հս․ լ. 9°49′59″ ավ. ե. / 46.79972° հս․. լ. 9.83306° ավ. ե. / 46.79972; 9.83306
Երկիր Շվեյցարիա Շվեյցարիա
Մակերես 254,48 կմ²
ԲԾՄ 1560 մետր
Բնակչություն 11 109±1 մարդ (դեկտեմբերի 31, 2015)[1]
Հեռախոսային կոդ 081
Պաշտոնական կայք gemeinde-davos.ch
##Դավոս (Շվեյցարիա)
Red pog.png

Դավոս (տեղական բարբառով՝ ալեմանյան բարբառ՝ Tafaas, գերմ.՝ , ֆր.՝ Davos, իտալ.՝ Davos, հազվադեպ՝ Tavate, ռոմանշ.՝ Tavau), քաղաք Շվեյցարիայի արևելքում, Գրաուբյունդեն կանտոնում: Քաղաքը գտնվում է Լանդվասսեր գետի ափին: Դավոսն առավել հայտնի է դարձել այնտեղ անցկացվող համաշխարհային ֆորումի արդյունքում: Քաղաքը հայտնի հանգստավայր է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմությունը սկսում է 19-րդ դարից, երբ շվեյցարացի բժիշկները Դավոսի բարձրադիր հովտի կլիման համարեցին բարենպաստ՝ թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց համար: Այստեղ բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը գրեց «Գանձերի կղզին» աշխատությունը: Դավոսում են տեղի ունենում Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի իրադարձությունները:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին քաղաքում առաջին և վերջին անգամ անցկացվեց գնդակով հոկեյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հաղթեց Անգլիան[2]: 1923 թվականից սկսած քաղաքում ամեն տարի անց է կացվում հոկեյի միջազգային Շպենգլերի գավաթ մրցույթը:

XX դարի կեսին քաղաքը դարձավ լեռնադահուկային խոշոր հանգստավայր: 1971 թվականից սկսած քաղաքում ամեն տարի անց է կացվում Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը հաճախ անվանում են նաև «Դավոսի ֆորում»:

Դավոսը ամենաշատն է իր հարկի տակ ընդունել գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն Դավոսում անց է կացվել 11 անգամ, որոնցից առաջինը տեղի է ունեցել 1899 թվականին:

Դավոսի մոտ գտնվող Սերտիգ հովտի ընդհանուր տեսքը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]