Jump to content

Գրաուբյունդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրաուբյունդեն
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էSoutheastern Switzerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
Ներառում էAlbula Region?, Bernina Region?, Engiadina Bassa/Val Müstair Region?, Imboden Region?, Landquart Region?, Maloja Region?, Moesa Region?, Plessur Region?, Prättigau/Davos Region?, Surselva Region? և Viamala Region?
ՎարչկենտրոնՔուր (Շվեյցարիա)
Ամենաբարձր կետԲեռնինա
ԲԾՄ585 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Grisons?
Պաշտոնական լեզուներռոմանշերեն, իտալերեն և գերմաներեն
Բնակչություն204 888 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Տարածք7105,39 կմ²
Հիմնադրված է1496 թ.
Սահմանակցում էՏիչինո, Գլարուս (կանտոն), Ուրի, Սանկտ Գալլեն, Ֆորարլբերգ, Տիրոլ, Լոմբարդիա, Բոլցանո, Տրենտինո Ալտո Ադիջե, Կոմո, Սոնդրիո, Gravedona ed Uniti?, Լիվո և Դոսո դել Լիրո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-GR
Ավտոմոբիլային կոդGR
46°45′N 9°30′E / 46.75°N 9.5°E / 46.75; 9.5
gr.ch(գերմ.)(իտալ.)

Գրաուբյունդեն կամ Գրիզոնս (գերմ.՝ Kanton Graubünden, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡraʊˈbʏndn̩]]] ( ), [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡʁaʊˈbʏndn̩]]] ( )

  • ռոմանշ.՝ chantun Grischun Կաղապար:IPA-rm
  • իտալ.՝ Cantone dei Grigioni [ɡriˈdʒoːni]
  • ֆրանսերեն՝ canton des Grisons ), կանտոն Շվեյցարիայի ծայր արևելքում, այդ երկրի ամենաընդարձակ կանտոնը։ Սահմանակից է Իտալիային, Ավստրիային, Լիխտենշտեյնին։ Գերմաներեն Graubünden անվանումը թարգմանաբար նշանակում է «Մոխրագույն լիգա» և առնչվում է 1450 ու 1471 թվականներին «Աստծո տուն», «Մոխրագույն» և «Տասը յուրիսդիկցիաներ» լիգաների միության արդյունքում կանտոնի կազմավորմանը[2], որը 1496 թվականին մտել է հին շվեյցարական համադաշնության կազմի մեջ[3], իսկ որպես ուրույն վարչական միավոր պաշտոնապես ճանաչվել 1524 թվականի սեպտեմբերի 23-ին[4]։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ այս կանտոնը բնօրրան է համարվում Շվեյցարիայի երեք էթնիկ ու լեզվական խմբերի՝ շվեյցարական գերմաներենը, շվեյցարական իտալերենը և ռոմանշերենը իրենց մայրենի լեզուն համարողների համար։ Գրաուբյունդենը միակ կանտոնն է, որտեղ պաշտոնականի կարգավիճակ ունեն երեք լեզու, ինչպես նաև՝ միակ կանտոնը, որտեղ ռոմնշերենին շնորհված է պաշտոնական լեզվի կարգավիճակ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնգադինի հովիտը՝ Սենթ Մորիցի մերձակայքում

Գրաուբյունդենը Շվեյցարիայի ամենաընդարձակ կանտոնն է. զբաղեցնում է 7,105.2 կիլոմետր քառակուսիs (2,743.3 sq mi) տարածք, որը 19.2%-ով գերազանցում է այդ ցուցանիշով երկրում երկրորդ տեղը գրավող Բեռնի կանտոնին[5]։ Ընդ որում՝ ամբողջ տարածքի, որը հիմնականում լեռնային է, միայն մեկ երրորդ մասն է արտադրական նպատակներով օգտագործման համար պիտանի։ Անտառներն զբաղեցնում են ողջ տարածքի մեկ հինգերորդ մասը[5]։ Կանտոնի հարավարևելյան մասում ընկած է շվեյցարական միակ պաշտոնապես ամրագրված ազգային պարկը։ Իսկ հյուսիսում ձգվող լեռները Swiss Tectonic Arena Sardona և Glarus thrust անվանումներով, 2008 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում (հաշվի է առնվել երկրաբանական տեսակետից դրանց յուրահատուկ բնույթը)։ Հարևանությամբ գտնվում են «Մարդը և կենսոլորտը» նախագծով պահպանվող Biosfera Val Müstair տարածքը և Ela Nature Park-ը, որ պահպանվում է շրջանի միջոցներով։

