Jump to content

Տիչինո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիչինո (այլ կիրառումներ)
Տիչինո
Ticino
Q4605955? Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էTicino? և Italian Switzerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
Ներառում էBellinzona District?, Blenio District?, Լևենտինա, Լոկարնո, Լուգանո շրջան, Mendrisio District?, Riviera District? և Vallemaggia District?
ՎարչկենտրոնԲելիզոնա
Ամենաբարձր կետRheinwaldhorn?
ԲԾՄ238 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Ticino?
Հիմնական լեզուԻտալերեն
Պաշտոնական լեզուներիտալերեն
Բնակչություն328․580
Տարածք2,812
Հիմնադրված է1803 թ.
Սահմանակցում էԳրաուբյուդեն, Ուրի, Վալե, Պիեմոնտ, Լոմբարդիա, Կոմո, Վարեզե և Վերբանիո-Կուզիո-Օսոլա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՀապավումTI
ՓոխարինեցCanton of Lugano?
ISO 3166-2 կոդCH-TI
Հեռախոսային կոդ091[1]
Ավտոմոբիլային կոդTI
46°19′00″N 8°49′00″E / 46.316666666667°N 8.8166666666667°E / 46.316666666667; 8.8166666666667
ti.ch

Տիչինո (գերմ.՝ Tessin; ֆրանսերեն՝ Tessin; իտալ.՝ Ticino; ռոմանշ.՝ Tessin), իտալախոս կանտոն Շվեյցարիայի հարավում, Իտալիայի հետ սահմանի մոտ։ 1803 թվականին, երբ հիմնադրվում էր Շվեյցարիայի Համադաշնությունը, Բելինցոնայի ու Լուգանոյի կանտոնները միավորվեցին, և դրա արդյունքում կազմավորված նոր կանտոնն անվանվեց նրա տարածքով մինչև Լագո Մաջորե լիճը հոսող Տիչինո գետի անունով[2], որը, մի շարք ուսումնասիրողների կարծիքով, առաջացել է հնդեվրոպական tak արմատից (նշանակում է հալվող, հոսող)[3]։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիչինոյի կանտոնն զբաղեցնում է 2812| քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես երեք քառորդ մասը պիտանի է գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար[4]։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 353,709, որոնց 70.1%-ը կաթոլիկներ էին[5] [6]: 2016 թվականին Տիչինոն Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցրել բնակչության երկարակեցության (միջինը՝ 85 տարի) և առաջին տեղը՝ տղամարդկանց երկարակեցության (82,7 տարի) ցուցանիշներով[7]։

Տիչինոյի տարածքում են գտնվում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու հուշարձան՝ Բելինցոնայի երեք ամրոցներն ու Մոնտե Սան Ջորջոն (Monte San Giorgio)[8]: Կանտոնի մի շարք բնակավայրեր լայնորեն հայտնի են դրանցում պարբերաբար անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներով։ Լոկառնոյում ամեն տարվա օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում անց է կացվում միջազգային հեղինակավոր կինոփառատոն[9], Լուգանոյում ու Մենդրիզիոյում հունիս-հուլիս ամիսներին՝ ջազային բացօթյա փառոատոն[10], որի վերջին շրջանի մասնակիցների թվում եղել են այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպես՝ Բուդդի Գայը, Վան Մորիսոնը, Yes, Jethro Tull, Yellowjackets, Al Jarreau, Randy Brecker երաժշտախմբերը[11]։

Տիչինոն հարուստ է բազմազան ոճերով կառուցված ճարտարապետական հուշարձաններով՝ սկսած ռոմանականից ու բարոկկոյից, վերջացրած ճամանակակից ոճերով։ Այստեղ ստեղծագործել են միջազգային ճանաչման հասած ճարտարապետներ Մարիո Բոտտան, Աուրելիո Գալֆետտին, Լուիջի Սնոցցին, Լիվիո Վակկինին[8]։ Դեռ 18-րդ դարում ռուսաստանցի ու իտալա ցի ազնվականներ նախագծեր են պատվիրել տիչինոցի համբավավոր ճարտարապետներին[12], իսկ վերջին ժամանակներս կանտոնը դարձել է լայն տարածում ստացած նեոռացիոնալիստական Tendenza շարժման կենտրոնը[13]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարիո Բոտտա - ճարտարապետ
  • Աուրելիո Գալֆետի - ճարտարապետ
  • Լուիջի Սնոցցի - ճարտարապետ
  • Լիվիո Վակկինի - ճարտարապետ
  • Բեռնասկոնի գերդաստան - ծեփագործներ, ճարտարապետներ ու քանդակագործներ
  • Ջովանի Պիետրո Մանյի - ծեփագործ[14]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Marcello Sorce Keller,“Canton Ticino: una identità musicale?”, Cenobio, LII(2003), April–June, pp. 171–184; also later published in Bulletin – Schweizerische Gesellschaft für Musikethnologie und Gesellschaft für die Volksmusik in der Schweiz, October 2005, pp. 30–37.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.fedlex.admin.ch/filestore/fedlex.data.admin.ch/eli/oce/2024/18/it/pdf-a/fedlex-data-admin-ch-eli-oce-2024-18-it-pdf-a-3.pdf
  2. «Lo scorrere del fiume, l'opera dell'uomo». Azienda elettrica ticinese. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. Roberto Rampoldi (1901). «Intorno all'origine e al significato del nome Ticino». Internet Archive. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Federal Department of Statistics (2008). «Regional Statistics for Ticino». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Diocese of Lugano - Statistics» (English). Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Annuario Statistico Ticinese 2015» (Italian). Ufficio di Statistica del Cantone Ticino. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Eurostat-Life expectancy at birth by sex and NUTS 2 region». ec.europa.eu. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. 1 2 «Canton Ticino: a taste» (PDF). Swissnews.ch. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Max Oettli (2011). CultureShock! Switzerland. Marshall Cavendish. էջ 189. ISBN 978-981-4435-93-2.
  10. Nicola Williams; Damien Simonis; Kerry Walker (2009). Switzerland. Lonely Planet. էջ 330. ISBN 978-1-74220-381-2.
  11. Joanne Lane (2007 թ․ հուլիսի 1). Adventure Guide to Sicily. Hunter Publishing, Inc. էջ 165. ISBN 978-1-58843-627-6.
  12. «The Architecture of Ticino "Tendenza" – a case of the past?» (PDF). BTU Cottbus. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. K. Michael Hays (2000). Architecture Theory Since 1968. MIT Press. էջ 246. ISBN 978-0-262-58188-2.
  14. Nicht, Christoph. «Pietro Magno und die italienischen Stukkateurtrupps» (PDF).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիչինո» հոդվածին։