Քուր քաղաքի համայնապատկերը

Կանտոնի վարչական կենտրոնը Քուրն է, որ համարվում է Շվեյցարիայի ամենահին քաղաքը։ Այս կանտոնում են գտնվում աշխահահռչակ առողջարաններ Սեն Մորիսն ու Դավոսը։ Զբոսաշրջային հայտնի կենտրոններից են նաև Արոզան, Ֆլիմսը, Լենցերհայդեն, Սքուոլ-Զամնաունը[6]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի դրությամբ կանտոնը բաժանված էր 11 շրջանների[7], որոնք իրենց կազմում ընդհանուր առմամբ ունեին 114 համայնք[8]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 198,379։ Նրանցից 28,008-ը կամ մոտավորապես 14.84%-ը օտարերկրացիներ էին[9]։ Հիմնական կրոններն են կաթոլիկությունն ու բողոքականությունը։ Կաթոլիկները կազմում են ընդհանուր բնակչության 47 տոկոսը, բողոքականները՝ 41 տոկոսը[10]։

Լեզուների աշխարհագրական բաշխվածությունը կանտոնում

Գրաուբյունդենը Շվեյցարիայի միակ կանտոնն է, որտեղ պաշտոնականի կարգավիճակ ունեն միաժամանակ երեք լեզուներ. հյուսիս-արևմուտքում՝ գերմաներենը (64%), Էնգադինի շրջանում, Դիզենտիս-Մյուստերում ու մերձակայքում՝ ռոմանշերենը (13%) և Իտալական Գրաուբյունդենում՝ իտալերենը (11%)։ Բնակչության մնացած 13 տոկոսի համար մայրենի են համարվում այլ լեզուներ[11]։

Լեզուները Գրաուբյունդենում 1803–2012 թթ.[12][13].
Տարին Բնակչ. Ռոմանշ. (%) Գերման. (%) Իտալ. (%)
1803 72,903 36,700 (~50%) ~36% ~14%
1850 89,895 42,439 (47.2%) 39.5% 13.3%
1880 93,864 37,794 (39.8%) 43,664 (46.0%) 12,976 (13.7%)
1900 104,520 36,472 (34.9%) 48,762 (46.7%) 17,539 (16.8%)
1920 119,854 39,127 (32.7%) 61,379 (51.2%) 17,674 (14.8%)
1941 128,247 40,187 (31.3%) 70,421 (54.9%) 16,438 (12.8%)
1950 137,100 40,109 (29.3%) 77,096 (56.2%) 18,079 (13.2%)
1960 147,458 38,414 (26.1%) 83,544 (56.7%) 23,682 (16.1%)
1970 162,086 37,878 (23.4%) 93,359 (57.6%) 25,575 (15.8%)
1980 164,641 36,017 (21.9%) 98,645 (59.9%) 22,199 (13.5%)
2000 187,058 27,038 (14.5%) 127,755 (68.3%) 19,106 (10.2%)
2012 191,612 27,955 (15.2%) 143,015 (74.6%) 23,506 (12.0%)
2015[14] 193,662 29,826 (15.4%) 142,378 (73.5%) 25,033 (12.9%)

Գրաուբյունդենը հայտնի է յուրահատուկ նրբուտեստներով, որոնցից են տավարի չորացրած մսով Bündnerfleisch-ը, ընդեղենով ու մեղրով Bündner Nusstorte կարկանդակը, Capuns սառը խորտիկը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://dam-api.bfs.admin.ch/hub/api/dam/assets/36073801/master
  2. |26413|Eidgenossenschaft - Konsolidierung und Erweiterung (1353-1515)}}
  3. 7391|Graubünden, section 3.1.4 - Landesherrschaft und Widerstand im Norden}}
  4. 7391|Graubünden, section 3.2.4 - Verfassung und Landesgesetze}}
  5. 1 2 Federal Department of Statistics (2008). «Regional Statistics for Graubünden». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Destinations on official tourism board Graubünden, Switzerland holiday destinations». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  7. Federal Statistical Office
  8. «Répertoire officiel des communes de Suisse». Statistique Suisse. 2009 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  9. Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Federal Department of Statistics (2008). «Wohnbevölkerung nach Religion, nach Kantonen und Städten». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. (գերմ.) Կաղապար:It icon Canton of Graubünden Website accessed 8 November 2017
  12. Coray, Renata (2008), Von der Mumma Romontscha zum Retortenbaby Rumantsch Grischun: Rätoromanische Sprachmythen (in tedesco), Chur: Institut für Kulturforschung Graubünden ikg, 978-3-905342-43-7, p. 86
  13. 7391|Canton Grigioni}}
  14. Federal Statistical Office - Ständige Wohnbevölkerung nach Hauptsprachen und Kanton, 2015 accessed 8 November 2017
  15. «Capuns recipe». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուբյունդեն» հոդվածին։